Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Թուրքիան ռազմական բազա է ստեղծում Նախիջևանում, իսկ 500 սիրիացի զինյալները Ադրբեջանում պատրաստվում են բլիցկրիգի Հայաստանի դեմ

Աշխարհում կոնֆլիկտային իրադարձություններ լուսաբանող մի շարք Telegram-ալիքներ հաղորդում են, որ մոտ 500 իրիացի զինյալ է ուղղվել Ադրբեջան, հիմնականում «Սուլթան Մուրադ», Ազատ Սիրիական բանակի և «Համզաթ» զինված խմբավորումներից:

«Независимая газета»-ի աղբյուրները պնդում են, որ տեղեկատվությունը ստուգվում է և առավել հավանական է, որ դա համապատասխանում է իրականությանը: Թերթը նաև հաղորդում է, որ Նախիջևանում փաստացի արդեն գոյություն ունի թուրքական բազա, համալրված անգամ ռազմական ինքնաթիռներով: 
 
Մեկնաբանելով իրավիճակը իր Telegram-ալիքում արևելագետ Իգոր Դմիտրիևը պնդում է, որ «թուրքերը փաստացի արդեն ստեղծել են ռազմակայան Ադրբեջանում»:

«Ակտիվ լուրեր են շրջանառվում, որ զորավարժություններից հետո (ադրբեջանա-թուրքական մանևրները 2020 թ. հուլիսի-օգոստոսի սկզբին) Թուրքիան Ադրբեջանում է թողել իր զորքի մի մասը, այդ թվում F-16 ինքնաթիռներն անձնակազմով ի լրացում թուրքական անօդաչուների», - նշում է փորձագետը:
 
Թերթը նշում է, եթե Հայաստանի դաշնակիցը ղարաբաղյան հակամարտության ներկայիս իրավիճակում համարվում է Ռուսաստանը, ապա Ադրբեջանի կողմից այս հակամարտությունում կանգնած է լինելու Թուրքիան:
 
«Մի քանի տարի առաջ Թուրքիան չուներ ռազմակայաններ իր սահմաններից դուրս, բացառությամբ ռազմական ներկայության Կիպրոսի մի մասում, իսկ այսօր Թուրքիան ռազմակայաններ ունի Սոմալիյում, Կատարում, Իրաքում և Սիրիայում», - գրում է Daily Sabah թերթը: 

Այս ցուցակում կարելի է ավելացնել նաև Լիբիան: Նշենք, որ գրեթե բոլոր տարածաշրջաններում կոնֆլիկտային իրավիճակները կարգավորելու դեպքում Անկարայի անունից աջակցություն են ցուցաբերում ոչ միայն կառավարական ուժերը, որտեղ առկա են նրա ռազմակայանները, այլև, այսպես կոչված, թուրքամետ պրոքսի խմբավորումներ: Եթե դրանք արդեն իսկ հայտնվել են Հայաստանում, նշանակում է, որ Բաքուն չի բացառում ռազմական սցենարը և թուրքական օգնության տրամադրումը Հայաստանի հետ տարածքային հակամարտությունը լուծելու հարցում: 
 
Մոսկվան փորձում է զսպել այդ նկրտումները: Այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և իր դժգոհությունը հայտնեց ռազմական բեռներ Երևան հասցնելու համար, Բաքու է մեկնել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Նա հայտարարեց, որ ինքնաթիռները Հայաստան էին հասցնում «շինանյութ ռուսական ռազմակայանի համար», և որ ՌԴ Ադրբեջանի նկատմամբ թշնամական գործողություններ չի իրականացնում: Բայց համոզեց ռուս նախարարը Բաքվին, հայտնի չէ: 

Նշենք նաև, որ պաշտոնական Բաքուն ժխտում է ինչպես իր տարածքում սիրիական զինյալների առկայությունը, այնպես էլ Նախիջևանի տարածքում թուրքական ռազմակայանի փաստացի ստեղծումը: Սակայն տվյալ փաստը հերքող տեղեկություններն օր-օրի միայն ավելանում են: Դա իր հերթին նշանակում է, որ Անկարան փորձում է ակտիվ ներգրավվել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, և պատրաստ է այդ ճանապարհին ապահովել Ադրբեջանին ռազմական կադրերով, ինչպես նաև ամրապնդել իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում:

Հ. Գ.
Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով պաշտոնապես հերքում է սեպտեմբերի մեկին ռուսական «Նեզավիսիմայա գազետա» էլեկտրոնայաին թերթում տպագրված հոդվածը։

Միևնույն ժամանակ ադրբեջանագետ Կարեն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ «Ադրբեջանի ՊՆ-ն փոխանակ հիմնավոր հերքելու, կամ հաստատելու այդ հրապարկման մեջ արծածվող, ըստ էության, մեղադրանքները, փորձում է հայկական կողմին ներքաշել հոդվածի պատվիատու լինելու և ավելի հեռուն գնացող մեղադրանքների մեջ։
 
Ադրբեջանի պարտված բանակի հայտնում են, որ․ «Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ երկրի տարածքում չկան օտարերկրյա պետությունների կամ որևէ այլ անօրինական զինված խմբերի ռազմաբազաներ:
 
Ադրբեջանական բանակի անձնակազմի արհեստավարժությունն ու մարտական ​​փորձը, ինչպես նաև ծառայության մեջ գտնվող ռազմական տեխնիկան բավարար են Հայաստանի կողմից օկուպացված հողերն ազատագրելու և երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար ցանկացած մարտական ​​առաքելություն արագ ավարտելու համար:
 
Ադրբեջանական բանակը դա ցույց տվեց 2016-ի ապրիլյան մարտերի ընթացքում, ինչպես նաև 2018-ին Նախիջևանում և 2020-ին Թովուզում անցկացված ռազմական գործողությունների ընթացքում»:
 
Zham.am
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>