Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Ինչ մեսիջ է ուղարկում Կրեմլը Հայաստանին` ընդունելով Մեհրիբան Ալիևային

Շատ վերլուծաբաններ այս առիթով սկսեցին նշել, որ Մոսկվան փոխում է իր հարաբերությունների որակը Հայաստանի և Ադրբեջանի հետ: Իսկ հարևան երկրում արդեն սկսել են  խոսել «ռուս-ադրբեջանական հարաբերությունների նոր որակի մասին»:

Դրանից  անմիջապես հետո Ադրբեջանի  նախագահ Ալիևը Բաքվի համալսարանի 100-ամյակին նվիրված իր ելույթում նոր շեշտադրումներ դրեց  իր երկրի արտաքին քաղաքականության հետագա ուղենիշներում: Մասնավորապես նա նշեց, որ «...այն Եվրոպայում որտեղ իսլամը հայտարարվում է թշնամի, Ադրբեջանը անելիք չունի...»: Հասկանալի է, որ իսլամը այստեղ պատրվակի դեր էր կատարում: Նա ցույց էր տալիս Կրեմլին, որ Ադրբեջանը պատրաստ է թեքվել Եվրոպայից դեպի հյուսիս:

Սակայն, որպեսզի չզայրացնի ամերիկացիներին,  քողարկված քննադատեց  նաև Իրանին:  Իսկ դա անհրաժեշտ էր, որպեսզի Մոսկվայում գիտակցեն, որ, եթե իրենց պահանջները չբավարարվեն, ապա Բաքուն ունի կողմնորոշվելու այլ տարբերակ:

Ադրբեջանին սինխրոն Թուրքիան հրաժարվեց մասնակցել հակառուսական արշավին արդեն NATO-ի շրջանակներում, երբ մերժեց միանալ Լեհաստանի և Բալթյան երկրների դեմարշին ընդդեմ Մոսկվայի:

Այլ կերպ ասաց Բաքու-Անկարա-Մոսկվա եռանկյունում նոր անդրկուլիսային գործընթացներ են ընթանում, ինչը չի կարող չանհանգստացնել Հայաստանին: Հաշվի առնելով այդ անհանգստությունը՝  Պեսկովը հայտարարեց, որ հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են  բնական հունով:

Սակայն ակնհայտ է, որ այս հարաբերություններում առկա է լուրջ անորոշություն, որն էլ իր հերթին երկու երկների միջև հանգեցնում է անվստահության մթնոլորտին: Եվ ինչքան էլ  որ կողմերը պնդեն, որ այդ հարաբերությունները «հիանալի բնույթ ունեն» միևնույն է բոլորի համար էլ տեսանելի է, թե ինչ խորքային բնույթի հակասություններ կան երկու երկրների միջև:

Առաջինը իհարկե Քոչարյանի խնդիրն է: Վերջինս համարվում է Մոսկվայում ամենավստահելի գործիչը Հայաստանում: Միայն նրա պարագայում Մոսկվան լայնամաշտաբ  աջակցություն ցույց կտա Հայաստանին թե  ռազմական ուղղությամբ, և թե տնտեսական զարգացման հարցում:

Մյուս գործիչների պարագայում Մոսկվայում կա անվստահություն, իսկ Փաշինյանն այս շարքում համարվում է ուղղակի անվստահելի գործիչ:

Մյուս կյողմից Մոսկվան չի ուզում կորցնել  Հայաստանը և այդ իսկ պատճառով  ցանկանում է պահպանել Փաշինյանի հետ լավ և «աշխատանքային» հարաբերություններ: Միաժամանակ հույս ունենալով, որ ինչ-որ  ժամանակ հետո Հայաստանում իրավիճակը կփոխվի, և, օրինակ, «սորոսականները» կզրկվեն իշխանական իրենց փայաբաժնից:

Մոսկվայում շատ լավ են հասկանում, որ Հայաստանում նրանք շատ բան են բաց  թողել և ամերիկացիների դերը երկրի ներքին կյանքում էապես մեծացել է: Ճիշտ է դա հրապարակային բնույթ չունի ինչպես Վրաստանում, սակայն գործնականում նրանք արդեն մասնակի կառավում են իրականացնում Երևանում:

Ցանկացած ջղաձիք քայլ Մոսկվայի կողմից կարող է հակառակ էֆեկտը տալ, և դա այսօր շատ լավ են հասկանում Կրեմլում, այդ իսկ պատճառով էլ ամեն ինչ փորձում եմ անել քողարկված ձևով:

Ինչ վերաբերվում է Փաշինյանին, ապա նրան ոչ միայն ռուսներն, այլև ամերիկացիներն են համարում «ժամանակավոր», քանզի իրավիճակն է այդպիսին դարձել  և բոլորը ժպտալով Փաշինյանի երեսին փորձում են քողարկված իրականացնել իրենց ուղենիշը:

Ինչ վերաբերվում է մեզ, ապա աշխարհաքաղաքական այս հակամարտության մեջ մենք մանևելու մեծ լյուֆտ չունենք:

Մանավանդ, որ Անկարան և Բաքուն իրենց փոխարաբերություններում Մոսկվայի և Վաշինգտոնի հետ ավելի մեծ գործոններ ունեն այսօր, քան մենք:

Այդ իսկ պատճառով մեր կողմից ցանկացած սխալ քայլ, կամ ժամանակի ավելորդ կորուստ կարող է ճակատագրական լինել մեր երկրի համար:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>