Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Սաուդյան Արաբիայի դիրքորոշման սենսացիոն փոփոխությունը Ղարաբաղի հարցում

Այսօր մենք արդեն տեղեկացրել էինք, որ Սաուդյան Արաբիայում նույնպես անդրադարձել էին Ղարաբաղյան նոր պատերազմին և մանրամասն վերլուծել էինք Թուրքիայի դերը ներկայիս կոնֆլիկտում, սակայն վերոնշյալ հոդվածն ինքնին որպես փաստ արժանի է առանձին ուշադրության:

Հոդվածը լույս է տեսել Asharq Al-Awsat-ում, որը հանդիսանում է Սաուդյան Արաբիայի թագավաորական ընտանիքի պատկանող Մերձավոր Արևելիքի ամենախոշոր հրատարակչական և ֆինանսական հոլդինգը: Այս հոլդինգը 30 տոկոսը պատկանում է Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքին, իսկ ավելի կոնկրետ՝ թագաժառանգ Մուհամմադ իբն Սալման ալ Սաուդին: Այս թերթը տպագրվում է Լոնդոնում, Մարսելում, Նյու-Յորքում, Ֆրանկֆուրտում, Կահիրեյում, Դուբայում, Բեյրութում և հենց Սաուդյան Արաբիայում: Կարելի է ասել, որ  Asharq Al-Awsat-ը հանդիսանում է թագավորական ընտանիքի «խոսափողներից մեկը»: Եթե ավելի պարզ լեզվով ասենք, ապա սա Սաուդյան Արաբիայի «Հայկական ժամանակն» է:

Այն, որ Սաուդյան Արաբիան արդեն երկար տարիներ ունի խնդիրներ պաշտոնական Անկարայի հետ հայտնի է բոլորին: Ասենք ավելին, ընդամենը օրեր առաջ Սաուդյան Արաբիան պաշտոնապես արգելեց  իր երկիր ցանկացած ապրանքների ներմուծումը, որոնք արտադրված կլինեն Թուրքիայում: Ավելին՝ կան տեղեկություններ, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները կոչ են անում սեփական երկրի քաղաքացիներին չայցելել Թուրքիա: Ավելին՝ համացանցում տարածվել են տեղեկություններ այն մասին, որ այս ամենը կարող է կապված լինել Թուրքիայի կողմից Ղարաբաղում սանձազերծած պատերազմի հետ:

Առհասարակ պետք է փաստենք, որ արաբական աշխարհում այս պահի դրությամբ կան երկու առաջատար պետություններ՝ Սաուդյան Արաբիան և Եգիպտոսը, որոնք լուրջ խնդիրներ ունեն Էրդողանի հետ: Սրան հավելենք նաև այն, որ Ղարաբաղում մեկնարկած պատերազմական գործողություններից հետո արաբական  և մահմտդական աշխահում բավականին զուսպ վերաբերվեցին  Թուրքիայի կողմից սանձազերծած այս պատերազմական գործողություններին: Փաստացի միայն Պակիստանն ու Աֆղանստանը  իրենց աջակցությունը հայտնեցին Ալիևին և Էրդողանին, չնայած որ  Աֆղանստանի աջակցությունը սահմանափակվեց ձևական բնույթ կրող հայտարարությունով, իսկ  Պակիստանի հետ կապված տեղեկատվությունը սահմանափակվեց միայն լուրով այն մասին, որ Իսլամաբադից Ադրբեջան է ժամանել պակիստանական բանակի հատուկ ջոկատայինների ստորաբաժանումը, սակայն մինչ այս պահը այդ տեղեկությունը զարգացում կամ պաշտոնական հաստատում չի ստացել:

Այս ամենը գալիս է փաստելու այն, որ ղարաբաղյան նոր պատերազմը հնարավորություն է ստեղծել նաև մեզ համար արտաքին քաղաքականության մեջ լուրջ ճեղքում գրանցել և Արաբական աշխարհի հետ հաստատել բարիդրացիական, շահավետ փոխգործակցային հարաբերություններ:

Կկարողանա հայկական կողմը սա իրականացնել, թե՝ ոչ, մեկ այլ հարց է, սակայն մեզ մնում է արձանագրել, որ Սաուդյան Արաբիայում գրեթե սենսացիոն բնույթի փոփոխություն է տեղի ունեցել ղարաբաղյան հարցի վերաբերյալ և միշտ հավասարակշռված որոշումների կողմնակից պաշտոնական Ալ-Ռիադը հակաթուրքական դիրքորոշում է որդեգրել, ինչպես նաև թագավորական ընտանիքին պատկանող թերթի մակարդակով  ընդգծել է Իլհամ Ալիևի ռեժիմի խամաճիկային բնույթը:

Փաստացի հայկական բանակն այսօր պատմական դեր կատարելով ոչ միայն եզրագծում է մեր պետության ապագա սահմանները, այլ նաև ամբողջ աշխարհաքաղաքական «շախմատային տախտակի» վրա կոնֆիգուրացիայի փոփոխություն է իրականացնում:  

Սևակ Դանիելյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>