Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել Պատերազմ Արցախում
Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում

Ինչու՞ է աղմկում գետը…Էկոլոգիական աղետ, թե՞ շահերի բախում

Բավականի տևական ժամանակ է, ինչ հասարակության ուշադրության կենտրոնում հանքարդյունաբերության ոլորտն է, մասնավորապես, «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագիծը:

Ինչպես գիտենք, հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության առաջատար ճյուղերից մեկն է, որը զգալի մասնաբաժին ունի երկրի ՀՆԱ-ում և արտահանման մեջ: Ոլորտը տնտեսական զարգացման իրական հնարավորություններ է ստեղծում Հայաստանի համար:

Չգիտես ինչու մարդիկ կարծում են, թե հանքերի շահագործումն անպայման իրականացվում է բնության, շրջակա միջավայրի նկատմամբ վնասակար ազդեցությամբ, ինչը խոչընդոտում է հանքարդյունաբերության ոլորտի զարգացմանը:

Անդրադառնալով բնապահպանների` Ամուլսարի ոսկու հանքի շահագործմանն առնչվող մտավախություններին, «Լիդիան Արմենիա» ընկերությունը բազմիցս նշել է, որ նախքան հանքի շահագործմանն անցնելն իրենց ընկերությունը պետք է իրականացնի մեծածավալ ուսումնասիրություններ` ներգրավելով միջազգային փորձագետների:

Ուսումնասիրություններն իրականացվել են, հրապարակվել են հանքի շահագործման բնապահպանական, սոցիալական ազդեցության գնահատականները, որտեղ հստակ երևում է բնության և շրջակա միջավայրի նկատմամբ ընկերության զգուշավոր վերաբերմունքը:

Ամուլսարի ոսկու հանքի շահագործմանն ուղղված ծրագիրը, որը պետք է իրականացվի միջազգային նորագույն չափորոշիչներով և աշխարհում ընդունված սկզբունքներով, կարող է օրինակ ծառայել և փորձի փոխանակման լայն հնարավորություններ ստեղծել Հայաստանում գործող այլ հանքերի համար` դրանով իսկ էլ ավելի կանխելով էկոլոգիական աղետների հավանականությունը կամ նպաստելով դրանց շեմը մինիմալին հասցնելուն: Այս պարագայում «Լիդիան Արմենիա» ընկերությունը Ամուլսարի հանքի օրինակով փորձում է ցույց տալ, որ հնարավոր է նաև նոր տեսակի` անվտանգ և ապահով հանքարդյունաբերության զարգացումը:

Հարկ է նշել, որ դեռևս մ.թ.ա. 6-րդ հազարամյակի վերջին Հայաստանի տարածքում զարգացել է հանքարդյունաբերությունը` արտադրվել է պղինձ։ Գունավոր մետաղների ձուլումը Հայկական լեռնաշխարհում հայտնի է եղել մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակներում (Մեծամոր), մշակվել են պղնձի, կապարի, ոսկու հանքավայրեր (մ.թ.ա. 4-3-րդ դդ., Սոթք, Զանգեզուր)։ Պղնձի, արծաթ-կապարի ու ոսկու մշակումը, երբեմն տևական ընդմիջումներով, շարունակվել է միջին դարերում և առավել բարձր զարգացման հասել 18-րդ դարի 2-րդ կեսին, երբ 1763 թ․-ին Ախթալայի արծաթ-կապարի և 1770 թ․-ին Ալավերդու պղնձի հանքավայրերի հիմքի վրա կառուցվել են Ախթալայի արծաթ-կապարի և Ալավերդու, այնուհետև Շամլուղի պղնձաձուլական գործարանները։ 1847-1867 թ․-ին Հայաստանում կառուցվել է 11 պղնձաձուլական գործարան, տարեկան թողարկվել է 275-320 տոննա պղինձ։ 1887 թ․-ից Հայաստանում գործել է ֆրանսիական 3 ընկերություն, որոնցից ամենահզորը՝ «Կովկասյան արդյունաբերական մետալուրգիական ընկերությունը», իրեն միացնելով մյուս 2-ը, պղնձի արդյունաբերությունը կենտրոնացրել է իր ձեռքում։ 1913 թ․-ին Հայաստանի արդյունաբերական համախառն արտադրանքում գունավոր մետաղաձուլության տեսակարար կշիռը կազմել է մոտ 60 %։ 1924-1926 թթ․-ին սկսել են գործել Ալավերդու և Կապանի վերականգնված պղնձաձուլական գործարանները, 1927-1941 թ․-ին կառուցվել են նորերը, ժամանակակից սարքավորումներով հագեցվել գործողները, կատարելագործվել է տեխնոլոգիան։ 1950 թ․-ին շարք է մտել Քանաքեռի ալյումինի գործարանը (ներկայումս՝ «Արմենալ»), 1952 թ․-ին՝ Քաջարանի և Դաստակերտի, 1963 թ․-ին՝ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատները, 1967 թ․-ին՝ Ախթալայի և դեռ կարելի է շարունակել թվարկել: Հասկանանք, եթե մ.թ.ա. 6-րդ դարից սկսած մինչև այսօր Հայաստանի տարածքում գործել ու գործում են տասնյակ հանքեր, ունենք կայուն ներգնա տուրիզմի ոլորտ, որն, ի դեպ, դիտարկվում է, որպես զարգացող ու ամենահեռանկարային ոլորտներից մեկը, և այսօր, Ամուլսարի հանքի մաքսիմալ անվտանգ շահագործումը դիտարկվում է, որպես աղետ, ապա, ինչի մասին է խոսքը: Հարց է առաջանում` արդյո՞ք բնապահպանների ու տեղի բնակչության փոքրաքանակ զանգվածի կողմից պարբերաբար իրականացվող բողոքի ակցիաներն ուղղված են հանքի շահագործման պարագայուն էկոլոգիական աղետների կանխարգելմանը, թե՞ դա նպատակային ծրագիր է, որտեղ, բախվում են պետական ու գործարար ոլորտների շահերը:

Ներկայումս ամբողջ աշխարհում հանքարդյունաբերության ճյուղը շարունակում է ապահովել բարձր ցուցանիշներ տնտեսության այլ ճյուղերի միջին շահութաբերության համեմատ: Ընդհանրապես պահանջարկի տենդենցն աճում է, թեև առաջարկն էլ իր վրա ունի բավականին զսպող գործոններ, որոնք են` նոր հանքավայրերի շահագործման ավելի բարդ պայմանները, միջազգային չափորոշիչներին համապատասխանեցումը, աճում են արդյունահանման ծախսերը և նվազում է օգտակար հանածոների որակը: Միաժամանակ նոր հզոր սուբյեկտներ են հայտնվում շուկայում և աճում է ուշադրությունը հանքահումքային ռեսուրսների նկատմամբ` հատկապես վառելիքաէներգետիկ և մետաղական ռեսուրսների նկատմամբ: Նոր ներդրումները ուղղորդվում են հիմնականում զարգացող երկրների շուկաներ: Հայաստանը ավելի քան ունի այդ ներդրուների կարիքը և ներդրումներն իրականացնելու գրավչությունը: Ինչո՞ւ չզարգանալ:

Հանքարդյունաբերությունը` հանդիսանալով ՀՀ տնտեսության շարժիչ ուժերից մեկը, նպաստունմ է տնտեսության այլ ոլորտների զարգացմանը: Եվ ինչո՞ւ չապահովել տնտեսական աճ` միաժամանակ պահպանելով երկրի բնական գեղեցկությունը, անվտանգությունը, ներդրումներ կատարելով այն համայնքներում, որտեղ արդյունահանումներ են իրականացվում` ապահովելով աշխատուժի պաշտպանվածությունը:

Լենա Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>