Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել Պատերազմ Արցախում
Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում

Հեղափոխություն ենք արել, որ չասեն՝ դիմում գրի գնա, արա. թաղապետի դեմ հաղորդում տված աշխատակիցը՝ միջադեպի մասին

Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմում համակարգչային օպերատոր աշխատող 52–ամյա Գևորգ Պողոսյանը, որն իր նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել Շենգավիթի թաղապետի, նրա տեղակալի և օգնականի դեմ,  այսօր՝ հունիսի 19–ին դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Գևորգ Պողոսյանը։ Վերջինիս խոսքով՝ դատաբժշկական փորձաքննությամբ հիմնավորվել է, որ իր վրա առկա են թեթև վնասվածքներ։ Պողոսյանի պնդմամբ՝ իրեն հարվածել են միայն ձեռքերով և այն տեղեկությունները, թե իբր իրեն գցել են գետնին և ծեծել, չի համապատասխանում իրականությանը։

 «Գետնին որ ընկել եմ, ինձ ոչ ոք չի հարվածել»,–ասաց Պողոսյանը։

Նրա խոսքով՝ միջադեպի պատճառը եղել է այն, որ վարչական շրջանի ղեկավարը ստիպել է իրեն դիմում գրել, սակայն ինքը հրաժարվել է։

Պողոսյանը վստահեցնում է, որ պատշաճ կերպով  կատարել իր աշխատանքային պարտականությունները, սակայն իրենից պահանջել են իրականացնել նաև այլ գործառույթներ։

«Ես չեմ կարծում, որ թերացել եմ իմ աշխատանքում, ինձնից պահանջել են համակարգչային մոնտաժ, ինչը սակայն հավելյալ աշխատանք է, դա իմ գործառույթի մեջ չի մտնում, ես հաստիքով համակարգչային օպերատոր եմ, մոնտաժն առանձին մասնագիտություն է, առանձին որակավորում, ես այս տարիքում ո՞նց նորից սովորեմ, աշխատեմ»,–ասաց մեր զրուցակիցը։ Դիտարկմանը, թե  Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանն է Ձեզ  ընդունել աշխատանքի, ասել է թե՝ թաղապետի բերած կադրն եք՝ Պողոսյանը արձագանքեց. «Լավ է արել, ընդունել է. ես էլ իմ աշխատանքը պատշաճ կերպով կատարել եմ։ Ինչ ասել են՝ կատարել եմ. իմ պարտականությունների մեջ չի մտել մեքենայով օգնություն բաժանել, սակայն արտակարգ դրության օրերին դա էլ եմ արել։ Եթե հիմք ունեին, թող ազատեին աշխատանքից, իրավական երկրում ենք ապրում, ինչի՞ համար ենք հեղափոխություն արել, որ ֆեոդալական հասարակարգը վերանա, որ չասեն՝ դիմում գրի գնա, արա՛»,–հայտարարեց աշխատակիցը։  Նշենք, որ միջադեպից հետո Պողոսյանն աշխատանքից ազատման դիմում չի գրել և շարունակում է ներկայանալ աշխատանքի։

Հարցին՝ միջադեպից հետո դժվար չէ՞  արդյոք նման լարված մթնոլորտում աշխատելը, Պողոսյանն արձագանքեց. «Էնպես չէ, որ լարված է մթնոլորտը, ով որ խելք ունի, իրեն ճիշտ է պահում, չի խառնվում։ Ես թաղապետարանում հարգանք ու պատիվ ունեմ, շատ սիրալիր, տեղը տեղին իմ պարտականությունները կատարել եմ»։

Պողոսյանի համար վիրավորական է նաև այն, որ թաղապետն իրեն առաջարկել է իր հաստիքը փոխարինել պահակի հաստիքով։

«Նորմա՞լ է, որ մասնագետին ուղարկում են, ասում են՝ գնա պահակ աշխատի»,–նկատեց նա։

Միջադեպի կապակցությամբ NEWS.am–ը զրուցեց նաև Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար, 28–ամյա Ռազմիկ Մկրտչյանի հետ։ Վերջինս հերքեց աշխատակցին հարվածներ հասցնելու վերաբերյալ տեղեկությունը։

Մկրտչյանի խոսքով՝  դեռևս չորս ամիս առաջ նրա աշխատանքում թերություններ է նկատել և հորդորել շտկել դրանք, սակայն տեսնելով, որ նա շարունակում է աշխատանքները ոչ պատշաճ կատարել, հորդորել է, որպեսզի նա իր դիմումի համաձայն ազատվի աշխատանքից:

Հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ չորս ամսվա ընթացքում իր աշխատանքում թերացած  աշխատակցին նկատողություններ չի տվել և այդ հիմքով չի ազատել աշխատանքից, թաղապետն արձագանքեց.

«Չորս ամիս շարունակ մարդը ինքն է խնդրել, ասել, որ դիմում կգրի։ Պատճառաբանում էր, թե երեխայի ծնունդն է, իր ծնունդն է, ասում էր, իբր իրեն աշխատանք կգտնի՝ նոր դուրս գա։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես եմ իրեն ընդունել աշխատանքի, նկատողություն չեմ տվել, այլ հնարավորություն եմ տվել սովորելու։ Մեր խնդիրն այն չէ, որ նկատողություններով մարդուն հանենք աշխատանքից, մեր խնդիրն այն է, որ եթե մարդը չի բավարարում իր հաստիքին, պետք է տեղափոխվի. մենք նրան պահակի աշխատանք ենք առաջարկել, ոչ թե ասել ենք դուրս արի աշխատանքից»,–նշեց Մկրտչյանը։

 Հարցին, թե տվյալ անձին աշխատանքի ընդունելուց մի՞թե չի պարզել՝  արդյոք նա ունի բավարար հմտություններ իր վրա դրված պարտականությունները կատարելու համար, թաղապետն արձագանքեց.

«Այդ մարդը կարողանում է համակարգիչ սարքել, բայց խնդիրներ են ի հայտ գալիս, որ տեսնում ենք՝ մարդը չի կարողանում դրանց տիրապետել։ Իրեն պարբերաբար զգուշացրել ենք. ասել ենք՝  կամ սովորիր, կամ ազատման դիմում գրիր, անգամ խնդրել ենք Նուբարաշենի թաղապետարանի աշխատակցին, որ մեր օպերատորը գնա և նրա մոտ սովորի, սակայն մարդը չի գնացել։ Եթե հինգ հատ էլ նկատողություն տայինք, միևնույն է՝ խնդիրը չէր լուծվելու, եթե մարդը չի կարող դա անել, ուրեմն չի կարող»,–ասաց Մկրտչյանն ու հավելեց. «Մենք ամեն օր նոր բան սովորում ենք, թող մի բան ավել կարդա, մի բան ավել սովորի։ Ես իրեն ասել եմ՝ տես,  ես օրինակ 15 րոպեում վիդեոռոլիկով նայեցի և դա սովորեցի։ Իրեն ցույց ենք տվել, թե ինչպես հեռախոսով դա սովորի. այսօր համացանցում ամեն ինչ կա, մարդը եթե համակարգիչն էլ չկարողանա սարքել, կարող է գրել՝  «ինչպես սարքել համակարգիչը» և իմանալ։ Եթե մարդ ցանկություն չի ունեցել, չի էլ ֆայմել, էլ ի՞նչ ասենք»։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 18–ին, Գևորգ Պողոսյանը դիմել է ոստիկանության Շենգավիթի բաժին և հայտնել, որ օրեր առաջ Շենգավիթի թաղապետը, տեղակալն ու օգնականը ձեռքերով հարվածել են իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Ոստիկանությունից NEWS.am–ին տեղեկացրին, որ դեպքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում, կատարվում է քննություն։

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>