Երևանի «մարդաբոյ» փոսերի ու ասֆալտապատման աշխատանքների ձախողման մասին (տեսանյութ) Մեր բոլորի հարկերով գնված Սուրեն Պապիկյանի ծառայողական շքեղ ամենագնացը մխրճվել է կայանված մեքենաների մեջ (տեսանյութ) «Մայր Հայաստան» շարժումը ցավակցություն է հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանն ու մեր բարեկամ իրանցի ժողովրդին0
29
Իրանի նախագահի այցնԱդրբեջան գտնվում էր Իսրայելի ուշադրության կենտրոնում Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զnրավարժnւթյnւններին մասնակցում է նաև Հայաստանը Կոնկրետ նպատակի շուրջ, այո՛, հնարավոր է համախմբվել․ Ռոբերտ Քոչարյանը՝ ընդդիմության համախմբման մասին Նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Արցախյան պատերազմների, Քի Վեսթի փաստաթղթի, Մադրիդյան սկզբունքների մասին (տեսանյութ) Գյումրիում պարեկների են ծեծել Էստոնիայի վարչապետը Նիկոլ Փաշինյանին կոչ արեց աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը Մեքենայի մեջ տեղի ունեցածից հետո վնասվածքներով հայտնվել եմ հիվանդանոցում, ձեր վրա որևէ բան չկար. Լևոն Քոչարյանը՝ տուժող բերետավորին Վրաստանի նախագահը կժամանի Հայաստան «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են սահմանամերձ Այգեձոր և Չինարի գյուղերի բնակիչների հետ Ըստ Դոնալդ Թրամփի՝ Զելենսկին պատրաստ է հրաժարվել Ղրիմից Պատերազմ Արցախում
Իրանի նախագահի այցնԱդրբեջան գտնվում էր Իսրայելի ուշադրության կենտրոնում Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը Պայթյուն՝ Սևան-Երևան ճանապարհին գործող գազալցակայանում. կան վնասված ավտոմեքենաներ Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զnրավարժnւթյnւններին մասնակցում է նաև Հայաստանը Կոնկրետ նպատակի շուրջ, այո՛, հնարավոր է համախմբվել․ Ռոբերտ Քոչարյանը՝ ընդդիմության համախմբման մասին Դուք լուրջ մտածո՞ւմ եք, որ Ռուսաստանը այն երկիրն է, ում հետ կարելի է այդպես վարվել. Ռոբերտ Քոչարյան Երևանի «մարդաբոյ» փոսերի ու ասֆալտապատման աշխատանքների ձախողման մասին (տեսանյութ) Այս խմբի իշխանավարումն ինքնին մեծ ու աղետային վրաերթ է. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի շրջապատն էլ է դժգո՞հ նրա թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունից. «Փաստ» Այլոք, ըստ Փաշինյանի, լավն են, մենք՝ վատը. «Փաստ» Երկրաշարժ՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում Փաշինյանը փորձում է մեղմել Արևմուտքի՝ իր նկատմամբ վերաբերմունքը Ախլքալաքից զանգվածային հոսք կա դեպի ՀՀ Ինչպես է ԱԺ-ն մսխում հպարտ հարկատուների գումարները կամ դիմում վարչապետին. «Ժողովուրդ» «Եկեղեցի՝ արյան վրա»․ վայր, որտեղ սպանել են ցարական ընտանիքին (լուսանկար) Նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Արցախյան պատերազմների, Քի Վեսթի փաստաթղթի, Մադրիդյան սկզբունքների մասին (տեսանյութ) Գյումրիում պարեկների են ծեծել «Ադրբեջանի նեոնացիստ ղեկավարությունն էթնիկ զտում է իրականացրել Արցախում»․ Ադրբեջանցիներին չհաջողվեց ընդհատել Էդուարդ Շարմազանովի ելույթը Մոսկվայում (Տեսանյութ) Տպավորիչ է, որ ԼՂ-ն կորցնելուց հետո շարունակում եք մնալ վարչապետ․ էստոնացի լրագրողը՝ Փաշինյանին Էստոնիայի վարչապետը Նիկոլ Փաշինյանին կոչ արեց աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը Մեքենայի մեջ տեղի ունեցածից հետո վնասվածքներով հայտնվել եմ հիվանդանոցում, ձեր վրա որևէ բան չկար. Լևոն Քոչարյանը՝ տուժող բերետավորին «Իրանը փորձում է դիվանագիտական ճանապարհով ազդեցություն գործել Ադրբեջանի վրա և չեզոքացնել «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը»․ Փույա Հոսսեյնի Հայտնի է Իրանի Բանդար Աբբաս քաղաքի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառը Աղոթում եմ, որ թուրքական ազդեցության հանցախմբին ուղղված Ձեր մաղթանքները ծայրից ծայր չիրականանան․ Վահե Սարգսյան «Կրթվելը նորաձև է» նոր աղանդ․ Հրայր Կամենդատյան Վրաստանի նախագահը կժամանի Հայաստան Ժիրինովսկու միջազգային անձնագիրն աճուրդում վաճառվել է 1,1 մլն ռուբլով «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են սահմանամերձ Այգեձոր և Չինարի գյուղերի բնակիչների հետ Ամենայն Հայոց Կաթողիկոսը արգենտինացի իրավաբանների և լրագրողների հետ քննարկել է հայ գերիների հարցը Ղարաբաղն Ադրբեջանի տարածքի անբաժանելի մասն է. Փեզեշքիանը՝ Ալիևին

«Չի եղել երկրորդ դեպք, որ ՀՀ բյուջեի հաշվին թուրք լրագրողներ գան Հայաստան ու հետո ծաղրեն Հայաստանը». Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը․

««Ինֆորմացիայի ազատության կենտրոնն» այսօր ուշագրավ փաստաթղթեր է հրապարկել օրերս մեծ աղմուկ հանած թուրք լրագրողների՝ ՀՀ պետական բյուջեի հաշվին Հայաստան կատարած այցի վերաբերյալ։ Ու այսպես. պարզվում է՝ բազմամիլիոնանոց ծախսերով այցը նախատեսվել է դեռ 2024թ-ի դեկտեմբերին, պետական ֆինանսավորմամբ գործող Օրբելի կենտրոնի միջազգային համաժողովին մասնակցելու համար։ Սակայն այդպես էլ այն չի կայացել, ու թուրք լրագրողները չեն ժամանել։

Հրավերներում խոսք չի եղել հատուկ Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույց կազմակերպելու մասին, այլ ընդհանրական պաշտոնյաների հետ հանդիպումների մասին է խոսք գնացել։ Թերևս թուրքական կողմին չի հետաքրքրել Հայաստանի ներքին լսարանին կերակրող ինչ-որ ձեւական հավաքին մասնակցելը։ Նրանց թիրախը եղել է Նիկոլ Փաշինյանը ու հատկապես Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման, դրա քաղաքական բովանդակության հարցում պաշտոնական Երևանից ուրացման հայտարարություն կորզելը, որն էլ ի վերջո օրերս ստացան։

Հիմա այդ այցի ու լուսաբանման աննախադեպության հարցով, որի մասին մի քանի օր խոսում են կառավարության ներկայացուցիչները։ Իրոք այն աննախադեպ է եղել, բայց այլ պատճառներով. ՀՀ անկախ պետականության պատմության մեջ չի եղել երկրորդ նման դեպք, որ ՀՀ պետական բյուջեի հաշվին թուրք լրագրողներ գան Հայաստան, հարկատուների հաշվին պտտվեն, ապրեն Երևանի ամենաթանկ հյուրանոցներից մեկում, ու հետո էլ ծաղրեն Հայաստանը։ Անգամ 2009-2014 թվականների ֆուտբոլային դիվանագիտության օրերին, երբ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը անհամեմատ մեծ էր Երևանում, իշխանական աշխատասենյակներում որևէ մեկի մտքով չանցավ հայ հարկատուների հաշվին թուրք լրագրողներ հրավիրել։

Աննախադեպ է, որ թուրք հայտնի հեռուստաընկերության գլխավոր խմբագիրը հարցազրույց վերցնի ՀՀ ամենաբարձրաստիճան պաշտոնյայից ու դրանից հետո նրան ծաղրի՝ մեջբերելով Ադրբեջանի ղեկավարի արտահայտությունները։ Իշխանությունները հպարտանում են, թե այդքան մեծ ծավալի հոդված չի տպագրվել Հայաստանի մասին։ Իրենց անգիտության հետեւանքն է այս պնդումը։ Հիշատակածս ֆուտբոլային դիվանագիտության օրերին ծովածավալ էին այդ հրապարկումները։ 2000-ականներին, հատկապես Հայոց Ցեղասպանության 90-րդ տարելից օրերին, աշխարհի տարբեր խորհրդարաններում Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձեւերի ընդունման տարիներին անպակաս էին այդ հրապարկումները։ Բայց մի մեծ տարբերություն. այդ շրջանում հոդվածները վերնագրվում էին «Հայկական ցունամի», ու աղմուկը այն մասին էր, թե Թուրքիան չի կարողանում դիմագրավել հայկական ճնշումներին միջազգային հարթակներում, հիմա արդեն նրանք խոսում են ադրբեջանցիների Երևան վերադառնալու անհրաժեշտության մասին։

Հայաստանի իշխանական այս աննախադեպության սիրահարները թերեւս իրական կրթվելու կարիք ունեն, որ տեղեկանան՝ առանց ՀՀ բյուջեի գումարների, հրավերների, խնդրագրերի Հայաստանում այն տարիներին այցերով են եղել թուրքական մասս մեդիայի ամենախոշոր ներկայացուցիչները՝ Մահմեդ Ալի Բիրանդը, Սամի Քոհենը, Յալըմ Էրալփը, Ջան Դյունդարը, CNN Turk հեռուստաընկերության այն օրերի գլխավոր խմբագիր Ֆերհաթ Բորաթավը, որն, ի տարբերություն իր ներկայիս պաշտոնակցի, անպարկեշտ չի պահել իրեն Հայաստանի նկատմամբ։ Այսպիսի տարբերություն այս իշխանությունների «իրական Հայաստանի» ու իրոք իրական Հայաստանի միջև»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan