ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին Վիգեն Խաչատրյանի հիշատակը. ընդդիմությունը ներկա չէր. Տեսանյութ
Երկուշաբթի՝ հունիսի 26-ին, Հայաստանի Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նստաշրջանը։ Նիստի սկզբում Ալեն Սիմոնյանը մեկ րոպե լռությամբ հորդորեց հարգել նախորդ շաբաթ մահացած իշխող խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հիշատակը։
ԱԺ դահլիճից բացակայում էր ողջ խորհրդարանական ընդդիմությունը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ընդդիմության ներկայացուցիչներից ոչ ոք չի մասնակցել Խաչատրյանի հոգեհանգստի արարողությանը, ինչպես նաև ընդդիմության ներկայացուցիչներից ոչ ոք գրառում չի արել խորհրդարանում բացված հուշամատյանում:
Մանրաամսները՝ տեսանյութում:
Zham.am