Գագիկ Ծառուկյանին հետ տարան կալանավայր, այս անգամ` առանց ձեռնաշղթաների Այդ ՀԿ-ները գործում են որպես աղանդ. Լարիսա Ալավերդյան Հայրենասեր մարդուն ուղղված կեղծ մեղադրանքի մի պատմություն
22
Միասին պայքարենք հանուն արդարության Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունն ավարտվեց. վաղը հնարավոր է առերեսում լինի. Երեմ Սարգսյան Անդրանիկ Թևանյանի կալանքի երկարաձգման հարցով որոշումը կհրապարակվի հուլիսի 22-ին «ԳԱՌՆԵՐԻ» ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ՈՉԽԱՐՆԵՐԻ» ԱՂՄՈՒԿԸ. Անդրանիկ Թևանյանը պահանջում է բաց դատավորություն... ՇՏԱՊ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԿՏՐՈՒԿ ՎԱՏԱՑԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԻՆՔՆԱԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանում նպատակադրել են տարածել վախի մթնոլորտ. Երվանդ Բոզոյան Ամեն մի անօրինականություն մեզ պետք է միավորի. Հայաստանում սահմանադրական կարգը չի գործում. բոլոր իրավունքները խախտվում են. Ստեփան Դանիելյան Քաղբանտարկյալների առատությունը, որ մենք ունենք, ցույց է տալիս ռեժիմի վախերը. Արմեն Մանվելյան Հիմա մենք ունենք այնպիսի Հայաստան, որտեղ ընդդիմադիր քաղաքական հայացքների համար հայտնվում են բանտերում. Դերենիկ Մալխասյան Հիշե՛ք այս դեմքերն ու անունները, փողով տուն պահելն էլի չի արդարացնում ձեզ, պատասխան եք տալու․ Դերենիկ Մալխասյան Պատերազմ Արցախում
Սպասում ենք Դատարանի որոշմանը Միասին պայքարենք հանուն արդարության Գագիկ Ծառուկյանին հետ տարան կալանավայր, այս անգամ` առանց ձեռնաշղթաների Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունն ավարտվեց. վաղը հնարավոր է առերեսում լինի. Երեմ Սարգսյան Պապիկյանի ու Փաշինյանի «պահած» բանակում էլի զինծառայող է մահացել Անդրանիկ Թևանյանի կալանքի երկարաձգման հարցով որոշումը կհրապարակվի հուլիսի 22-ին Այս ամենը «Չիպոլինոն» է հիշեցնում. Մայա Բարխուդարյան Մենք շարունակելու ենք խավարն անիծելու փոխարեն, մենք յուրաքանչյուրս մեր մոմը վառենք. Մանուկ Սուքիասյան Բանտարկելով նրանց, հնարավոր չէ բանտարկել մեր նպատակները, մեր ինքնությունը. Մենուա Սողոմոնյանը քաղբանտարկյալների մասին Ընդդիմության ձայնն ավելի ազդեցիկ է, դրա համար էլ այն փակում են. Զարուհի Փոստանջյան «ԳԱՌՆԵՐԻ» ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ՈՉԽԱՐՆԵՐԻ» ԱՂՄՈՒԿԸ. Անդրանիկ Թևանյանը պահանջում է բաց դատավորություն... ՇՏԱՊ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԿՏՐՈՒԿ ՎԱՏԱՑԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԻՆՔՆԱԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանում նպատակադրել են տարածել վախի մթնոլորտ. Երվանդ Բոզոյան Ամեն մի անօրինականություն մեզ պետք է միավորի. Հայաստանում սահմանադրական կարգը չի գործում. բոլոր իրավունքները խախտվում են. Ստեփան Դանիելյան Ձկնաբուծության ոլորտը մոտ 70 միլիարդ հարկ է վճարել․ Ինչո՞ւ են դա վերացնում․ ձկնաբույծ Դատախազը դատարան է հանձնել քաղբանտարկյալ Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը Քաղբանտարկյալների առատությունը, որ մենք ունենք, ցույց է տալիս ռեժիմի վախերը. Արմեն Մանվելյան Անհավանական. ՔՊ-ի կողմն անցած Կամո Արեյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար․ գործը դատարան է հանձնվել Հիմա մենք ունենք այնպիսի Հայաստան, որտեղ ընդդիմադիր քաղաքական հայացքների համար հայտնվում են բանտերում. Դերենիկ Մալխասյան Հիշե՛ք այս դեմքերն ու անունները, փողով տուն պահելն էլի չի արդարացնում ձեզ, պատասխան եք տալու․ Դերենիկ Մալխասյան Արամ Վարդևանյանի ճեպազրույցը Չի կարելի սուրճի բաժակ նայողի մակարդակի խոսակցություններ անել. Ի. Տոնոյան Թմրանյութի գործով բռնված ադրբեջանցուն ՀՀ դատարանը մեղմ ու փաղաքշական վերաբերմունք է ցույց տալիս «Սա այն դեպքերից է, երբ կալանքը դառնում է ոչ թե դատավարական միջոց, այլ ուղերձ բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն քննադատել իշխանությունն ուզուրպացրածներին». Հովասափյան Մեր թիմը զրպարտության վերաբերյալ հայցեր է պատրաստում․ Տոնոյան Ակնհայտ քաղաքական խուժանություն է. հայ ժողովրդին սպառնացողը գլուխը պատով է տալիս. Աբովյան Ընդամենը տեղեկացրել են՝ լրացուցիչ հարցաքննություն պետք է տեղի ունենա. Գագիկ Ծառուկյանին բերեցին ՊԵԿ քննչական վարչություն Այդ ՀԿ-ները գործում են որպես աղանդ. Լարիսա Ալավերդյան Միջնորդ երկրները 10-օրյա հրադադարի առաջարկ են ներկայացրել ԱՄՆ-ին և Իրանին․ Axios Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է նաև պատգամավորական մանդատից. ՔՊ-ում հրաժարականներ են. «Ժողովուրդ»

Ոչ լեգիտիմ. հայտարարված թվերի ու իրականության սուր բախումը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս ընտրություններին վերաբերող բազմաթիվ հանգամանքներ ու գործոններ դեռ համակողմանի գնահատականներ կստանան: Ինչպես ասում են՝ ժամանակ կա: Քաղաքական ուժերն էլ արդեն սկսել են տալ իրենց գնահատականները:

Բայց ինչպիսին էլ լինեն ԿԸՀ կողմից հրապարակված նախնական շատ կասկածելի ու դեռ հրապարակվելիք վերջնական արդյունքները, դրանց առնչությամբ ինչ որոշումներ էլ ընդունեն մասնակից ու ոչ մասնակից քաղաքական ուժերը, անվիճելի ու ակնհայտ է, որ տեղի ունեցած միջոցառումը չի կարող համարվել «ազատ և արդար ընտրություն»: Ավելին, քաղաքական ուժերի (ոչ իշխանության սատելիտ) գերակշիռ մասն արդեն այս ընտրությունները որակել է ոչ լեգիտիմ: Կհիշեք՝ Նիկոլ Փաշինյանը սիրում էր կուրծք ծեծել, թե «կեղծված ընտրությունների փուլը փակված է...»: Բայց դա իր քաղաքական քարոզի կռվաններից մեկը համարող գործչի իշխանության պայմաններում ու մեծապես հենց իր դերակատարմամբ ու պատճառով Հայաստանում հունիսի 7-ին տեղի ունեցան երևի թե ամենախայտառակ համապետական ընտրությունները:

Ի՞նչ է տեղի ունեցել: Բավարար է պարզապես թվարկել արձանագրված, բազմաթիվ օրինակներով հիմնավորված փաստացի իրողությունները:

Առաջին՝ ընտրական գործընթացի հիմնական մասնակիցների միջև անհավասար մրցակցային պայմաններ: Չմոռանանք, որ հիմնական ուժերից մեկի առաջնորդի ազատությունը, ապա՝ ազատ տեղաշարժն արհեստականորեն սահմանափակված է արդեն մոտ 1 տարի:

Երկրորդ՝ փաշինյանական իշխանությունը դիմել է «Ընտրական օրենսգրքի»՝ իրենց ձեռնտու փոփոխությունների... ընտրություններից ընդամենը 2 ամիս առաջ: Որպեսզի հասկանալի լինի, պատկերացրեք, որ ֆուտբոլային հանդիպման հենց մեկնարկում հայտարարվի, որ նոր կանոններ են սահմանված, բայց դրանք թույլատրելի են միայն թիմերից մեկին:

Երրորդ՝ «վարչական ռեսուրսի» խայտառակ տոտալ ու անխնա չարաշահում՝ պետական կամ վարչական մարմինների աշխատողների վրա ճնշումներ, իշխանական ու վարչական լիազորությունների և միջոցների չարաշահում, պետբյուջեի հաշվին հանրության զգալի շերտերի նյութական բարիքների նախընտրական բաշխում (թոշակների ավելացում, «համայնքային նպաստներ» և այլն): Մի խոսքով՝ «վարչական ռեսուրսի» չարաշահումը ուղղակի հասցվել է գերադրական աստիճանի:

Չորրորդ՝ հատկապես իրավապահ ամբողջ համակարգի տոտալ ներգրավում՝ բացառապես ընդդիմադիր հիմնական ուժերի թիրախավորմամբ: Հետևողականորեն միմիայն ՔՊ-ի մրցակից ուժերի առավել ակտիվ գործիչների, կազմակերպիչների, նկատելի գործիչների թիրախավուրումներ, գործերի հարուցումներ, կալանավորումներ:

Համատարած գաղտնալսումներ, ընդդիմադիր ուժերի նախընտրական տեղական շտաբների, անգամ այդ շտաբների մոտակայքում երևացած քաղաքացիների գաղտնալսումներ, լրտեսումներ: Համատարած ռեպրեսիվ ահաբեկում (այդ թվում՝ հոգեբանական):

Հինգերորդ՝ օրենքի պահանջների միակողմանի կիրառում (ասե՞նք, թե հատկապես որ ուժի օգտին), երբ մի կողմը կարող է ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ հնչեցնել ու մնալ ազատության մեջ, իսկ իր մրցակիցները կարող են մերկապարանոց մեղադրվել դավաճանության, լրտեսության կամ «փողերի լվացման» մեջ և արագորեն զրկվել ազատությունից:

Վեցերորդ՝ արևմտյան կենտրոնների խայտառակագույն միջամտություններ Հայաստանի ներքին գործերին:

Յոթերորդ ու ամենակարևոր պահերից մեկը՝ ձայների հաշվարկի ընթացքում անհասկանալի (այսպես ասենք) իրավիճակներ ու մանիպուլ յացիաներ: Օրինակ՝ կոնկրետ այն, որ ձայների հաշվարկի տվյալների ամփոփումն ու հրապարակումը գիշերվա կեսին մի քանի ժամով ընդհատվում է, ապա շարունակվում միայն լուսադեմին: Սա այն հիմնական երևույթն է, որը ժողովուրդը բնորոշում է որպես «նկարչություն»: Իսկ եթե ավելի չոր գնահատենք, ապա հաշվարկի ու տվյալների հրապարակման այդ գիշերային դադարը մեծապես ստվերում ու կասկածի տակ է դնում ընտրության (քվեարկության) հրապարակվող արդյունքների արժանահավատությունը:

Ութերորդ՝ գիշերվա ժամը 2-ին, երբ հրապարակված էին ընտրատեղամասերի չնչին մասի նախնական տվյալները, Նիկոլ Փաշինյանը ասուլիս է հրավիրում և հայտարարում, որ ինքը հաղթել է: Նույն հաջողությամբ նա դա կարող է անել նաև առանց ընտրությունների: Բայց դա մասնագետները արդեն իսկ որակել են որպես իշխանության զավթում: Իսկ տվյալ կոնկրետ դեպքում դա նաև կարող է գնահատվել և գնահատվում է որպես ուղիղ ճնշման գործադրում ԿԸՀ նկատմամբ՝ ուղղորդելով «ճիշտ թվեր» «հաշվելու»: Այստեղ հիշենք «Հանրապետություն» կուսակցության միջոցով իրականացրած «թատրոնը»՝ «Ուժեղ Հայաստանի» ցուցակի գրանցումը «հեչ անելու» դիմումի տեսքով, որով փաստացի Փաշինյանը փորձեց ցույց տալ, թե ինչ անաղարտ, հրաշք ԿԸՀ ունենք, որպեսզի լեգիտիմացնի ընտրությունների անցկացման ու հաշվարկման պրոցեսը: Բայց Փաշինյանի այդ գիշերային հայտարարությունը նույնիսկ արևմտյան դիտորդներին էր ապշեցրել (ու ոչ միայն դա), որոնք ամեն ինչ արեցին՝ «լվանալու» իշխանությունների երեսն ու ընտրություններին լեգիտիմություն հաղորդելու:

Ահա, հիմնականում այս իրողություններից էլ բխում է անխուսափելի «մաթեմատիկական» հետևությունը՝ այս ընտրությունները չեն կարող համարվել լիգիտիմ: Իսկ դա արդեն ունենալու է իր քաղաքական հետևանքները: Իսկ հետևանքներից առաջինն այն է, որ նման արատավոր եղանակներով ընտրություններով ձևավորված իշխանությունը հազիվ թե կարող է ընկալվել որպես լեգիտիմ: Առավել ևս, որ նույնիսկ պաշտոնապես հայտարարված թվերով Փաշինյանն ու ՔՊ-ն չստացան քվեարկությանը մասնակցածների ձայների 50 տոկոսը: Հազիվ «ձգեցին» 49 տոկոսի: Բայց դա մի փոքր այլ դիտարկման նյութ է:

Ի դեպ, բավականին տարօրինակ, եթե չասենք զավեշտական ու արտառոց վիճակ ստեղծվեց Վրաստանի հետ կապված: Հարևան երկրի նախկին նախագահ Զուրաբիշվիլին, ինչպես նաև գործող վարչապետ Կոբախիձեն շնորհավորեցին Նիկոլ Փաշինյանին, երբ հայտնի էր 2005-ից հազիվ 100 տեղամասերի (այն էլ՝ փոքր բնակավայրերի)... ոչ պաշտոնական արդյունքները:

Վերադառնալով Փաշինյանի ու իր քպաթիմի գիշերային ասուլիսին, ապա նրանց դեմքերի «հանգած» արտահայտությունն ինչի մասին ասես վկայում է, միայն թե՝ ոչ հաղթանակի: Հազիվ թե իրենցից ավելի լավ որևէ մեկը իմանա, թե նման թվեր հայտարարելը ինչ գնով ու ինչի հաշվին է եղել ու, կարևորը, որ դա ամենևին հաղթանակ չէ: Զուտ հրապարակված թվերով՝ միգուցե: Ներքին բովանդակությամբ ու իրական պատկերով՝ ոչ:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>