Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի․ Բագրատ Միկոյան Սերժ Սարգսյանը չի մասնակցի Սրբալույս Մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին. 168.am Հայաստանի բերմուդյան եռանկյունին կամ ինչպես է Հայաստանը կրակում... իր ոտքին
28
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Սիրելի արցախահայեր, արցախյան ոճրագործությունը իրականացվել է ոչ միայն ձեր, այլև մեր ողջ ժողովրդի հանդեպ Մեկնարկում է Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությունը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Դրված է Հայաստանի ոչնչացման և փրկության խնդիրը. Երվանդ Բոզոյան Ադրբեջանական քարոզչամիջոցները... նիկոլենց պես Ժամանակին օպերատիվ որոշումներ ընդունելու և իրականացնելու խնդիր են ունենալու. պատասխանատվությունը մնալու է Պաշտպանության նախարարի վրա. Սեյրան Օհանյան Վրաստանում հրապարակվեցին ընտրական ցուցակները. Ինչպիսի՞ն է այդ երկրի քաղաքական պատկերը ընտրություններից առաջ Հայկական օրացույցի սևն ու կարմիրը․ Էրդողանը վերցրել է Փաշինյանի անձնագիրը․ Անդրանիկ Թևանյան Ադրբեջանը կարող է մասնատվել, իրենց Թուրքիայի օգնությունն է անհրաժեշտ. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ադրբեջանի ծախսած միլիոնավոր դոլարներ ջուրն ընկան. Մայր Հայաստանը կարևոր քայլ արեց (տեսանյութ) Ալիևը Զուլֆուգարովի միջոցով «ավետում» է այն մասին, թե ինչ են պահանջելու Հայաստանից «խաղաղության պայմանագիրը» կնքելուց հետո Պատերազմ Արցախում
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Սիրելի արցախահայեր, արցախյան ոճրագործությունը իրականացվել է ոչ միայն ձեր, այլև մեր ողջ ժողովրդի հանդեպ Ֆեյսբուքյան և սոցիալական այլ ցանցերից դուրս ուղիղ շփումները քաղաքացիների հետ շատ արդյունավետ գործիք է Մեկնարկել է «Բեկում» համաերիտասարդական ֆորումը Տեսանյութ՝ Մյուռոնօրհնեքի արարողությունից Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի․ Բագրատ Միկոյան Մայր տաճարի վերաօծումն ավելին է, քան սոսկ խորհրդանշական իրադարձությունը. «Փաստ» Մեկնարկում է Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությունը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Դրված է Հայաստանի ոչնչացման և փրկության խնդիրը. Երվանդ Բոզոյան Իսրայելը պաշտոնապես հայտարարել է` «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղարը սպանված է Ամենայն Հայոց Կաթողիկոսը խոսել է արցախցիների վերադարձի, գերիների ազատ արձակման անհրաժեշտության մասին Սերժ Սարգսյանը չի մասնակցի Սրբալույս Մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին. 168.am Ադրբեջանական քարոզչամիջոցները... նիկոլենց պես Փաշինյանի քրոջ փեսան հասարակ մասնագետից` ՄԻՊ գլխավոր քարտուղարի տեղակալ «Ադրբեջանը հերթական նախապայմանն է իջեցնում»․ Տիգրան Աբրահամյան Մյուռոնօրհնությանը մոտ հազար մարդ է հրավիրված, վերաօծմանը` մոտ 500 Փաշինյանը ինչ-որ բանից փրկել կամ ապահովագրել է ընտանիքին Սեքսիզմի հերթական դրսևորումը Մետաքսե Հակոբյանի նկատմամբ էր Այն, ինչ «Հայաքվեին» չէր կարելի, «Եվրաքվեին» կարելի՞ է Կոչված ենք նայելու Արարատին, Եռաբլուրին, Էջմիածնին ու շարունակելու մեր ընթացքը դեպի հաղթական ավարտ․ Բագրատ Սրբազան Ի դեմս Էրդողանի՝ Փաշինյանն իր համար հովանավոր է գտել. Վիգեն Հակոբյան Փոխանակ Հայաստանը պահանջի, դեռ մի բան էլ Ադրբեջանն է փոխհատուցման հարց բարձրացնում. «Փաստ» Հայաստանի բերմուդյան եռանկյունին կամ ինչպես է Հայաստանը կրակում... իր ոտքին Փաշինյանը մատաղ է արել «Եռաբլուրի» մեր տղերքին միայն մի նպատակի համար. Հայկ Մամիջանյան Ժամանակին օպերատիվ որոշումներ ընդունելու և իրականացնելու խնդիր են ունենալու. պատասխանատվությունը մնալու է Պաշտպանության նախարարի վրա. Սեյրան Օհանյան Սերունդները մեզ չեն ների, եթե այս հայրենիքը կորցնենք. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյան Բագրատ Սրբազանը մեկնել է Հայաստանի վանքերից մեկը եռօրյա առանձնության, աղոթքի, պահեցողության և ծոմապահության Վրաստանը մտադիր է վերանայել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, եթե Վաշինգտոնը չփոխի իր քաղաքականությունը Նյու Յորքի քաղաքապետը Թուրքիայից կաշառք է ստացել Հայոց ցեղասպանության մասին չխոսելու համար Մի օր խոնարհվում է Եռաբլուրում զոհերի առաջ, մի օր՝ այդ զոհերը պատճառողի․ «Կարճ ասած» Ինչի՞ վրա էիր ուրախանում, դու աղետյալ երկրի ղեկավար ես. Ռուբեն Մելքոնյան

Մենք իրավունք չունենք հապաղելու

Վերջին օրերին հանրային դիսկուրսի հիմնական թեմանները վերաբերվում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդմանը, դրա հիմքում քաղաքական նպատակաների առկայությանը, ինչպես նաև իշխանությունների կողմից արտակարգ դրության ռեժիմի երկարաձգմանը, ընդ որում վերջինը նույնպես դիտարկվում է որպես իշխանությունների կողմից սեփական քաղաքական նպատակներին հասնելու գործիք: ԲՀԿ առաջնորդի նկատմամբ քրեական հետապնդման հարցի առնչությամբ մեր քաղաքական վերաբերմունքն արտահայտել ենք «Հայրենիք», «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» և «Մեկ Հայաստան» կուսակցությունների համատեղ հայտարարությամբ:

Նշված հայտարությամբ անդրադարձ է կատարվել նաև քաղաքացիների խաղաղ հավաքներ և օրենքով չարգելված այլ զանգվածային միջոցառումներ իրականացնելու հիմնարար իրավունքներն արտակարգ դրության իրավական ռեժիմի միջոցով անհիմն սահմանափակելու իշխանությունների գործելաոճի անթույլատրելիությանը: Թեպետ իշխանություններն արտակարգ դրության ռեժիմի երկարաձգումը ներկայացնում են որպես կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարելու համար անհրաժեշտ գործողություն, ակնհայտ է, որ այն միջոցառումները, որոնք նույն իշխանությունները որդեգրել են որպես համավարակի տարածման և կանխարգելման հիմնական գործիքակազմ, կարող են իրականացվել նաև առանց արտակարգ դրության ռեժիմի կիրառման: Մասնավորապես, դիմակներ կրելու պարտադիր պահանջը, որին, ըստ էության, հանգում է համավարակի դեմ իշխանությունների ողջ պայքարը, դրա հետ կապված տուգանքների կիրառումը և այլն, կարող են կարգավորվել համապատասխան իրավական նորմատիվ ակտերով: Ուստի, պետք է համաձայնվել այն պնդումների հետ, որ արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման որոշումը հետապնդում է գլխավորապես քաղաքական նպատակներ:

Սակայն, ո՞ր դեպքում կարելի էր ըմբռնումով վերաբերվել արտակարգ դրության ռեժիմի երկարաձգմանը և միգուցե նաև համաձայնվել իշխանությունների հիմնավորումների հետ:

Կարծում եմ միայն այն դեպքում, եթե իշխանությունների կողմից հանրությանը ներկայացվեր համավարակի դեմ գործուն ռազմավարություն և որի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կլիներ արտակարգ դրության ռեժիմի կիրառումը: Ակնհայտ է, որ նման ռազմավարություն գոյություն չունի, համենայն դեպս, հանրությանը նման ռազմավարություն չի ներկայացվել:

Ակնհայտ է նաև, որ Հայաստանի իշխանությունները ձախողել են կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը, որի արդյունքում մենք հայտնվել ենք բառացիորեն սոցիալական աղետի իրավիճակում: Դրա վկայությունն է վարակվածների և մահերի օրական ահագնացող վիճակագրությունը՝ առողջացողների չնչին թվաքանակի համեմատ և, ինչը պակաս կարևոր չէ, առողջապահական համակարգի կոլապսը: Վերջինի մասին փաստել է նաև Վարչապետը: Կարելի է համաձայնվել կամ ոչ այն պնդմանը, որ կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին, բայց չհամաձայնվել իշխանությունների գործողությունների ապաշնորհ լինելու վերաբերյալ պնդմանը՝ անհնար է:

Նման աղետալի իրավիճակում քաղաքական ուժերի համախմբումը և կառավարության հեռանալու պահանջը այլնտրանք չունեն և օբյեկտիվորեն դարձել են ներքաղաքական օրակարգի առանցքային խնդիրները: Որքանո՞վ է հիմնավոր նման պահանջը:

Բանն այն է, որ թե՛ քաղաքական ուժերը, և թե՛ ամբողջ ժողովուրդը վերջին երեք ամիսների ընթացքում համբերատար հետևում էին կառավարության, այսպես կոչված, հակաճգնաժամային, հակահամավարակային գործողություններին, իսկ շատերը նույնիսկ հանդես եկան համախմբման, աջակցության հայտարարություններով և մասնագիտական խորհուրդներով, որոնց ականջալուր չեղան ո՛չ Նիկոլ Փաշինյանը և ո՛չ իր Կառավարությունը: Ավելին, աղետի այս պայմաններում, մենք ականատես ենք լինում պատասխանատվությունը այլոց ուսերին տեղափոխելու արատավոր պրակտիկայի հերթական դրսևորումներին: Ընդ որում, եթե սկզբնական շրջանում իշխանությունները համավարակի տարածման ձախողումներում մեղավոր էին հայտարարում ընդիմադիր քաղաքական ուժերին, ապա հիմա, երբ այլևս ակներև է այդ մեղադրանքների սին լինելը, սլաքներն ուղղվում են դեպի ժողովուրդը: Չմերժելով, որ ժողովրդի վարքագիծը և պատասխանատու մոտեցումը համավարակի դեմ պայքարում կարևոր է, սակայն, կարծում եմ, որ իշխանությունները պետք է առնվազն ազնիվ գտնվեն և ընդունեն, որ հանրության հիմնական հատվածի ոչ լուրջ վերաբերմունքը Կառավարության կողմից սահմանված պահանջների պահպանմանը գլխավորապես հետևանք է հենց նույն իշխանությունների անպատասխանատու, հախուռն, տարաբնույթ, միմյանց հակասող գործողությունների և մեկնաբանությունների: Վերջինի ամենացայտուն օրինակը հանրային դիսկուրսում տարածված ”կորոնավիրուսը ում շունն է” համավարակի վտանգի իշխանական բանաձևի ֆոնին ”դիմակ կրելը պարտադիր է” իշխանությունների օրվա կատեգորիկ պահանջն է:

Անշուշտ կորոնավիրուսը որակապես նոր խնդիր էր ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի բոլոր երկրների համար, և ենթադրել, որ երկրների կառավարություններն ունեին դրա դեմ պայքարի դեղատոմսերը՝ ճիշտ չէր լինի: Ակնհայտ է, որ մեզանից որևէ մեկը չուներ և չէր էլ կարող ունենալ նման ակնկալիքներ Հայաստանի իշխանություններից: Բայց այն ինչ միանշանակ սպասում էր ժողովուրդը՝ դա վտանգին արձագանքելու լրջությունն էր, համավարակի արդյունքում առաջացած սոցիալական և տնտեսական ծանր իրավիճակում ժողովրդի կողքին կանգնելու Կառավարության պատասխանատվության գիտակցումն էր, իրավիճակին ադեկվատ համավարակի չտարածմանն ուղղված գործողությունների իրականացումն էր: Այս ամենն իշխանությունների կողմից զոհաբերվեց ֆեյսբուկով լայվ մտնելու, դիմակ կրելու և ձեռքերը պարբերաբար լվանալու մասին մեթոդոլոգիական ցուցումներ տալու մոլուցքին: Մինչ դեռ փոխարենը կարելի էր ուղղակի ավելի պատասխանատու գտնվել:

Ստեղծված իրավիճակում Երկրի առջև ծառացած մարտահրավերներին արդյունավետ դիմագրավելու և համավարակի սոցիալ-տնտեսական աղետալի հետևանքները հնարավորինս չեզոքացնելու խնդիրը ներկայանում է առավել քան հրատապ, իսկ այդ նպատակով հանրության առողջ ուժերի համախմբումը՝ ժամանակի քաղաքական հրամայական: Իրադարձությունների ընթացքը մեզ մեծ արագությամբ մոտեցնում է անշրջելիության կետին, օրեցօր նվազում են աղետալի վիճակից դուրս գալու մեր հավաքական կարողությունները: Այս կառավարության գործունեությունը ամեն օր մեծացնում է երկիրը ”փլատակների” վերածելու հավանականությունը:

Կառավարման ճգնաժամը, որին մենք բոլորս ականատես ենք՝ փորձառության և գիտելիքների բացակայության արդյունք է: Ի դեպ, այս մասին ահազանգում էին նախկին Խորհրդարանի փորձառու որոշ պատգամավորներ, երբ հեղափոխությունից հետո Վարչապետի ընտրության փուլում առաջարկում էին Նիկոլ Փաշինյանին սթափ գնահատել երկիրը կառավարելու սեփական կարողությունները և ունակությունները, այն պատասխանատվության ծավալը, որը կրում է Կառավարության ղեկավարը: Ցավոք այն ժամանակ էլ լսող չկար:

Ինչևիցէ ունենք այն ինչ ունենք, և հիմա պետք է փորձել գնալ առաջ և հասկանալ թե ինչպես է պետք դուրս գալ այս օրհասական վիճակից: Ակնհայտ է, որ ցանկացած նոր Կառավարություն, որն, առավել ևս, հավակնում է հանրության կողմից ընկալվել որպես վստահության հակաճգնաժամային Կառավարություն, չի հաջողվի, եթե զինված չլինի համավարակի դեմ պայքարի և նրա հետևանքների չեզոքացման ռազմավարությամբ:

Ստորև ներկայացվում է համավարակի դեմ պայքարի առաջարկությունների մի փաթեթ, որը բոլորովին չհավակնելով լինել կատարյալը, այդուհանդերձ կարող է ծառայել որպես քաղաքական ուժերի կոնսուլտացիաների և պայմանավորվածությունների ձեռք բերման համար օգտակար հենք:

Կորոնավիրուսով վարակվածների քանակի վերջին օրերին գրանցված բարձր թվերը ակնհայտորեն հանգեցրել են առողջապահական համակարգի ամբողջական կոլապսի: Արդեն ականատես ենք լինում մարդկանց ”սորտավորման” գործընթացին: Ներկայումս քննարկվում են կարանտինային ռեժիմին կրկին անցնելու անհրաժեշտության խնդիրը, սակայն կարծում եմ, որ կարանտինի այն տարբերակը, որը կիրառվեց ապրիլ ամսին ոչ միայն արդյունավետ չէ, այլ նաև անթույլատրելի է, քանի որ այն դժգոհության մեծ ալիք առաջացնելուց զատ, վերջնականապես կփլուզի նաև տնտեսական համակարգը: Իսկ դրա արդյունքները կլինեն այնքան ողբերգական, որ յուրաքանչյուր, այդ թվում նոր պրոֆեսիոնալ Կառավարություն, մեծագույն դժվարությամբ կկարողանա վերականգնել տնտեսությունը:

Ակնհայտ է, որ կառավարությունը այլևս չի կարողանում վերահսկել համավարակի տարածման աղբյուրները: Ուստի, կորոնավիրուսի տարածումը կանխելու համար կարևորագույն խնդիր է դառնում բոլոր վարակվածների հրատապ իդենտիֆիկացիան, ինչը նման է հրդեհի դեմ արդյունավետ պայքարելու համար կրակի բոլոր օջախների հայտնաբերմանն ու ժամանակին մեկուսացմանը: Դրանից հետո հնարավոր կլինի հստակ պատկերացնել կարանտինի ենթակա մարդկանց շրջանակը, քանակը, նրանց առողջական վիճակը և բժշկական անհրաժեշտ միջամտության մակարդակը:

Ուստի, գտնում եմ նպատակահարմար քայլերի հետևյալ հաջորդականության իրականացումը.

  1. Անհրաժեշտ է կտրուկ մեծացնել առողջապահական համակարգի ռեսուրսները, այդ թվում արտաքին ֆինանսական միջոցների մոբիլիզացիայի միջոցով: Մասնավորապես պետք է.

ա/ ձևավորել, այդ թվում մարզկենտրոններում և մեծ քաղաքներում, հնարավորինս մեծ քանակով լրացուցիչ, մասնագիտացված սարքավորումներով հագեցած հիվանդանոցային կարողություններ,

բ/ դիմել գործընկեր, բարեկամ երկրներին՝ մեծ քանակի բժիշկներ և բուժաշխատողներ գործուղելու խնդրանքով, հավաքագրել կամավորներ, կազմակերպել նրանց թրեյնինգը,

գ/ ձևավորել, այդ թվում մարզկենտրոններում և մեծ քաղաքներում, անհրաժեշտ քանակի թեստավորման լրացուցիչ լաբորատորիաներ,

դ/ ձեռք բերել կամ բարեկամ երկրների աջակցությամբ ստանալ մեծ քանակությամբ թեստեր:

ե/ ձեռք բերել կամ աջակցությամբ ստանալ այլ բժշկական պարագաներ, մասնավորապես դիմակներ, բժշկական կոստյումներ և այլն:

  1. Հայտարարել խիստ կարանտին ընդամենը 3-4 օրով՝ հինգշաբթի-կիրակի: Նույնիսկ անհրաժեշտ է սահմանել այդ օրերի ընթացքում պարետային ժամ և արգելել մարդկանց ընդհանրապես դուրս գալ տներից: Այս մասին հայտարարել նախօրոք, որպեսզի մարդիկ պատրաստվեն, ձեռք բերեն սնունդ և այլ անհրաժեշտ ապրանքներ կարանտինի օրերի համար:
  2. Իրականացնել թեստավորում ամբողջ բնակչության շրջանակում՝ դրա համար ձեռքբերելով անհրաժեշտ քանակի թեստեր: Սրա ֆինանսական անհնարինության պարագայում, կարելի է տեստավորել ընտանիքի ոչ թե բոլոր անդմաներին, այլ որոշ մասին՝ կիրառելով մաթեմատիկական մոդելավորման մեթոդիկա: Նման մոտեցում կիրառել է Ավստրիան, ընդ որում մոդելը մշակվել է ազգությամբ հայ մաթեմատիկոսի կողմից, ինչի մասին տեղյակ է նաև մեր Կառավարությունը: Բնակչության թեստավորման այս գործընթացը պետք է արվի կարանտինի առաջին և երկրորդ օրերին, որպեսզի մինչև կարանտինի ավարտը բոլորի թեստավորման արդյունքները հայտնի լինեն: Յուրաքանչյուր համայնքի կամ բնակավայրի համար նախօրոք պետք է նշանակվեն պատասխանատուներ, ստանան լիարժեք և ամբողջական ցուցումներ և այլն:

Արդյունքում, այն քաղաքացիները և նույն տանը ապրող իրենց հարազատները, որոնց մոտ կհաստատվի կորոնավիրուսով վարակված լինելու փաստը, ելնելով վիճակից, կամ կշարունակեն մեկուսացված մնալ տանը, կամ կտեղափոխվեն հիվանդանոց: Մեկուսացվածների նկատմամբ պետք է իրականացնել խստագույն հսկողություն՝ ուրիշների հետ շփումը բացառելու համար: Դա կարող է իրականացվել այդ թվում կամավորների միջոցով, որոնց մասին արդեն նշել ենք: Մնացած քաղաքացիները կվերադառնան առօրյա կյանքի՝ առանց որևէ սահմանափակումների:

Եթե հնարավոր չէ ազգաբնակչության ամբողջական թեստավորումը իրականացնել մեկ կարանտինային ժամանակահատվածում, այսինքն 3-4 օրում, ապա կարելի է նաև անել այն փուլային՝ մեկուսացնելով առանձին բնակավայրեր, քաղաքներ մինչև դրանց ամբողջական ստուգումը: Այս դեպքում պետք է սահմանվի կարանտինի գրաֆիկ, բայց մինչև բոլորը չստուգվեն տեղաշարժը բնակավայրերի միջև պետք է արգելվի:

  1. Իրականացնել պարտադիր թեստավորում Հայաստան մուտք գործողների շրջանակում՝ մեկուսացնելով դրանց առնվազն 3 օրով մինչև թեստի արդյունքների ստացումը:
  2. Կարանտինի ժամանակահատվածում, տեղական ինքնակառավարման մարմինները պետք է կազմակերպեն հանրային հատվածների, տրանսպորտի և այլ անհրաժեշտ վայրերի ախտահանման գործընթացը:

Այս գործողությունների արդյունքում, կարծում եմ հնարավոր կլինի առնվազն լոկալացնել և վերահսկել համավարակի բոլոր հնարավոր աղբյուրները և վերացնել համավարակի հետագա տարածման հնարավորությունը: Համատարած կարանտինային ռեժիմի կարճ ժամանակահատվածը չի ունենա բացասական ազդեցություն ոչ տնտեսության վրա, ոչ էլ ժողովրդի հոգեբանական վիճակի վրա: Կարանտինի ժամկետի կարճ տևողությունը հնարավոր է դարձնում այն կիրառել նաև գյուղատնտեսական աշխատանքների եռուն շրջանում:

Այս գործողությունները ենթադրում են լուրջ նախապատրաստական աշխատանք, ուժերի կոնսոլիդացիա և կազմակերպված գործողություններ գրեթե բոլոր մակարդակներում: Հսկողություն իրականցնող աշխատակիցները, այդ թվում ոստիկանությունը, պետական այլ ծառայողները պետք է նույնպես թեստավորվեն և մեկուսացված լինեն իրենց ընտանիքներից կարանտինի ընթացքում՝ համավարակի հնարավոր տարածման աղբյուր չդառնալու համար:

Մեկուսացվածների կողմից ռեժիմի խստորեն պահպանելու համար, պետք է նրանց մոտիվացնել, նախատեսելով որոշակի փոխհատուցումներ: Փոխհատուցումներ պետք է ստանան նաև բոլոր այն մարդիկ, պետական ծառայողները, ոստիկանները, որոնք մասնակցելու են վերը նկարագրված գործընթացի կազմակերպմանը: Առանձնահատուկ կարևվորում պետք է տրվի բուժաշխատողների վարձատրության հարցին:

Անշուշտ վերը շարադրված քայլերը կարող են լրացվել այլ անհրաժեշտ գործողություներով, հատկապես համավարակի առողջապահական առանձնահատկություններից ելնելով: Սակայն, կարծում եմ, քայլերի առաջարկվող ցանկը և հաջորդականությունը կարող է լինել հակահամավարակային ռազմավարության հենքը:

Առաջին հայացքից կարող է թվալ, որ այս գործընթաց անհնար է կազմակերպել և պահանջելու է մեծածավալ ֆինանսական միջոցների ներգրավում: Սակայն այս ամենը իրավիճակից բխող պարտադրված քայլեր են, որոնցից կարելի կլիներ խուսափել, եթե Կառավարությունը ունակ լիներ հիմնախնդրին ադեկվատ գործել: Ցավոք հանրությունը դրա ականատեսը չեղավ: Այլևս, կարծում եմ, յուրաքանչյուր օր ուշացումը բելելու է էլ ավելի մեծ ծախսերի և էլ ավելի մեծ կորուստների՝ հանգեցնելով հումանիտար լրջագույն աղետի: Վերջապես, ո՞վ կարող է գնահատել մեկ կյանքի գինը:

Ակնհայտ է, որ հակաճգնաժամային ռազմավարությունը պետք է ընդգրկի նաև համավարակի տնտեսական և սոցիալական աղետալի հետևանքների հնարավորինս չեզոքացման համալիր միջոցառումներ: Ուստի, առաջիկայում հանրությանը կներկայացվի այդ ոլորտների հակաճգնաժամային ռազմավարության մասով մեր մոտեցումները:

Ռոբերտ Հարությունյան, տ.գ.թ.

‹‹Հայրենիք›› կուսակցության խորհրդի անդամ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan