Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Իսպանական դասեր ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար
17
Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Աբրահամյան Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում

«Այո՛, աշխարհը փոխվում է, և մենք փորձում ենք համապատասխանել դրան». Արթուր Ջանիբեկյանը՝ «Comedy-ի Արթուրը» մնալու և հայկական մշակույթին ծառայելու մասին. Տեսանյութ

«Գազպրոմ-մեդիա հոլդինգ» ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի և ТНТ հեռուստաալիքի ղեկավար, Comedy Club Production-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանն առցանց ռեժիմով ծավալուն հարցազրույց է տվել հեռուստահաղորդավարուհի Սոֆիկո Շևարդնաձեին՝ խոսելով այն մասին, թե ինչպես է կորոնավիրուսային համավարակն ազդել իր հետ առնչություն ունեցող ոլորտների՝ հեռուստատեսության, հումորի, առցանց մեդիայի վրա: Փոխանցում է Tert.am-ը:

Հեռուստատեսային արվեստների և գիտությունների միջազգային ակադեմիայի («Էմմի») անդամ, տարիներ շարունակ Ռուսաստանի լավագույն մեդիամենեջերների հնգյակում ներառվող Ջանիբեկյանը «Просто о сложном» հաղորդման շրջանակում նկատել է, որ վերջին երեք-չորս ամիսը շատ կարևոր են եղել թե՛ մեդիա ոլորտի, թե՛ դրա առաջարկած արտադրանքը սպառողների՝ հեռուստադիտողների համար: Մեդիամենեջերը հույս է հայտնել, որ ապագայում այլևս երբեք նման իրավիճակներ չեն կրկնվի՝ չնայած որ նման իրավիճակները մեդիաոլորտին տանում են որոշակի աճի ուղղությամբ:

«Մարդկային սովորական լեզվով ասած՝ մարդիկ կարանտինի ընթացքում ինչ հնարավոր էր դիտեցին, քանի որ բոլորը բավականաչափ ազատ ժամանակ ունեին: Կոնտենտի ցանկացած տեսակ մեգապահանջարկ էր վայելում: Եվ այս պարագայում ես ևս բացառություն չեմ: Իմ աշխատանքային գրաֆիկը բաղկացած էր ZOOM հանդիպումներից և հեռախոսազանգերից, սակայն կար նաև ազատ ժամանակ դիտելու այն ամենը, ինչն առաջարկվում է ամբողջ աշխարհին»,-նշել է Ջանիբեկյանը՝ հավելելով, որ կարանտինի ընթացքում դիտել է առաջարկվող բոլոր պիլոտային նախագծերը, «Գահերի խաղ», «Միլիարդներ» հեռուստասերիալները, ռուսական կինոհիթերը, «Դեքսթեր»-ը:

«Ինձ տպավորել են ոչ թե ինչ-որ կոնկրետ սերիալներ, այլ այն միտումները, որոնցից օգտվում է ռուսական կինոարդյունաբերությունն ու որոնք առաջարկում է ամերիկյանը»,-նշել է Ջանիբեկյանը:

Նա նկատել է, որ ավելի շատ կցանկանար խոսել ոչ թե այն մասին, թե այս ընթացքում ինչ է դիտել, այլ այն գիտակցման, որ ամեն ինչ իրականում փոխվել է. խոսքն առաջարկվող մեդիակոնտենտի մասին է: Ջանիբեկյանի խոսքով՝ այժմ արտադրվում է սերիալների նոր տեսակ: Ըստ նրա՝ բովանդակային առումով էական փոփոխություններ չկան, սակայն «սթորի թելինգի» մեթոդը փոխվում է:

Շևարդնաձեի դիտարկմանն առ այն, որ կարանտինի ընթացքում մեդիակոնտենտի սպառողների շրջանում տեղի է ունեցել արժեքների փոփոխություն, Ջանիբեկյանը նշել է, որ այդքան էլ համակարծիք չէ:

«Չեմ կարծում, որ արժեքները փոխվել են, միգուցե մարդկության կյանքում տեղի են ունեցել կարևորագույն փոփոխություններ, որոնք կհանգեցնեն արժեքների փոփոխման, սակայն արժեքներն այդքան արագ չեն փոխվում: Փոխվում են միտումները, որոնք հանգեցնում են արժեքների փոփոխման: Այլ կերպ ասած՝ ներկայում արժեքներն առաջվանն են, ուղղակի դրանց մասին պատմելու մեթոդներն են փոխվել»,-ասել է Ջանիբեկյանը:

Նրա համոզմամբ՝ ներկայում կոնտենտի ավելի մակերեսային սպառումն արդիական միտում է, որն արմատացել է հենց կարանտինի ընթացքում:

Զրույցի ընթացքում Շևարդնաձեն նշել է, որ համավարակն արագացրել է «նոր էթիկայի» մուտքը Ռուսաստանը: Խոսքը նոր իրականության մասին է, որի վերաբերյալ Ջանիբեկյանն ասել է. «Իրականում ես այն մարդկանցից եմ, որոնք իրենց միշտ համարել են բարիկադների հակառակ կողմում գտնվող և որոնք առավելապես թելադրում են միտումները, այլ ոչ թե սպառում են դրանք: Ես այնպիսի մարդ եմ, որ աշխատանքի բերումով փորձում է նախևառաջ հասկանալ՝ ինչ միտում է ինքը թելադրում: Ցանկանում եմ հասկանալ՝ այն ոլորտը, որտեղ ես աշխատում եմ և ընկերներիս, գործընկերներիս հետ տարբեր բաներ ենք ստեղծում, ինչ է անում, ինչ է առաջարկում, ինչպես է պատկերացնում այդ «նոր էթիկա» ասվածը և ինչ է այդ «նոր էթիկայի» շրջանակում առաջարկում հանրությանը»:

Մեդիամենեջերի կարծիքով՝ «նոր էթիկայի» շրջանակում միտումները ձևավորում է «տեղեկատվական հանրությունը»: Նա նկատել է, որ 2007-2013թթ. ընթացքում աշխարհում տեղի է ունեցել երկու կարևորագույն իրադարձություն, որոնք շատ ուժեղ են ազդել մարդկության պատմության ընթացքի վրա: Խոսքը լայնաշերտ ինտերնետի ստեղծման, ինչպես նաև ամբողջ աշխարհում ավելի քան երեք մլրդ սմարթֆոնի վաճառքի մասին է:

«Աշխարհը հիմնովին փոխվեց: Եթե առաջ ամբողջ աշխարհում թերթերը, հեռուստաալիքները, ամսագրերը, մալուխային ալիքները և նմանատիպ այլ բաները միասին ընդամենը 120 000 էին, ապա հիմա դրանց թիվը 3 մլրդ-ից ավելի է: Այսինքն՝ ցանկացած մարդ, որը տարին գոնե մեկ անգամ YouTube-ում, TikTok-ում կամ Instagram-ում տեսանյութ է հրապարակում, հանդիսանում է կոնտենտ մենեջեր: Մինչդեռ մարդը, որն այդ տեսանյութը դիտում է, դառնում է կոնտենտ սպառող: Եվ այս համատեքստում կարևոր է հասկանալ, որ մարդը, որը գտնվում էր 120 000 թերթի, ամսագրի ու հեռուստաալիքների թելադրած միտումների ճնշման ներքո, միանգամայն տարբերվում է այն մարդուց, որն արդեն գտնվում է երեք մլրդ-ի «լծի» տակ: Այս երկուսը սկզբունքորեն իրարից տարբեր մարդիկ են: Ուստի՝ այս առումով չի կարող չփոխվել ո՛չ արժեհամակարգը, ո՛չ էլ մնացած բաները: Ամեն ինչ շատ է փոխվել և հարց է, թե ինչպես: Ես այդ հարցի պատասխանը չունեմ: Եվ մեծ հաշվով «նոր էթիկան» առաջին «ֆորպոստն» է դեպի արժեքների փոփոխությունը: Այն ամենը, ինչով մեզ կերակրում էին, ինչից մենք հաճույք էինք ստանում, հիմա սկսել է փոխվել: Եվ նոր տեղեկատվական հանրությունը, որը հանգեցրել է «նոր էթիկայի», այս ամենի առաջին ծաղիկներից է»,-ասել է Ջանիբեկյանը:

Որպես թեմայի շարունակություն՝ նա նկատել է, որ բոլոր նոր սոցիալական, տնտեսական և ստեղծագործական միտումները (#metoo, Black Lives Matter) վերը նշած նոր չակերտավոր «փիլիսոփայության» հետևանքներն են:

Այնուհետև զրույցի մասնակիցներն անցում են կատարել հումորի թեմային, ինչի առնչությամբ Ջանիբեկյանը նկատել է, որ հումորը հանրության արտացոլանքն է, և որ ներկա իրողությունում հումորի համար բավականաչափ մշակման նյութեր կան: Շևարդնաձեն հավելել է, որ այսօր  հումորի ոլորտում ավելի են շատացել սահմանափակումները, որոնք վերաբերում են որոշակի թեմաների, մարդկանց սոցիալական խմբերի. «հումորն ասես ականապատ դաշտ լինի, որտեղ չգիտես՝ ոտքիդ տակ ինչ և երբ կպայթի»:

«Այս առնչությամբ ցանկանում եմ մի դիտարկում անել. եթե կատակն իսկապես ծիծաղելի է՝ նույնիսկ եթե այն մարգինալ է, այն ընդունելի է: Իհարկե, սահմանափականումներ շատ կան, բայց հետաքրքրական է, որ հենց այդ սահմանափակումներն էլ հումորի համար նյութ են դառնում»,-նշել է Ջանիբեկյանը:

Վերջինիս համոզմամբ՝ «ներկայում աշխարհը գտնվում է անցումային փուլում, տեղեկատվական հանրությունը ստեղծել է նոր աշխարհ, որը որևէ պատմական ակնթարթից հետո արդեն հստակ ուրվագիծ կստանա. տեղի է ունենում մի գործընթաց, որի ավարտից հետո կարելի է միայն հասկանալ՝ ինչ է կատարվել»:

«Այո՛, աշխարհը փոխվում է, և մենք փորձում ենք համապատասխանել այդ ամենին, իսկ թե որքանով է մեզ դա հաջողվում, ցույց են տալիս մեր վարկանիշային ցուցանիշները»,-նշել է մեդիամենեջերը:

Բացի այդ, նա կիսվել է ևս մի կարևոր դիտարկմամբ, ըստ որի՝ «հեռուստատեսության և տեսահոսթերի կյանքում շատ կարևոր  փոփոխություն է տեղի ունեցել. դրանք այլևս չեն որոշում ժամանակը. առաջ հեռուստատեսությունը թելադրում էր, թե երբ պետք է դիտել այս կամ այն բանը, իսկ հիմա այդ ժամանակային վերահսկումը չկա»:

Comedy Club Production-ի հիմնադիրն անդրադարձել է նաև ռուսական սոցկայքերում և լրատվամիջոցներում շատ քննարկված թեմաներից մեկին՝ հումորիստ Գարիկ Խառլամովի և դերասանուհի Կրիստինա Ասմուսի ամուսնալուծությանն ու դրա շուրջ երկրպագուների բարձրացրած աղմուկին. շատերը ենթադրել են, որ զույգն ամուսնալուծվել է Ասմուսի՝ նոր ֆիլմում անկողնային չափազանց բաց տեսարանի պատճառով ու քննադատել են Խառլամովին:

«Ինչ-որ գնահատականներ չեմ տալու կամ տպավորություններով չեմ կիսվելու, քանի որ Գարիկը մոտ ընկերս է, և ես խորությամբ եմ ծանոթ այդ պատմությանը: Միայն ընդհանրական կասեմ հետևյալը՝ այո՛, այդ ամենը տեղի է ունեցել, և Գարիկն այդ իրավիճակում իրեն շատ ճիշտ է պահել: «Հեյթերները» ճանաչվածության հակառակ կողմն են, և արտիստը նրանց համար ևս պատասխանատվություն է կրում»,-ասել է Ջանիբեկյանը՝ նշելով, որ «սա մեր ժամանակների ոգու արտացոլանքն է»:

Խոսելով համավարակի ընթացքում մեծ թափ առած առցանց կինոթատրոնների մասին՝ Ջանիբեկյանը նշել է, որ դա այդքան էլ վատ չէ, քանի որ այս ձևաչափն առաջարկում է ընտրության մեծ հնարավորություն, կոնտենտի մեծ ընտրություն, և օտար լեզուներին տիրապետելու դեպքում կարելի է ցանկացած ֆիլմ դիտել առանց տնից դուրս գալու:

Հաղորդավարուհին հետաքրքրվել է՝ արդյոք կարանտինի ընթացքում Ջանիբեկյանի մոտ հաջողության, մեծ բարձունքների հասած այլ հայտնիների պես կյանքը վերաիմաստավորելու ու աշխատանքային գործունեության ոլորտում նոր, ոչ հումորային ինչ-որ բան անելու ցանկություն չի առաջացել: 

«Որպես պատասխան պատմեմ մի պատմություն. վեց տարի առաջ հրավիրված էի Ռուսաստանում շատ հայտնի ընկերներիցս մեկի միջոցառմանը. նա Լոս Անջելեսում նշում էր երեխաների ծնունդը: Նա շատ հարուստ է, և իր երեխաների համար մեծ տոն էր կազմակերպել. առաջին հայացքից թվում է՝ հարցի պատասխանի հետ այս ամենը կապ չունի, բայց հիմա կհասկանաք: Ես այդ միջոցառմանը գնացել էի կնոջս, աղջկաս և որդուս հետ, և ինչն ինձ այնտեղ ամենից շատ տպավորեց. դա անիմացիոն հերոսների առատությունը, կառուցված շքեղ դեկորացիաները, ծախսված գումարի ահռելի չափը, հրավիրված երգիչ-երգչուհիների թիվը, բարձրաստիճան ու ազդեցիկ հյուրերը չէին, այլ խոհարարի հագուստով մարդն էր, որը հյուրերի ափսեների մեջ լցնում էր իր իսկ պատրաստած ապուրը: Մոտենալով  նրան՝ տեսա, որ դա Վոլֆգանգ Պակն է՝ Կալիֆոռնիայի առաջատար ռեստորատորը, որն իր հարստությամբ խնջույքը կազմակերպած ընկերոջս գերազանացում է մի քանի, եթե ոչ տասնյակ անգամ: Սակայն ես ուշադրություն դարձրեցի նրան, որ այդ մարդը, այն ժամանակ լինելով 60-65 տարեկան, շարունակում է մնալ սովորական խոհարար, որը գնացել է պատվերն անձամբ սպասարկելու ու գումար աշխատելու: Ես մեծ սիրով եմ վերաբերվում այն մարդկանց, որոնք սիրում են իրենց աշխատանքն ու այն հաճույքով են անում: Իսկ ես ինչպես շատ ընկերների կամ անծանոթների հեռախոսահամարների ցանկում նշված եմ որպես Արթուր Comedy Club-ից, այդպիսին էլ շարունակում եմ մնալ՝ անկախ նրանից, թե զուգահեռ ինչ նոր բաներ կստեղծեմ»,-նշել է Ջանիբեկյանը:

Շևարդնաձեն զրույցը եզրափակել է Ջանիբեկյանի բարեգործական գործունեության մասին քննարկմամբ՝ հետաքրքրվելով՝ ինչպես է նրան հաջողվում մի կողմից լինել Ռուսաստանի լավագույն հումորային կոնտենտը մատուցող Արթուր, իսկ մյուս կողմից՝ հայկական մշակույթի համար շատ բան անող մեծ բարերար:

«Իրականում այդ երկուսից իրականը երկրորդն է: Առաջինը մասնագիտություն է, իսկ հոգիս եղել, մնում ու լինելու է հայկական մշակույթում: Ինձ համար դա ամենակարևորն ու առաջնայինն է, և ինչ-որ ես անում եմ, անում եմ հայկական մշակույթին ծառայելու համար: Կարծում եմ՝ դա իմ ու ընկերներիս առաքելությունն է: Մենք ստեղծել ենք հիմնադրամ «Հայկական ազգային երաժշտական գանձարան», որի շրջանակում անում ենք այն, ինչ կարևորում ենք: Հենց դա էլ իմ էությունն է, իմ առաքելությունը, ես ապրում եմ հայկական ինքնության զարգացման համար: Կարծում եմ, եթե Աստված քեզ շատ հնարավորություններ է տալիս, հարկավոր է դրանք ուղղել այն ուղղությամբ, որն այդ պահին առավել շատ դրա կարիքն ունի»,-ասել է Ջանիբեկյանը:

Լսելով վերջինիս պատասխանը՝ Շևարդնաձեն ասել է, որ Ջանիբեկյանի «հայկականության» դիրքորոշումը՝ այն էլ «ազգային ինքնության ունիտարություն ենթադրող ռուսական մեծ կայսրության» պայմաններում իր մոտ միայն մեծ հարգանք է առաջացնում:

Տեսանյութը՝ այստեղ:

Tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>