Շահրամանյանը նշանակվել է ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար
Դիտել նաև
Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը. փաստաբան
«Սա ամենասահմռկեցուցիչ տեսարաններից էր»․ Հռիփսիմե Ջեբեջյան
Արցախի «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է ոչնչացման վտանգի տակ․ ահազանգ
Օկուպացված Արցախում ադրբեջանցի է պայթել ականի վրա
Նիկոլի արցախատյացությունը հիվանդագին դրսևորումներ է ստանում. Արցախի դրոշը «Փառքի անկյունից» հեռացնել հրաժարվելու համար դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից
Սամվել Շահրամանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, ազատվելով ԱՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից։
«Բացի դրանից, այս կարևոր նախարարության, մանավանդ ռազմահայրենասիրության հետ կապված մեծ ակնկալիքներ ունեմ։ Նոր նախարարություն է ստեղծվել, ոչ թե վերանվանվել է»,- ասաց Հարությունյանը։
Նրա խոսքով՝ սա շատ կարևոր և անհրաժեշտ որակական փոփոխություններից մեկն է լինելու՝ Արցախում բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորման, երիտասարդության դաստիարակման համար։
Արցախի Հանրապետության նախագահը Արայիկ Հարությունյանը Շահրամանյանին շնորհել է նաև գեներալ-մայորի կոչում։

