Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Ինչու է Թուրքիան ստիպված բացահայտում իր ազդեցության գործակալներին

Նիկոլ Փաշինյանի կեղծ աջակիցները Ֆեյսբուքում շատ հաճախ գրում են, որ «ընդդիմությունն իրականացնում է քաղաքական գործընթացն այն ժամանակ, երբ մարդիկ դեռ սգում են», սրանով իշխանությունները փորցում են քննադատել ընդդիմության գործունեության բարոյական կողմը:

Բայց եկեք հաստակեցնենք, որ մեր 5000 զոհերի մարմինները դեռ տաք են, ավելի քան 10,000 վիրավորներ դեռ բուժում են ստանում մեր երկրի տարբեր հիվանդանոցներում, մեր հարյուրավոր գերիներ գտնվում են Բաքվի ռեժիմի ձեռքում, մենք ունենք հազարավոր մարդիկ, ովքեր կորցրել են իրենց տները, իրենց անցյալը և չունեն ապագայի մասին հստակ պատկերացում:

Եվ նման պայմաններում Փաշինյանի նոր նախարարները խոսում են «Թուրքիայի հետ առևտուր անելու հեռանկարի» մասին, Փաշինյանի պատգամավորներն ասում են, որ Ադրբեջանում մեր գերիներին լավ են վերաբերվում: Իսկ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը կոչ է անում երկխոսել և դիվանագիտական հարաբերություններ հաստատել այս պատերազմում հաղթած երկրի հետ: Ավելին, նա հաղթող անվանում է ոչ թե Ադրբեջանին, ինչպես շատերն են համարում, այլ Թուրքիային: Այո՛, Անդրանիկ Քոչարյանը, մեր 5000 զոհերի ֆոնին, կոչ է անում բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ:

Շատերը կարծում են, որ Անդրանիկ Քոչարյանը դա անում է՝ ելնելով նրանից, որ նա չի գիտակցում աղետի մասշտաբները: Այնուամենայնիվ, թուրքական կուրատորները ստիպված են շտապել և ստիպված են բացահայտել իրենց ազդեցության գործակալներին:
Ռուսաստանը տապալեց Թուրքիայի ծրագիրը, որը պետք է կարողանար ամբողջովին «լուծել Ղարաբաղի հարցը»` ոչնչացնելով այս տարացքում հայկական պետականության բոլոր տարրերը, ինչպես նաև «Սյունիքի հետ կապված հարցը լուծել» ռուս-թուրքական համաձայնագրի 100-ամյակին ընդառաջ (2021 թ, մարտ ամիս):

Սա ամբողջովին կվերացներ Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում: Սակայն, Ռուսաստանը կանխեց այդ ծրագրերի իրագործումը, և Շուշիի անկումից հետո Նիկոլ Փաշինյանին հայտնեցին, որ «թուրքամետ խաղ խաղալը» շատ վտանգավոր է ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլ նաև մի շարք մարդկանց անվտանգության համար:

Փաշինյանը, ով պատերազմի օրերին, հայրենասիրական կարգախոսների քողի ներքո, իրականացրեց «շրջաններ` $ 5 միլիարդի դիմաց» գործողությունը, չհասցրեց Թուրքիայի ցանկալի ծրագիրը կամքի կոչել, ինչը թույլ տվեց Ռուսաստանին իր զորքերն ուղարկել Արցախ:

Քանի որ Թուրքիայի «գլխավոր պլանը» իրականում ձախողվեց ռուսական միջամտության շնորհիվ, դա Թուրքիային ստիպում է փորձել Սյունիքի և Հայաստանի հետ հարցը լուծել այլ կերպ (մանավանդ, որ Փաշինյանը Սյունիքը հանձնելու լեգիտիմ պատճառ չունի՝ նոր 5 միլիարդի դիմաց). իրականացնել տնտեսական էքսպանսիա` նախ Սյունիքի, ապա` Հայաստանի հանդեպ (ինչպես իրենք դա արեցին վրացական Աջարիայում): Հենց դրա համար է, որ Թուրքիան ակտիվացրել է իր ազդեցության գործակալներին և փորձել լուծել իր խնդիրները Հայաստանի հետ, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը դեռ «իշխանության բեկորներ» ունի:

Անկարայում տեսնում են, որ Նիկոլի իշխանությունը կախված է մազից, ուստի շտապում են: Հենց դրա համար է, որ Անդրանիկ Քոչարյանը «բացահայտ է խաղում է», այդ պատճառով են Նիկոլի նախարարներն ու պատգամավորները բացահայտ երազում, որ կարողանան առևտուր սկսել Թուրքիայի հետ, ուստի կառավարությունը շտապում է ամբողջովին ոչնչացնել բանակը և ցանկանում օրենք մտցնել` ընդհանուր զորակոչի վերացման մասին, դրանով վերջնականապես ոչնչացնելով մեր պաշտպանունակությունը և դարձնելով մեզ թուրքական տնտեսական կցորդ:

Իրավիճակն այնպիսին է, որ կա՛մ ընդդիմությունն իր ճնշմամբ Նիկոլին հեռացնելու է, կա՛մ Հայաստանը՝ իր ներկայիս սահմաններում և կյանքի կազմակերպման տնտեսական և քաղաքական մոդելով, կդադարի գոյություն ունենալ:

Սևակ Դանիելյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>