Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Արտահերթ ընտրություններ, հանդուրժողականության մթնոլորտի հաստատում. Վազգեն Մանուկյանի առաքելությունը հայտնի է

Եվ այսպես, ընդդիմությունը «բացահայտեց խաղաքարտերը», և հասարակությունն իմացավ այն մասին, որ վարչապետի պաշտոնում ընդդիմության միասնական թեկնածուն է ՀՀ առաջին վարչապետ, պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանը: Ավելին, մոտ օրերս ընդդիմությունը հասարակությանը կներկայացնի այն ճանապարհային քարտեզը, որով կընտրվի ոչ միայն նոր վարչապետ, այլ նաև երկիրը դուրս գբերվի հետկապիտուլյացիոն ճգնաժամից:

Ընդդիմության գործողութունները և ներկայացվելիք ճանապարհային քարտեզը խիստ տրամաբանական բնույթ են ունենալու: Նիկոլ Փաշինյանի կողմից ձախողած պատերազմի և դրա հետևանքով ստորագրված կապիտուլյացիոն ակտի հետևանքներով ոչնչացվել են պետական բոլոր ինտիտուտները, որոնք քիչ թե շատ հանրային լեգիտիմություն ունեին` Նախագահի ինստիտուտը, Կառավարությունը, Վարչապետի ինտիտուտը:

Ցավով պետք է նշենք նաև, որ Հայաստանի անկախության տարիներին ձևավորված միակ ինստիտուտը, որը կայացած էր և միշտ ունեցել է լեգիտիմություն, նույնպես փլուզված է: Խոսքը բանակի մասին է: Փաշինյանը 2,5 տարվա ընթացքում քարը քարի վրա չթողեց այն ամենից, ինչը ծանր պայմաններում տասնամյակներ շարունակ, կրելով բազում զրկանքներ, կառուցում էր հայ հանրությունը:

Տրամաբանական է, որ այս պայմաններում պետականության հիմունքները պետք է կառուցվեն գրեթե 0-ից, և այդ ամենը պետք է սկսի իրականացնել հանրային վտահություն ունեցող իշխանությունը, որն եկած կլինի հանրային վստահություն ներշնչող ընտրությունների արդյունքում: Դրանով մենք նաև կվերականգնենք հանրության մոտ կոտրված ընկալումը, ըստ որի` ընտրությունների ինստիտուտը մեզանում նույնպես կայացած չէ:

Տրամաբանական է, որ Երկրորդ հայկակակն պետականությունը կործանած անձը և իր թիմը չեն կարող այնպիսի ընտրություններ կազմակերպել, որոնք հանրության մոտ կասկած չեն առաջացնի:  Ավելին, հենց 1996-ի նախագահական ընտրությունների կեղծմամբ ներդրվեց կեղծիքների «ավանդույթը», որը շատ առումներով ոչնչացրեց մեր պետականությունը: Վազգեն Մանուկյանն առաջինը զգաց, թե ինչ է նշանակում հաղթող թեկնածուից «հաղթանակ գողանալ»: Այս առումով տրամաբանական կլիներ, եթե Մանուկյանը փակեր մեր պատմության այս էջը՝ ապահովելով արդար, մրցակցային ընտրություններ:

Իսկ ինչու՞ ընտրվեց Վազգեն Մանուկյանի թեկնածությունը: Այս հարցի պատասխանը բաղկացած է բազում նրբություններից: Վազգեն Մանուկյանն այն վարչապետն էր, ով 1990-ականների բարդ փուլում կարողացավ ապահովել պետական ապարատի տրանֆորմացիան և սովետական կառավարման համակարգն անցնցում վերափոխվեց անկախ Հայաստանի պետական համակարգի: Հետագայում ՀՀՇ-ի և Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ունեցած գաղափարական հակասությունների պատճառով Մանուկյանը ստիպված եղավ լքել իր պաշտոնը, սակայն Արցախյան պատերազմի ծանրագույն փուլում` վերցնելով պատասխանատվության մեծ բեռը, նա ստանձնեց ՀՀ պաշտպանության նախարարի դերը, և մենք ոչ միայն կարողացանք հետագա գործընթացների արդյունքում հաղթանակ ապահովել, այլ մի աննախադեպ բան արեցինք, և պատերազմի ընթացքում զանազան ֆիդայական ջոկատներից Արցախում նաև պարտիզանական բնույթի պայքար իրականացնող խմբերից ձևավորեցինք կանոնավոր բանակ: Ավելին, երկու բանակ ձևավորեցինք. Արցախում և Հայաստանում:

Այսինքն, անգամ պատմական փորձը ցույց է տալիս, որ Մանուկյանն ունի այն անհրաժեշտ հմտությունները, որոնք կարևոր են ճգնաժամային իրավիճակներում:

Իսկ ի՞նչ առաքելությամբ է գալիս Վազգեն Մանուկյանը, ի՞նչ նա պիտի անի իր կառավարման փուլում:

Նախ, հստակ ընդգծենք, որ Մանուկյանը գալիս է իշխանության` իր վրա պարտավորություն վերցնելով գալիք արտահերթ ընտրություններում ոչ մի ֆորմատով չմասնակցել (ոչ նա, ոչ իր ղեկավարած կուսակցությունը): Սա կարևոր է այն բանի համար, որ քաղաքական ուժերը հստակ իմանան, որ վարչապետի պաշտոնն ու լիազորությունները չեն օգտագործվելու սեփական նպատակների համար (ինչպես եղավ 2018 թվականին էյֆորիայի ֆոնին անցկացված արտահերթ ընտրությունների ժամանակ):

Սա կարևոր է նաև հասարակության համար, որպեսզի մարդիկ տեսնեն ու գիտակցեն, որ պաշտոնը կարելի է ու պետք է ծառայեցնել ոչ թե սեփական շահին, այլ հանուն պետության զարգացման: Գալով իշխանությանը, Մանուկյանը իր թիմում հավաքելու է բարձր որակավորում ունեցող անձանց` անկախ իրենց կուսակցական պատկանելիությունից: Նոր կառավարությունը լինելու է իրապես վերկուսակցական մարմին, որում ընդգրկված են լինելու մարդիկ, ովքեր կենսագրություն ունեն, և ովքեր իրենց «նախորդ կյանքում» հաջողություններ են գրանցել:

Մանուկյանն այս թիմով նախապատրաստելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններ (խոսքը 1 տարվա կտրվածքի մասին է), վերացնելու է «ֆեյքերի ֆաբրիկաները», դրանով իսկ հասարակությունից դուրս մղելով թույնն ու ատելությունը, ինչպես նաև քայլեր է ձեռնարկելու Հայաստանի խաթարված միջազգային վարկանիշը վերականգնելու, և մեր ռազմավարական դաշնակցի հետ փոխվտահելի հարաբերությունների վերականգնման հայացեկարգ է ներկայացնելու:

Սրանք քայլեր են, որոնք անհրաժեշտ է կատարել, եթե մենք ուզում ենք անկախ պետության ֆորմատով շադունակել ապրել այս տարածաշրջանում:

Սևակ Դանիելյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>