Բելառուսում այլ ընտրություններ չեն լինի․ Լուկաշենկո
Դիտել նաև
Բելառուսի ՊՆ-ն հայտարարել է զինվորական հավաքների մասին
Բելառուսի պատվիրակությունը Երեւան ռազմական ինքնաթիռով է ժամանել
Բելառուսը զորքերը տեղափոխում է Ուկրաինայի սահման
Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բելառուսի նորանշանակ դեսպանը
Պահանջում ենք ազատ արձակել Բելառուսում ձերբակալված քաղակտիվիստներին. Բողոքի ակցիա Բելառուսի դեսպանատան մոտ
Բելառուսում ընտրություններն անցկացվել են, եւ այլ ընտրություններ չեն լինի։ Այս մասին այսօր հայտարարել է Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն՝ դիմելով Մինսկի անվաքարշակների գործարանի աշխատակիցներին, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն։
«Ինձնից երբեք մի սպասեք, որ ես ճնշման ներքո ինչ-որ բան կանեմ,- շեշտել է բելառուս առաջնորդը։ -Դրանք (ընտրությունները) չեն լինի։ Որովհետեւ չի լինի ո՛չ Մինսկի անվաքարշակների գործարանը, ո՛չ «ՄԱԶ»-ը, ո՛չ «ԲԵԼԱԶ»-ը, կես տարում մենք ամեն ինչ կոչնչացնենք»,- ասել է նա։