Արցախում զոհվել է ազատամարտիկ Հրաչ Մուրադյանի եղբորորդին՝ Վիգենը
Դիտել նաև
«Փաշինյանը փոքրացնում է իմ հայրենիքը, դրա համար եմ *** պաստառը պարզել»․ Գոռ Մուրադյան
Վիգեն Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է
ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին Վիգեն Խաչատրյանի հիշատակը. ընդդիմությունը ներկա չէր. Տեսանյութ
Ով կփոխարինի Վիգեն Խաչատրյանին
Մահացել է ՔՊ–ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը
Արցախում ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ ջոկատի մարտական առաջադրանքը կատարելիս զոհվել է ազատամարտիկ, Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի եղբորորդին՝ Վիգեն Մուրադյանը։ Վիգենը 25 տարեկան էր, ՀՅԴ Պռոշյանի «Դրո Կանայան» կոմիտեության անդամ։ Նա Արցախ էր մեկնել ՀՅԴ կամավորական առաջին վաշտի հետ՝ պատերազմի առաջին օրը։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ երեկ՝ հոկտեմբերի 6–ին, ժամը 14:00-ի սահմաններում «Կամավորական շարժում» ՀԿ ջոկատի ակտիվ մասնակցությամբ, հյուսիսային ուղղությամբ կազմակերպվել է հակագրոհ և հետ է վերադարձվել Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը:

