Կորցնում է իշխանությունը, ողջ մաղձը ժողովրդի վրա է թափում․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Վռնդե՛ք Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Բաքվում ՀՀ դրոշն եմ բարձրացրել, իսկ Փաշինյանի օրոք դրոշով մեր տղաների դիակներն են փաթաթում. Ծառուկյան (տեսանյութ)
19
Փաշինյանին պետք չէ ներել, ինքը լավ գիտի՝ ինչ է արել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հունիսի 7-ը հռչակենք Նիկոլ Փաշինյանին քաղաքական ապտակ հասցնելու օր․ Աջափնյակ (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Գորիսում է (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի արձագանքը Փաշինյանի սպառնալիքներին. 15-0՝ հօգուտ Ծառուկյանի (տեսանյութ) ԵՄ վերնախավը, ռուսական «վտանգից» պաշտպավելով, ԱՄՆ-ի փոխարեն Թուրքիային է օգնության կանչում. Մակրոնի փարիսեցիությունը բացահայտվում է Այս ընտրությունն իսկապես վճռորոշ է (տեսանյութ) Մեծ խաղի փոքր խաղացողները․ Նիկոլը բացահայտեց ծրագրերը (տեսանյութ) Մեր հայրենակիցների համար ամենակարևորը երկրի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունն են. Գագիկ Ծառուկյան Փաշինյանական ռեժիմը սառնասրտորեն կերավ ևս մեկ մարդու գլուխ Գագիկ Ծառուկյանն այցելել է Ոսկեվազ և Աշտարակ (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Երևանում խոշորամասշտաբ խուզարկություններ են իրականացվում․ ՆԳՆ Զինված ուժերում սկսել են ցուցակագրել ծառայողներին Իշխանության համար օրենք չկա. «Փաստ» Պարտության հոտը. «Փաստ» Զրո ապրումակցում, զրո պատասխանատվություն, զրո խիղճ. հայ մարդն անկարևոր է այս իշխանության համար. «Փաստ» Կորցնում է իշխանությունը, ողջ մաղձը ժողովրդի վրա է թափում․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Վռնդե՛ք Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Փաշինյանին պետք չէ ներել, ինքը լավ գիտի՝ ինչ է արել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Իշխանական տագնապի դրսևորումները. իրավական կամայականությունից մինչև «շարիկովյան» բնազդներ Ամեն ինչ ասվել է. հաղորդումները դատախազություն և ԿԸՀ ուղարկել ենք. Արամ Վարդևանյան Արցախցիների «սպառնալիքներով» տեսանյութը. Էժանագին բեմադրություն՝ իշխանական կաբինետներից. փորձագետ «Ռոսիա մոլ»-ի ավտոկայանատեղիում հայտնաբերվել է տղամարդու մարմին «Որտեղից հայտնվեցին Մահաբերն ու ՔՊ-ն...» Քրեական օրենսգիրքը լացում է Փաշինյան Նիկոլի համար Չեմ հերքում, որ մայրիկիս եղել են հորդորներ սեփական դիմումի հիման վրա ազատվել․ Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճած կնոջ դուստր (տեսանյութ) Նիկոլ, հողը ոտքերիդ տակից փախչում է. Աշոտյան Ինչպես Նիկոլ Փաշինյանը նախապատրաստեց Արցախի հանձնումը․ Սյունիքը վտանգված է (տեսանյութ) Կլիենտի մոտ սրացումներ են Արթուր Օսիպյանը ձերբակալվել է Հունիսի 7-ը հռչակենք Նիկոլ Փաշինյանին քաղաքական ապտակ հասցնելու օր․ Աջափնյակ (տեսանյութ) Խստորեն դատապարտում ենք բռնության ցանկացած կոչ, հակասահմանադրական քայլ կամ դրսևորում Ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2․483․520 ընտրող․ ՆԳՆ Լսի՚ր Նիկոլ, դու մեր ժողովրդին պետք ես ողջ և առողջ. Իշխան Սաղաթելյան Արամ Առաջինը Հռոմի պապի հետ հանդիպմանը խոսել արցախահայության վերադարձի, հայ գերիների ազատ արձակման մասին Փաշինյանն իր կրծքին խփած այդ Հայաստանը շերտ առ շերտ կտրում և հանձնում է Ադրբեջանին (տեսանյութ) Փաշինյանի սպառնալիքների և միայնակ խորոված ուտելու «արևմտաադրբեջանական մշակույթի» մասին (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Գորիսում է (տեսանյութ) Բաքվում ՀՀ դրոշն եմ բարձրացրել, իսկ Փաշինյանի օրոք դրոշով մեր տղաների դիակներն են փաթաթում. Ծառուկյան (տեսանյութ) Ա՜յ տականք, դու խի՞ ես կենդանի, ինչի՞ չես զոհվել. ռադդ քաշի, համաբալի մեկը․ Փաշինյանը սկսեց վիրավորել (տեսանյութ) Մակրոնի և Զելենսկու այցը Երևան առանց հետևանքներ չմնաց. Զախարովան՝ Փաշինյանի և երևանցի կնոջ բանավեճի մասին

Վալանսի քաղաքային խորհրդի բանաձևը Ֆրանսիայի և միջազգային հանրության կողմից Արցախի ճանաչման մասին

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է Վալանսի քաղաքային խորհրդի բանաձևը Ֆրանսիայի և միջազգային հանրության կողմից Արցախի ճանաչման մասին․

«2020 թ․-ի դեկտեմբերի 14-ի քաղաքային խորհրդի նիստ
Վալանսի քաղաքային խորհուրդը,

Հիմք ընդունելով տեղական ինքնակառավարման մարմինների ընդհանուր օրենսգիրքը և մասնավորապես Լ 2121-29 հոդվածի վերջին պարբերությունը, համաձայն որի՝ «Քաղաքային խորհուրդները կարող են կոչեր ընդունել տեղական բնույթի բոլոր հարցերի վերաբերյալ»,

Հիմք ընդունելով, որ Վալանս և Իջևան (Տավուշի մարզ) քաղաքները 1995 թ․-ից ի վեր քույր քաղաքներ են, և որ Վալանսը 2015 թ․-ից բարեկամական հարաբերություններ ունի Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի հետ, որոնց խորհրդանշում է երկու համայնքների միջև կնքված բարեկամության հռչակագիրը,

Հիմք ընդունելով, որ Ֆրանսիան Հայաստանի հետ ունի հազարամյա բարեկամական հարաբերություններ և ավելի քան 100 տարուց ի վեր պատմական և համընդհանուր պատասխանատվություն է կիսում 1915 թ.-ի հայ ժողովրդի ապրած ցեղասպանության հարցում։

Հաշվի առնելով սույն թվականի հուլիսի 12-ին Տավուշի մարզում ծանր զենքի կիրառմամբ ադրբեջանական բանակի հարձակումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք վրա, որի սահմանները մինչդեռ միջազգայնորեն ճանաչված են։

Հաշվի առնելով սեպտեմբերի 27-ի առավոտյան Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հայերի դեմ Ադրբեջանի միակողմանի պատերազմի սանձազերծումը՝ 44 օր շարունակ թիրախավորելով խաղաղ բնակչությանը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտի և սահմանամերձ համայնքների բնակիչներին, և որ այս ռմբակոծությունները խաղաղ բնակչության շրջանում մեծաթիվ զորհերի պատճառ են հանդիսացել՝ արտաքսման դատապարտելով հազարավոր արցախցիների,

Հաշվի առնելով, որ ադրբեջանական բանակի գործողությունները, որի շարքերում ներգրավված էին Սիրիայում ջիհադական խմբավորումներում կռված վարձկաններ, մարդասիրական ճգնաժամ են առաջացրել Լեռնային Ղարաբաղում, որն ուղեկցվել է զինված հակամարտության մասին միջազգային կոնվենցիաների լուրջ խախտումներով (մասնավորապես արգելված այնպիսի զենքերի օգտագործում, ինչպիսիք են կլաստերային զինամթերքը կամ ֆոսֆորային ռումբերը և այլն),

Հաշվի առնելով 1994 թ.-ի հրադադարի համաձայնագրից ի վեր և մասնավորապես ԵԱՀԿ-ի ներքո գործող Մինսկի խմբի շրջանակներում Ֆրանսիայի կողմից այս սառեցված հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը, որոնք, սակայն, ի վերջո հանգեցրեցրել են նրա խիստ չեզոք դերին,

Հաշվի առնելով, որ Ռուսաստանի հովանու ներքո նոյեմբերի 9-ին կնքվել է զինադադարի վերջնական համաձայնագիր, որին Ֆրանսիան մասնակից չի դարձվել, և որով, այնուամենայնիվ, սահմանվում են Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի և ադրբեջանական բանակի այդ իսկ օրը զբաղեցրած դիրքերը՝ կեսից ավելին կրճատելով նախկին սահմանները, որոնք սակայն կայուն էին 1994 թ.-ի զինադադարի համաձայնագրից ի վեր,

Հաշվի առնելով, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը միջազգային իրավունքի սկզբունք է, որի համաձայն Լեռնային Ղարաբաղի հայերը 1988 թ.-ից ի վեր նախաձեռնել են ինքնորոշման դանդաղ գործընթաց, ինչպես նախատեսված է Միացյալ ազգերի Կանոնադրության մեջ, 1991 թ.-ի սեպտեմբերի 2-ին ընդունելով անկախության հռչակագիր, որն հաստատվել է 1991 թ․-ի դեկտեմբերի 10-ի լայնորեն կողմ քվեարկած ինքնորոշման հանրաքվեով ։

Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը երեսուն տարուց ավել սեփական ժողովրդին մշտապես երաշխավորել է ինստիտուցիոնալ կայունություն՝ երբևէ չվիճարկված ժողովրդավարական հիմքերով, տարածքային ամբողջականություն և պաշտպանություն, ինչպես նաև տնտեսական և մշակութային բարգավաճում:
Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը համախմբում է միջազգային հանրային իրավունքով ընդունված Պետության բոլոր բաղադրիչները՝ տարածք, բնակչություն, ինքնիշխանության, որոնք իրավական տեսանկյունից մարմնավորում են Արցախի ժողովրդին և պետք է հանգեցնեն այն բանին, որ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը այսուհետ համարվի որպես իր ժողովրդի ինքնիշխանությունը ներկայացնող սուբյեկտ,

Հաշվի առնելով վերջապես, որ տարբեր քաղաքական կուսակցությունների հարող ֆրանսիացի խորհրդարանականներ կոչ են անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որ սույն թվականի հոկտեմբերի 19-ին Ազգային ժողով է ներկայացվել Արցախի Հանրապետության ճանաչման բանաձևի առաջարկ և որ նույնանման բանաձև է ընդունվել Սենատում նոյեմբերի 25-ին, որ, բացի այդ, շուրջ տասնհինգ քաղաքապետեր և երեսուն ՏԻՄ ընտրված անդամներ սատարում են Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության միջազգային ճանաչման ազգային կոչին,

Հաշվի առնելով, որ այսօր միայն Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության միջազգային ճանաչումը կարող է երաշխավորել խաղաղություն տարածաշրջանում ՝ անխուսափելիորեն հանգեցնելով հրադադարին հաջորդող միջազգային պայմանագրի, փուլ, որն անհրաժեշտ է Հարավային Կովկասում արդար և կայուն իրավիճակ ստեղծելուն միտված և բոլոր կողմերը ներառող խաղաղ գործընթացի հասնելու համար, որը կհարգի տարածաշրջանի բոլոր ժողովուրդների իրավունքները։

Վերոնշյալից բխում է, որ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության անկախությունն մեզ ավելի քան երբևէ թվում է իրավական առումով ուժեղ, օրինական և արդար:

❗Հիմք ընդունելով Վալանսի քաղաքային խորհրդի ընտրված անդամների ներկայացրած բանաձեւի առաջարկը,
քննարկումից հետո, ընդունում է հետևյալ կոչը․
Հոդված 1. որ Ֆրանսիական դիվանագիտությունը վերանայի իր ռազմավարությունը և ընդունի հետևյալ դիրքորոշումը.
Ֆրանսիան ճանաչում է Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը։ Ֆրանսիան դիվանագիտական աջակցություն է ցուցաբերում Հայաստանի և Արցախի իշխանություններին և ներգրավվում է Եվրոպային և միջազգային հանրությանը դեպի Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության ճանաչմանը տանելու գործում:
Հոդված 2. Սույն որոշումը կուղղվի Ֆրանսիայի Հանրապետության Նախագահին և Ֆրանսիայի Կառավարությանը»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>