Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Հանրաքվեի մաթեմատիկան՝ «Կոնսենսոս մինուս բռնապետություն». Տեսանյութ

Նիկոլ Փաշինյանն իրականում հանրաքվեի է դնում իր անձնական իշխանությունը մեծացնելու և ամբողջատիրական ռեժիմ սարքելու հարցը։

Ժանրի կանոնների համաձայն՝ նա այդ ամենն անում է ժողովրդի անունից։

ՀՀ հպարտ ու ավելի հպարտ քաղաքացիներին Փաշինյանը համոզում է, որ երազանքների ՍԴ և ինքնիշխան պետություն ունենալու համար անհրաժեշտ է ստեղծել մահմեդական, ասիական ու աֆրիկյան խառնուրդ հիշեցնող պետական համակարգ՝ «ժողովրդի» գլխավորությամբ։ Ինքն իրեն համեստորեն նույնացնում է ժողովրդի հետ։

Դեմագոգիան և պոպուլիզմը հասել են այնտեղ, որ Փաշինյանը հայտարարում է, թե բա ոչ թե ինքն ու «Իմ քայլը» դաշինքն են եկել իշխանության, այլ ժողովուրդը։ Այսինքն՝ ստացվում է, որ ժողովուրդը 12 ավտոմեքենայից կազմված շարասյունով գնում է Քարվաճառում հաց ուտելու, որ ժողովուրդը նոր գնված կես միլիոն դոլարանոց զրահապատ «պադավատով» է շրջում, որ ժողովուրդը մսխում է պետական բյուջեն պարգևատրումների և այլ ծախսերի միջոցով, որ ժողովուրդը հսկայական գումարով վերանորոգում է բնակարանը, որ ժողովրդի ընտանիքի անդամներն օգտվում են տարատեսակ բարիքներից, որ ժողովուրդն ունի միայն իրավունքներ ու լիազորություններ, իսկ ահա խեղճ Նիկոլ Փաշինյանին մնացել են միայն պարտականություններն ու պատասխանատվությունը, բայց նա անմռունչ կատարում է իր դերը։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ...

Անկախ այն հագնամանքից, թե ով ինչ կարծիքի է ՍԴ–ի ու անձամբ Հրայր Թովմասյանի մասին, պետք է թույլ չտալ իշխանության յուրացում։ Յուրացումից հետո մենք կունենանք խունտա, որը իզգոյ կդառնա՝ այդտեղից բխող բոլոր բացասական հետևանքներով։ Դա նշանակում է, որ հակառակ ճամբարում պետք է կոնսենսուսի գալ։ Իսկ դա դժվար չէ, քանզի ոչ թե անձի կամ կուսակցության, այլ «այո–ոչ»–ի ընտրության հարց է։

«Կոնսենսուս մինուս բռնապետություն». սա՛ պետք է լինի միավորման բանաձևը։

Ինչ վերաբերում է հանրաքվեի գործընթացի օրենսդրական և թվային կողմերին, ապա Սահմանադրության 207–րդ հոդվածի համաձայն՝ հանրաքվեի դրված ակտն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը։

Սա նշանակում է, որ երազանքների գրպանային Սահմանադրական դատարան ստանալու և միահեծան իշխանություն կառուցելու համար Փաշինյանին հանրաքվեի ժամանակ անհրաժեշտ է «խփել» առնվազն 648.285 կողմ քվե (ընտրողների ընդհանուր թիվը 2018–ի ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ եղել է 2.593.140), ինչն ահռելի թիվ է պոպուլիզմի ռեսուրսը սպառած և 2018–ի համեմատ վարկանիշային լուրջ անկում արձանագրած Փաշինյանի համար, որովհետև էյֆորիայի մթնոլորտն այլևս չկա։ Չկա նաև բռնոցիներով տեսարաններ ապահովելու ռեսուրսը, քանզի բոլորը, այդ թվում՝ պողոսական զանգվածի մի հսկա մասը, տեսան, թե ինչ է իրենից ներկայացնում հեղափոխական դեմագոգիան, ստախոսությունը, փարիսեցիությունն ու թալանը։

Նիկոլը ստիպված է գնում հանրաքվեի ճանապարհով։ Նա շատ լավ գիտի, որ ռիսկային է իր որոշումը, բայց այլ ճար չունի։

Ռիսկը կառավարելու համար նա փորձելու է հին ու «բարի» ընտրակեղծիքների տարբերակով գնալ (ուշագրավն այն է, որ Փաշինյանն անընդհատ խոսում է նախկինում տեղի ունեցած ընտրակեղծիքներից, բայց չի հրաժարվում Տիգրան Մուկուչյանի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարի ծառայություններից)։

Կոնսենսուսը պետք է ձևավորվի նաև ընտրակեղծիք թույլ չտալու համար։ Հանրաքվեն պետք է վերածել բռնապետական ռեժիմ ստեղծելու ծրագիրը տապալելու և Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի։

 

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>