Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Դիլետանտները ցանկանում են մնալ. Ռուբինյանը և նրա թիմը չեն հասկանում, որ նրանց հետ երկխոսելու մեկ թեմա կա՝ անցնցում իշխանափոխության

Պատերազմն ավարտվեց: Այն ավարտվեց Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ հաստատված կապիտուլյացիայի ամոթալի ակտով, որով նա հանձնեց ոչ միայն Արցախը, այլև խախտեց Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ մեր թշնամուն տալով Մեղրիյով Նախիջևան տանող ճանապարհը: Այսօր մենք ականատես ենք այն սկզբունքի իրագործմանը, ըստ որի «Հաղթանակը շատ տերեր ունի, իսկ պարտությունը որբ է»:

Այնուամենայնիվ, այստեղ ամենակարևորն այն է, որ համահայկական խայտառակության համար գլխավոր պատասխանատու իշխանությունները փորձում են ազատվել պատասխանատվությունից և այն տեղափոխել այլ անձանց ուսերի և ամբողջ հասարակության վրա դնել դրա բեռը: Շատ կեղծ թեզեր շրջանառության մեջ դրվեցին, օրինակ, որ 1998-ին մերժվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի` հողերը հանձնելու առաջարկը, մենք չզարգացրինք մեր տնտեսությունն ու երկիրը, ինչը մեզ բերեց փլուզման, ինչպես դիվանագիտական ասպարեզում, այնպես էլ ռազմի դաշտում:

Բացի Նիկոլ Փաշինյանից, այս ապուշ եւ անգրագետ թեզը հնչեցրել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը՝ այդպիսով պարտության պատասխանատվությունը բարդելով այն անձանց վրա, ովքեր 1998 թ. կանխեցին ազգային աղետը, որին կհանգեցներ Լեւոն Տեր-Պետրոսյանի ծրագրի իրականացմանը:

Ռուբինյանն անդրադարձավ նաեւ «Մադրիդյան սկզբունքների» թեմային՝ մատնանշելով, որ նաեւ իրենցից սկսվեց այն գործընթացը, որը մեզ պատերազմի բերեց: Տեսեք, ըստ երեւույթին, նույնիսկ պատերազմը, տարածքների կորուստը, հազարավոր զոհեր և փախստականներ չկարողացան այս կառավարությանը ստիպել գիտակցել մի շարք ճշմարտություններ:

«Մադրիդյան սկզբունքները» ծնվեցին ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովից (1996 թվականի դեկտեմբերի 3) հետո այն պայմաններում, երբ մենք մենակ մնացինք, Արցախն ընկալվում էր որպես Ադրբեջանի անբաժան մաս, և մենք ստիպված պիտի լինեինք այն տալ թշնամուն: «Մադրիդյան սկզբունքները» հայկական դիվանագիտության համար իսկական բեկում էին դարձել: Ռոբերտ Քոչարյանի բեղմնավոր և նպատակասլաց աշխատանքով ապահովվեց առաջընթաց եւ բեկում: Այս սկզբունքների շրջանակներում, զիջելով մի քանի շրջաններ, բայց պահպանելով Քելբաջարը, Լաչինը, Շուշին, Ասկերանը, Հադրութը, մենք պիտի ստանաինք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգայնորեն ընդունված իրացումը: Այլ կերպ ասած, մենք իրավական հիմքեր ստացանք, որպեսզի Արցախը ստանա միջազգայնորեն ճանաչված անկախություն:

Դրան գումարենք Քոչարյանի նախագահության շրջանի տնտեսական զարգացումը, և կտեսնեք, որ հնարավոր էր չհանձնել Արցախը, ստանալ նրա փաստացի անկախությունը և միաժամանակ զարգացնել երկիրը: Բացի այդ, համեմատեք ինքներդ «Մադրիդյան սկզբունքների» դրույթները Նիկոլ Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիոն ակտի հետ, և ձեզ համար ակնհայտ կդառնա տարբերությունը: Բայց Ռուբեն Ռուբինյանի և նրա շեֆի սահմանափակ աշխարհայացքը թույլ չի տալիս դա հասկանալ, և նրանք փորձում են մոլորության մեջ գցել հասարակությանը: 

Ռուբինյանը Հ1-ին տված իր հարցազրույցում շրջանառության մեջ է դրել ևս մեկ կեղծ թեզ, թե իբր ոմանք փորձում են հասարակությանը համոզել, որ 2018-ի իր ժողովրդավարական նկրտումները սխալ էին: Սա հերթական բացահայտ սուտն է:

Բոլորը, նույնիսկ նախորդ իշխանությունները խոստովանում են, որ կային օբյեկտիվ պատճառներ, որոնք մարդկանց փողոց էին դուրս բերել 2018 թ.: Այլ բան է, որ իշխանության եկած թիմը լուծեց ոչ թե այդ բոլոր մարդկանց խնդիրները, այլ լուծեց իր սեփական խնդիրները՝ բարձր աշխատավարձ և պարգևավճար ստանալուց մինչև Արցախը հանձնելու ադրբեջանա-թուրքական ծրագրի իրագործումը: Այնպես որ, պետք չէ բացարձակ անհեթեթություն ասել և դեմքի լուրջ արտահայտությամբ մանիպուլյացնել հասարակական գիտակցությունը:

Իշխող թիմի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց նաեւ, որ անհրաժեշտ է երկխոսություն վարել հասարակության և քաղաքական ուժերի հետ: Ռուբինյանը դեռ չի հասկացել, որ երկրում իրավիճակ է փոխվել, Հայաստանն այլևս նույնը չէ, և որ հասարակությունն ու ընդդիմությունն ունեն միայն մեկ թեմա, որի շուրջ նրանք կարող են երկխոսության մեջ մտնել Նիկոլ Փաշինյանի հետ՝ անարյուն իշխանափոխություն, առանց երկրի ցնցումների:

Քննարկման այլ թեմաներ չկան:

Սևակ Դանիելյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>