ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան
Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան Ազատություն, ազատություն, սենց չի մնա. Վարդան Ղուկասյան (վիդեո) Մարդ խոշտանգող ՔՊ-ական իշխանության ՄԻՊ Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի նիստին Խոշտանգում՝ ՔՊ-ական ձևով. Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ-ից պատգարակով տեղափոխեցին դատարան. «Սեպտեմբերի 1-ից սկսած մինչ օրս նա գոնե մեկ անգամ ոտքի վրա չի եղել» Գյուղական «ռազբոռկա». Արբաթում հեռախոսազանգի պատճառով վիճաբանած տղամարդը իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել, իսկ կռվի մյուս մասնակիցը վնասել է «ՎԱԶ 2107»-ը Էդուարդ Սպերցյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին. նա վնասվածք ունի Անհնարին համարեցի իմ հետագա պաշտոնավորումը որպես ՍԴ փոխնախագահ, շուրջ 6 ու կես տարի անց ունեցանք դարձ ի շրջանս յուր. Էդգար Շաթիրյան

Սամվել Մայրապետյանին անձնական երաշխավորություններով ազատ արձակելու միջնորդությունը դատախազությունը մերժել է

Խոշոր գործարար, կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող Սամվել Մայրապետյանին անձնական երաշխավորություններով ազատ արձակելու միջնորդությունը դատախազությունը մերժել է:

Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանը մի քանի օր առաջ նոր միջնորդություն էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով քննարկել անձնական երաշխավորություններով Սամվել Մայրապետյանին ազատ արձակելու հարցը: Ըստ այդ միջնորդության՝ վստահություն վայելող բազմաթիվ անձինք իրենց մտահոգությունն են հայտնել առանց բավարար հիմքերի եւ առողջական լուրջ խնդիրներ ունեցող Սամվել Մայրապետյանին ազատությունից զրկելու վերաբերյալ:

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը երեկ մեր հարցին ի պատասխան ասաց, որ համապատասխան քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ մերժվել է Սամվել Մայրապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը անձնական երաշխավորությամբ փոփոխելու վերաբերյալ միջնորդությունը, որտեղ կրկին հղում է կատարվել Մայրապետյանի առողջական վիճակին:

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանվում է, որ քրեական դատավարության նույն փուլում կամ քրեական վարույթն իրականացնող նույն մարմնին միջնորդության եւ պահանջի կրկին ներկայացում հնարավոր է, եթե դրանք հիմնավորելու համար բերվում են նոր փաստարկներ, կամ քրեական դատավարության ընթացքում հաստատվել է դրանց բավարարման անհրաժեշտությունը: Մինչդեռ Ս. Մայրապետյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ վերջինիս պաշտպանի կողմից ներկայացված նախորդ միջնորդության համեմատ նման նոր փաստարկներ չեն ներկայացվել: Ընդ որում, օրեր առաջ դատախազությունում հրավիրված Ս. Մայրապետյանի պաշտպանի եւ ներկայացուցչի ընդունելության արդյունքներով ցուցում էր տրվել վարույթն իրականացնող մարմնին Ս. Մայրապետյանի առողջական վիճակի պարզման եւ գնահատման նպատակով դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ, որի արդյունքների հայտնի դառնալուց հետո հնարավոր կլինի անդրադառնալ այդ պատճառաբանությամբ խափանման միջոցի փոփոխման հարցին»,- ասաց Աբրահամյանը:

Այս գործով երեկ ՀՀ ոստիկանության 6-րդ վարչություն է հրավիրվել եւ բացատրություն տվել գործարար Սիլվա Համբարձումյանը: Մեր տեղեկություններով, Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանը դիմել է ոստիկանություն՝ հաղորդելով, որ Համբարձումյանը խախտել է մրցակցության սկզբունքը: ՀՀ ոստիկանությունից երեկ մեր հարցին ի պատասխան հաստատեցին Համբարձումյանի ոստիկանություն հրավիրվելը, նաեւ նշեցին, որ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Սիլվա Համբարձումյանը նոյեմբերի 2-ին տված ասուլիսում Մայրապետյանի անվան հետ կապված նշել է հետեւյալը. «Ես 2008 թվականի փետրվարի 26-ից մինչեւ մարտի 31-ն ունեմ կանխիկացում՝ 14 մլն դրամ, 800 մլն դրամ, եւ փոխանցում: Երբ Մարտի 1-ի գործով սկսել են հետաքրքրվել՝ ովքե՞ր են կանխիկացրել, ովքե՞ր են գումարներ ունեցել, ես դրա համար եմ կանչվել: Ես չեմ գնացել, ինձ կանչել են: Ասել են՝ ինչո՞ւ եք Մայրապետյան Սամվելին 2 մլն դոլար փոխանցել, ես 12:00-18:00-ն մտածել եմ՝ հայտարարություն տա՞մ, թե՞ ոչ: Եթե ոչ, ես էլ հիմա երեւի ուրիշ տեղ կլինեի:

Ինչո՞ւ չասել, եթե իրականություն է դա: Ես հայտարարություն տվեցի՝ այո՛, 2008 թվականին խոշոր գործարք եմ արել արաբների հետ եւ ինձ չխանգարելու համար վճարել եմ դրա համար եւ՛ ՀՀ նախագահին՝ Քոչարյան Ռոբերտին, եւ՛ վարչապետին՝ Սերժ Սարգսյանին, եւ՛ Արմեն Գեւորգյանին: Իսկ Մայրապետյան Սամվելի հետ ես ո՛չ տալիք ունեմ, ո՛չ առնելիք: Մայրապետյանն էստեղ ուղղակի միջնորդ է եղել, ես իր հետ ոչ մի խնդիր չունեմ, մենք առերեսվել ենք, ասել ենք, որ ճանաչում ենք իրար»,- ասել է Համբարձումյանը: Արդյոք այս տվյալների հրապարակումն է առիթ հանդիսացել ոստիկանություն դիմելու՝ ճշտել չհաջողվեց:

Նշենք, որ Սիլվա Համբարձումյանը Սամվել Մայրապետյանի գործով վկայի կարգավիճակ ունի. նա սույն գործի շրջանակներում մի քանի անգամ հարցաքննվել է:

Սամվել Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանը պատասխանել է Armtimes.com-ի մի քանի հարցերին:

- Պարոն Բատիկյան, ճիշտ են արդյո՞ք մեր այն տեղեկությունները, որ դուք եք դիմել ոստիկանություն՝ Սիլվա Համբարձումյանի կողմից սույն գործով որոշ տեղեկություններ հրապարակելու հետ կապված:

- Ես գրություն եմ ուղարկել իրավապահ մարմիններին, ավելի շատ ոչ թե Սիլվա Համբարձումյանի կողմից հանցագործություն կատարելու մասին էր, այլ մրցակցության սկզբունքի խախտման: Մենք ձեռնպահ ենք մնում ինչ-որ երեւույթի մասին խոսել վերլուծելուց, Սիլվա Համբարձումյանը, կարծես թե, փակագծերը բացեց որոշակի առումով: Կոնկրետ գրությունը դրա մասին էր եւ 6-րդ վարչությունը նյութեր է նախապատրաստում:

Ես գտել եմ, որ խախտվել է մրցակցության սկզբունքը, եթե դատավարության մի կողմը պետք է լռի, մյուսը՝ խոսի, հետեւաբար մրցակցության պայմաններում անթույլատրելի է նման բանը:

- Դուք ասացիք, որ Սիլվա Համբարձումյանը որոշակի փակագծեր է բացել, կմանրամասնե՞ք, որ դրվագների մասին է խոսքը:

- Այդպես չեմ հիշում, նոյեմբերի 2-ին եմ նայել ու տեսել, որ կոնկրետ քրեական գործի որոշակի հանգամանքների մասին է ինքը խոսում, որի մասին ես չէի ուզենա հիմա խոսել, քանի որ պարտավորություն է դատավարական նախաքննության գաղտնիք չհրապարակելու:

- Մարտի 1-ի դրվագների մասի՞ն է խոսքը:

- Ոչ, ոչ, իմ պաշտպանյալը Մարտի 1-ի գործով չի առնչվում... հիմա էլի պետք է անդրադառնամ նախաքննության գաղտնիքին, ես չեմ կարող խոսել, ես էլ հավասարվեմ օրենք խախտողներին, չի լինի էդպես:

- Սիլվա Համբարձումյանն ու ձեր պաշտպանյալն առերեսվել են: Քրեական դատավարության օրենսգրքով քննիչը առերես հարցաքննություն կատարում է, եթե երկու կողմերի ցուցմունքների միջեւ կան էական հակասություններ: Կարո՞ղ եք ասել, թե ինչ հարցի շուրջ են եղել հակասական ցուցմունքները:

- Հակասությունները, եթե ասեմ, էլի նախաքննական գաղտնիք պետք է հրապարակեմ: Այդ հակասությունը վերաբերում է հենց քրեական գործի բուն առարկային:

- Մի շարք ԶԼՄ ներկայացուցիչներ, մասնավորապես՝ խմբագիրներ, լրագրողներ, երբ Մայրապետյանին ազատելու խնդրանքով դիմել էին վարչապետին, նշել էին, որ գործով մեկ ցուցմունք կա Մայրապետյանի դեմ: Եթե այդ եւ այլ տվյալներ նախաքննական գաղտնիք են, որտեղի՞ց տեղեկություն այն մասին, թե գործով ինչ ցուցմունքներ կան:

- Ես կարծում եմ՝ ենթադրություններ են, որովհետեւ շատ բան նախաքննության ընթացքում ենթադրությունների հիման վրա է կառուցվում բոլոր կողմերից՝ ե՛ւ մեղադրանքի, ե՛ւ պաշտպանության, ենթադրություններ կատարվում կոնկրետ վարկածի վերաբերյալ:

- Ձեզ հայտնի՞ է բացի Սամվել Մայրապետյանից գործով, կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող այլ անձինք կա՞ն:

- Ճիշտն ասած՝ չգիտեմ:

Հիշեցնենք, որ Սամվել Մայրապետյանը կալանավորվել է հոկտեմբերի 9-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311 հոդվածի հատկանշներով (Կաշառք ստանալուն օժանդակելը): Առաջադրված մեղադրանքում խոշոր գործարարն իրեն մեղավոր չի ճանաչում:

Աղբյուր՝ Armtimes.com 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>