Ադրբեջանը մեթոդաբար պատրաստվում է նոր պատերազմի՝ նախապես ձևավորելով դրա համար անհրաժեշտ «ապացուցողական բազան». քաղաքագետ Ալիևի օգնականը ծաղրում է Հայաստանին, հայ ժողովրդին. Բադալյան Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի, Տաթևիկ Սողոյանի ասուլիսը
15
Դոնեցկի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնում Անդրանիկ Թևանյանին Առանձնապես ցավալի և մտահոգիչ է այն, որ պատմական կեղծիքների տարածմանը մասնակից են դարձվում Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ. Մայր Աթոռ Թուրքիան Վրաստանի նկատմամբ տարածքային պահա՞նջ է ներկայացնում Ինչո՞ւ է Վրաստանի ԱԺ նախագահը ԵՄ-ն համարում պատերազմ հրահրող Հայաստանը վերածվել է քաղաքական բանտարկյալների, բռնաճնշումների կոնցլագերի․ Լիլիթ Գալստյան Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Պատերազմ Արցախում
Հաջիևը թքեց Փաշինյանի դեմքին․ Բորիս Մուրազի Ադրբեջանը մեթոդաբար պատրաստվում է նոր պատերազմի՝ նախապես ձևավորելով դրա համար անհրաժեշտ «ապացուցողական բազան». քաղաքագետ Դոնեցկի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնում Անդրանիկ Թևանյանին Սա պատմության սովորական կեղծարարություն չէ, այլ էթնիկ զտման շարունակություն արդեն մշակութային դաշտում Ցեմենտի գինը կտրուկ թանկացել է. բազմաթիվ ընկերություններ ստիպված կանգնեցրել են շինարարությունը. ահազանգ Առանձնապես ցավալի և մտահոգիչ է այն, որ պատմական կեղծիքների տարածմանը մասնակից են դարձվում Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ. Մայր Աթոռ Ալիևի օգնականը ծաղրում է Հայաստանին, հայ ժողովրդին. Բադալյան Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան». Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին «Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում Քրեակատարողական հիմնարկում գտնված որևէ րոպեի համար չեմ փոշմանել․ Ռուբեն Մխիթարյան Դադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի, չկա այլալեզու որևէ տառ անգամ. Համլետ Պետրոսյան Կառավարության անդամի երդման նոր տեքստից մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել. Կարապետյան Վաղն էլ կարող են ասել՝ Մատենադարանը քшնդենք, որովհետև պшտերшզմ կլինի. Տիգրան Աբրահամյան Ռոբերտ Քոչարյանը մենախցում է. Փաստաբան Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շղարշի ներքո. Արամ Առաջին Թուրքիան Վրաստանի նկատմամբ տարածքային պահա՞նջ է ներկայացնում Ինչո՞ւ է Վրաստանի ԱԺ նախագահը ԵՄ-ն համարում պատերազմ հրահրող Ռեկորդ. Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր երկայնքով (74 կմ) Այն, ինչ կատարվում է այս օրերին Արցախում, վկայում է այն մասին, որ Արցախն ազատագրելն այլընտրանք չունի. Իշխանյան Հայաստանը վերածվել է քաղաքական բանտարկյալների, բռնաճնշումների կոնցլագերի․ Լիլիթ Գալստյան Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի, Տաթևիկ Սողոյանի ասուլիսը Հաջիևի գամբիտը. Հայկ Դեմոյան Ազգային ժողովի քառօրյա նիստը Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը Չափավորեք Ձեր ընթացքը Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին «...ինչ է թե մարդամեկը պիտի մանկական տրավման հաղթահարի ու հեծանիվ քշի» PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ

Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված

«Հրապարակ»-ի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը խմբագրական անդրադարձում նկատում է. «Երկրում բարեկիրթ ու միմյանց հանդեպ հարգալից մթնոլորտ ձեւավորելու առաջին շանսը բաց թողնվեց 2018 թվականի ամռանը` երբ իշխանությունն արդեն անցել էր Նիկոլ Փաշինյանին ու իր երիտասարդ թիմին եւ նրանք կարող էին ամեն ջանք գործադրել, որ ապրիլին փողոց դուրս եկած եւ իշխանափոխության հասած զանգվածը վերադառնա բնականոն աշխատանքի եւ բարեկրթության հուն` մոռանալով հայհոյանքն ու ագրեսիան եւ նախկին իշխանությունների ու նախկին նախագահների նկատմամբ հարգանք դրսեւորելով:
Սակայն քանի որ դեռ իր առջեւ դրված խնդիրները Փաշինյանն ամբողջությամբ չէր լուծել եւ դեռ պետք է ընտրություններով ամրագրեր ուժով զավթված իշխանությունը, նա դա չարեց: Չարեց նաեւ 2018 թվականի դեկտեմբերին` երբ ընտրություններում շռնդալից հաղթանակ տարավ, Հայաստանի պատմության մեջ աննախադեպ քանակի քվեներ ստանալով եւ միանձնյա կառավարություն ձեւավորելով: Թերեւս դեռ վտանգներ էր զգում անհայտ հակառակորդներից եւ կարծում էր, որ հանրային ագրեսիան ու ցածրորակ ռեակցիան դեռ իրեն պետք են, որ իր թշնամիների դեմ ուղղորդի շարքային քաղաքացիներին եւ նրանց բերանը փակի:
Ոչ միայն շարքային մարդկանց չվերադարձրեց բարեկրթության ու հարգանքի, համերաշխության ու ստեղծագործական աշխատանքի հուն, այլ ինքն ու իր թիմն էլ չվերադարձան: Տարիներ շարունակ` ամեն փուլում նոր թիրախներ ընտրեցին եւ ամենալկտի, ամենաանդաստիարակ ու անկիրթ ձեւով պայքարեցին այդ թիրախների դեմ:

Մի դեպքում դա դատավորներն էին, մյուս դեպքում նախկին նախագահները, հետո հոգեւորականները, ռուսները, ընդդիմադիր ուժերն ու անձինք: Թիրախները հաճախ փոխվում էին, մեթոդները` ոչ: Քրեական գործեր, կալանքներ, խուզարկություններ, ապօրինի հետապնդումներ, գույք խլել, հայհոյանք ու վիրավորանք, անձնական կյանքի մանրամասների հրապարակում, նվաստացումներ, մանդատ խլել ու աշխատանքից ազատել: Եւ ամենակարեւորը` երկրի թիվ մեկ պաշտոնյայի շուրթերից հնչող խայտառակ տեքստեր, հայհոյանքներ, զրպարտություն, վիրավորանք, որի դեմ մարդիկ անզոր են պայքարել, որովհետեւ ուժային համակարգն ու դատարանները նրա հետ են` նրա գերին ու կամակատարը:

Հիմա` երբ լեգիտիմության խնդիր ունեն, քանի որ մի կերպ «թքով կպցրած» հաղթանակ են արձանագրել ընտրություններում, փորձում են բարեկրթության հուն վերադարձնել մարդկանց, ընդդիմախոսներին` հասարակությանը ներշնչելով, որ իրենք նորմալ ընտրված իշխանություն են եւ անգամ ընդդիմությունն է իրենց գոյության հետ հաշվի նստում եւ իրեն կոռեկտ պահում:
Բայց նման դեպքերում, ինչպես ասում են, գնացքն արդեն գնացել է, բարեկրթության, երկրում համերաշխության ու համագործակցության այդքան կարեւոր մթնոլորտ ստեղծելու պահը բաց է թողնված»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>