Հայաստանի իշխանությունները դարձել են աշխարհաքաղաքական որբ. Բենիամին Մաթևոսյան Միացե՛ք քաղաքացիական նախաձեռնությանը․ «Մայր Հայաստան» շարժման անդամ Բորիս Մուրազիի կոչը (տեսանյութ) ՀՀ ՊՆ-ն հաստատեց զինվորի մահը
14
Տրանսպորտի ուղեվարձի այսօրվա իրական ինքնարժեքը կազմում է մոտ 60 դրամ. մեր քաղաքացիների խնդրանքով՝ ներկայացնում ենք դրա ապացույցը Թասիբով գյումրեցին ամեն ինչ պետք է անի, որ ունենա արժանապատիվ իշխանություն (տեսանյութ) Տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ ստորագրահավաք է սկսել «Մայր Հայաստանը»․ 5-րդ ալիքի անդրադարձը (տեսանյութ) Նրանք ուզում էին աղքատությունը հաղթահարվի․ Իրենց գրպաններում հաղթահարեցին․ Անդրանիկ Թևանյան Միացի՛ր «Մայր Հայաստանի» քաղաքացիական նախաձեռնությանը, ասա՝ Ո՛Չ տրանսպորտի թանկացմանը Անդրանիկ Թևանյանի ճեպազրույցը տրանսպորտի թանկացման դեմ քաղաքացիական նախաձեռնության թեմայով (ուղիղ) Հերիք է Ռուսաստանը լվա ձեռքերը՝ օրերի ընթացքում Հայաստան չի լինի. Երվանդ Բոզոյան Երևանցիները միանում են «Մայր Հայաստանի» քաղաքացիական նախաձեռնությանը «Մայր Հայաստանի» քաղաքացիական նախաձեռնության մասին «Մայր Հայաստանի» ստորագրահավաքն՝ ընդդեմ տրանսպորտի թանկացման (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Տրանսպորտի ուղեվարձի այսօրվա իրական ինքնարժեքը կազմում է մոտ 60 դրամ. մեր քաղաքացիների խնդրանքով՝ ներկայացնում ենք դրա ապացույցը Թասիբով գյումրեցին ամեն ինչ պետք է անի, որ ունենա արժանապատիվ իշխանություն (տեսանյութ) Թրամփի ապագա վարչակազմում կան հայամետ գործիչներ. Սուրեն Սարգսյան Երկրաշարժ՝ Իրանում Իրանը և Ռուսաստանը դաշնակիցներ չեն Կովկասում․ ՀՀ-ում Իրանի դեսպան Հովիկ Աղազարյա՛ն, դու ջանդ յուղի. Արթուր Խաչատրյան. Տեսանյութ Կինը 3 տարի անց «հիշել է», որ իրեն բռնության են ենթարկել և դիմել է ոստիկանություն Ուզում եք՝ ժողովուրդը ցամաք հացի կարոտ մնա՞. գլոբուսի վրա 1 երկիր կա, որը չունի Գյուղնախարարություն և հրաժարվում է ցորեն աճեցնելուց, դա Հայաստանն է. Աշոտ Հարությունյան Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյաների գործով կին է անցնում Ո՞ւմ են պետք գրադարանները, թանգարանները, բուհերը.... «Փաստ» Հայաստանի իշխանությունները դարձել են աշխարհաքաղաքական որբ. Բենիամին Մաթևոսյան Ով ինչ է հասկանում «խաղաղություն» բառի տակ. «Փաստ» Իշխանությունը չկարողացավ ինչ-որ բան պայմանավորվել Ադրբեջանի հետ ՔՊ-ի մոտ միայն ժողովրդին թալանելն է լավ ստացվում (տեսանյութ) Տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ ստորագրահավաք է սկսել «Մայր Հայաստանը»․ 5-րդ ալիքի անդրադարձը (տեսանյութ) ԵՊՀ-ում որոշել են փակել Վիկտոր Համբարձումյանի հիմնադրած ամբիոնը Միացե՛ք քաղաքացիական նախաձեռնությանը․ «Մայր Հայաստան» շարժման անդամ Բորիս Մուրազիի կոչը (տեսանյութ) Անդրանիկ Քոչարյանի պատրաստած զեկույցը դեկտեմբերին կմտնի փորձաքննության փուլ ՔՊ-ականը Երևանում միանձնյա կարգով բնակարան է գնել Ինչպես է ՔՊ-ն լուծելու Գյումրիում ստեղծված ճգնաժամը Գաղտնի հանձնաժողովով ԱՄՆ-ն ու Փաշինյանը պլանավորում են Հայաստանի ջրազրկո՞ւմը՝ հօգուտ ադրբեջանական թուրքերի Լրագրող Թաքեր Կարլսոնը կնշանակվի Սպիտակ տան մամուլի քարտուղար «Նիկոլն աննախադեպ հայրենիք ծախող դավաճան է»,- Հրանտ Բագրատյան ՀՀ ՊՆ-ն հաստատեց զինվորի մահը Հայաստանը թույլ է տվել ԱՄՆ-ին ռադարներ տեղադրել Մեղրու հատվածում. Դավիթ Ջամալյան Ուրուգվայն Ադրբեջանին կոչ են անում ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և պատանդներին Փաշինյանական «տրանսպորտային բարեփոխումը» ծաղր է երևանցիների նկատմամբ, իսկ Թբիլիսիում ինչպե՞ս են հարցը լուծել Նրանք ուզում էին աղքատությունը հաղթահարվի․ Իրենց գրպաններում հաղթահարեցին․ Անդրանիկ Թևանյան Պարտքով ու երազներով ապրելու բյուջե, վերից վար ձախողված բյուջե. Արթուր Խաչատրյան Ուրուգվայն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ ռազմագերիներին և պատանդներին

Կասկածելի գնում՝ 250 մլն դրամով. ինչու՞ է դանդաղում զոհերի մարմինների նույնականացման գործընթացը․ News.am

NEWS.am-ը գրում է․

«NEWS.am–ի տեղեկություններով՝ առողջապահության նախարարությունը մոտ 250 մլն դրամ է ծախսել ԱՄՆ–ից դատագենետիկական նույնականացման հետազոտությունների նոր հոսքագիծ ձեռք բերելու համար։ Խոսքը գենետիկական 2-րդ 8-կապիլյարային սեքվենատորի, վերջինիս ծրագրային ապահովումների, ինչպես նաև 2-րդ հոսքագծի գործարկման համար անհրաժեշտ մի քանի այլ սարքավորումների և նյութերի մասին է, որի միջոցով իրականացվելու են զոհված զինծառայողների ոսկրերի և նրանց ծնողներից վերցված նմուշների միջև ԴՆԹ նույնականացման հետազոտությունները։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ հայտարարեց, որ անալիզտարորը արդեն իսկ Հայաստանում է և մոտ օրերս կսկսի աշխատել:

Մասնագետների հետ քննարկումների արդյունքում, NEWS.am–ը պարզեց, որ 8-կապիլյարային սեքվենատորի կիրառման արդյունքում օրական հնարավոր է կատարել մինչև 300 նմուշների ԴՆԹ տիպավորում և իրականացնել համեմատություն ծնողներից վերցված նմուշներից ստացված ԴՆԹ տվյալների հետ։ Սակայն, խնդիրն այն է, որ նախքան սեքվենացիայի փուլին հասնելը, զոհված զինծառայողների ոսկրերից վերցված նմուշները պետք է անցնեն համապատասխան մշակման և նմուշապատրաստման, ինչը կատարվում է մասնագետների կողմից և ժամանակատար աշխատանք է: Նախ, ոսկրերի նմուշները պետք է առանձնացվեն այլ հյուսվածքներից և մաքրվեն, ապա յուրաքանչյուր ոսկրից անհրաժեշտ է վերցնել մոտ 200մգ նմուշ, ինչին հաջորդում է դատագենետիկ փորձագետների կողմից ԴՆԹ-ի անջատման և ամպլիֆիկացիայի փուլերը, որից հետո միայն ավտոմատացված համակարգի՝ սեքվենատորի կիրառմամբ ստացվում է ոսկրի ԴՆԹ տիպավորման տվյալը, ինչը հնարավոր կլինի համեմատել ծնողի տվյալի հետ: Մասնագետների պնդմամբ՝ մինչ ավտոմատացված համակարգի՝ սեքվենատորի կիրառումը, հետազոտման նախորդ փուլերը, բացի ամպլիֆիկացիայի փուլից, կատարվում է ձեռքով, ինչը ժամանակատար աշխատանք է։ Միջինում մեկ գենետիկ փորձագետի կողմից մեկ օրում կարող է սեքվենավորման համար նախապատրաստվել 2-ից 4 ոսկրի նմուշ: Մեր տեղեկություններով՝ ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնում, որտեղ իրականացվում են զոհված զինծառայողների մարմինների նույնականացման հետազոտությունները, մշտական հիմունքներով աշխատում են ընդամենը 2-3 դատագենետիկական փորձագետներ, որով էլ հիմնականում պայմանավորված է աշխատանքների դանդաղ ընթացքը։ Առողջապահության նախարարության հրապարակած վերջին տվյալներով, պատերազմի մեկնարկից մինչև հունվարի 1–ը դատագենետիկական հետազոտության արդյունքում նույնականացվել է 436 մարմին, ընդ որում միայն 66–ը՝ վերջին 10 օրերի ընթացքում։ Այս ցուցանիշը վկայում է, որ մեկ օրում միջինում հաջողվում է իրականացնել ընդամենը 6-7 ոսկրի նմուշի փորձաքննություն։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում դեռևս շարունակվում են զոհված զինծառայողների որոնողական աշխատանքները, և ցավոք, վերջին շրջանում փրկարարներին հաջողվում է այդ տարածքներից դուրս բերել հիմնականում զոհերի աճյուններից մնացած մասունքները՝ ոսկրերը, նույնականացման գործընթացն ավելի է դժվարանում։ Մեկ այլ ուշագրավ հանգամանք ևս. հետազոտության պետք է ենթարկել ստացվող ոսկրերից յուրաքանչյուրը, քանի որ, չի բացառվում, որ փաթեթում գտնվող ոսկրերը պատկանեն տարբեր անձանց, իսկ ոսկրերի մասնակի կամ ոչ լրիվ հետազոտության արդյունքում, հնարավոր է որևէ մեկի նմուշը չբացահայտվի և հուղարկավորվի այլ մասունքների հետ միասին։ Արդյունքում տվյալ զինծառայողը կշարունակվի համարվել անհետ կորած, ինչն իրավունքների և զոհված զինծառայողների հանդեպ պետության ունեցած պարտականությունների կոպտագույն խախտում է։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ հունվարի 1–ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել զոհված զինծառայողի 3330 մարմին: Ըստ նույն տվյալների՝ պատերազմի սկզբից մինչ հունվարի 1–ը զոհված զինծառայողների մարմիններից և աճյուններից վերցվել է 1441 նմուշ, իսկ հունվարի 1-ի դրությամբ մարմինների կամ աճյունների 871 նմուշ գտնվում է հետազոտման փուլում:

Այսինքն, նման տեմպով շարունակելու դեպքում զոհերի մարմինները նույնականացնելու համար մոտ 1 տարի կպահանջվի։ Թե որքանով կարագացնի զոհերի մարմինների նույնականացման գործընթացը նոր հոսքագծի ձեռքբերումով, դժվար է ասել, հատկապես, որ նույն սարքավորումից ՀՀ ԱՆ Դատաբժշկական գիտագործնական կենտրոնում այս պահին էլ առկա է, սակայն ինչպես նշեցինք, չափազանց քիչ է այդտեղ աշխատող դատագենետիկ փորձագետների թիվը։ Նշենք, որ գենետիկական անալիզատոր (սեքվենատոր) միջազգային չափանիշներին համապատասխան 8 կապիլյարային գենետիկական ավտոմատացված վերլուծիչ համակարգը դեռև 2018–ի դեկտեմբերին ձեռք էր բերել առողջապահության նախարարությունը և այն փոխանցել իր ենթակայությամբ գործող Դատաբժշկական գիտագործնական կենտրոնին։ Փաստն այն է, որ ներկայումս տվյալ ավտոմատացված համակարգի օրական մինչև 300 ԴՆԹ տիպավորում կատարելու հզորության նույնիսկ 10 տոկոսը տվյալ կենտրոնը չի կարողանում օգտագործել, քանի որ ոսկրի ԴՆԹ սեքվենավորման համար նմուշապատրաստման բարդ գործընթացներն իրականացնող փորձագիտական բավարար ներուժ չունի: Այս պայմաններում առողջապահության նախարարությունն առնվազն պետք է պարզաբանի, թե որքանո՞վ էր նպատակահարմար 2-րդ սեքվենատորի և ծրագրային ապահովումների գնումը, եթե դատաբժշկական գիտագործնական կենտրոնում առկա նույն սեքվենատորի 10 տոկոս հզորությունը նույնիսկ չեն կարողանում օգտագործել: Ի դեպ ներկայիս շուկայական գներով միայն 8 կապիլյարային մեկ սեքվենատորի արժեքն իր ծրագրային ապահովմամբ շուրջ 100 միլիոն դրամ է: Այսպիսով հարց է ծագում, եթե տվյալ կենտրոնն արդեն իսկ մեկն ուներ, ապա ի՞նչն է պատճառը, որ նախորդ՝ առնվազն երկու ամիսների ընթացքում միջոցներ չէր ձեռնարկվում ամենօրյա ծանրաբեռնվածության ռեժիմով աշխատող մասնագետների քանակը կրկնապատկելու կամ եռապատկելու և 2018 թվականից առկա հոսքագիծն իր ծավալի գոնե 50 տոկոսի չափով օգտագործելու համար:

Առողջապահության նախարարությունից NEWS.am–ին հայտնեցին, որ զոհված զինծառայողների ԴՆԹ նույնականացման հետազոտությունները ներկայումս կատարվում են բացառապես ՀՀ ԱՆ Դատաբժշկական գիտագործնական կենտրոնում. այլ փորձագիտական կառույց հետազոտական աշխատանքներում ներգրավված չէ։

Նշենք, որ բացի հիշյալ կառույցից Հայաստանում դատափորձագիտական գործունեություն են ծավալում ՀՀ արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը, որոնք երկուսն էլ հանդիսանում են պետական դատափորձագիտական կազմակերպություններ։ Հիշյալ կառույցների պաշտոնական կայքերում առկա տեղեկատվությունից պարզ դարձավ, որ դատաբժշկական փորձաքննություններ կատարվում են նաև Փորձաքննությունների ազգային բյուրոյում, որի դատաբժշկական փորձաքննությունների բաժնում գործում է նաև դատագենետիկական փորձաքննությունների բաժանմունք:

NEWS.am–ին հայտնի է դարձել նաև, որ այս ընթացքում կառավարությունն առաջարկ է ստացել ԴՆԹ հետազոտությունների իրականացման համար մասնագետներ հրավիրել նաև ՌԴ–ից, որոնց օգնությամբ հնարավոր է գործընթացն ավելի արագանար, սակայն առողջապահության նախարարությունը անհասկանալիորեն գերադասել է պետական սուղ միջոցները ծախսել նոր սարքավորման ձեռքբերման վրա և ապավինել իր ենթակայության տակ գործող կենտրոնի փոքրաթիվ մասնագետներին։

Նկատենք, որ զոհված զինծառայողների մարմինների նույնականցման խնդրի օր առաջ լուծումը հանդիսանում է պետության ուղիղ պարտականությունը, որի համար պետք է համախմբել բոլոր մասնագիտական կարող ուժերին և տվյալ խնդրի շուտափույթ լուծման կարևորությունը դիտարկել ազգային արժանապատվության տեսանկյունից»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan