«Կրոնապետությունն» ու թուրքական օրակարգը (տեսանյութ) Ահազանգ․ փորձում են վերացնել ֆուտբոլի խաղադաշտը (տեսանյութ) Պետությունը քերթում է խոցելի խմբերի կաշին․ Սամվել Հակոբյան (տեսանյութ)
9
Մի ամաչեք չվճարելուց․ բոյկոտե՛ք և մի վճարե՛ք (տեսանյութ) ԶՊՄԿ–ի գործադուլը և «ակԾիվիստների» քարոզը․ ինչ խնդիր է լուծում Թուրքիան «Մայր Հայաստանն» ու քաղաքացիները շարունակում են բոյկոտը (տեսանյութ) «Ֆոկուսնիկը». Փաշինյանի էժանագին «ավտոբուսային շոուն» Քանի գինը 150 դրամ է, Տիգրան Ավինյանը բոլորիդ տեղը ստացել է, ժողովուրդ ջան. Սամվել Հակոբյան 8-րդ օրն է քաղաքացիները բոյկոտում են․ Մայր Հայաստանը օգնում է քաղաքացիներին #Բոյկոտ․ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները և քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացնում (ուղիղ) Քաղաքացիները շարունակում են բոյկոտել տրանսպորտի թանկացումը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Կարելի՞ է ԱՆԻՖ-ի վնասները փոխհատուցել, բայց նույն ԱՆԻՖԻ վնասների հեղինակի՝ քաղաքապետարանի հյուրախաղերի վնասները չի՞ կարելի. Մանուկ Սուքիասյան Կարեն Սիմոնյանը Գյումրիում փոխում է խաղի կանոնը. նոր դասավորություններ (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Իլոն Մասկը կոչ է արել փակել «Ազատություն ռադիոկայնն» ու «Ամերիկայի ձայնը» Դերենիկ Մալխասյանը դադարեցնում է գործունեությունը 5-րդ ալիքում․ պատճառը գործունեության ոլորտի փոփոխությունն է «Կրոնապետությունն» ու թուրքական օրակարգը (տեսանյութ) Տատիկը իր թոռնիկի հետ իրենց դուրս են գցել պատուհանից. հրդեհից տուժածը մանրամասներ է պատմում Բոյկոտը լուրջ խնդիր է ստեղծել Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի համար Համալիրի դիմացի ստորգետնյա անցումը քանդեցին ու թողեցին քանդած (լուսանկար) Ահազանգ․ փորձում են վերացնել ֆուտբոլի խաղադաշտը (տեսանյութ) Մի ամաչեք չվճարելուց․ բոյկոտե՛ք և մի վճարե՛ք (տեսանյութ) ԶՊՄԿ–ի գործադուլը և «ակԾիվիստների» քարոզը․ ինչ խնդիր է լուծում Թուրքիան Քաղաքացիների բոյկոտն այնքան էֆեկտիվ է, որ ԱՄՆ-ից նոր վերադարձած Նիկոլը ստիպված է եղել ավտոբուս նստել ու ձև տալ «Մայր Հայաստանն» ու քաղաքացիները շարունակում են բոյկոտը (տեսանյութ) «Ֆոկուսնիկը». Փաշինյանի էժանագին «ավտոբուսային շոուն» Հայկական "ՀԿ-ների" հովանավորությունն ընթացիկ տարում հասել է 250 միլիոն դոլարի. Արթուր Խաչիկյան «Նիկոլիզմի բերած աղետներից մեկը խաղամոլության կտրուկ աճն է»․ Ռուբեն Մելիքյան Լարսի անցակետում ավելի քան 300 հայկական բեռնատար կա կուտակված Տեսանելի ապագայում սպասվում է ոչ թե պատերազմ, այլ երկկողմ տևական և ծանր դիվանագիտական աշխատանք. Իրանագետ Պետք է հասկանալ, որ Ադրբեջանը մեր դաշնակիցը չէ. Կոնստանտին Զատուլին Ադրբեջանցիները վնասել և պղծել են Ծիծեռնավանքի խորանը Քանի գինը 150 դրամ է, Տիգրան Ավինյանը բոլորիդ տեղը ստացել է, ժողովուրդ ջան. Սամվել Հակոբյան 8-րդ օրն է քաղաքացիները բոյկոտում են․ Մայր Հայաստանը օգնում է քաղաքացիներին Ալիևը ՌԴ-ի նկատմամբ իր քայլերում հատել է Ռուբիկոնը. Արմեն Այվազյան Ստյոպա Սաֆարյանը պարտվել է Իգոր Խաչատուրովի դեմ դատական գործընթացում 18+ մեկնաբանություններ Նիկոլ Փաշինյանի՝ «Հասա Երևան» գրառման տակ Եթե նախկիններն ուզում էին Մեղրին տալ, բա ինչո՞ւ Ալիևը չի վերցրել. Ռուբեն Մելքոնյան #Բոյկոտ․ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները և քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացնում (ուղիղ) Քաղաքացիները շարունակում են բոյկոտել տրանսպորտի թանկացումը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բայդենին «չի կարելի վստահել զգայուն տեղեկատվությանը»․ Թրամփ Խոշոր հրդեհ Սհեփանավանում. 1 զոհ, կան վիրավորներ Վերակենդանացման բաժանմունքում մահացել է Գեղարքունիքի մարզից 14-ամյա վրաերթի ենթարկված երեխան Որքա՞ն վնաս են կրել ԶՊՄԿ-ն ու պետությունը. պարզաբանում կոմբինատից. «Փաստ»

Իսրայելի ղեկավարը փորձում է մեծ պատերազմ հրահրել տարածաշրջանում, որպեսզի երկրի ներսում իրեն չդատեն

Ինչպես հայտնի է, երեկ գիշեր,  Թեհրանի մայրաքաղաքում սպանվեց պաղեստիյան  ՀԱՄԱՍ  շարժման  ղեկավար Իսմայիլ Հանիան:

Ըստ իսրայելական Ynet-ի՝ Հանիան սպանվել է հուլիսի 30-ի գիշերվա երկուսի մոտ։ Սպանության նախօրեին Հանիան մասնակցել է Իրանի նոր նախագահ Մասուդ Փեզեշկիանի երդմնակալության արարողությանը:

Գրեթե ոչ ոք չի կասկածում, որ այս  ահաբեկչական ակտը կազմակերպել էր Իսրայելը: Նախօրեին նմանատիպ ահաբեկչական ակտ կազմակերպվել էր Հոլանի բարձրունքների այն մասի վրա, որը վերահսկվում էր Իսրայելի կողմից: Դրա արդյունքում սպանվել էին 12 երեխա: Իսրայելի  պատասխանը չուշացավև ռմբակոծության թիրախ դարձավ Լիբանանի մայրաքաղաքաը:

Թվում էր, թե դրանից հետո նմանատիպ հարձակումները պիտի դադարեին, մանավանդ, որ հետագա լարվածության մեջ շահագրգրված չէին, ոչ ԱՄՆ-ն, ոչ Ռուսաստանը, ոչ Չինաստանը և ոչ էլ Իրանը:

Բայց արի ու տես, որ շատերի համար, անսպասելի, գիշերը հարձակում կազմակերպվեց ՀԱՄԱՍ-ի ղեկավար վրա, այն էլ՝ Թեհրանում:

Հիշեցնենք, որ ընդամենը շաբաթներ առաջ, Չինաստանին հաջողվել էր պաղեստինյան երկու խմբավորման   ՀԱՄԱՍ-ի և ՖԱԹՀ-ի ղեկավարներին մերձեցնել իրար հետ: Բանն այն է, որ այս երկու պաղեստինյան խմբավորումները հարաբերությունները լարվել էին, այն բանից հետո, երբ Գազայի ընտրություններում, տարիներ առաջ, ՀԱՄԱՍ-ը հաջողություն արձանագրեց, իսկ ՖԱԹՀ-ը այդ ընտրությունների արդյունքները փաստացի կասկածի տակ դրեց: Դրանից հետո Պաղեստինի Գազայի հատվածում իշխում էր ՀԱՄԱՍ-ը, որտեղ չկային ՖԱԹՀ-ի ներկայացվուցիչները, իսկ Պաղեստինյան տարածքի, Հորդանան գետի արևմտյան ափում իշխում է ՖԱԹՀ-ը, որտեղ չկան ՀԱՄԱՍ-ի կառույցները: Վերջինս համարվում է ավելի արմատական դիրքորոշում ունեցող խմբավորում, Իսրայելի հանդեպ, քան ՖԱԹՀ-ը: Վերջինս, ճանաչում է Իսրայելի գոյությունը 1967 թվականի սահմաններում, ՀԱՄԱՍ-ը ընդհանրապես Իսրայելի գոյությունը չի ճանաչում: ՀԱՄԱՍ-ը իր բնույթվ կրոնա-քաղաքական միավորում է, ՖԱԹՀ-ը՝ աշխարհիկ:

ՀԱՄԱՍ-ին Արևմուտքում համարում են  ահաբեկչական կազմակերպություն և Պաղեստինի ներկայացուցիչ համարում են բացառապես ՖԱԹՀ-ին: Պաշտոնապես, որպես Պաղեստինի ղեկավարի անունից հանդես է գալիս ՖԱԹՀ-ի ղեկավար Աբասը:

Սակայն Ռուսաստանն ու Չինաստանը այս երկու կառույցների հանդեպ ունեն հավասար մոտեցում: Արաբական աշխարում ավելի շատ ընդունված է ՖԱԹՀ-ը, Աբասի գլխավորությամբ, բացառությամբ Իրանի, Թուրքիայի և էլի մի շարք երկրների, որտեղ ավելի շատ դաշնակից են համարում ՀԱՄԱՍ-ին:

Իսմայիլ Հանիան  ՀԱՄԱՍ-ի  քաղբյուրոյի ղեկավարն էր: Նա հիմնականում ապրում և գործում էր Քաթարում և վարում էր միջնորդավորված բանակցություններ Իսրայելի հետ:

Հանիայի սպանությունը ցույց է տալիս, որ Իսրայելի այսօրվա ղեկավարը միտումնավոր է գնացել այդ քայլին, որպեսզի կազմաքանդի բոլոր հնարավոր բանակցային կամուրջմները պաղեստինցիների հետ: Նաթանյահուն փաստացի փորձում է հրահրել մեծ պատերազմ, ցանկանալով այդ պատերազմից հաղթող դուրս գալ, որպեսզի դրանից հետո նրա հանդեպ մեղադրանքները երկրի ներսում զգալիորեն պակասեն: Ո՞վ կհանդգնի դատել պատերազմի հերոսին, որ հաղթանակի տարած կլինի: Իսկ թե ինչ կլինի տարածաշրջանի և աշխարհի հետ, Նաթանյահուին ամենաքիչն է հետաքրքրում, քանի որ հակառակ դեպքում, եթե մթնոլորտը տարածաշրջանում հանդարտվի, ապա իսրայելական հանրությունը կրկին հիշելու է իրեն՝ Նաթանյաուհին, ում մեղադրում են մի շարք դրվագներով:

Սա այն դեպքն է, երբ երկրի ղեկավարը, հանուն իր շահի, ռիսկի տակ է դնում սեփական երկրի և տարածաշրջանի ապագան:

Բայց  Նաթանյահուն իր այս մոտեցումով միայնակ չի: Նույն վիճակում են, օրինակ Զելենսկին, Նիկոլ Փաշինյանը և շատ ուրիշ գործիչներ, ովքեր հանուն իրենց անձնական շահի, կարող են ոտնահարել սեփական երկրների շահերը: Օրինակ, եթե Ուկրաինայում հաստատվի խաղաղություն, ուկրաինացիների կողմից տարածքների կորստի գնով: Դրանից հետո ինչպե՞ս  է Զելենսկին նայելու ուկրաինացիների աչքերի մեջ: Դրա համար էլ նա շահագրգրված չէ, որ այդ գնով հաստատվի խաղաղություն, իսկ պատերազմում էլ ռուսները հաղթում և նոր տարածքներ են գրավում: Իսկ արդեն այս պահին, զոհվել է ավելի քան կես միլիոն ուկրաինացի: Պարզ է, որ Զելենսկին հայտնվել է քաղաքական թակարդի մեջ և նրա գոյության միակ տարբերակը, պատերազմի հավերժ շարունակությունն է:

Նույնը վերաբերվում է նաև Փաշինյանին: Նա միտումնավոր գնաց Արցախի հանձմանը, որպեսզի, իր պատկերացմամբ, Ադրբեջանի հետ կարողանա ընդհանուր լեզու գտնել և դուրս բերել Հայաստանը Ռուսաստանի ազդեցությունից և փաստացի մտցնել Թուրքիայի ազդեցության տակ՝ ԱՄՆ-ի հովանավորմամբ:

Սակայն պարզվեց, որ թուրքերն ու ադրբեջանցիները Արցախի կորուստով չեն ուզում սահմանափակվել և Հայաստանի հետ հարաբերություններում որդեգրել են «ավելին ավելիից հետո» սկզբունքը, ինչը նշանակում է, որ Հայաստանը պիտի անընդհատ զիջումների գնա Ադրբեջանին, որպեսզի վերջինս համաձայնվի համակերպվել Հայաստանի գոյության հետ: Սակայն տեսնելով Նիկոլ Փաշինյանի շահագրգրվածությունը և Հայաստանի՝ առանց դաշնակցի մնալու հեռանկարը, Ադրբեջանը ոչ թե համաձայնվում է հերթական զիջումներից հետո հանգիստ թողնել Հայաստանին, այլ ճիշտ հակառակը՝ նոր զիջումների փաթեթ է առաջադրում, ինչը տրամաբանական է, եթե երկիրը ինքնակամ հրաժարվում է իր անվտանգային սյուներից, ինչու՞ պիտի Ադրբեջանը ինչ-որ մի պահ համաձայնվի և չպահանջի նոր զիջումներ:

Ասել, որ Փաշինյանի այս հրեշավոր քայլերը շարքային դավաճանություն են, նշանակում է՝ ոչինչ չասել:

Նա արդեն գտնվում է ամերիկյան թակարդում և այլ ելք չունի, քան գնա Հայաստանի փուլային կազմաքանդմանը: Նրան այսօր հետաքրքրում է մեկ բան. ինչպես այս անգամ էլ բարդել Հայաստանի ոչնչացումն ուրիշների վրա (նախկինների, ղարաբաղցիների, Ռուսաստանի և այլն), որպեսզի Հայաստանի ավարտից հետո ինքը չընկնի Թալեաթ փաշայի օրը:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan