«Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ցուցահանդեսը Գյումրիում «Տեխնոլոգներիդ» ասա, որ լավ չեն աշխատում ՔՊ-ի «բարեփոխված» ու թանկացած տրանսպորտի վիճակը (տեսանյութ)
7
Կոնսոլոդացիա՝ «Առաջարկ Հայաստանին» նախագծի շուրջ. դաշտը բյուրեղանում է (տեսանյութ) Ինչ է մեզ սպասվում հունիսի 7 ից հետո Անտրամաբանական հարցում էր. իրականում ընդդիմությունը հաղթելու է. սոցիոլոգ (տեսանյութ) Քրդերը մերժեցին Թրամփին ու Նեթանյահուին՝ Իրանի դեմ ցամաքային գործողության մասնակցելու հարցում Իրանական պատերազմը և նիկոլենց «պեռաշկի-փարթին». ինչ է սպասվում Հայաստանին (տեսանյութ) Արյուն է հոսելու, պատերազմներ են լինելու. Իրանի փլուզումը բերելու է Թուրքիայի փլուզման․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ըստ ամերիկյան The American Conservative պարբերականի՝ Իրանում Թրամփը պատերազմ է սկսել, որում չի կարող հաղթել Ըստ ամերիկյան Politico-ի՝ Սպիտակ տունը պատրաստ չէ Իրանի հետ լուրջ և երկարաժամկետ հակամարտության «Հրապարակ». Իրանի հաջորդ թիրախը կարող է լինել Բաքու-Ջեյհան գազամուղը «Հրապարակ». Այդ պնդումներն ընդամենը խիզախ հայտարարություններ են Պատերազմ Արցախում
Կոնսոլոդացիա՝ «Առաջարկ Հայաստանին» նախագծի շուրջ. դաշտը բյուրեղանում է (տեսանյութ) «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ցուցահանդեսը Գյումրիում Փաշինյանի ջղային արձագանքը քաղաքացու՝ Արցախի ու Կաթողիկոսի մասին հարցերին Գորբաչով-Փաշինյան տրանզիտ (տեսանյութ) Շիրակի մարզպետարանը ՔՊ-ի պահե՞ստ Ինչ է մեզ սպասվում հունիսի 7 ից հետո Ցեղասպանության թանգարանի տնօրենը համարձակվել է Վենսի հետ Արցախից խոսել, նրան որոշել են ազատել պաշտոնից. «Հրապարակ» Ֆեյք հարցումների մարաթոն է սպասվում․ «Հրապարակ» «Թվեր կրակելու» մեկնարկը տրված է. որտե՞ղ են արվել հարցումները. «Փաստ» Նիկոլին տաշել են արևմտյան ուժային կենտրոններում․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) «Տեխնոլոգներիդ» ասա, որ լավ չեն աշխատում Անտրամաբանական հարցում էր. իրականում ընդդիմությունը հաղթելու է. սոցիոլոգ (տեսանյութ) ՔՊ-ի «բարեփոխված» ու թանկացած տրանսպորտի վիճակը (տեսանյութ) Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ» Քրդերը մերժեցին Թրամփին ու Նեթանյահուին՝ Իրանի դեմ ցամաքային գործողության մասնակցելու հարցում Թուրքիայում սկսվել է հակաադրբեջանական յուրահատուկ ալիք․ Վարուժան Գեղամյան Ալեն Սիմոնյանը, Անդրանիկ Քոչարյանը, Արսեն Թորոսյանը եւ Տիգրան Ավինյանը անվայելուչ պահվածք են դրսևորել Կանանց տոնի առթիվ պետական գերատեսչություններում տղամարդիկ էլ են պարգևավճար ստացել Ինչ-որ մեկը «մոլոտով-կոկտեյլ» է նետել ԱԱԾ շենքի վրա Իրանական պատերազմը և նիկոլենց «պեռաշկի-փարթին». ինչ է սպասվում Հայաստանին (տեսանյութ) Մեկի գործի մեջ քոփի-փաստ կա լրիվ ուրիշ մարդու գործից, այդ կարգի փնթի գործերով ուզում են ժողովրդին խաբել ու ասել՝ մեզ քվե տվեք. Քրիստինե Վարդանյան «Երաշխավորված խաղաղություն․ Հայաստանի միակ ընտրությունը Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների զոհերի թիվը գերազանցել է 1330-ը Արյուն է հոսելու, պատերազմներ են լինելու. Իրանի փլուզումը բերելու է Թուրքիայի փլուզման․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) ՔՊ-ականների ընտանեկան սոցիոլոգիան․ «թագավորը մերկ է» ՔՊ-ի վարկանիշային ինքնախաբեությունը (տեսանյութ) Հայաստանի հիմնական մարտահրավերը գործող իշխանությունն է՝ իր ներքին ու արտաքին քաղաքականությամբ Ադրբեջանում սահմանել են բնակչությանն իրազեկելու կարգը՝ հնարավոր միջուկային սպառնալիքի հետ կապված Ըստ ամերիկյան The American Conservative պարբերականի՝ Իրանում Թրամփը պատերազմ է սկսել, որում չի կարող հաղթել «Դաչա 2»-ի սոցհարցումները

Ադրբեջանը փորձում է միջազգային հարթակներում վերաշարադրել տարածաշրջանի պատմական հիշողությունը

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքն անդրադարձել է Նյուրնբերգում ներկայացված «Արևմտյան Ադրբեջանի արհեստագործություն» նախագծին. «2025 թվականի սեպտեմբերի 24-ից ադրբեջանական մեդիայում հայտնվեց տեղեկատվություն «Կիրառական արվեստի նմուշների պահպանման և տարածման աջակցություն» հասարակական միավորման կողմից Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքի «Թուրքական պատմության և մշակույթների» թանգարանում անկացված «Արևմտյան Ադրբեջանի արհեստագործություն» նախագծի ավարտի մասին։

Նպատակն էր եվրոպացիներին ներկայացնել «Ադրբեջանի հարուստ մշակութային ժառանգությունը»։ Գերմանիայում անցկացվող այս շարքի միջոցառումների գլխավոր կազմակերպիչներից մեկը՝ «Թուրքիայի պատմության և մշակույթների» թանգարանի հիմնադիր Ջեմալեդդին Օզդեմիրը իր ելույթում նշեց, որ նման նախագծերը կարող են մեծ ներդրում ունենալ Գերմանիայի և Ադրբեջանի միջև մշակութային հարաբերությունների հետագա խորացման և զարգացման գործում:

Հինգ օր շարունակ Նյուրնբերգում անցկացվել են տարբեր միջոցառումներ՝ «Օբյեկտիվ» մշակույթի կենտրոնում, Թուրքական թատրոնում և «Մեդինա» միավորումում։ Այս հարթակներում կազմակերպվել են ցուցահանդեսներ, քննարկումներ և արվեստի երեկոներ, Թուրքական թատրոնում կազմակերպված միջոցառումների շրջանակներում անցկացվել է նաև ադրբեջանա-թուրքական երաժշտական երեկո։ Նման միջոցառումները արտացոլում են Ադրբեջանի քաղաքականության փորձերը միջազգային հարթակներում վերաշարադրել տարածաշրջանի պատմական հիշողությունը՝ այն կապելով բացառապես ադրբեջանական կամ թյուրքական ինքնության հետ։ Նախագծի անվանման ձևակերպումը ինքնին քաղաքական բնույթ ունի։

«Արևմտյան Ադրբեջան» արտահայտությունը պաշտոնական Բաքվի խոսույթում օգտագործվում է Հայաստանի տարածքը ներկայացնելու համար՝ այն դիտարկելով իբր «պատմական ադրբեջանական հող»։ Հետևաբար, այս նախագիծը չի սահմանափակվում արվեստի տարածմամբ․ այն իր մեջ ներառում է տարածքային պահանջատիրության գաղափարական տարր, որով Ադրբեջանի իշխանությունները փորձում են ձևավորել նոր մշակութային նարատիվ, իսկ նախագծի անցկացումը Գերմանիայում՝ եվրոպական լսարանի առջև, նպատակ ունի արտաքին քաղաքական մակարդակում ամրապնդել այս նարատիվը։

Այստեղ մշակույթը օգտագործվում է որպես փափուկ ուժ․ միջազգային հարթակներում իրականացվող նախագծերով Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը համոզել, որ իր ներկայացրած պատմական պատկերը բնական և օրինական է։ Նկատելի է, որ նմանատիպ նախաձեռնություններում ադրբեջանական կողմը հրավիրում է մի անձի, ում ներկայացնում է որպես Երևանի վերջին խանի ժառանգ: Այս անձը՝ Ամիր Ալի Սարդարի Իրավանը, ըստ ադրբեջանական կողմի խորհրդանշական անձ է՝ որպես հիշեցում Ադրբեջանի պատմական տարածքների և մշակութային ժառանգության շարունակականության մասին։ Նրա մասնակցությունը միջոցառմանը հավելյալ ուշադրություն է հրավիրում այն գաղափարի վրա, որ կիրառական արվեստը ոչ միայն գեղարվեստական արտահայտություն է, այլև ազգային հիշողության և ինքնության պահպանման միջոց։ Նախագիծը ֆինանսավորվել է Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպություններին պետական աջակցության գործակալության կողմից։

Այս նախաձեռնությունը կարելի է դիտարկել որպես Ադրբեջանի մշակութային դիվանագիտության գործիք, որը օգտագործում է մշակույթը որպես փափուկ ուժ։ Այսպիսով, Նյուրնբերգում անցկացված «Արևմտյան ադրբեջանական արհեստագործություն» նախագիծը ոչ թե մշակութային նախաձեռնություն է, այլ Ադրբեջանի մշակութային քաղաքականության շարունակություն՝ ուղղված պատմական հիշողության վերաշարադրմանը և հայկական մշակութային ժառանգության մերժմանը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>