ԿԸՀ-ն մերժել է «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի գրանցումն անվավեր ճանաչելու մասին դիմումը Ազատություն Անդրանիկ Թևանյանին. Միացի՛ր, որ փոխենք Արամոյին՝ խորհրդանշական 50․000-րդ կամավորին, Գագիկ Ծառուկյանը հանձնեց հավաստագիր
6
Թույլ չտալ Հայաստանի սպանություն Փաշինյանը շանս չունի․ Էրդողանը նրան չի կարող օգնել (տեսանյութ) Փաշինյանի հրամանով «Հանրապետությունը» դիմեց ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար Սադրիչն ավտոմեքենայով մխրճվել է քարոզարշավ իրականացնող Բարգավաճ Հայաստան և Մայր Հայաստան կուսակցությունների մեր թիմակիցների բազմության մեջ․ Տոնոյան Հրատապ. նիկոլական սադրիչը միկրոավտոբուսով վրաերթի է ենթարկել ԲՀԿ քարոզչական խմբին, կան վիրավորներ. Սոնա Աղեկյան (տեսանյութ) Երեկվա բանավեճում Փաշինյանը սենսացիոն ինքնախոստովանական ցուցմունքով հանդես եկավ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ Հունիսի 7-ին գնա՛ քվեարկության, որպեսզի Հայաստանը մնա ինքնիշխան և հայկական. Գագիկ Ծառուկյան Ըստ հարցումների՝ Փաշինյանը մերժված է, մնում է դա ամրագրել հունիսի 7-ի քվեարկությամբ ու ընտրությունը պաշտպանել հաջորդ օրերին Տսնելով որ պարտված են, մերժված ու ատելի՝ փաշինյանական ռեժիմը անցել է բացահայտ ռեպրեսիաների Երեկվա բանավեճում երևաց, թե ովքեր են Փաշինյանի գրպանի գործիչները Պատերազմ Արցախում
ԵՄ սցենարը տապալվեց, վերջնական խոսքն ընտրողներինն է Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը ԿԸՀ-ն մերժել է «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի գրանցումն անվավեր ճանաչելու մասին դիմումը Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրատվամիջոցի դեմ ոտնձգության զարհուրելի փաստը. ՀԺՄ Դատախազությունը «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 6 թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար դիմել է ԿԸՀ Պատրաստ եղեք․ Նիկոլն այլընտրանք չի թողնում․ Հայկ Նահապետյան Ազատություն Անդրանիկ Թևանյանին. Միացի՛ր, որ փոխենք Արամոյին՝ խորհրդանշական 50․000-րդ կամավորին, Գագիկ Ծառուկյանը հանձնեց հավաստագիր «Ուժեղ Հայաստանի» գրանցումը կչեղարկվի՞. ԿԸՀ–ն քննում է «Հանրապետության» դիմումը «Հայաստանում թուրքահպատակ բռնակալություն չի՛ լինելու․․․» Արցախի ԱԺ նախագահը կոչ է արել ընտրել Հայաստանի անվտանգությունն ու արժանապատիվ ապագան ապահովող ուժերի «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու համար որևէ ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ Հակոբյան Թույլ չտալ Հայաստանի սպանություն ԿԸՀ-ն ժամը 22:00-ին կքննի «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու Փաշինյանի «Հանրապետություն» կուսակցության դիմումը Փաշինյանը շանս չունի․ Էրդողանը նրան չի կարող օգնել (տեսանյութ) Ես այսքան նվաստացած չեմ տեսել ՔՊ-ի ներկայացուցիչներին. Սուրենյանց Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը ՀՀ քաղաքացիներին ՔՊ-ն 36 շտաբ է Երևանում նվեր ստացել Armat Media-ում իրականացրած գործողություններն ապօրինի են, խախտվել են աշխատակիցների իրավունքները. Փաստաբան Արցախում տեղի ունեցածը հայ ժողովրդի դեմ իրականացված հերթական gեղաuպшն գործողություն է. Գարեգին Երկրորդն gեղաuպшնшգետների ՆԳՆ-ն ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն 87-67 և 84-22 թեժ գծերը Պետական մարմինների աշխատակիցներն ահազանգում են. հանձնարարվել է մինչև 20։00 մնալ աշխատավայրերում, ընտանիքներով ներկայանալ ՔՊ հանրահավաքին Փաշինյանի հրամանով «Հանրապետությունը» դիմեց ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար Երևանի Րաֆֆու անվան դպրոցի ուսուցիչներին վարչական շրջանից հանձնարարել են գնալ ՔՊ-ի հավաքի, հակառակ դեպքում՝ գրել աշխատանքից ազատման դիմումներ. Ահազանգ Ալիկ Ալեքսանյանին առնչվող գործով ՔԿ-ն ձախողվել է դատարանում․ 37 անձի կալանքի միջնորդությունները մեծամասամբ մերժվել են Սադրիչն ավտոմեքենայով մխրճվել է քարոզարշավ իրականացնող Բարգավաճ Հայաստան և Մայր Հայաստան կուսակցությունների մեր թիմակիցների բազմության մեջ․ Տոնոյան Ընտրությունների միջոցով իշխանափոխություն, թե ոչ թավշյա հեղափոխություն Հրատապ. նիկոլական սադրիչը միկրոավտոբուսով վրաերթի է ենթարկել ԲՀԿ քարոզչական խմբին, կան վիրավորներ. Սոնա Աղեկյան (տեսանյութ)

Արցախի «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է ոչնչացման վտանգի տակ․ ահազանգ

Արցախի խորհրդանիշ «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է հիմնահատակ ոչնչացման վտանգի տակ։ Այս մասին ահանզանգում է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը։

«Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը, որը հայտնի է նաև որպես «Տատիկ-պապիկ» (արևմտահայերեն՝ Մամիկ և Պապիկ), հայկական ինքնության, պատմական հիշողության և մշակութային ժառանգության խորհրդանշական կոթողներից է։ Այն ստեղծվել է 1967 թվականին՝ քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի և ճարտարապետ Յուրի Հակոբյանի կողմից։ Կարմիր տուֆից կերտված, շուրջ 9 մետր բարձրությամբ այս հուշարձանը տեղադրված է բլրի գագաթին՝ խորհրդանշելով արցախյան հողի և ժողովրդի միջև անքակտելի, արյունակցական կապը։

Քանդակը ներկայացնում է ավանդական տարազով տարեց արցախցի ամուսինների՝ ուս-ուսի կանգնած, հպարտ ու անսասան կեցվածքով։ Այն չունի պատվանդան, կարծես բխում է հենց հողից՝ մարմնավորելով ժողովրդի խոր արմատներն ու անքակտելի կապը հայրենիքի հետ։ Պատահական չէ, որ այս ստեղծագործությունը միջազգային հարթակներում ևս արժանացել է բարձր գնահատականի՝ ներկայացվելով իտալական Կարարա քաղաքում կազմակերպված հեղինակավոր ցուցահանդեսում և ճանաչվելով որպես համաշխարհային մշակութային արժեք։ Սակայն հուշարձանի պատմությունը չի սահմանափակվում միայն մշակութային ձեռքբերումներով։

Դեռևս խորհրդային տարիներին այն բախվել է քաղաքական դիմադրության՝ Սովետական Ադրբեջանի ղեկավարության բացահայտ ընդդիմության պայմաններում։ Չնայած այդ ճնշումներին, հուշարձանը կանգնեցվեց՝ դառնալով ոչ միայն արվեստի, այլև դիմադրության խորհրդանիշ։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողություններից և դրան հաջորդած Արցախի ամբողջական բռնազավթումից ու արցախաայության բռնի տեղահանումից ընդամենը օրեր անց՝ սեպտեմբերի 29-ին, ադրբեջանական ուժերը Ստեփանակերտի բռնազավթման օրը հուշարձանի վրա տեղադրեցին Ադրբեջանի դրոշը՝ ցուցադրաբար ոտնահարելով դրա պատմամշակութային նշանակությունը։

2024 թվականի նոյեմբերին սոցիալական ցանցերում տարածված լուսանկարներն ու տեսանյութերը փաստեցին նորանոր վանդալիզմի դեպքեր․ հուշարձանի ինչպես առջևի, այնպես էլ հետևի հատվածներում արձանագրվել են վնասներ և հայատյաց, վիրավորական գրություններ։ Վնասվել է նաև հուշարձանի շրջակայքը։ Միևնույն ժամանակ, ադրբեջանական պաշտոնական և ոչ պաշտոնական շրջանակներում ակտիվորեն շրջանառվում են հուշարձանի ամբողջական ոչնչացման վերաբերյալ հայտարարություններ։ Հատկանշական է, որ նմանատիպ սցենար արդեն իսկ կիրառվել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու և Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի նկատմամբ, որոնց ավերմանը նախորդել էին նույնաբովանդակ քարոզչական հրապարակումներ։

Այս հանգամանքը հիմնավոր մտահոգություն է առաջացնում, որ «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը կանգնած է նույն ճակատագրի առջև։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>