Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Eurasia.Expert. Փաշինյանի կառավարության անգործությունը Ամուլսարի հարցով կասեցրել է Հայաստանում խոշորոշորագույն ներդրումային ծրագիրը

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը ռուսական «Евразия Эксперт» վերլուծական կայքի իր՝ «Ինչպե՞ս է «թավշյա հեղափոխությունը» և կորոնաճգնաժամը փոխել Հայաստանի տնտեսությունը» վերտառությամբ (Как «бархатная революция» и коронакризис изменили экономику Армении) հոդվածում անդրադարձել է Ամուլսարի ոսկու հանքավայրի՝ «Lydian Armenia» ընկերության կողմից շահագործման խնդրին, որը ներկայացնում ենք ստորև.

««Ամուլսարի պարադոքսը»

Օգտակար հանածոների արդյունահանման տեմպերի աճին զուգահեռ վերջին երկու տարիների ընթացքում անկում է ապրում Հայաստանի տնտեսության մեջ արտասահմանյան ուղիղ ներդրումների ծավալը: Այսպես՝ 2019 թ. տվյալների համաձայն,տվյալ ցուցանիշը կազմել է $254,5 մլն դոլար, սակայն արտասահմանյան ուղիղ ներդրումների արտահոսքի պատճառով II և III եռամսյակում արտասահմանյան ներդրումների մաքուր ներհոսքը հունվար-դեկտեմբերին կազմել է $16,8 մլն դոլար:

Հարկ է նշել, որ արտասահմանյան ներդրումների բացասական դինամիկան հիմնականում ձևավորվել է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործմամբ զբաղվող «Lydian Armenia» ընկերության կողմից իրականացվող ծրագրերի փաստացի դադարեցման հետևանքով: Արդյունքում արտասահմանյան ուղիղ ներդրումների զգալի արտահոսքը Հայաստանից հաշվետու ժամանակահատվածում պայմանավորված է ընկերության ներդրումների զրոյացման հետ. կրճատումը կազմել է $42,5 մլն դոլար:

Իրավիճակի պարադոքսը կայանում է հենց նրանում, որ խոշոր ներդրող հանդիսացող «Lydian» ընկերությունը զրկված է գործունեություն իրականացնելու հնարավորությունից, և դա այն պայմաններում, երբ երկրում գործող մյուս հանքարդյունաբերական ընկերություննեը շարունակում են ակտիվ ավելացնել իրենց արդյունահանման և վաճառքի տեմպերը:

Կարևոր է հասկանալ և այն, որ կորոնավիրուսի համաճարակը կտրուկ խթանել է ոսկու միջազգային գները, որոնք վերջին շրջանում տատանվում են մեկ ունցիայի համար $1900 և $2000 դոլարի միջակայքում:

Փորձագետների գնահատմամբ, ոսկու միջազգային գների նման պայմաններում «Lydian Armenia» ընկերությունը ընթացիկ տարում հայաստանյան բյուջեի համար կապահովեր մինչ $150 մլն դոլար հարկային մուտքեր: Սակայն չկա քաղաքական որոշում՝ չկան ներդրումներ, չկան նաև հարկային մուտքեր:

Իրավիճակն ավելի պարադոքսալ է դառնում, եթե հաշվի առնենք այն փաստը, որ Հայաստանի կառավարությունը 2019 թ. լիբանանյան ELARD ընկերությանը $400 հազար դոլար է հատկացրել, որպեսզի այդ ընկերությունն անկախ փորձաքննություն անցկացնի և եզրակացություն տա հանքավայրի անվտանգ (կամ ոչ անվտանգ) լինելու մասին: Գումարները հատկացված են, փորձաքննությունն իրականացված է, լիբանանյան կազմակերպությունը մի շարք վերապահումներով գնահատել է նախագիծը որպես՝ անվտանգ շահագործման համար, սակայն «սայլը տեղից չի էլ շարժվել», և ծրագիրը շարունակում է սառեցված մնալ:

Վերը շարադրվածը վկայում է, որ Հայաստանի տնտեսությունը ծանր ժամանակներ է ապրում, իսկ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման հարցը ցույց է տվել Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության անվճռականությունը հարցերի լուծմանգործում, որոնք կարող են հասարակության որոշ շրջանում, տվյալ դեպքում բնապահպանների մոտ դժգոհություն առաջացնել: Անգործությունը, որը մի կողմից զրկել է պետությանը ներդրումներից, մյուս՝ բերել նրան, որ «Lydian» ընկերությունը կարող է դիմել միջազգային արբիտրաժի, և ներդրումների ու հարկերի փոխարեն Հայաստանը կստանա դրամական նոր պարտականություններ: Դա, իր հերթին, կարող է ևս մեկ խնդիր դառնալ հայկական տնտեսության համար, որը կորոնավիրուսի պատճառով առաջացած խնդիրների հետ միասին կարող է կրել ևս մեկ շոշափելի վնաս»:

Zham.am

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>