«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները այցելել են ՁՎՊ՝ առավոտյան Գումի շուկայից բերման ենթարկված մսավաճառների խնդրով (տեսանյութ) Ասեք՝ կանե՞նք, թե կուզենք՝ կանենք, կուզենք՝ չէ. քաղաքապետարանը միայն օրենքներ է խախտում Ասում են՝ սառնամանիք է լինելու
13
«Մայր Հայաստանի» նախագիծը քաղաքային տրանսպորտի գնի վերաբերյալ. հանրային իրազեկում (տեսանյութ) Մոսկվայում Պուտին-Փաշինյան հանդիպում չի նախատեսվում Երևանցիներն աջակցում են տրանսպորտի գնին վերաբերող «Մայր Հայաստանի» նախագծին Անհուսալի կառավարությունը, անհուսալի վարկերը և հուսալի բիզնեսի ոչնչացումը Սիրիան կանգնած է մեծ վտանգների առջև. Ի՞նչ պետք է անեն այնտեղ ապրող հայերը Նիկոլ Փաշինյանի իշխանության փայլն ու թշվառությունը Փաշինյանի ոստիկանությունը հարձակվեց «Գումի շուկայի» մսավաճառների վրա, խլեց մսեղիքը (տեսանյութ) Փաշինյանը մեկնել է իր չսիրած Ռուսաստան՝ նախագահելու իր չսիրած ԵԱՏՄ նիստը Ուսապարկերը Նիկոլի հետ ոչինչ էին, իսկ առանց Նիկոլի՝ ոչնչություն. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Time-ը «Տարվա մարդ» է ճանաչել Թրամփին Պատերազմ Արցախում
«Քաղաքի բյուջե չի է՜, «Ավինյան PICTURES» վիճակ ա լրիվ»,-Մանուկ Սուքիասյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները այցելել են ՁՎՊ՝ առավոտյան Գումի շուկայից բերման ենթարկված մսավաճառների խնդրով (տեսանյութ) Օրբելի փողոցում տղամարդն ընկել է շենքի տանիքից «Մայր Հայաստանի» նախագիծը քաղաքային տրանսպորտի գնի վերաբերյալ. հանրային իրազեկում (տեսանյութ) Ֆրանսիան նոր վարչապետ ունի Մերձավոր Արևելքում գրեթե ամեն օր տեղի են ունենում փոփոխություններ ու զարգացումներ․ Վարդան Ոսկանյան «Ժողովրդի իշխանությունը» դուրս է գալիս Վրաստանի խորհրդարանի իշխող մեծամասնությունից և դառնում ընդդիմադիր Ժողովրդին գցում էին ավտոի տակ, քշեց մարդկանց վրա. Մսավաճառը՝ ոստիկանների մասին Ֆրանսիան նոր վարչապետ ունի Սպանդանոցային հզորությունները բավարար չեն ամբողջ ծավալով ապահովելու սպանդանոցային ծագման մսի իրացում. Բաբկեն Պիպոյան Լարսը երկկողմանի փակ է Այսօր մահացած 13-ամյա աղջկա տատը մեղադրում է երեխայի մորը. Մանրամասներ Մոսկվայում Պուտին-Փաշինյան հանդիպում չի նախատեսվում Գումի շուկայի մոտից 7 անձ ձերբակալվել է Երևանցիներն աջակցում են տրանսպորտի գնին վերաբերող «Մայր Հայաստանի» նախագծին Գումի շուկայից ոստիկանները բերման են ենթարկել մսավաճառներին և առգրավել միսը (տեսանյութ) Անհուսալի կառավարությունը, անհուսալի վարկերը և հուսալի բիզնեսի ոչնչացումը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց Ասեք՝ կանե՞նք, թե կուզենք՝ կանենք, կուզենք՝ չէ. քաղաքապետարանը միայն օրենքներ է խախտում Արագածոտնում բախվել են ՀՀ ՊՆ-ի «UAZ Patriot»-ն ու 2 «Opel»-ները. կա 3 վիրավոր Սիրիան կանգնած է մեծ վտանգների առջև. Ի՞նչ պետք է անեն այնտեղ ապրող հայերը Նիկոլ Փաշինյանի իշխանության փայլն ու թշվառությունը ԼՂ հայերի վերադարձի հնարավորություն միանշանակ տեսնում եմ. դա չի կարող անտեսվել, պետք է շարունակել պայքարել. Օկամպո «Վանաձոր» ԲԿ-ում 13-ամյա աղջիկ է մահացել ««Գումի» շուկայից մոտ 1 տոննա միս է առգրավվել»․ ՍԱՏՄ. Տեսանյութ «Տեսանելիությունը ցածր է, «Զվարթնոց»-ից չվերթներ չեն իրականացվում»․ Լուսինե Մողրովյան Դե ժողովուրդ ջան, իջեք․ Էսօր սենց․ Մոնումենտի ամենախցանված վայրում, որտեղ անգամ տաքսի չես կանչի․ արտակարգ դեպք Դամասկոսի և Հալեպի օդանավակայանները վերսկսել են աշխատանքը՝ հատուկ թույլտվություններով Ասում են՝ սառնամանիք է լինելու Էկոպարեկային ծառայության ներդրումը նախարարության համար արժեցել է 5.7 միլիարդ դրամ․ «Ժողովուրդ»

Ուզում եք՝ ժողովուրդը ցամաք հացի կարոտ մնա՞. գլոբուսի վրա 1 երկիր կա, որը չունի Գյուղնախարարություն և հրաժարվում է ցորեն աճեցնելուց, դա Հայաստանն է. Աշոտ Հարությունյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Արդեն 6-րդ տարին է, գյուղատնտեսությունն անընդհատ անկում է ապրում․ գյուղատնտեսություն չկա։ Եթե հացահատիկի մշակաբույսերը 8.2%-ով անկում են ապրել, կարտոֆիլի մշակաբույսերը՝ 6%-ով, անասնապահությունն անկում է ապրում, ինչի՞ մասին է խոսքը։ Եվ միայն տեխնիկական մշակաբույսերի դեպքում է Ազգային վիճակագրական ծառայությունը ցույց տվել 0.3% աճ։
  • Գյուղերում Փաշինյանի ջերմ ընդունելության կադրերը բեմականացված տեսարաններ են։ Համապատասխան մարդիկ կան, զբաղվում են դրա կազմակերպմամբ։ Այսօր, ինչպես տնտեսության, այնպես էլ բարոյականության գահավիժում կա։ 
  • Աշխարհում, գլոբուսի վրա կա մեկ երկիր, որտեղ չկա Գյուղատնտեսության նախարարություն և գլոբուսի վրա մեկ երկիր կա, որը ցորեն աճեցնելուց հրաժարվում է, և դա Հայաստանն է։ 
  • Պատերազմող երկրում, շրջափակված թշնամիներով, հատուկենտ կյանքի ճանապարհ ունեցող, աշխարհում ամենաշատ հաց սպառող երկրում Էկոնոմիկայի ՔՊ-ական նախարարը հայտարարում է, որ հացահատիկ մշակելը ձեռնտու չէ։ Խնդրում եմ հրապարակել արդյունքային ցուցանիշները, տեսնենք՝ էդ ո՞նց եղավ, որ ցորեն մշակելը դարձավ անարդյունավետ։ Նույնիսկ ձեր ներկայացրած թափթփված ծրագրերով դուք ցույց եք տվել աճ, այդ ինչպե՞ս է անարդյունավետ։ Աստված չանի, որ լայնածավալ պատերազմ սկսվի, ի՞նչ եք անելու։ Ուզում եք այնպես անել, որ ժողովուրդը ցամաք հացի կարոտ մնա՞։ Մկներին էնքան թողեցիք, որ հարձակվեն հացահատիկի արտերի վրա, ոչնչացնեն։ Սերմնաբուծությունն անկում է ապրում։
  • Եթե ես գյուղացուց վերցնեմ անջրդի հողերը, բոլոր պետական տուրքերը վճարեմ, բոլոր պարտավորությունները կատարելով՝ մի միլիարդով 4000-5000 հա բերք կտամ։
  • Էդ մի միլիարդը, որ կտրեցիք, շատ համարեցի՞ք էս տանջված ժողովրդին։
  • Էսօր Հայաստանում ամենաբարձրարժեք մշակաբույսը ցորենն է։ Անկախ Հայաստանի պատմության մեջ այս տարի ամենացածր ցուցանիշն է գրանցվել աշնանացան ցորենի մասով։ Դաշտեր կան, որտեղ կոմբայնը գյուղացու հետ մոլորված կանգնել է արտի գլխին, բայց չեն հնձել, որովհետև բերք չի եղել, մկները կերել են ցորենը… 
  • ՅՈՒՆԵՍԿՕ-ում լավաշը ճանաչվել է  ազգային հաց, իսկ այստեղ պայքարում են ցորենի դեմ, փոխանակ զարկ տան, ծավալները մեծացնեն։
    • 1 տոննա ցորենից 70%-ը ալյուր է ստացվում, 30%-ն էլ դառնում է անասնակեր։ Կորուստ չկա գրեթե։ 1 կգ ալյուրից 1 կգ հաց է ստացվում։ Պատասխանատու հայտարարում եմ՝ այսօր ոչ մի խանութում 1 կիլոգրամանոց հաց չի վաճառվում։

    Ընթերցողին հիշեցնենք, որ 2024թ. օգոստոսի 11-ին Նիկոլ Փաշինյանն այցելելով Իջևան՝ հայրական տուն, մի տեսանյութ էր տեղադրել, որում ասում էր.

    «Սա մեր տնամերձն ա Իջևանում, որի տնտեսական էֆեկտիվությունը զրո ա: Էնպես չի, թե ոչ մի բան չի աճում, սալոր կա, լավ էլ սալոր ա: Բայց պետք է ամբողջը մաքրել բուսականությունից, տնկել սերտիֆիկացված սալոր, ոռոգել կաթիլային համակարգով: Բայց սա մենակ մենք չպետք է անենք, այլ մեր հարևան Արթուրենք, Գառնիկենք, Մարտինենք, Գարիկենք, բոլորն այս թաղամասում իրար հետ որոշեն, որ սալոր են աճեցնում: Ահա սա է մեր կառավարության առաջարկած ծրագիրը, մենք ուզում ենք օգնել, որ այս այգիները դառնան ինտենսիվ այգիներ»,- հայտարարել էր նա: 

    Այդ չարաբաստիկ տեսանյութից հետո որոշում կայացվեց, որ Հայաստանում ցորեն աճեցնելը ձեռնտու չէ և պետք է դրա փոխարեն, օրինակ, սալոր աճեցնել:

    Դրան հետևեց ՔՊ-ական Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ելույթները, թե բա՝ «Հայաստանում ցորենի արտադրությունը ձեռնտու չէ»: 

    Դրան հետևեց նաև ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հայտարարությունը, թե հայաստանցիներս ցորենի փոխարեն կարող ենք անցնել բրնձի:

     «Ռազմավարական ապրանքները կարող են փոխվել, պետք է ավելի ճկուն լինենք, որպեսզի ուրիշներին թույլ չտանք թիրախավորել մեր ռազմավարական ապրանքները, և շատ հարմարվողական լինենք այդ իրականությանը։ Մեկ պարզ օրինակ բերեմ միայն մենք կարող ենք ցորենից անցնել բրնձի ցորենը կարող է ռազմավարական ապրանք լինել, բայց ինչ-որ պահի մենք կարող ենք անցնել բրնձի և փոխել մեր հարմարվողականությունը և ունենալ բրինձը՝ որպես ռազմավարական ապրանք»,- Հայաստանում տեղի ունեցած «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովի ժամանակ հայտարարել էր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

    • Մեր երկրի անհաջողությունների պատճառն այն է, որ էս երկրում գրեթե ոչ մեկն իր տեղում չէ։ Սալորը գրեթե բոլոր մարզերում աճում է։ Չի կարելի էդ կարգի տնայնական ձևով երկիր կառավարել։ Իջևանում արքայախնձոր ավելի ձեռնտու կլինի աճեցնել, ինչո՞ւ սալոր։ Բա էդ լոբին, որ մաքրում էիք, ձեռնտու չէ՞ աճեցնելը։ Տնտեսական արդյունավետության տեսանկյունից սալորը լավագույն օրինակը չէ։
    • Մտածո՞ւմ եք՝ Թալինում, Գեղարքունիքի, Սյունիքի անջրդի տարածքներում ինչպե՞ս եք այգի հիմնելու։ Լավ էլ հասկանում են, որ հնարավոր չէ։ Հատուկ են անում, որ ժողովրդին նյարդայնացնեն։
      • Գյուղատնտեսության համատարած հաշվառման անհրաժեշտություն իրոք կա։ Եթե Հայաստանում գյուղատնտեսական քաղաքականություն մշակող գերատեսչական մարմին չկա, ի՞նչ հաշվառման մասին է խոսքը։ Մենք ժամանակին՝ 2016թ․, դա արել ենք։ 2 տարի տևեց մինչև արդյունքների հրապարակումը։
      • Ամեն «յան» վերջավորությամբ ազգանուն ունեցողին կամ ՀՀ անձնագիր ունեցողին ես չեմ համարում հայ։ Պատկերացրե՛ք՝ վիճակագրության մեջ «կորուստ» բաժնում 138 000 տոննա ամբար մտած ցորենի մեջ 45 000 տոննա կորուստ են ցույց տվել։ Հարցնում եմ՝ ի՞նչ կորուստ է, ասում են՝ աշխարհում տանկերներ են վթարվել, դա է։ Այսինքն՝ դա բերել, կապել են մեր գլխին, ցուցանիշ են գրել ու ասում են՝ ցորեն ցանելն արդյունավետ չէ։ Այ էս կարգի անհայրենասեր են սրանք։
      • Ծրագրերի 80%-ը, ասել եմ, կրկնում եմ՝ արված են պատվերով։ Կգա օրը, հատ-հատ կգնամ դրանց հետևից, կասեմ՝ այս կառավարության որ ծրագիրն ում համար է կատարվել։
      • Ջերմոց կառուցելու համար փող կա, ցորեն ցանելու համար փող չկա՞։
      • Մեծ ջերմոցներ կառուցողները պատահական մարդիկ չեն։
      • Ինչպե՞ս է Փաշինյանի կառավարությունը պատրաստվում խթանել գյուղատնտեսությունը, որի համար 2025թ. պետբյուջեից պատրաստվում են ծախսել 11.9 միլիարդ դրամ: Պարզ չի՞՝ գլուխ սոխի, առվույտի, խոտի փառատոն կանեն, երգիչներ կբերեն, գյուղատնտեսությունը կխթանվի։ Կաթն արդեն ջրի գնով էլ չեն մթերում։ Ջուրն ավելի թանկ է։ Դանդաղ մահի են տանում։
      • Բյուջեի գումարները փոշիացվում են, ոչ մի արդյունավետություն չկա:
      • Ոչ թե «ատկատ» է, այլ նպատակային քաղաքականություն։ Ի՞նչ է, իրենք չգիտե՞ն՝ ով ինչ է անում, ում անվան տակ է անում։
      • 190 միլիոն դրամ 2025թ. բյուջեից ծախսելու են խեցգետինների բուծման ծրագրի համար: Խեցգետնի պահանջարկը շատ մեծ է։ Խեցգետին բուծում են հիմնականում արտահանման նպատակով։ Դա բավականին լուրջ գումարներ է բերում։
      • Մի կողմից՝ գումարներն են վատնվում, մյուս կողմից՝ ստրատեգիական խնդիրներ չեն լուծվում։ Վաղը հսկայական գումարներ են ծախսելու, որ էդ սխալ տնկված ինտենսիվ այգիները քանդվեն։ Այսօր ՀՀ-ում բավականին լուրջ հեկտարներով ինտենսիվ այգիներ կան՝ արված շատ լուրջ մարդկանց համար։ Հուշում եմ։ Էդտեղ կա մագիստրալ ջրատար։ Աստված չանի, եթե այդ մագիստրալը վնասվեց, այդ այգիները սրբելու է, տանի։ Կամ դիտավորյալ են արել, որ ապահովագրեն, գումարներ ստանան, կամ անգիտակցաբար են արել։ Տեսե՛ք՝ երկուսից որն է, դեմն առեք։ Վաղը կլսեք էդ այգիների ձայնը։
      • Ցորենի դաշտերը չեք ապահովագրում, բա ի՞նչն եք ապահովագրելու՝ հարուստների ջերմոցնե՞րը, որի ցելոֆանը, ասենք, սխալ է կպցվա՞ծ, թե՞ ինտենսիվ այգիները։ Դեռևս ոտքս տորմուզին է, չեմ հրապարակում անուններ։
      • Այս տարի մենք ունենք ցորենի խնդիր՝ սխալ քաղաքականության պատճառով։ Անձամբ գնացել, տեսել եմ բազմաթիվ տեղերում։ Այս կառավարության քաղաքականության շնորհիվ Հայաստանում գրեթե ցորեն չկա ցանած։ Թող հպարտանան, Ազգային ժողովում էլ թող հայտարարեն։
      • 2015-2016թթ000 հա ցորեն էր ցանված։ Այնքան, ինչքան հիմա հանրապետությունում ցորեն է սպառվում, ես՝ որպես փոխնախարար, այդ ժամանակ այդքան բերք արձանագրել եմ։ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ Գյուղնախարարություն մարդիկ էին եկել, որ հասկանան՝ ո՞նց կարող է ցորենով ապահովվածությունը 70 % լինի երկրում։ 10 օր ստուգեցին, տեսան՝ ամեն բան ճիշտ է, ուրախ-ուրախ գնացին։ Ցորենի ռեզերվն անընդհատ թարմացվում էր։ Դա հսկողության տակ էր։ Նախկինում գյուղերում ցորենի ամբարներում 2 տարվա պահուստ կար։ Ես վախենամ՝ հիմա 1 ամսվա էլ չկա։ Անընդհատ սորտաթարմացում էր գնում, բարձր որակի սերմեր էինք բերում։ 
      • Այլ երկրի գործակալները, դիվերսանտներն ինչ ուզեն՝ կանեն։ Ժամանակին Թուրքիայից տնկիներ էին բերել, կարտոֆիլի դաշտերը քաղցկեղով էին վարակվել։ Դա մարդուն վնաս չէր տալիս, միայն բույսին։ Կարանտին սահմանեցինք, բայց ժամանակ էր պետք, 5 տարի հետո նոր հողը բուժվեց։ Արգելեցին ներկրել։ Հիմա ասում են՝ էլի նման բաներ անում են։

      Մանրամասները՝ տեսանյութում։

     

     



Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan