Երևանի կառավարման ամբողջ պերճանքն ու թշվառությունը (տեսանյութ) Հայաստանն ակտիվ մասնակցել է աշխատանքներին, սակայն չի ստորագրել նախագիծը․ Զախարովա Փաշինյանն ու կառավարությունը ունե՞ն «պլան Բ»
10
Եթե ՀՀ-ն հրաժարվի նոյեմբերի 9-ի փաստաթղթից, դա լեգիտիմ իրավունք է Բաքվի համար գնալ պատերազմի. Վահե Հովհաննիսյան Պահանջում ենք քրգործ հարուցել Փաշինյանի դեմ ցեղասպանության հանցակցության համար. Բագրատ սրբազան Իշխանությունը որևէ քայլ չի արել Արցախի երաշխավորը լինելու պարտավորությունները կատարելու ուղղությամբ․ Սրբազան Ոստիկանությունը դատախազության շենքի մոտ «բերման ենթարկեց» Նիկոլ Փաշինյանի... խրտվիլակը Ակցիայի մասնակիցները Ալիևի ու Փաշինյանի նկարներով մետաղադրամներ նետեցին ոստիկանների ուղղությամբ Նիկոլ Փաշինյանը՝ թուրքական բաղնիքում․ ո՞վ կհայտնվի Նեսոյի քարաբաղնիսում Երբ ամեն ինչ համաձայնեցնենք. Ալիևը՝ «խաղաղության պայմանագրի» ստորագրման մասին Բագրատ Սրբազանի աջակիցները հավաքվում են դատախազության շենքի դիմաց․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ 2020-ի հոկտեմբերի 10-ին հաստատված հրադադարը Փաշինյա՞նն էր տապալել. Բորիս Մուրազի Պատրաստ ենք ստորագրել փաստաթուղթն արդեն այս ամիս․ Փաշինյան Պատերազմ Արցախում
Երևանի կառավարման ամբողջ պերճանքն ու թշվառությունը (տեսանյութ) Գաղտնի հանդիպում Մոսկվայում և ստվերային գործընթացներ «Բուժառուի մահը վրա է հասել սրտամկանի սուր ինֆարկտից». «Արթկոսմեդ» վիրաբուժական կլինիկայի պարզաբանումը Նախատեսվում է փակել մարզերում ու Երևանում գործող բոլոր բուհերը. Դերենիկ Մալխասյան Շարժման աջակից գործարարներին ճնշում են Կոմիտասի շուկայի վաճառականներին հեռացնում են, որ օլիգարխի բիզնեսը զարգանա Նիկոլ Փաշինյանը խորհրդարան կգնա. քննարկվելու է 2025 թվականի բյուջեի նախագիծը Ուսուցիչը հորդորել է հայոց պատմություն չսովորել Իշխանությունների «սրտի օլիգարխի» բիզնեսը ծաղկում է Եթե ՀՀ-ն հրաժարվի նոյեմբերի 9-ի փաստաթղթից, դա լեգիտիմ իրավունք է Բաքվի համար գնալ պատերազմի. Վահե Հովհաննիսյան Սա՞ էր բարեփոխումը․ 400 ոչ մարտական զոհ, ադրբեջանցի զինվորի վրա կրակելու համար՝ դատ. «Կարճ ասած» Հայաստանն ակտիվ մասնակցել է աշխատանքներին, սակայն չի ստորագրել նախագիծը․ Զախարովա Հայ ռազմագերիների և պատանդների ազատ արձակման պահանջով ակցիաներ կանցկացվեն Մի քանի օր առաջ նորոգած փողոցի պատկերը՝ հեղեղատարի կափարիչը ցցվել է դուրս (տեսանյութ) Ամերիաբանկի նոր առաջարկը․ 2 մլն դրամի ներդրումային պորտֆելների խաղարկություն (լուսանկար, տեսանյութ) ՔՊ-ականի՝ մահացու վրաերթ կատարած կինը քրեական հետապնդման չի ենթարկվել․ Mediahub.am Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը չեն խոչընդոտել շարժմանը․ Բագրատ սրբազան Փաշինյանն ու կառավարությունը ունե՞ն «պլան Բ» Ազգային ամոթի ու նվաստացման շարունակվող ժամանակը․ Լիլիթ Գալստյան Բյուջեի մսխում՝ բակի բարեկարգման անվան տակ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի անձնական շահը համապատասխանում է Ադրբեջանի պետական շահի հետ. Արթուր Խաչատրյան Հերթական շինծու քրեական գործը փակված է, մեղադրյալները` արդարացված. ՀՅԴ Հայաստանի ԳՄ Արևմուտքից մեզ ցուրտ ձմեռներ են խոստանում. Ձյունիկ Աղաջանյան 33 մլն դրամով կարելի էր մանկապարտեզ կառուցել Իրանում նոր երկրաշարժ է գրանցվել Հրավիրում ենք բաժանորդների ուշադրությունը․ նոր կարգավորումներ՝ հոսանքի ու ջրի մատակարարման ոլորտում Պարեկին 20 դրամով կաշառելու պահին ձերբակալվել է վարորդը Ո՛չ հայ ժողովուրդը, ո՛չ ՀՀ սահամանդրությունը երբևէ խաղաղության հակադրվող չէ․ Խուդոյան Փաշինյանն ու իր խմբակը երկար ժամանակ ազատազրկման վայրերում են անց կացնելու․ Մամիջանյան Պահանջում ենք քրգործ հարուցել Փաշինյանի դեմ ցեղասպանության հանցակցության համար. Բագրատ սրբազան

Մայր տաճարի վերաօծումն ավելին է, քան սոսկ խորհրդանշական իրադարձությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Շաբաթը և կիրակին՝ սեպտեմբերի 28-ը և 29ը, հիրավի, կարևորագույն նշանակություն ու բազմաշերտ բովանդակություն են ստացել համայն հայության համար: Այս օրերին թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում միլիոնավոր հայերի ուշադրությունը սևեռված է լինելու մեր հոգևոր կենտրոնին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Նախ՝ այսօր՝ սեպտեմբերի 28-ին նախատեսված է 1 տարի առաջ հետաձգված սուրբ մյուռոնի օրհնությունը՝ Մյուռոնօրհնեքը: Անցյալ տարի նախատեսված Մյուռոնօրհնեքը հետաձգվեց, հիշեցնենք, փաշինյանական իշխանության վարած «քաղաքականության» հետևանքով Արցախին վրա հասած պատուհասի՝ հայաթափման պատճառով: Այդ ողբերգությունից մեկ տարի անց Մայր Աթոռը, բարձր հոգևոր դասը որոշեց, այնուամենայնիվ, իրականացնել հետաձգված կարևոր արարողությունը:

Ապա, ինչպես հայտնի է, հաջորդ օրը՝ սեպտեմբերի 29-ին նախատեսված է Հայ առաքելական եկեղեցու գլխավոր սրբավայրի՝ Մայր տաճարի վերաօծումն ու վերաբացումը: Այս իրադարձությունների կրոնական, հոգևոր, հոգևոր-բարոյական, ազգային նշանակություններն ու խոր բովանդակությունը դժվար է գերագնահատել: Ու, կրկնենք, իրադարձությունները, հատկապես՝ Մայր տաճարի վերաօծումն ու վերաբացումը, սպասված ու կարևոր են աշխարհով մեկ սփռված միլիոնավոր հայերի համար, որոնք այս շրջանում հասկանալի տագնապով են հետևում ու խորին անհանգստությամբ են լցված հայրենի պետության՝ Հայաստանի հետագա ճակատագրի, մեր երկրի գլխին կախված ու ահագնացող սպառնալիքների հետ կապված: Հատկանշական է, որ Մյուռոնօրհնեքի ու Մայր տաճարի վերաբացման, վերաօծման կապակցությամբ հայրենական լրահոսում առավել շրջանառվող «ինտրիգային» հարցերից մեկն այն է, թե՝ Մայր Աթոռն արդյոք հրավիրե՞լ է Փաշինյանին ու նրա իշխանավորներին ներկա գտնվել, չի՞ հրավիրել, ապա մեկնաբանությունները՝ ինչու են հրավիրել, և այսպես շարունակ: Բնականաբար, ինչպես դա ընդունված է հայրենի հանրային-քաղաքական դաշտում, ծայր են առել նաև զանազան շահարկումներ:

Այդ առնչությամբ մեր դիտարկումները հանգում են հետևյալին. Մայր Աթոռը, Հայ առաքելական եկեղեցու բարձր հոգևոր դասը՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի գլխավորությամբ, միանգամայն ճիշտ ու կանխատեսելիորեն հստակ է վարվել՝ կարևորագույն եկեղեցական իրադարձություններին հրավիրելով ներկա գտնվել երկրի պետական իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներին: Մեր եկեղեցին մշտապես կանգնած է եղել մեր պետականության կողքին, իսկ նորագույն ժամանակներում կանգնած է եղել նաև հենց ակունքներում ու ձևավորման հիմքում: Այլ կերպ չէր էլ կարող լինել: Հետևաբար, հոգևոր իշխանությունը չէր կարող ու չպետք է առնվազն չհրավիրել աշխարհիկ իշխանավորներին, որքան էլ նրանք մերժված ու անընդունելի լինեն: Հայ առաքելական եկեղեցու մեղավորությունը չէ, որ պետական իշխանությունն այսօր ներկայացնում են Նիկոլ Փաշինյանն ու նրա քպականները: Հարկավ, շատերի ընկալմամբ, և այնպես չէ, թե այդ ընկալումները հստակ հիմքեր չունեն, Փաշինյանն ու նրա իշխանության ներկայացուցիչները արժանի չեն Մայր Աթոռ Էջմիածնում այդ կարևորագույն իրադարձություններին ներկա գտնվելուն, ավելին՝ նրանց ներկայությունը անախորժ ու չար ելևէջներ կարող է հաղորդել արարողություններին: Կա այդ ընկալումը:

Բայց մյուս կողմից՝ այստեղ հրավերն անձանց չէ ուղղված, այլ ինստիտուտներին: Հարկավ, իրենց որոշելիքն է՝ ներկա գտնվե՞ն, չեն գտնվի, թե բացեիբաց կհայտարարեն, որ իրենք մեր ավանդական ազգային եկեղեցուն դեմ են, ուստի չեն մասնակցելու: Չնայած, կարող են և չհայտարարել, քանի որ առանց դրա էլ բացահայտ է, որ Փաշինյանն ու նրա գլխավորած քպական իշխանությունը բացահայտ պատերազմ են հայտարարել Հայ առաքելական եկեղեցուն, իրենք դեմ են Հայ առաքելական եկեղեցուն: Այդ ամենը հաշվի առնելով՝ պետք է, այնուամենայնիվ, հստակ գնահատել Հայ առաքելական եկեղեցու հոգևոր բարձր դասի, առաջին հերթին՝ Կաթողիկոսի դիրքորոշումը: Կարևոր եկեղեցական, ազգային-հոգևոր իրադարձություններին իշխանության ներկայացուցիչներին հրավիրելով՝ մեր եկեղեցին մնաց իր բարձրության, իր վեհության վրա: Մնացյալը երկրորդական, երրորդական է:

Կարծում ենք, սակայն, որ այդ հրավերի պարագան ամենևին չի նշանակում, որ ՀԱԵ բարձր հոգևոր դասի վերաբերմունքը կամ գնահատականները՝ կապված երկրի առջև ծառացած սպառնալիքների հետ, ինչ-որ փոփոխություն են կրել կամ որակական առումով բովանդակային վերանայման են ենթարկվել: Սա այդ դեպքը չէ: Ու, կարծում ենք, առաջիկա զարգացումները հնարավորություն կտան դրանում համոզվելու: Զուտ արձանագրելու համար. այդ Եկեղեցին չէ դեմ գնացել իշխանությանը, առավել ևս՝ պետությանը:

Այդ Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանությունն են ամեն կերպ խրախուսել Եկեղեցու դեմ սադրիչ դրսևորումները, այդ նրանք են «նախահարձակ» եղել, դպրոցներից հանել «Հայ եկեղեցու պատմություն» առարկան, հակակաթողիկոսական շարժումներ խրախուսել «տակից» կամ ոչ այնքան տակից, այդ փաշինյանականներն են սպառնացել, որ Եկեղեցուն լրացուցիչ հարկային բեռի տակ կմտցնեն՝ առանց ուշադրություն դարձնելու ՀՀ Սահմանադրությամբ ՀԱԵ-ի համար սահմանված առանձնահատուկ կարգավիճակին, և այդպես շարունակ: Այնպես որ, եթե ինչ-որ բանի մասին կարող է այդ համատեքստում խոսք լինել, ապա, թերևս, իշխանավորների «մեղա գալու», բայց դա արդեն այլ հարց է:

Ավելին, հոգևորականների առաջ «մեղա գալը» նրանց ոչ մի դեպքում չի ազատում ու չի ազատելու, այսպես ասենք՝ աշխարհիկ կյանքում պատասխանատվությունից: Դրանք միանգամայն տարբեր հարթությունների վերաբերող խնդիրներ են: Ինչ-որ բան հուշում է, որ Մայր տաճարի վերաօծումն ու վերաբացումը յուրօրինակ խթան է լինելու ոչ միայն հոգևոր տեսանկյունից, այլև ազգային ինքնագիտակցության ու զարթոնքի առումով»:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan