Ընկճվելու ոչ մի բան չունենք. Ռոզա Ծառուկյան Փաշինյանի բռնատիրական ռեժիմը ամեն գնով պաշտպանող Ֆրանսիայի դեսպանատան հուլիսի 14-ի միջոցառմանը ներկա հյուրերի մի մասը սննդից թունավորվել է «Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ»
19
Սարսափելի իրողությունն այն է, որ ենթադրությունների հիման վրա յուրաքանչյուր մեկին կարող են մեղադրանք ներկայացնել ու կալանավորել, խոշտանգել, բարի համբավն ու պատիվը արատավորել Իրանը դադարեցրել է կատարել Վաշինգտոնի հետ կնքված հուշագրով ստանձնած իր պարտավորությունները. ԱԳՆ Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի կալանքի հարցով դատական նիստը՝ հուլիսի 21-ին Արեգնազ Մանուկյանին երեխայի հետ շփումից զրկելը խոշտանգման էլեմենտ է պարունակում․ Սողոյան «Դաժան անմարդկային վերաբերմունք, հոգեբանական խոշտանգում». իրավապաշտպանը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման մասին Գործ «կարելու» Ն․Փ․–ական «արվեստը». Անդրանիկ Թևանյան Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան. Փաստաբան Ազատություն քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին Զորակցության խոսքեր ու աղոթք՝ Մոսկվայի եկեղեցում. հայ համայնքը Ծառուկյանի հետ է. «Կենտրոն» ՀԸ անդրադարձը Նոր էսկալացիայի պատասխանատվությունը բարդելու են ընդդիմության վրա. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Մուրացան փողոցից 15-ամյա տղա է տեղափոխվել հիվանդանոց. նոր մանրամասներ զինված միջադեպից Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա` կրակոցի հետքերով Ընկճվելու ոչ մի բան չունենք. Ռոզա Ծառուկյան Սարսափելի իրողությունն այն է, որ ենթադրությունների հիման վրա յուրաքանչյուր մեկին կարող են մեղադրանք ներկայացնել ու կալանավորել, խոշտանգել, բարի համբավն ու պատիվը արատավորել Ավետիք Չալաբյանի դեմ հարուցել էին խայտառակ, ամբողջությամբ ապօրինի մի գործ, որ չես կարող անտարբեր անցնել. Ալեքսանյան Ադրբեջանում 6 երկրի մասնակցությամբ զորավարժություններ են նախատեսվում Բագրատ Սրբազանն իր կյանքի լավագույն տարիները նվիրել է Աստծո փառքին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զորացմանը. Տեր Վրթանես Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի բնակավայրերի էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. 4 բնակավայր մնացել է առանց հոսանքի Իրանը դադարեցրել է կատարել Վաշինգտոնի հետ կնքված հուշագրով ստանձնած իր պարտավորությունները. ԱԳՆ Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի կալանքի հարցով դատական նիստը՝ հուլիսի 21-ին Հնագետները բացահայտում են Ջավախքի 6000-ամյա պատմությունը «Անհավանական է». Մեսսին մեկնաբանել է 5-ամսական Յամալի հետ լուսանկարը Բագրավանում կարկուտի հետեւանքով ցորենի եւ գարիի դաշտերը մեծ վնասներ են կրել, որոշ տեղերում՝ մինչեւ 100 տոկոս Այս գիշերվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է ստացվել Փաշինյանի բռնատիրական ռեժիմը ամեն գնով պաշտպանող Ֆրանսիայի դեսպանատան հուլիսի 14-ի միջոցառմանը ներկա հյուրերի մի մասը սննդից թունավորվել է Անգլիայում մինչև 16 տարեկան երեխաներին կարգելվի գնել էներգետիկ ըմպելիքներ Չնայած իր կրած հսկայական վնասներին՝, և՜ դիվանագիտական, և՛ ռազմական ճակատներում Իրանը բավականին արդյունավետ է պաշտպանվում. Զաքարյան Արեգնազ Մանուկյանին երեխայի հետ շփումից զրկելը խոշտանգման էլեմենտ է պարունակում․ Սողոյան «Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ» Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ» Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ» Մեր երկրից իսպառ վերացել է շարժումը «Դաժան անմարդկային վերաբերմունք, հոգեբանական խոշտանգում». իրավապաշտպանը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման մասին Թեղուտի հանքավայրը հանձնվել է ամերիկյան ընկերությանը Գործ «կարելու» Ն․Փ․–ական «արվեստը». Անդրանիկ Թևանյան Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով Մեծ հավաք՝ ԱՄՆ-ում. հայերի մաղթանքն է, որ Գագիկ Ծառուկյանն օր առաջ լինի ազատության մեջ Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան. Փաստաբան Դատախազը միջնորդեց 3 ամսով երկարաձգել քաղբանտարկյալ Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը Հունիսի 6-ին Ստեփանավանում տեղացած կարկուտը վնասել է 1090 մեքենա

«Վախի ընտրարշավ». ինչպես Փաշինյանը պահեց իշխանությունը՝ Հայաստանի պատմության ամենակեղտոտ ընտրություններում. ТАСС

Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ։ Եվ դրանք սոսկ ընտրություններ չէին. ըստ էության, այդպես լուծվում էր աշխարհի քաղաքական քարտեզի վրա Հայաստանի հետագա գոյության հարցը։ Քաղաքացիներն ընտրում էին ոչ միայն խորհրդարանի նոր կազմ, այլև երկրի զարգացման վեկտորը, ազգային ինքնությունը և Հայ Առաքելական Եկեղեցու՝ ժողովրդի դարավոր հենարանի ճակատագիրը։ Ստացվեց այն, ինչ ստացվեց, ասվում է ТАСС-ի խմբագրական հոդվածում։

«Չնայած այն բանին, որ Հայաստանում տեղին ու անտեղի իշխող «ՔՊ» կուսակցությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հայտարարում է, թե երկիրը «ժողովրդավարության բաստիոն» է՝ խոսքի ազատության և կարծիքների բազմակարծության հանդեպ հարգանքով, իրականությունը հեռու է այդ հայտարարություններից։ Դա հատկապես սուր է զգացվում երկու օր առաջ տեղի ունեցած ընտրական գործընթացների ֆոնին, որոնք, բազմաթիվ փորձագետների գնահատմամբ, դարձան ամենակեղտոտը հանրապետության պատմության մեջ։

Շինծու «բաստիոնը»

Հայ ժողովուրդը կեղծիքների և վարչական ճնշումների նման մասշտաբ չէր տեսել անկախության բոլոր 30 տարիների ընթացքում։ Իշխանություններն ընդդիմախոսների հալածանքները սկսել էին քվեարկությունից դեռ շատ առաջ. վախեցման թափանիվը պտտվում էր դեռևս 2025 թվականի ամառվանից, երբ սկսվեցին անցանկալի հասարակական գործիչների ձերբակալությունները։ Ընդ որում, Փաշինյանի թիմը չխորշեց ձեռք բարձրացնել ամենասրբի վրա՝ նախաձեռնելով հոգևորականության ներկայացուցիչների վարկաբեկումն ու ձերբակալությունները։ Հասկանալով, որ Հայ Առաքելական Եկեղեցին մնացել է ազգային ինքնության միակ անսասան սյունը, երկրի ղեկավարությունն առաջին հերթին հարված հասցրեց հենց նրան։ Սակայն այս քայլը հանդիպեց բնակչության կոշտ դիմադրությանը, որոնց մեծ մասը Հայ Առաքելական Եկեղեցու հավատացյալ ծխականներն են։

Այդուհանդերձ, բռնաճնշումների ապարատը շարունակում էր թափ հավաքել. սկսվեցին ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց զանգվածային ձերբակալությունները։ Առաջին հարվածների տակ ընկնողներից մեկը ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանն էր, որը բացահայտորեն աջակցել էր Հայ Եկեղեցուն։ Այնուհետև ձերբակալվեցին «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, նրա ավելի քան մեկ տասնյակ կողմնակիցները, ինչպես նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ Ամեն ինչ ընթանում էր մեկ միասնական սցենարով՝ «իշխանությունը տապալելու փորձի» կաղապարված մեղադրանքով։

Որքան մոտենում էր քվեարկության օրը, այնքան ուժգնանում էր ճնշումը։ Ամբողջ նախընտրական արշավը, որը պաշտոնապես մեկնարկել էր մայիսի 8-ին, ուղեկցվում էր Քննչական և Հակակորուպցիոն կոմիտեների ամենօրյա հաղորդագրություններով՝ ընդդիմության կողմից ընտրողներին իբր կաշառելու վերաբերյալ։ Ոտնահարելով անմեղության կանխավարկածը՝ ուժայինները նախապես մարդկանց մեղավոր էին հայտարարում առանց դատի ու քննության։ Միաժամանակ, իրական ապացույցները փոխարինվում էին խոսակցությունների խիստ կասկածելի, մոնտաժված կամ արհեստական բանականության միջոցով գեներացված ձայնագրություններով։

Ինքը՝ Փաշինյանը, դեռ նախընտրական արշավի սկսվելուց առաջ անցել էր ընդդիմախոսների հասցեին ուղղված ուղղակի սպառնալիքների։ Գործի դրվեցին անթույլատրելի բառապաշար, իրավապահ մարմիններին այս կամ այն քաղաքական գործչին ձերբակալելու հրապարակային հրահանգներ, ինչպես նաև լրտեսության ու օտարերկրյա հետախուզությունների օգտին աշխատելու մերկապարանոց մեղադրանքներ. ի դեպ, նույն մեթոդներն օգտագործվում էին նաև հոգևորականությանը վարկաբեկելու համար։ Բանը հասավ նրան, որ վարչապետը գլխավոր քաղաքական մրցակիցներին անվանում էր «պատերազմի եռագլուխ կուսակցություն»՝ խոստանալով նրանց «ծեփել ասֆալտին», «ծնկի բերել» և «նստեցնել բանտերը»։

Արևմուտքի գմբեթը

Իսկ ի՞նչ էր անում հավաքական Արևմուտքը՝ ժողովրդավարությանը իր հռչակած հավատարմությամբ։ Արտասահմանյան տիկնիկավարները, հատկապես եվրոպական քաղաքական բոմոնդը, կարծես թե համառորեն չէին նկատում կատարվածը։ Նրանք անտեսում էին ոչ միայն Փաշինյանի ագրեսիվ հռետորաբանությունը, որը պառակտում էր հասարակությունը ներսից, այլև մարդու հիմնարար իրավունքների, ներառյալ՝ խոսքի ազատության ուղղակի ոտնահարումը։

Արևմտյան իրավապաշտպանները կարծես կուրացել էին, երբ Հայաստանի վարչապետը հրապարակայնորեն սպառնում էր արցախցի փախստական կնոջը և գոռում նրա վրա մետրոյում՝ անչափահաս երեխայի աչքի առաջ։ Նրանք չտեսան նաև այն, թե ինչպես է նա թափով քաշում մի կնոջ ձեռքից, որը համարձակվել էր ասել, որ չի ընդունում նրա պատրանքային խաղաղությունն ու անամպ ապագայի մասին խոստումները։ Ճիշտ այդպես Արևմուտքում նախընտրեցին աչք փակել արցախցի Արթուր Օսիպյանի ձերբակալության վրա, որին ճաղերի հետևը նետեցին միայն այն բանի համար, որ նախընտրական արշավի ժամանակ նա կառավարության ղեկավարին մեղադրել էր կոռուպցիայի մեջ։ Ընդ որում, ինքը՝ Փաշինյանը, չամաչեց ոստիկանության կողմից տարվող Օսիպյանի հետևից նետել. «Ինչո՞ւ չմեռար պատերազմում, գնայիր զոհվեիր»։

Փոխարենը, արևմտյան գործընկերները՝ համերաշխ, միաձայն և ի հեճուկս ինքնիշխան պետությունների ներքին գործերին չմիջամտելու սեփական հռչակագրերի, սկսեցին բացահայտ աջակցություն հայտնել Հայաստանի իշխող կուսակցությանը։ Ինչ արժեին միայն Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կամ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները, որը խորհրդարանական ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ անվերապահ աջակցություն հայտնեց գործող վարչապետի քաղաքականությանը։

Այս ամենը հանուն մեկ նպատակի՝ ապահովել Փաշինյանի իշխանության պահպանումը։ Նա էլ՝ հանուն իշխանությունը պահելու և արևմտյան բլիթների, պատրաստ է այսուհետ ևս զոհաբերել ազգային արժեքները, ինչպես նաև հետևողականորեն քանդել պատմական կապերը բարեկամական Ռուսաստանի և, հեռանկարում, Իրանի հետ։ Չէ՞ որ հենց Փաշինյանի և նրա թիմի շնորհիվ է հավաքական Արևմուտքը հակառուսական և հակաիրանական գործունեություն ծավալում Հարավային Կովկասում՝ հարմարավետ տեղավորվելով այս երկու տերությունների թիկունքում։
Թարգմանությունը՝ News.am-ի կայքից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>