Միայն վերջին 11 օրվա մեջ բանակում 4-րդ զոհը, իսկ ՔՊ պետ Փաշինյանն ասում է՝ «բանակը դինամիկ զարգանում է» ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանը կրկին դիմել է դատական համակարգին Նիկոլական «Իրական Հայաստանը» իրականում ամբողջապես Ադրբեջանին ենթարկվող կեղծ մի միավորման ստեղծման ծրագիր է. Զուրաբյան
24
Այս դատավարությունն աննախադեպ է լինելու իր հիբրիդային բնույթով Չորրորդ հանրապետությունը հիմնադրված է, չորրորդ հանրապետությունը իրականություն է. Փաշինյան 49 տոկոսանոց, ոչ լեգիտիմ կառավարության ղեկավարը ԱԺ-ում ներկայացնում է Հայաստանի զրոյացման ծրագիրը Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Պատերազմ Արցախում
Տեղանունների մասին Փաշինյանի բերած օրինակները նույնպես պատահական չեն... Այս պահին ՀՀ ոչ լեգիտիմ խորհրդարանում տեղի է ունենում Հայաստանի՝ Արևմտյան Ադրբեջանի վերափոխման գործընթաց Միայն վերջին 11 օրվա մեջ բանակում 4-րդ զոհը, իսկ ՔՊ պետ Փաշինյանն ասում է՝ «բանակը դինամիկ զարգանում է» Մոսկվան պատրաստ է կառուցողական երկխոսություն սկսել Երևանի հետ բուսասանիտարական վերահսկողության վերաբերյալ․ Օվերչուկ ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանը կրկին դիմել է դատական համակարգին Կոնցլագերում ստելն ու ֆռացնելն այլևս նշանակում է ադապտացիա «Դուք ձեր ծրագիրն էլ չեք կարդացել, գրված է՝ Նախիջևան». Խաչատրյանը՝ Փաշինյանին Հայաստանը մտադիր է մոտ ժամանակներս սկսել ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու գործընթացը. 49 տոկոս ձայն ստացած Ն.Փաշինյան Ռուսաստանը արձագանքել է ՀԱՊԿ-ի և ԵՄ–ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններին՝ հիշեցնելով Թուրքիայի փորձը Նիկոլական «Իրական Հայաստանը» իրականում ամբողջապես Ադրբեջանին ենթարկվող կեղծ մի միավորման ստեղծման ծրագիր է. Զուրաբյան Արամայիս Ավետիսյանն ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Այս դատավարությունն աննախադեպ է լինելու իր հիբրիդային բնույթով Չորրորդ հանրապետությունը հիմնադրված է, չորրորդ հանրապետությունը իրականություն է. Փաշինյան 10 օրում մահվան 3-րդ դեպքը բանակում. 22-ամյա երևանցի Էդգարը ծառայում էր եղբոր հետ Հրազենային վնասվածքից մահացած զինվոր Էդգար Գեւորգյանը ծառայում էր կրտսեր եղբոր հետ Այսօր ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում՝ հասնելով +40°C 49 տոկոսանոց, ոչ լեգիտիմ կառավարության ղեկավարը ԱԺ-ում ներկայացնում է Հայաստանի զրոյացման ծրագիրը Բանակը, հասարակությունը տևական ժամանակ է՝ անլուծելի թվացող մղձավանջում են. Տիգրան Աբրահամյան Ես վերադառնալու եմ և շարունակելու եմ իմ ճանապարհը. Մարտուն Գրիգորյանը՝ ՔԿՀ-ից Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել» Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր «Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին

Փաշինյանի «բոլշեւիկյան» կարգախոսները պետք է ուղղել իր ու իր թիմի դեմ. իրենց ունեցվածքը պետականացվելու է

5 միլիարդ դոլարով Արցախը հանձնած անձը չի ցանկանում լքել իր պաշտոնը: Իր հրաժարականը պահանջում են բոլորը՝ նախկին նախագահներից, մինչևՀունահայոց թեմի առաջնորդական տեղապահը: Գործող նախագահից, մինչև մեր սփյուռքի մի քանի տասնյակ կառույցներ: Նիկոլ Փաշինյանն այսօր ապավինում է միայն իրավապահ մարմիններին, խորհրդարանում իր խմբակցությանը և այն ամբոխի վրա, որը դեռ սպասում է «թալանի վերադարձին»:

Ակնհայտ է, որ Փաշինյանը չի ուզում հանձնվել, և հենց դրա համար է, որ մի կողմից նա ճնշում է գործադրում այն համայնքների ղեկավարների վրա, որոնք պահանջում են իր հրաժարականը, իսկ մյուս կողմից, ստիպում է այլոց կազմակերպել ակցիաներ՝ ի աջակցություն իրեն: Ավելին, շրջանառության մեջ է դրվել այն թեզը, որ իբր «նախկինները» ցանկանում են վերադառնալ իշխանության՝ ժողովրդին կրկին «թալանելու» համար: Ես կցանկանայի ավելի մանրամասն անդրադառնալ այս թեմայի որոշ ասպեկտներին:

Յուրաքանչյուր նոր ձայնագրության հրապարակումն ավելի ու ավելի քիչ կասկած կթողնի, որ պատերազմն ընթանում էր հստակ սցենարով, որն անձամբ ղեկավարում էր Նիկոլ Փաշինյանը: Այնուամենայնիվ, այս սցենարի իրականացումը սկսվեց սեպտեմբերի 27-ից շատ ավելի առաջ:

2 տարի առաջ, երբ 5 միլիարդի թեման դեռ հայտնի չէր հասարակության լայն շերտերին, Փաշինյանն ու իր թիմն արդեն ծրագիր էին կազմել ոչ միայն Ղարաբաղի 7 շրջանները տալ թշնամուն` գումարի դիմաց, այլև սեփականության լայնածավալ վերաբաշխում իրականացնել այդ գումարների հաշվին:

2 տարի շարունակ Փաշինյանի թիմն իրականացրել է մի շարք ծրագրեր, որոնց նպատակն էր այնպիրի պայմաններ ստեղծել երկրում, որ կապիտալը փախնի Հայաստանից: Հիշեք բանկային գաղտնիքի վերացման մասին օրենքը, գույքահարկի բարձրացումը, գույքի բռնագանձման մասին օրենքները: Այս բոլոր նախաձեռնությունները տրամաբանորեն կհանգեցնեին կապիտալի արտահոսքի, և հայկական կապիտալի տեղը պետք է զբաղեցներ նշված թուրքական կապիտալը:

Երկիրը կանգնելու էր փլուզման եզրին, իսկ Փաշինյանը «որպես մեսիա» բերելու էր 5 միլիարդ թուրքական փողը եւ ժողովրդին ցույց էր տալու, որ նա «երկիրը փրկեց սնանկացումից»: Փաստացի, Փաշինյանի ծրագիրը ենթադրում էր երկրից հայկական կապիտալի դուրսբերում և այն թուրքական կապիտալով փոխարինում:

Այս ամենի գինն Արցախն էր, ինչպես նաև մեր 5 հազար հերոսների կյանքը, 10 հազար վիրավորների առողջությունը, տասնյակ հազարավոր փախստականները և Ղարաբաղում տարած հաղթանակներով ձևավորված հայկական ինքնագիտակցության փլուզումը:

Այս առումով իրավիճակից դուրս գալու մեկ այլ տարբերակ էլ կա. Նիկոլ Փաշինյանի ամբողջ ունեցվածքը և նրա ընտանիքի ունեցվածքը (ինչպես բաց, այնպես էլ թաքնված ակտիվները) պետք է ազգայնացվեն: Պետք է ազգայնացվեն նաև նրա թիմի անդամների ողջ ունեցվածքն ու կապիտալը. թանկարժեք արտասահմանյան մեքենաներից, մինչև Ձորաղբյուրի տները պետք է ազգայնացվեն:

Արցախի համար ստացված 5 միլիարդը և նշված գումարները բավական կլինեն վիրավորների ու զոհերի ընտանիքների կարիքները հոգալու, փախստականների համար տներ կառուցելու համար: Այս գումարը հնարավոր կլինի նաև մեր բանակի համար նոր սպառազինություններ գնել, ինչպես նաև Արցախի այն հատվածում, որը մնաց մեր վերահսկողության տակ, նոր ներդումային ծրագրեր իրականացնել:

Փաշինյանի խմբակցության անդամները, ուժային կառույցների աշխատակիցներն ու ղեկավարները, պետական պաշտոնյաները, համայնքների որոշ ղեկավարները պետք է իմանան, որ եթե նրանք շարունակեն աջակցել Նիկոլին, նրանց ունեցվածքը նույնպես պետականացվելու է:

Դավաճանությունը պետք է պատժվի: Ուստի բոլորը պետք է ընտրություն կատարեն. կա՛մ նրանք կաջակցեն ժողովրդին, կա՛մ Փաշիյանի հրաժարականից հետո նրանք իր հետ միասին կկորցնեն սեփական ունեցվածքը:


Սևակ Դանիելյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>