«Հրապարակ». Խոշտանգման ռեժիմում են պահում Ամբողջատիրություն՝ առանց «իզմի» Հայաստանը՝ ավտորիտարիզմի ճանապարհին․ պանելային քննարկում
15
Բռնաճնշումների մեծ աղետը․ ի՞նչ է մեզ սպասվում․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Ծառուկյանի պաշտպանները կդիմեն միջազգային արբիտրաժ՝ նրա ընկերությունների պարապուրդի հարցով ՀՀ առաջ աշխարհաքաղաքական պահանջներ են դրվում, և այս իշխանությունն այդ պահանջները կատարելու համար ունի լուրջ խնդիր. Քաղաքագետ ՀՀ-ում արևմտյան կառույցները խրախուսում են բռնաճնշումները, ոչ թե՝ զսպում. Երվանդ Բոզոյան Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի մամուլի ասուլիսը (ուղիղ) «Անդրանիկ Թևանյանը ոսկոր էր Փաշինյանի կոկորդին». Սոնա Աղեկյանը՝ 622 մլն-ի դիմաց գաղտնիք «տրամադրելու» մասին «Թևանյանի մեղադրանքում «պետական գաղտնիք» ֆրազա չկա, մարտահրավերը մենք ընդունել ենք». Մանուկ Սուքիասյան Արեգնազ Մանուկյանի անչափահաս դուստրը հարվածի տակ է»․ հոգեբան «Անելանելի վիճակ է», «տուրիզմի ոլորտում կորուստներ ենք ունենում». «Մուլտի Գրանդ Հոթել»-ի և «Փարավոն»-ի աշխատակիցներն ակցիա են անում Պատերազմ Արցախում
Այսօր Հայաստանում ձևավորվել է նեnթnւրքական փшշիզմ. Արամ Աբովյան Թվերին մի խաբվեք. «168 ժամ» «Հրապարակ»․ ԱԱԾ-ն ու ՌՈ-ն օդանավակայանում շարունակում են որս իրականացնել «Հրապարակ». Խոշտանգման ռեժիմում են պահում Որոշել է «ժերտվա տալ» մերձավորներին․ «Հրապարակ» ՔՊ-ի հերթական բոյկոտը ձախողվեց․ Գյումրու ավագանին քվորում ապահովեց Երևանի քաղաքապետարանում պաշտոնանկությունների և վարչական շրջանների ղեկավարների փոփոխությունների գործընթացը նոր փուլ է թևակոխում. «Ժողովուրդ» Սահմանադրական դատարանի որոշման փաստաթղթում հազարավոր անհամապատասխանություններ կան. թվեր. «Ժողովուրդ» Բռնաճնշումների մեծ աղետը․ ի՞նչ է մեզ սպասվում․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ամբողջատիրություն՝ առանց «իզմի» Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր հստակ դիրքորոշումը հայ գերիների հարցում. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ Հայաստանը՝ ավտորիտարիզմի ճանապարհին․ պանելային քննարկում Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Բա դուք ի՞նչ գործ ունեք իշխանության մեջ, եթե պատերազմ է լինելու. Արման Աբովյան Ծառուկյանի փեսային զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց Ջրելու հարցի շուրջ ծագած վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով․ կան վիրավորներ, վնասվել է «Kia»-ն Խլում են Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես»-ի գույքն ամբողջությամբ «Գլոբալիստներին հաջողվել է Հայաստանում ստեղծել «քաջնազարյան» իշխանություն, սա մեզ համար ահավոր երևույթ է». Բակուր Կարապետյան Բաքվում կայացել է հայ գերիների «դատավարության» հերթական նիստը. հայտարարությամբ է հանդես եկել Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը Լրագրող Լիլիթ Աղեկյանը չի ազատազրկվի. դատարանը հրապարակեց դատավճիռը Ռուսաստանն այլևս քաղաքական առևտրի չի գնում Նիկոլ Փաշինյանի հետ. Քաղտեխնոլոգ Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով Քաղբանտարկյալ Դավիթ Ղազինյանի քրեական գործը՝ ավարտական փուլում․ նախաքննության ավարտ կհայտարարվի. «Արմլուր» Իրանը «հաղթել է» ԱՄՆ-ին հուշագրի ստորագրման հարցում․ FT ԲՀԿ-ն հերքում է Հիսուս Քրիստոսի արձանի շինարարության դադարեցման մասին տեղեկությունները «Մուլտի սթոուն»-ի աշխատակիցները պահանջում են բացել կապարակնքված աշխատավայրը Անօդ, ապակեպատ տարածք էր, շտապ օգնության մեքենաներ էին ժամանել. Ի՞նչ է պատմում ականատեսը Վրաստան-Հայաստան անցակետի խայտառակ վիճակից Ծառուկյանի պաշտպանները կդիմեն միջազգային արբիտրաժ՝ նրա ընկերությունների պարապուրդի հարցով Իրանին ԱՄՆ-ի hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով Այս իշխանությունը տրված ժամկետում իրենց հանձնառությունը կատարելու համար ընդդիմադիրներին չեզոքացնելու խնդիր ունեն. Դիվանագետ

Ամերիկյան Foreign Policy-ն կանխատեսում է, որ Ուկրաինան խոշոր պարտություն է կրելու մոտ ժամանակներս

Ըստ այս պարբերականի վերլուծաբան Ֆարիդ Զախարիայի՝  ուկրաինական կողմի գլխավոր խանդիրներից է զորքերի արագ  սպառումը։

Ուկրաինայի կողմից մոբիլիզացված զորքերի միայն մեկ երրորդն է պատրաստ մարտական ​​գործողությունների, իսկ դասալքության մակարդակը աճում է։ Միևնույն ժամանակ, Պոկրովսկի մոտ գտնվող ռազմաճակատի ռազմավարական կարևոր հատվածում ռուսական զորքերը թվաքանակով գերազանցում էին ուկրաինական զորքերին ութը՝մեկի հարաբերակցությամբ, նշում է վերլուծաբանը:

Ըստ նրա ուկրաինական հավաստի աղբյուրների՝  Ուկրաինան շուտով կարող է ռազմական պարտություն կրել, որը Ռուսաստանին կտա խոշոր խորհրդանշական հաղթանակ, և գուցե ավելին։

Պոկրովսկում պարտությունը   կլինի Ուկրաինայի զինված ուժերի ամենամեծ կորուստը վերջին ավելի քան երկու տարվա ընթացքում։ Եվ ոչ միայն դա կնշանակի քաղաքի կորուստ։ Գտնվելով «ամրոցների գոտու» մոտ՝ Պոկրովսկը ծառայել է որպես ուկրաինական լոգիստիկայի կարևորագույն հանգույց՝հակամարտության մեծ մասի ընթացքում։ Հաշվի առնելով վերջին իրադարձությունները՝ Ուկրաինան վերակազմակերպել է իր մատակարարման ուղիները, սակայն ռուսների կողմից Պոկրովսկի գրավումը  սպառնում է Դոնեցկի մոտ գտնվող ամբողջ  ուկրինական պաշտպանական գծին, նշում է վերլուծաբանը:

Մոսկվայի հաջողությունները պայմանավորված են ոչ միայն մարտավարական վարպետությամբ, այլև   քաղաքական կամքով և  տոկունությամբ, նկատում է Զաքարիան։ Ինչպես նշում է «Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտը»,հղում անելով Ռուսաստանի բյուջեի տվյալներին, այս տարվա  հունվարից սեպտեմբեր ամիսներին մոտավորապես  29 000 ռուսներ ամեն ամիս ռազմական պայմանագրեր են ստորագրել։

Ուկրաինան ի վիճակի չէ կրկնօրինակել այս ռազմավարությունը։ Ավելին, միայն այս տարվա առաջին յոթ ամիսներին գրանցվել է դասալքության ավելի քան 110 000 դեպք։ Որոշ գումարտակների հրամանատարներ ասում են, որ իրենց մոտ մնացել է մարտունակ տասնյակից պակաս հետևակային։ Ուկրաինան ամսական մոբիլիզացնում է մոտավորապես  30 000 զինվոր, բայց նրանց միայն մեկ երրորդն է մարտունակ։ Զելենսկին պնդում է, որ բանակի թիվը մեկ միլիոն է։ Ուկրաինացի ռազմական վերլուծաբաններից մեկի խոսքով՝ Զելենսկին կարիք ունի այդ թվի եռապատիկին՝ ուժասպառ ստորաբաժանումները փոխարինելու համար։

Վերլուծաբանի կարծիքով, այս իրավիճակն ունի մի քանի պատճառ, որից է նաև ԱՄՆ-ի դիրքորոշման կտրուկ փոփոխությունը՝Թրամփի հաղթանակից հետո:

Սակայն Թրամփի գործոնից բացի, ըստ Զախարիայի,կա նաև եվրոպական լիդերների պոռոտախության գործոնը, որոնք մեծ խոստումներ տվեցին Զելենսկուն, բայց իրենց խոստումները դրժեցին:

Օրինակ, ըստ նրա, 2023 թվականին Եվրամիությունը խոստացավ մեկ տարվա ընթացքում ուղարկել մեկ միլիոն հրետանային արկ։ Վերջնաժամկետը բաց է թողնվել։ Զինամթերքի մատակարարումները հետ են մնում մարտադաշտի կարիքներից։

Մինչդեռ  ռուսական կողմը այդ քանակի արկ օգտագործում է երեք ամսվա ընթացքում:

Այսինքն, եթե նույնիսկ եվրոպացիները կատարեին իրենց խոստումները, միևնույն է ռազմաճակատում իրավիճակը կտրուկ չէր փոխվի:

Ըստ Զախարիայի, Ուկրաինան  զուրկ է նաև  Ռուսաստանի տարածքի խորքը հարվածելու համար անհրաժեշտ հեռահար համակարգերից, մասնավորապես՝ նավթային ենթակառուցվածքների դեմ, որոնք Ռուսաստանի ռազմական տնտեսության հիմքն են։ Վաշինգտոնը սահմանափակել է Ուկրաինայի հասանելիությունը այնպիսի զենքի, որը կարող է նման հարձակումները թշնամու համար իսկապես շոշափելի դարձնել։ Այստեղ էլ պետք է նշել, որ նման համակարգերնուկրաինացիները ինքնուրույն չէին կարող աշխատեցնել: Իսկ եթե այդ համակարգերը օգտագործեին ամերիկացիները, ապա դա կնշանակեր, որ ԱՄՆ –ն ուղիղ կոնֆլիկտի մեջ է մտնում Ռուսաստանի հետ, ինչի մասին ոչ մեկ անգամ նախազգուշացրել էր Պուտինը:

Իսկ դա նշսանակում է, որ ռազմաճակատում, Ուկրիանան չէր կարող հասնել ռազմավարական առավելության, ինչն իր հերթին նշանակում էր, որ Ուկրաինայի համար պատերազմի շարունակությունը շահավետ չէր կարող լիներ:

Դա գիտեն Թրամփն ու Պուտինը, սակայն չգիտեր Զելենսկին:

Ինչ վերաբերվում է եվրոպական լիդերներին, ապա նրանց միշտ հետաքրքրում էր միայն մեկ խնդիր.կանգնեցնել Մոսկվայի առաջխաղացումը:

Սակայն եվրոպացիները երբեք ռազմական ստրատեգներ չեն եղել և չեն պատկերացրել, թե ինչպես է հնարավոր լուծել իրենց երազանքները:

Իսկ այսօր արդեն ուշ է այդ մասին մտածել, քանի որ Զելենսկու հեռացումը ճանապարհ կարող է բացել քաղաքական ասպարեզից նաև եվրոպական ներկայիս  լիդերների հեռանալու համար:

Բացի ռազմաքաղաքական կողմից, ըստ վերլուծաբանի, կա այս խնդրի նաև տնտեսական կողմը:

Ըստ Զախարիայի՝ Ուկրաինայի ֆինանսական ռեսուրսները  նույնպես սպառվում են: Արժույթի միջազգային հիմնադրամը գնահատում է, որ Ուկրաինային մինչև 2027 թվականը անհրաժեշտ կլինի առնվազն 65 միլիարդ դոլարի արտաքին ֆինանսավորում, և դա այն դեպքում, եթե հիմնական ռազմական հակամարտությունն ավարտվի մինչև 2026 թվականի վերջը, ինչը ավելի ու ավելի անհավանական է թվում։ The Economist-ի համաձայն՝ Ուկրաինայի ռազմական բեռը միայն այս տարի կկազմի մոտավորապես 100 միլիարդ դոլար, կամ նրա ՀՆԱ-ի մոտ կեսը։ Այնուամենայնիվ, Եվրամիությունը շարունակում է բաժանված մնալ անհրաժեշտ աջակցությունը տրամադրելու հարցում։ Բելգիան արգելափակել է ԵՄ վարկը՝ օգտագործելով սառեցված ռուսական սուվերեն ակտիվները՝ վախենալով իրավական ռիսկերից և Մոսկվայի կողմից ձեռնարկվող պատասխան միջոցներից։ Ռուսաստանի սպառնալիքները աշխատել են, նշում է վերլուծաբանը:

Ըստ Զախարիայի՝ հենց այդ պատճառով է Թրամփը շտապում օր առաջ պարտադրել Ուկրինային կնքել խաղաղությունը, Մոսկվայի պայմանները հաշվի առնելով, քանի որ ժամանակն, այսօր աշխատում է Ուկրաինայի և ԵՄ-ի դեմ:

Սակայն, ըստ  վերլուծաբանի, ուկրաինացիների ճնշող մեծամասնությունը մերժում է նման զիջումները, և երկրի սահմանադրությունն արգելում է տարածքային ցանկացած փոփոխություն՝առանց հանրաքվեի: Եթե Ռուսաստանը հասնի իր ուզածին, այն կարող է որոշել ամրապնդել իր վերահսկողությունը Ուկրաինայի նկատմամբ՝ այն վերածելով Բելառուսի նման արբանյակ պետության:

Հենց այդ պատճառով էլ Ուկրաինայի առջև կանգնած է չափազանց դժվար ընտրությունը, նշում է Զախարիան:

Իրականությունն, ըստ նրա, Թրամփի և Պուտինի կողմն են, սակայն,  մյուս կողմից դա կնշանակի Ուկրիանայի կապիտուլյացիա:

Իսկ ինչպես հայտնի է, Նոբելյան մրցանակները տրամադրում են խաղաղության, այլ ոչ թե կապիտուլյացիայի պարտադրման համար, նման հռետորական հարցադրումով է ավարտում  իր վերլուծությունը Զախարիան:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>