Հանդիպման ժամանակ ի՞նչ է ասել Լուկաշենկոն Ծառուկյանին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սպասում է հրավերի, որ գա Հայաստան: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Լրագրողները հարց ուղղեցին, թե Ծառուկյանը պատրաստվո՞ւմ է օգտագործել իր ընկերական կապերը Բելառուսի նախագահի հետ և հարթել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության շուրջ ստեղծված լարված իրավիճակին, որին ի պատասխան Ծառուկյանն ասաց.«Ես ասեմ, թող ամբողջ մեր հայրենակիցներն էլ իմանան, որ նոյեմբերի 24-ին եղել եմ Բելառուսիայում և հանդիպել եմ Ալեքսանդր Գրիգորիչի հետ: Եվ Ալեքսանդր Գրիգորիչն այսօր սպասում է Հայաստանի կողմից հրավերի, որ գա Հայաստան և իր մոտեցումն ու իր նվիրվածությունը հայտնի հայ ժոովրդին»:
Իսկ այն հարցին, թե Լուկաշենկոն երբ է գալու, Ծառուկյանը պատասխանեց. «Գնա կառավարություն հայտնի, երբ որ կհրավիրեն, այն ժամանակ էլ կգա»:
Zham.am