Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան
14
Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Պատերազմ Արցախում
«...ինչ է թե մարդամեկը պիտի մանկական տրավման հաղթահարի ու հեծանիվ քշի» PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Ջերմուկյան մшրտերը կամ «երկօրյա պատերшզմը» դարձավ կառավարող ուժի ինֆորմացիոն–քարոզչական մանիպnւլյաgիայի «անկյունաքարերից» մեկը. Բադալյան Ինչպես հեծանվավազքով «հարամ անել» քրիստոնեական կարևոր տոնը ՔՊ-ականները «միջազգային հեծանվավազք» են տժժացնում, տառապեք խցանումներում, երևանցինե՛ր 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածք Ամենանողկալին Հաջիևը չէր, այլ եվրոպական արժեքների, իբր, կրող, բայց ոմն uինլքnրի հետ hռhռաgnղ ինչ-որ եվրոպական արտաքինով մարդիկ. Ոսկանյան Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան

Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է

168.am-ի անդրադարձը.
Նիկոլ Փաշինյանը հավանաբար չէր էլ պատկերացնում, որ Լուկաշենկոյի ինադու իր աշխարհաքաղաքական կողմնորոշումներն ի ցույց դնելու հետևանքով՝ այսքան արագ կանգնելու է ծանր երկընտրանքի, իսկ Հայաստանի տնտեսությունը կանգնեցնելու է լրջագույն ռիսկերի առաջ։

Խոսքը, մասնավորապես, տնտեսության արտահանելի հատվածի համար վերջին ամիսներին ի հայտ եկած ռիսկերի ու ճգնաժամային իրավիճակի մասին է։ Տնտեսական այն աճերը, որոնք արձանագրում է պաշտոնական վիճակագրությունը, պետք չէ շփոթել իրական զարգացումների հետ։ Դրանք հիմնականում 2 ոլորտների՝ շինարարության ու ծառայությունների հաշվին են։

Փոխարենը՝ տնտեսության արտադրական հատվածը, որն ամենակարևորն է, ճգնաժամային ռեժիմում է։ Ճգնաժամի խորացման ռիսկերն օր օրի ավելանում են։

Նախորդ մի քանի ամիսների փորձը ցույց տվեց, որ եվրոպական շուկաներն առաջվա նման անհասանելի են մնում ռուսական շուկա արտահանման արգելանքի տակ հայտնված հայկական ապրանքների համար։ Իսկ այն մանր-մունր արտահանումները, որոնք շատ դեպքերում ցուցադրական բնույթ են կրում, ոչնչով չեն թեթևացնում արտադրողների հոգսերը։

Դեռ լավ է, որ արգելված ապրանքները ռուսական շուկա հասցնելու որոշ սողանցքներ պահպանվում են։

Եթե դրանք էլ փակվեն, իրավիճակն ավելի դրամատիկ կդառնա։

Հայկական ապրանքների համար ռուսական շուկայում խնդիրներն արագ լուծելու Նիկոլ Փաշինյանի հավաստիացումները սին դուրս եկան։ Ասում էր՝ ես շատ մեծ լծակներ ունեմ ԵԱՏՄ-ում, շատ արագ լուծելու եմ բոլոր հարցերը։ Բայց փաստը ցույց տվեց, որ նրա ինչպես շատ այլ ասածներ, այս մեկն էլ մերկապարանոց դուրս եկավ։

Ընտրություններից 2 ամիս հետո էլ ռուսական շուկան շարունակում է փակված մնալ Հայաստանի տնտեսության առաջ։

Այս իրավիճակի ստեղծման գլխավոր մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, ինչքան էլ փորձի դա թաքցնել ինքնիշխանության քողի տակ։ Հայաստանի տնտեսությանն ու արտադրողներին նա է կանգնեցրել ճգնաժամի առաջ ու հուսահատ փորձեր է անում՝ իր արածի հետևանքներն ինչ-որ կերպ մեղմելու համար։  Խոսքն ամենևին էլ տրամադրվող սուբսիդիաների մասին չէ, որոնց պարագայում անգամ արտահանման խնդիրները չեն լուծվում, չնայած դրանից պետական բյուջեն տասնյակ-միլիոնավոր դոլարների վնասներ է կրում։

Այդ վնասները բյուջեին բերել են օրվա իշխանություններն ու մի օր պատասխանատվություն պիտի կրեն նաև դրա համար։

Հիմնական իրացման շուկաներից զրկված արտադրատեսակների արտահանումը սուբսիդաների միջոցով փրկելու միջոցառումները շոշափելի արդյունք չեն տալիս, ռուսական շուկայի սահմանափակումները չեն կարողանում հանել, փորձում են այլ միջոցների դիմել՝ շանտաժ են անում։ Երկաթուղու կառավարումից ռուսական կոնցեսիոներին զրկելու ու միլիարդավոր դոլարների փոխհատուցում պահանջելու վերաբերյալ վիճահարույց հայտարարություններ են անում։

Օրերս էլ որոշեցին «հայելային» քայլի դիմել. Արգելեցին Հայաստան տոմատի մածուկի ներմուծումը։ Նպատակը՝ ոչ միայն տեղական տոմատի մածուկի սպառման ծավալները ներքին շուկայում ավելացնելն էր, այլև լոլիկի մթերման հետ կապված խնդիրները մեղմելը։ Բայց դա, իհարկե, չլուծեց ու չի էլ կարող լուծել լոլիկի մթերումների հետ կապված խնդիրը։

Համատարած դժգոհություններ են հնչում՝ ինչպես մթերումների, այնպես էլ՝ ցածր գների վերաբերյալ։

Երբեմն-երբեմն գյուղացիները նաև հարկադրված ճանապարհ են փակում, սակայն դա էլ խնդրի լուծում չէ, որովհետև ներքին շուկայում, առանց արտահանման, անհնարին է լինելու իրացնել ամբողջ բերքը։

Այս ամենը հետագայում անպայման ազդելու է գյուղացիների՝ գյումթերքներ արտադրելու մտադրությունների վրա։

Լավ է, որ գոնե արգելք չկա վերամշակվող արտադրանքի վրա։ Այլապես համատարած սնանկացման փաստի առաջ կարող են հայտնվել ոչ միայն գյուղմթերքներ արտադրողները, այլև մթերող ձեռնարկությունները։

Մթերումներն այս տարի շատ զգայուն թեմա են վերամշակող ընկերությունների համար։ Ոչ մեկը չի կարող երաշխավորել, որ վաղը նրանք չեն կանգնելու իրացման հիմնական շուկայից զրկվելու փաստի առաջ։ Ինչպես ցույց տվեց փորձը, շուկաները վերաբացելու Նիկոլ Փաշինյանի հավաստիացումներն առոչինչ էին։

Նա չկարողացավ ոչ միայն հանել հայկական ապրանքների վրա դրված արգելանքը ռուսական շուկայում, այլև չկարողացավ եվրոպական շուկան բացել հայկական ապրանքների համար։ Ու տարբեր ձևերով փորձեր է անում՝ արդարացնելու իր անկարողությունը։ Այնտեղ է հասել, որ անգամ հայկական ապրանքների որակն է կասկածի տակ դնում։ Ի լուր աշխարհի՝ հայտարարում է, թե հայկական աճեցված ձկնամթերքը շատ կասկածելի է, անբնական, ինչ-որ ճարպեր են հոսում վրայից, ինչը տարօրինակ և անտրամաբանական է։

Ի՞նչ ազդակ էր սրանով Նիկոլ Փաշինյանը փորձում հաղորդել այն շուկաներին, որտեղ ձկնարտադրողները, բազում դժվարությունների միջով անցնելով՝ փորձում են իրացման հնարավորություններ գտնել։ Այսպիսի հայտարարություններից հետո այդ շուկաների և ինչո՞ւ միայն այդ, այլև ներքին շուկայի սպառողներն ինչքանո՞վ են հակված լինելու սպառել այդքան «կասկածելի» հայկական ձկնամթերքը։

Հետո ինչքա՞ն ջանքեր են պետք լինելու, որպեսզի արտադրողները կարողանան իրենց արտադրանքի վրայից հանել նման արատավոր հայտարարության հետևանքներն ու հաղթահարել անվստահությունը։ Տարօրինակ է, որ որևէ մեկն այդպես էլ չհամարձակվեց հակադարձել Նիկոլ Փաշինյանին, առավել ևս՝ դիմել դատարան, իրենց անունը արատավորելուց պաշտպանելու համար։

Այդքանից հետո, քանի՞ դրամի արժեք ուներ այն աջակցությունը, որը սուբսիդավորումների միջոցով կառավարությունը որոշեց տրամադրել ձուկ աճեցնողներին։ Այդ գումարով ձկնաբույծները գուցե դեռ կարողանան որոշ ժամանակ էլ մնալ ջրի երեսին։ Բայց եթե շուտով իրացման շուկայի հարցը չլուծվի՝ շատերն են սնանկանալու։

Համատարած բոլորը վարկերի տակ են ու այդ վարկերը պետք է սպասարկվեն, վճարումները չեն կարող անընդհատ հետաձգվել։ Շատերը դեռ հույս ունեն, որ ռուսական շուկան վերաբացվելու է։ Դրա համար էլ այստեղից-այնտեղից միջոցներ են հայթայթում՝ չխորտակվելու համար։ Բայց դա էլ ժամանակի հարց է։

Անհնար է այդպես անվերջ գոյատևելը, մինչդեռ՝ դրսից եկող ազդակները լավ բանի մասին չեն։ Ռուսաստանը ոչ միայն չի պատրաստվում բացել իր շուկան արգելված հայկական ապրանքների առաջ, այլև մտադիր է առաջիկայում արգելափակել անհամեմատ ավելի մեծ քանակությամբ ապրանքների մուտքը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>