Արգիշտի Մեխակյանը ոնց որ տոնածառի խաղալիք լինի․ Էջմիածնում որ կողմ թեքվում ես, իր նկարն է․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Փարձում են «ատամ քցել», էդ ատամները շուտով թափվելու են․ Դավիթ Կարապետյան (տեսանյութ) ԱԱԾ-ն գործ է կшրում․ «Մայր Հայաստանը» խանգшրում է ՔՊ-ին (տեսանյութ)
11
5 րոպեում ամեն ինչ կարող է փոխվել․ Փաշինյանին կարող են «տշել» կառավարության շենքից Իշխանությունների հետ համագործակցությունը մեզ համար կարմիր գիծ է, չենք անցնի այդ գիծը․ Գրիշա Հարությունյան Վաղարշապատը պետք է մերժի ուրացողների դաշինքին՝ «Քաղաքացիական պայմանագրին» և դրան կցված թուրքական 5-րդ շարասյանը. Անդրանիկ Թևանյան Նիկոլենք բազմաթիվ իրավախախտումներ են թույլ տվել․ Անդրանիկ Թևանյան Թալանչիներն էլ եք դուք, բյուջեն լափողն էլ եք դուք, հողեր ծախողն էլ եք դուք, շինթույլտվություններից ատկատներ անողն էլ եք դուք. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստանը» խառնել է ՔՊ-ի բոլոր քարտերը Վաղարշապատում Ամբերդ․ Միացի՜ր, որ փոխենք (տեսանյութ) Նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացառիկ հարցազրույցը՝ «5-րդ ալիքին» «Մայր Հայաստանը»՝ Գեղակերտում և Հայթաղում (տեսանյութ) Մերժել ՔՊ-ին ու նրան կցվածներին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
5 րոպեում ամեն ինչ կարող է փոխվել․ Փաշինյանին կարող են «տշել» կառավարության շենքից Արգիշտի Մեխակյանը ոնց որ տոնածառի խաղալիք լինի․ Էջմիածնում որ կողմ թեքվում ես, իր նկարն է․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Իշխանությունների հետ համագործակցությունը մեզ համար կարմիր գիծ է, չենք անցնի այդ գիծը․ Գրիշա Հարությունյան ՔՊ-ն՝ 5-րդ շարասյուն փնտրելիս ինքն իր վրա է դուրս գալիս․ «Կարճ ասած» Չպատերազմ և Չխաղաղություն Պ -ն 7,5 տարի է իշխանության է, սակայն Վաղարշապատի Ծաղկալանջ գյուղի մանկապարտեզը այդպես էլ չի կարողացել վերանորոգել ու շահագործել Փարձում են «ատամ քցել», էդ ատամները շուտով թափվելու են․ Դավիթ Կարապետյան (տեսանյութ) Վաղարշապատը պետք է մերժի ուրացողների դաշինքին՝ «Քաղաքացիական պայմանագրին» և դրան կցված թուրքական 5-րդ շարասյանը. Անդրանիկ Թևանյան «Հայաստան» դաշինքի պատգամավորներն այցելել են Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղեր ՀԾԿՀ–ն ՀԷՑ–ի լիցենզիայից զրկելու հարցը կքննարկի նոյեմբերի 13–ին Աշոտ Մինասյանին երկու տարվա ազատազրկման դատապարտելու որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են ներկայացվել Ինչո՞ւ է Վճռաբեկը վարույթ ընդունում դատախազության բողոքը և մերժում Սամվել Կարապետյանի փաստաբանների բողոքը Աբովյանում մի քանի րոպեի տարբերությամբ 2 դանակահարություն է եղել․ զոհ կա․ մանրամասներ Ծաղկալանջ, միացի՛ր, որ փոխենք (տեսանյութ) Նիկոլենք բազմաթիվ իրավախախտումներ են թույլ տվել․ Անդրանիկ Թևանյան ԱԱԾ-ն գործ է կшրում․ «Մայր Հայաստանը» խանգшրում է ՔՊ-ին (տեսանյութ) Գեղակերտ․Միացի՜ր, որ փոխենք (տեսանյութ) Հայթաղ․ Միացի՜ր, որ փոխենք (տեսանյութ) Թալանչիներն էլ եք դուք, բյուջեն լափողն էլ եք դուք, հողեր ծախողն էլ եք դուք, շինթույլտվություններից ատկատներ անողն էլ եք դուք. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկո՛լ, ոստիկանական սվինների վրա նստելը շատ ցավոտ է լինելու. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Արգիշտի Մեխակյա՛ն, Ավինյանին կասե՞ս ԱՆԻՖ-ից գողացված գումարը վերադարձնեն. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Արցախում տեղի ունեցած պայթյունի զոհերի ընտանիքները որևէ կարգավիճակ չունեն. ՀՀ կառավարությունը չի արձագանքում նրանց դիմումներին Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՔՊ-ի «Սիվիկ» լրատվականի՝ զրպարտության հերքման պահանջով «Մայր Հայաստանը» խառնել է ՔՊ-ի բոլոր քարտերը Վաղարշապատում 400 աշխատող ունեցող գործարանը փակվում է. մարդիկ տարակուսում են` ինչու է պետությունը խոսում նոր աշխատատեղերից` փակելով հները Իշխանական ամրոցը փուլ կգա, երբ նրանց ականջներին կհասնի արդար ցասման ձայնը… Արա Պողոսյան Բաքվի շքերթին Ալիևի կողքին էր Մարտունի քաղաքի խաղաղ բնակչին գլխատող «հերոս» Իբադ Հուսեյնովը. ռազմական փորձագետ Գեղակերտի դպրոցի տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Նախընտրական ֆուտբոլ Գեղակերտում Ամբերդ․ Միացի՜ր, որ փոխենք (տեսանյութ)

Ովքե՞ր են կանգնած IRI ետևում և ի՞նչ նպատակ են նրանք հետապնդում Հայաստանում

Արևմտյան շատ հիմնադրամներ աշխատում են տարբեր երկրներում, իբր՝  ժողովրդավարության կառուցմանն աջակցելու պատրվակով, բայց իրականում նրանք փորձում են ակտիվորեն   միջամտել այլ երկրների ներքին գործերին:

Միջազգային կառույցների  «փափուկ ուժի»  գործիքների  շարքին են պատկանում    նաև, այսպես կոչված, հանրային  կարծիք ուսումնասիրող կենտրոնները, որոնք, իբր, ներկայացնում են, թե տվյալ երկրներում ինչպիսին է հանրային կարծիքը այս կամ այն հարցի շուրջ: Այդ ուսումնասիրությունների գլխավոր նպատակը, հասկանալի պատճառով,  կրում է ընդգծված աշխարաքաղաքական բնույթ:

Այդ կազմակերպությունների շարքում կան երկու ազդեցիկ ամերիկյան ընկերություններ, որոնք գործում են, մեկը՝ այդ երկրի հանրապետական կուսակցության կից, դա IRI-ն է , իսկ մյուսը՝ դեմոկրատական կուսակցության, դա NDI-ն է:

Թեև նրանք ԱՄՆ-ի ներսում ընկալվում են, որպես կուսակցական կառույցներ, սակայն  նրանց հարցումները արտերկրներում հիմնականում կրում են ոչ թե կուսակցական, այլ վերկուսակցական բնույթ, և իրենց  աշխատանքները կոորդինացվում են  վաշինգտոնյան դիփ-սթեյթի  կողմից:

 Ի՞նչ է իրենից ներկայացնում  Միջազգային հանրապետական ​​ինստիտուտը (IRI)

IRI-ն հիմնադրվել է Վաշինգտոնում 1983 թվականին։ Այսօր այդ կառույցի տնօրենների խորհրդի նախագահը Ալյասկայի նահանգից սենատոր Դեն Սալիվանն է։ Նախկինում այս տեղը զբաղեցնում էր հանրապետական ​​սենատոր Ջոն Մաքքեյնը։

Իսկ թե ով էր Մաքքեյնը կարծում ենք, որ իմաստ չունի մեկնաբանելու:

Կազմակերպությունը սերտ համագործակցում է ԱՄՆ Պետդեպարտամենտի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID)  և մի շարք հիմնադրամների հետ, որոնք ֆինանսավորում են ամերիկամետ քաղաքական ուժերին ողջ աշխարհով մեկ:   Ի թիվս այլ բաների, նա աշխատել է Ջորջ Սորոսի Բաց հասարակության հիմնադրամի  հետ։

 IRI –ի ներկայացուցչությունները բացվել  են աշխարհի ավելի քան 30 երկրներում։ Հայաստանում կա ինստիտուտի մասնաճյուղ, և այստեղ կազմակերպությունն ակտիվորեն և սերտորեն  աշխատում է Փաշինյանի  իշխանության հետ:

                      Ո՞րն է IRI  հիմնական գործունեությունը Հայաստանում

IRI-ն իրականացնում է վերապատրաստման ծրագրեր քաղաքական կուսակցությունների, պետական ​​կառույցների և քաղաքական գործընթացներում անմիջականորեն ներգրավված այլ կազմակերպությունների համար: Այնուամենայնիվ, դրանք միշտ մշակվում են՝ հաշվի առնելով տեղական առանձնահատկությունները և ընդգրկում են հարցերի լայն շրջանակ՝ սկսած քաղաքացիական հասարակության հիմքերից և քաղաքական կուսակցությունների ստեղծման մեթոդներից մինչև նախընտրական արշավներ իրականացնելը: Հատկապես սրա համար ինստիտուտն իր գործընկերների հետ բազմաթիվ հարցումներ ու հետազոտություններ է իրականացնում։ Հարցման արդյունքներն օգտագործվում են քաղաքացիական հասարակության շահագրգիռ կողմերին հանրային կարծիքի միտումների մասին տեղեկացնելու համար:

Բնականաբար, այս կազմակերպությունը բացառապես աշխատում է Փաշինյանի և նրա սատելիտ կազմակերպությունների հետ և նրանց շահերն է սպասարկում:

Քանի որ այդպիսին է պատվերը  վաշինգտոնյան իր գլխամասային կենտրոնի կողմից:

Իսկ որպեսզի պարզ  դառնա թե ինչ գործնեությամբ է զբաղվել այս կառույցը նախկինում աշխարհի տարբեր երկրներում,  բերենք ընդամենը մի քանի օրինակ:

                       IRI  գործնեությունը սառը պատերազմի ժամանակ

Սառը պատերազմի տարիներին IRI-ը ֆինանսավորեց բազմաթիվ պետական ​​հեղաշրջումներ Լատինական Ամերիկայում։  IRI-ը ներգրավված է եղել 2002 թվականին Վենեսուելայում հեղաշրջման փորձին, 2004 թվականին Հայիթիում նախագահ Ժան-Բերտրան Արիստիդին պաշտոնանկ անելուն և Կամբոջայում Հուն Սենի ռեժիմի ապակայունացմանը: ԱՄՆ նախկին դեսպան Բրայան Դին Կուրենը մեղադրել է IRI-ին Արիստիդի և ընդդիմության միջև խաղաղ բանակցություններ վարելու իր ջանքերը խաթարելու մեջ 2000 թվականին,  վիճելի խորհրդարանական ընտրություններից հետո:  Հայիթիում IRI-ի այն ժամանակվա ներկայացուցիչ Սթենլի Լուկասը ընդդիմության առաջնորդներին խորհուրդ է տվել փոխզիջման չգնալ Արիստիդի հետ, ով հետագայում հեռացվեց իշխանությունից: 2011 թվականին IRI-ն օգնեց վերապատրաստել ակտիվիստների, ովքեր ջատագովում էին, այսպես կոչված «արաբական գարունը»   Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Եգիպտոսում և Թունիսում: Այնուհետև Եգիպտոսի արդարադատության նախարարությունը զեկույց է հրապարակել երկրում գործող հասարակական կազմակերպությունների արտաքին ֆինանսավորման մասին։ Փաստաթղթում ասվում էր, որ IRI-ն ԱՄՆ ՄԶԳ-ից ստացել է մոտ 7 մլն դոլար՝ երկրում ընտրությունների ժամանակ քարոզարշավ իրականացնելու համար: 2020 թվականի օգոստոսին IRI-ի և ԱՄՆ այլ կազմակերպությունների անդամները Չինաստանի կառավարության կողմից պատժամիջոցների ենթարկվեցին՝ 2019-2020 թվականների Հոնկոնգի բողոքի ցույցերին աջակցելու համար:

                             Իսկ ի՞նչ   նպատակ է հետապնդում  IRI-ն   Հայաստանում

Հայաստանում IRI-ն լոբբինգ է անում արևմտյան պատվիրատուներին  ձեռնտու  բարեփոխումները: Իսկ թե՝ որոնք, կարծում ենք, պարզ է բոլորին:

Բացի այդ, IRI-ն փորձագիտական ​​խորհրդատվություն է տրամադրում վարչապետի գրասենյակին՝ արդիականացնելով կառավարական հաղորդակցությունները տարբեր գերատեսչությունների միջև ինչպես կենտրոնական, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներում: IRI-ն ներգրավված է Հայաստանի խորհրդարանի մշտական ​​հանձնաժողովների և կառուցվածքային ստորաբաժանումների հետ աշխատանքի մեջ՝ մշակելու օրենսդրություն, որը կհամապատասխանի  դրսի պատվիրատուհի շահերին:

IRI-ում դրանք պարզապես չեն հավաքվում և հանձնվում խորհրդարանականներին և պաշտոնյաներին, դրանք ուղեկցվում են քաղաքականության առաջարկներով և բարեփոխումների օրակարգով, որը, իբր թե,  հիմնված է հետազոտությունից ստացված տեղեկատվության վրա: Իսկ այդ հարցումների արդյունքները անհրաժեշտ են, որպեսզի նրանց վրա հիմնվելով, լեգիտիմացնվեն իրենց «առաջարկները» Փաշինյանի իշխանությանը:

                                 Ո՞վ է ղեկավարում այդ կառույցը Հայաստանում

IRI-ի Եվրասիայի գծով ավագ տնօրենը Սթիվեն Նիքսն է: Իր ներկայիս պաշտոնում նա վերահսկում է ծրագրերը Հայաստանում, Բելառուսում, Վրաստանում, Ղրղզստանում, Մոլդովայում, Ռուսաստանում և Ուկրաինայում: Նիքսը երկու տարի անց միացավ   IRI-ին որպես ԱՄՆ ՄԶԳ-ում ժողովրդավարության ավագ մասնագետ: Նա նախկին Խորհրդային Միությունում քաղաքական կուսակցությունների զարգացման, ինչպես նաև դատական ​​բարեփոխումների փորձագետ է: Նա ավելի քան երեք տարի ապրել է Կիևում և այդ ընթացքում աշխատել է որպես Ուկրաինայի Գերագույն Ռադայի իրավական բարեփոխումների հանձնաժողովի արտաքին իրավախորհրդատու։ Նա նաև աջակցել է Ուկրաինայում բարեփոխումների օրենսդրության մշակմանը, ներառյալ երկրի սահմանադրությունը, նախագահական և խորհրդարանական ընտրությունների մասին օրենքները և Սահմանադրական դատարանի մասին օրենքը: Նիքսը նաև Ուկրաինայում պատգամավորների ընտրության մասին օրենքի խորհրդարանական ընտրովի հանձնաժողովի անդամ էր։

Հասկանալի է, որ Նիքսի առաքելությունը Հայաստանում, հանրությանը օբյեկտիվ տեղեկատվությունը ներկայացնելը չէ, այլ՝ օգնել Փաշինյանի իշխանությանը, իսկ երբեմն ճնշել նրա վրա, որպեսզի նրա իշխանությունը ավելի արմատական ձևով և արագ կյանքի կոչի այն խնդրի լուծումները, որոնք Արևմուտքը պահանջում է  Փաշինյանից:

Իսկ թե որո՞նք են այդ լուծումները և ի՞նչ նպատակ է հետապնդում իրենց կողմից անցկացված «հարցումները» կներկայացնենք մեր հաջորդ հոդվածում:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan