ՀՀ միակ ճանապարհը Ռուսաստանի հետ համադաշնության մեջ լինելն է. Բաղդասարով. Տեսանյութ Գերիների հարցով եթե Ադրբեջանի պահվածքը հասկանալի է, ապա Հայաստանի գործող իշխանության գործելակերպը ոչ միայն անընդունելի է, այլև երկիմաստ Շուշին հանձնողները դատում են Շուշին ազատագրողներին․ հրավիրում ենք բողոքի ակցիայի․ Նախագահ Քոչարյանի ազատության հանձնախումբ
19
Համազգային խայտառակություն. «նոյեմբերի 9» - ը շարունակվում է Թվերի արհեստական խառնաշփոթը և զգացմունքների շահարկումը նպատակ ունեն փրկել մեղավորների կաշին, դրա համար Նիկոլը պատրաստ է ամեն գնով թաքցնել զոհերի թիվը ու խաբել հերոսների հարազատներին Էդուարդ Աղաջանյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, այդ պաշտոնում նշանակվել է Արսեն Թորոսյանը Լավրովը՝ «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ» բանաձևի, Արցախի ապագա կարգավիճակի ինչպես նաև հայ գերիների ճակատագրի մասին. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանն Արմեն Սարգսյանին առաջարկել է Արսեն Թորոսյանին ազատել պաշտոնից. պաշտոնական ՀՐԱՏԱՊ. Անկարան և Բաքուն հարձակողական զորավարժություններ կանցկացնեն Հայաստանի հետ սահմանին. Քարտեզ Հայաստանի հալվող քարտեզը՝ Կովկասի նոր ճարտարապետության մեջ. Վահե Հովհաննիսյան Միքայել Մինասյանը խոսում մի բանի մասին, ԱԱԾ-ն հերքում է մեկ այլ բան. ընդ որում, Թուրքիան չի հերքել. Տեսանյութ «Պայքարն ընթանում էր յուրաքանչյուր կետի, ստորակետի համար». Պուտինը պատմել է Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպման մանրամասների մասին. Տեսանյութ Ինչ կենացներ է Նիկոլ Փաշինյանն ասել Մոսկվայում Իլհամ Ալիևի հետ ճաշի ժամանակ. Տեսանյութ Պատերազմ Արցխում
Համազգային խայտառակություն. «նոյեմբերի 9» - ը շարունակվում է ՀՀ միակ ճանապարհը Ռուսաստանի հետ համադաշնության մեջ լինելն է. Բաղդասարով. Տեսանյութ Նրանք դատվում են, որովհետև հաղթել են Ղարաբաղյան պատերազմում. Լարիսա Ալավերդյան. Տեսանյութ Հայի ժամանակակից տականքը Թվերի արհեստական խառնաշփոթը և զգացմունքների շահարկումը նպատակ ունեն փրկել մեղավորների կաշին, դրա համար Նիկոլը պատրաստ է ամեն գնով թաքցնել զոհերի թիվը ու խաբել հերոսների հարազատներին Նորանշանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերոջ կինն է Նորանշանակ նախարարի ամուսնու ընկերությունը վերջին տարիներին 606,7 մլն դրամի պայմանագիր է կնքել, 137 պայմանագիրը՝ արդեն Ավանեսյանի՝ փոխնախարար եղած ժամանակ Լենա Նազարյանը՝ Իլհամ Ալիևի գաղափարական դուստրն է Շուշին ծախած դավաճան հողատու իշխանությունը չի կարող դատել Արցախը ազատագրած մեր քաջ հերոսներին․ Արթուր Թովմասյան Խաղաղության ֆոնի ներքո հակառակորդը միշտ փորձել է նախապատրաստվել հերթական սադրանքին. Սեյրան Օհանյանը՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների վերաբերյալ Սա պատերազմն է` Հայաստանի վրա Արարատ Միրզոյանի թուրքական գործակալ լինելու շոկային լուրից հետո ԱԺ նիստը սկսում է հանդարտ, ինչպես միշտ, կարծես թե ոչինչ չի կատարվել Քաղաքականություն է, սըր․․․ Լավրովն ասում ա՝ գերիների ցուցակը հայերն ուշ են տվել, դրա համար չենք կարեցել բոլորին բերենք, հողատուն ասում էր՝ 17 ուժերը ցույցեր են անում, դրա համար չենք կարում բերենք գերիներին Դավիթ Խաժակյանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին Վաղը կրկին պատմական օր է. Շուշին թշնամուն նվիրողները դատարանի առջև են կանգնեցնելու Շուշին ազատագրողներին Հայաստանն արձանագրել է ՀՆԱ-ի ամենամեծ նվազումը ԵԱՏՄ-ում Էդուարդ Աղաջանյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, այդ պաշտոնում նշանակվել է Արսեն Թորոսյանը Լոռու մարզպետին Ստեփանավանի ուսուցիչները վռնդել են Քանի օր է COVID-19֊ով հիվանդը մնում վարակիչ․ ԱՀԿ «Փաստորեն գերիների հարցում հայկական կողմն ահագին թերացել է». Դերենիկ Մալխասյան Դեգրադացիան խորանում է Թուրքիայում մարտական ԱԹՍ-ները համակցել են զրահամեքենայի հետ 41-ամյա տղամարդը կալանավորվել է զինծառայողի մորից խարդախությամբ 1․5 մլն դրամ հափշտակելու մեղադրանքով Լավրովի բացահայտումը. Նիկոլն է մեղավոր հայ գերիների անազատության համար Գերիների հարցով եթե Ադրբեջանի պահվածքը հասկանալի է, ապա Հայաստանի գործող իշխանության գործելակերպը ոչ միայն անընդունելի է, այլև երկիմաստ «Էրդողանը շուտով կհեռացվի». Դավութօղլու «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ասուլիսը. Տեսանյութ Ուժեղացված ծառայություն Ասկերանի Նորագյուղ և Հովսեփավան համայնքների անցակետերում. ԱՀ ոստիկանություն Նոր նախարարը որևէ կապ չունի առողջապահության հետ. նա իրավաբան է Հակակոռուպցիոն դատարաններով կծաղկի կոռուպցիան դատարաններում. Անի Սամսոնյան. Տեսանյութ Գերմանիայի արտգործնախարարը մեկնել է Անկարա Շուշին հանձնողները դատում են Շուշին ազատագրողներին․ հրավիրում ենք բողոքի ակցիայի․ Նախագահ Քոչարյանի ազատության հանձնախումբ Ուշադրություն. Հունվարի 19-ին և 19-ի լույս 20-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն Ոչ հերքում, ոչ հաստատում եմ. Վարչապետի խոսնակը՝ Արսեն Թորոսյանի նոր պաշտոնի մասին Զարմանալու ոչինչ չկա, որ վիժվածքի պատգամավորները «երկրի ամենամեծ խնդիրը» տեսնում են ընդդիմության մեջ Ով ինչ ասի, պիտի վազելով գանք, ԱԺ-ում քննարկե՞նք.Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ նախագահի գործակալ լինելու լուրերի մասին. Տեսանյութ Գագիկ Իսախանյանը նշանակվել է վարչապետի օգնական Արցախի ԱԳ նախարարը ընդունել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին ԱԱԾ-ում ծառայողական քննություն է նշանակվել՝ բացահայտելու Արարատ Միրզոյանի գործակալ լինելու ինֆորմացիայի արտահոսքի աղբյուրը «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման կոչը ՌԴ կառավարությանը և իրավապահ մարմիններին Լավրովը փաստացի մեղադրեց Հայաստանի դավադիր իշխանություններին նման պատերազմի համար դիվանագիտական հող ստեղծելու մեջ․ Արմեն Աշոտյան Իշխանության այս պահվածքը նոր խնդիրներ և կասկածներ է առաջացնում՝ ի վերջո, ինչո՞ւ տապալվեց գերիներին ժամանակին հայրենիք վերադարձնելու հարցը Հայաստանը երբեք այսպիսի բռնապետական միջավայրում չի եղել. Գևորգ Պետրոսյան Լավրովը Ադրբեջանում գտնվող հայ գերիների հարցում փաստացի մեղադրում է Հայաստանի իշխանություններին «Գաղտնի հավելվածներ ընդհանրապես չկան». Լավրովը՝ Արցախի վերաբերյալ նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ հայտարարության մասին Արմենիա TV-ն, ԱԹՎ-ն և «Շանթը» կստանան համապետական սփռման իրավունք, իսկ «Արմնյուզը» և «5-րդ ալիքը»՝ մայրաքաղաքային․ ՀՌՀ-ն հրապարակել է որոշումը Հ2-ի հայտարարությունը՝ հեռուստաընկերությանը եթերից զրկելու մասին Խուճապի մի՛ մատնվեք․ ռազմամթերքի վնասազերծման ձայները լսելի կլինեն նաև Ստեփանակերտում Լավրովը՝ «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ» բանաձևի, Արցախի ապագա կարգավիճակի ինչպես նաև հայ գերիների ճակատագրի մասին. Տեսանյութ

Եթե ձեզ դուր չի գալիս իմ խոսքը, կա՛մ մի լսեք, կա՛մ քննադատեք, նման փոքրոգի քայլերով ոչ կվախեցնեք, ոչ իմ խոսքի կշիռը կթուլանա․ Գասպարյանը՝ «Արմնյուզ» ՀԸ ոստիկանների այցի առնչությամբ դիմել է իշխանությանը

Ոստիկաններն այսօր «Արմնյուզ» հյուր էին եկել: Հասցեատերը՝ ես էի: Եկել էին վարչական վարույթ հարուցելու, որ դիմակ չեմ դնում իմ հաղորդումների ժամանակ: Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերության «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ընթացքում ասել է մեկնաբան Աբրահամ Գասպարյանը:

«Այս ընթացքում աշխատանքից հետ ընկանք, որովհետև փորձում էինք հակափաստարկել, ներկայացվող պատրվակներին պատասխանել մեր երկրի պետական մարմինների ցուցումներով ու որոշումներով…չստացվեց, կամ՝ չուզեցին: Երևում էր՝ լավ ուսումնասիրել-պրպտել էին՝ քանի հաղորդում եմ վարել առանց դիմակի:

Վարչական վարույթի տակ չստորագրեցինք, բայց համաձայնեցինք գնալ Ոստիկանություն՝ հենց կանչեն և մեր հիմնավորումները ներկայացնենք»,- մանրամասնել է Գասպարյանը։

Գասպարյանի դիտարկմամբ՝ միամիտները միայն կհավատան, որ ոստիկանները եկել  էին դիմակ չդնելու համար: «Եթե իշխանությունը սրանով նախազգուշական կրակոց է անում, կամ օդ է կրակում, ուրեմն սխալ է մտածում: Եթե փորձում եք ստուգել՝ կսադրենք կամ կթեժացնենք, դրոշակ կդարձնենք, սխալվում եք: Ես իմ երկիրը շատ եմ սիրում, ավելի քան որևէ մեկդ կարող եք պատկերացնել: Այդ սերը պլատոնական չէ, կոնկրետ է, դրսևորվում է պետականապաշտությամբ, օրենք հարգելով, իրավատեր լինելով: Ես խնդիր չունեմ ձեր մտքի թռիչքի կամ փայլատակումների հետ, նորմալ եմ տանում, ճիշտ է՝ վարվող քաղաքականությունը չեմ ընդունում, վերապահումներ ունեմ որպես քաղաքացի, քննադատում եմ՝ որպես մասնագետ, սազանդարություն չեմ անում, ձեր և նախկին իշխանությունների նկատմամբ դիրքորոշումս հայտնում եմ բաց, կեցվածք ցուցաբերում հնարավորինս զուսպ ու արհեստավարժ, առանց վիրավորանքի, հայհոյելու, ֆեյքեր բուծելու ու անդաստիարակ պահվածքի… ակնկալում եմ, որ դուք նույնպես այս դաշտում կխաղաք: Ես լավ գիտեմ ինչ եմ խոսում եթերում…իմ տեքստերը ես եմ գրում՝ ինչպես միշտ, սա իմ ձեռագիրն է, իմ մասնագիտական աշխատանքը, սա մամուլի ազատության դաշտն է, որտեղ պետք է շատ զգույշ լինեք: Չստացվի այնպես, որ մի քանի տարի անց ասեն, որ նախկին լրագրող, գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին՝ մամուլի նկատմամբ նման քայլեր են կատարվել: Ամոթ է: Մարտի 16-ին, երբ Արտակարգ դրություն մտավ երկրում, ուղիղ եթերում էինք։ Այդ օրվանից սկսած՝ որպես օրինապահ քաղաքացիների միավորում ու ղեկավարություն՝ Արմնյուզը կատարել է Պարետատան որոշումներն անխտիր»,- նշել է նա և հավելել, որ երբ աշխարհում ընդամենը մի քանի լրատվամիջոց էր անցել հեռավար եթերացանցի ապահովման, հայաստանյան իրականությունում «Արմնյուզը» դարձավ առաջինը, իր հաղորդումը՝ ամենաառաջինը:

«1440 րոպե՝ Արմնյուզն օրական եթերում է, մի քանի հարյուր րոպե օրվա ընթացքում Առողջապահության նախարարության տեսահոլովակներն են՝ դիմակ ու ձեռնոց դնելու, ապահով հեռավորություն պահելու, ձեռքերն ախտահանելու մասին: Մի քանի հարյուր րոպե էլ իշխանությունն է խոսում այդ մասին ու մենք ուղիղ եթերում ցույց ենք տալիս: Ամեն հաղորդումից առաջ ու հետո ազդագրերով խոսում ենք այդ մասին…էլ ի՞նչ եք ուզում: Ցույց տվեք Ֆրանսիայի, ԱՄՆ-ի կամ այլ առաջատար երկրի հեռուստաընկերություն, որտեղ լուրերի մեկնաբանները դիմակ են դնում, տղե՛րք, եթե լուրջ եք ձեր պնդումներում, հրավիրում եմ ձեզ ամռան այս տոթին, ֆրանսիական լույսերի բարձր ջերմության տակ, մի ժամ վերլուծական եթեր վարեք՝ դիմակով, ակնոցս էլ՝ ձեզ նվեր… եկեք ու ազատ ոճի հաղորդում վարեք՝ փակ երեսով՝ առանց դիմախաղի, որը հեռուստալրագրողի հիմնական խաղաքարտերից է... ես դիմակ դնելու կոնցեպտուալ մոտեցման մասին չեմ խոսում, տեխնիկապես անտանելի է: Եթե ձեր խնդիրը հանրային գիտակցության վրա ազդելն է, քարոզ տանելը՝ մեկ է, անում ենք, ոչ մի անհրաժեշտություն չկա նման որոշում ընդունելու»,- մանրամասնել է Գասպարյանը՝ հորդորելով Առողջապահության նախարարի ու Պարետի, ՀՌԱՀ նախագահի ու այլ պաշտոնյաների միասնակցությամբ հավաք անել, որոշել մեկ հստակ դիրքորոշում ու փոխանցել այն հեռուստաընկերություններին։

«Առողջապահության նախարարն օրը ցերեկով հայտարարում է՝ կտորե դիմակ մի դրեք, բայց վարչապետի տիկինը դնում է, Ֆրանսիայից ժամանած բժիշկն իր ներկայությամբ կտորե դիմակով ասուլիս է տալիս, նախարարն ասում է՝ ռեստորան մի գնացեք, բայց պետական բարձրաստիճան պաշտոնյաներն իրար հերթ չեն տալիս քաղաքի սրճարաններում՝ առանց դիմակի:

Մինչև հիմա մենք ցուցադրում ենք Առողջապահության նախարարության տեսահոլովակներ, թե ինչպես է հնարավոր տանը ինքնագործ դիմակ պատրաստել։ Հիմա ու՞մ հավատանք, ու՞մ խոսքը լուրջ ընդունենք, ո՞վ է օրենք խախտողը: Մեզ հաստատ չեք կարող մեղադրել դրա համար։ Եթե ուզում եք համավարակի դեմ պայքարի տապալումը բարդեք մարդկանց վրա, չի ստացվի: Եթե ձեզ դուր չի գալիս իմ խոսքը, կամ մի լսեք, կամ քննադատեք, նման փոքրոգի քայլերով ոչ կվախեցնեք, ոչ իմ խոսքի կշիռը կթուլանա, ոչ էլ կգովեմ ձեզ: Եթե բան ունեք ասելու՝ զանգեք ու ասեք, քանի որ պրոպագանդայի խնդիր ունենք, քանի որ դուք մեծ լսարան ունեք ու մարդիկ հնարավոր է օրինակ վերցնեն ու դիմակ դնեն։

Մեր խմբագրություն ժամանած ոստիկաններից մեկն իմ նախկին ուսանողն էր: Հիմնականում չխոսեց ու աչքերիս չէր կարողանում նայել: Մեկ է՝ ես իմ բոլոր ուսանողներին՝ շրջանավարտ, թե գործող, լավ, թե ոչ այնքան սովորող, սիրում եմ, նրանցից շատերը վաղուց, եվրոպական մի քանի երկրների առաջատար թինք-թենքերի աշխատակիցներ են, մրցույթների ու դրամաշնորհների դափնեկիրներ: Նրանցով հպարտանում եմ, քանի, այո, ներդրում եմ ունեցել նրանց մարդկային ու մասնագիտական կայացման գործում: Թող սա լինի իմ հպարտությունը, իսկ դուք հիշեք, որ կորոնայից հետո էլի կյանք կա, էլի ենք հանդիպելու ու իրար բարևելու։ Դուք չգիտեմ, բայց ես իմ երկրից տեղ չեմ շարժվելու, շարունակելու եմ աշխատել հանուն իմ պետության բարօրության՝ պատասխանատու գրչով, խիզախ խոսքով ու պետականամետ կեցվածքով»,- եզրափակել է Աբրահամ Գասպարյանը։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan