Բրյուսելն արտակարգ միջոցների փաթեթ է պատրաստել ի դեպս առանց համաձայնության Brexit-ի. Financial Times
14 առաջարկություններից բաղկացած փաթեթն, ըստ հրատարակության տեղեկատվության, ընդգրկում է ամենատարբեր ոլորտներ եւ նպատակամիտված է «կոշտ Brexit-ի առավել բացասական հետեւանքերից խուսափելուն»: Դրանց հեղինակները Եվրամիության անդամ երկրներին խորհուրդ են տալիս միջոցներ ձեռնարկել «Եվրոպայում Մեծ Բրիտանիայի քաղաքացիների բնակության կարգավիճակի եւ սոցիալական ապահովության խնդրի լուծման ուղղությամբ»՝ փոխադարձ քայլեր սպասելով Լոնդոնի կողմից:
Նաեւ առաջարկվում է մեկ տասնյակից ավելի օրենսդրական ակտերի ընդունում՝ կոշտ Brexit-ի մեղմացման եւ Եվրամիության եւ Միացյալ Թագավորության միջեւ հարաբերություններում «որոշակի հաջորդականության ապահովման» նպատակով: Ամենակարեւոր օրենսդրական ակտերից որոշները վերաբերում են հենց ֆինանսական ծառայություններին՝ այն ոլորտին, որի առաջատարը Մեծ Բրիտանիան է: Միեւնույն ժամանակ ոչինչ չի ասվում այօրվա դրությամբ գլխավոր խնդրի մասին, որը կապվածէ Հյուսիսային Իռլանդիայի եւ Իռլանդիայի Հանրապետության սահմանի հետ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը: