Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Լրատվամիջոցի նկատմամբ խտրական վերաբերմունք է ձևավորվել․ այլ ՀԸ-ներում նման խախտումներ չե՞ն լինում․ Աստղիկ Ավետիսյանը՝ «Արմնյուզ» ՀԸ-ի նկատմամբ վարչական վարույթ հարուցելու մասին

Լրատվամիջոցի նկատմամբ խտրական վերաբերմունք է ձևավորվել: Արդյո՞ք այլ հեռուստաընկերություններում, այլ հաղորդումներում նման խախտումներ չեն եղել և չեն  լինում:  Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայկական PR ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ Աստղիկ Ավետիսյանը՝ խոսելով այն մասին, որ այսօր ՀՀ Ոստիկանության ծառայողներն այցելել են «ԱրմՆյուզ» ՀԸ վարչական վարույթ հարուցելու նպատակով:

Նշենք, որ վարչական վարույթ հարուցելու պատճառաբանությունն այն է, որ «Արմնյուզ» հեռուստաընկերության հեռուստամեկնաբաններից մեկը տաղավարում դիմակ չի կրել:

«Ինչո՞ւ ենք  մենք խնդրին ընտրողաբար մոտենում, ինչո՞ւ ենք թիրախավորում մեկ կամ երկու հեռուստաընկերություն, ինչո՞ւ ենք անընդհատ խուճապային իրավիճակ առաջացնում, ինչո՞ւ ենք ճնշում լրագրողական աշխատանքը, սրանք հարցեր են, որոնց պետք է պատասխաններ տրվեն: Եթե իրավական խնդիր կա, ապա որոշակի առումով քաղաքական խնդիր էլ կա»,- ներկայացրեց Ավետիսյանը:

Հայկական PR ասոցիացիայի նախագահը նշեց, որ իրավական առումով՝ այս մոտեցումն արդարացի չէ, քանի որ արդարության հաստատումը պետք է համընդհանուր լինի, իսկ քաղաքական տեսանկյունից՝ չպետք է լինեն թիրախավորված լրատվամիջոցներ, որոնց վրա կարող են այդ ճնշումներն ակնհայտ երևալ:

«Ոստիկանները հաղորդում են ստացել, որի հիման վրա էլ այցելել են հեռուստաընկերություն, բայց ես ի սկզբանե չեմ հասկացել տաղավարում լրագրողների, հաղորդավարների դիմակ կրելու հանգամանքը, ինչպես և անհասկանալի է ընտանիքով մեկ մեքենայի մեջ լինելու պարագայում պարտադիր դիմակ կրելու որոշումը: Այնպես չէ, որ ես ավելի քիչ եմ մտածում իմ ընտանիքի անդամների առողջության մասին, քան երկրի ղեկավարը»,- ասաց նա և հավելեց, որ նման օրինակների ենք ականատես լինում, քանի որ ընդունված որոշումներն առաջին հերթին հստակեցված չեն և յուրաքանչյուր պահի փոփոխվում են:

Ըստ նրա՝ գուցե  տաղավարում դիմակ կրելու պարտադրանքը կախված է նրանից, որ հասարակության մեջ զգաստություն առաջանա, սակայն յուրաքանչյուր ոք ինքը պետք է իր համար կարևոր առաջնահերթություններ սահմանի: «Մի քանի օր առաջ ես էլ տաղավարում հյուր էի, դիմակս հանել եմ, հաղորդավարը ևս, որովհետև անհրաժեշտ անվտանգության կանոնները պահպանվել են, հիմա գուցե այս մասո՞վ էլ վարչական վարույթ հարուցվի»,- ասաց Ավետիսյանը և հարցին, թե գուցե «Արմնյուզ» ՀԸ-ի օրինակը ազդակ էր մյուս հեռուստաընկերություններին և նրանց ևս այցելելու են, վերջինս պատասխանեց․ «Այնքան խնդիրներ կան, որոնց լուծման հետքերով պետք է գնանք, այլ ոչ թե այսպիսի տարրական խնդրի: Եթե տաղավարում ես չեմ կարողանում դիմակով խոսել, խնդրում եմ ապահովվել անհրաժեշտ պայմանները՝ սոցիալական հեռավորություն, օդափոխություն և ես որևէ օրենք չեմ խախտում: Չեմ կարծում, որ Աբրահամ Գասպարյանը ևս խախտել է հակահամաճարակային կանոնները:»

 Ավետիսյանի խոսքով՝ հարցին պետք է մի քանի տեսանկյունից մոտենալ: Ըստ նրա՝ առաջին այն է, որ եթե տաղավարն ապահովված է համավարակի համատեքստում սահմանված անվտանգության կանոններով՝ սոցիալական հեռավորություն, օդափոխության համակարգի առկայություն, ախտահանման գործընթացի իրականացում, ապա պարտադիր չէ դիմակ կրելը:

«Շատ կարևոր է, որ յուրաքանչյուր հաղորդակցություն գրագետ կառուցվի և դիմակ կրելը ինքնանպատակ չլինի, չդառնա խուճապի տարածման բաղկացուցիչ մաս: Ուղերձները պետք է փոխանցեն ոլորտի մասնագետները, ոչ թե քաղաքական գործիչները, որոնք չունեն անհրաժեշտ գիտելիքներ առողջապահության ոլորտում, հասարակության մոտ վստահություն չեն ներշնչում և երբեմն էլ իրարամերժ տեղեկատվություն են փոխանցում»,- ասաց Աստղիկ Ավետիսյանը:

Tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>