Ո՞ւմ են խանգարում ռուս սահմանապահները Հայաստանում (տեսանյութ) Երևանում տրանսպորտի գներ․ ի՞նչ են առաջարկում ՔՊ-ն և «Մայր Հայաստանը»․ Ինֆոգրաֆիկա Թուրքիայի և Ադրբեջանի քանի՞ քաղաքացի է բնակարան ձեռք բերել Հայաստանում 2023 թվականին
22
Երևանում տրանսպորտի ուղեվարձը պետք է նվազի մինչև 25 դրամ․ «Մայր Հայաստանի» առաջարկը (տեսանյութ) Ոչ մի աթոռ հավերժ չէ, յուրաքանչյուր ոք կրելու է իր բաժին պատասխանատվությունը․ «Որդիների կանչ» Արմեն Գիրգորյանը Ներքին Հանդի միջադեպի մեղքը գցել է ռուսների վրա (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի օլիգարխացումը. ինչու է ՔՊԿ-ն թանկացնում քաղաքային տրանսպորտը և ինչ է առաջարկում «Մայր Հայաստանը» (տեսանյութ) Փաշինյանի քաղաքականության նպատակը ՀՀ-ից ռուսներին դուրս հանելն է. Հրանտ Բագրատյանը հեռակա է մասնակցում հանրահավաքին Կարող է ժամանակ գա, որ իրենք անտեսված դառնան. շատ տհաճ է քաղաքացուն արհամարհելը. Անհետ կորածների ծնողների բողոքի ակցիան (տեսանյութ) Միջազգային հանրությունը այլ կերպ է գնահատում ռուսների հաջողությունն Ավդեևկայում, Փաշինյանը՝ այլ կերպ, բայց դա ունի իր պատճառները Նահանջ չկա, ու պետք է կանգնեցնել երկրի, Հայրենիքի այս գահավիժումը․ ընդդիմադիր պատգամավորները Արմավիրում էին Դավաճանված Հայրենիք... հանդուրժվող ուրացող-պարտվողականների իշխանություն կամ 3 լուսանկար Ուկրաինայի հարցում Ռուսաստանի և Հայաստանի դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են. Պեսկով Պատերազմ Արցախում
Երևանում տրանսպորտի ուղեվարձը պետք է նվազի մինչև 25 դրամ․ «Մայր Հայաստանի» առաջարկը (տեսանյութ) Ոչ մի աթոռ հավերժ չէ, յուրաքանչյուր ոք կրելու է իր բաժին պատասխանատվությունը․ «Որդիների կանչ» Արմեն Գիրգորյանը Ներքին Հանդի միջադեպի մեղքը գցել է ռուսների վրա (տեսանյութ) Ե՞րբ եք հասկանալու` դուք միայն Նիկոլի զուգահեռ դասարանցին չեք․ Լրագրողը՝ ՆԳ նախարարին Հայաստանը դարձրել են ուտելիք, դրել են սեղանի վրա. Թևան Պողոսյան (տեսանյութ) Ո՞ւմ են խանգարում ռուս սահմանապահները Հայաստանում (տեսանյութ) Փաշինյանն առաջարկել է բուհերի ազատված շենքերը վարձակալության տալ և եկամուտն ուղղել «Ակադեմիական քաղաքի» ֆինանսավորմանը Ադրբեջանցի ռազմական հանցագործ Քամիլ Զեյնալլին ազատ է արձակվել Գարիկ Գալեյանի տնային կալանքը ևս երկու ամսով երկարաձգվեց Նիկոլ Փաշինյանը՝ հին ու նոր օլիգարխիայի արանքում Նիկոլ Փաշինյանի օլիգարխացումը. ինչու է ՔՊԿ-ն թանկացնում քաղաքային տրանսպորտը և ինչ է առաջարկում «Մայր Հայաստանը» (տեսանյութ) Ում բռնում` հերոսացնում է Մենք ցանկանում ենք նորից դուրս գալ եզրափակիչ․ Մխիթարյան Այսօր նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Մակրոնի հետ Երևանում տրանսպորտի գներ․ ի՞նչ են առաջարկում ՔՊ-ն և «Մայր Հայաստանը»․ Ինֆոգրաֆիկա Որդու զոհվելուց հետո արտագնա աշխատանքից վերադարձած հորը 370.000 դրամ հարկել են Շուտով Փաշինյանը իր դաշնակիցների կողմից հայտարարվելու է Ռուսաստանի գործակալ. Արա Վարդանյան (տեսանյութ) Թուրքիայի և Ադրբեջանի քանի՞ քաղաքացի է բնակարան ձեռք բերել Հայաստանում 2023 թվականին Արցախի ԱԺ պատգամավորները ակտիվ հանդիպումների մեջ են տարբեր կառույցների հետ 138 հոգի պատրաստ է մեքենայի գոլդ համարի համար նվազագույնը 50 հազար դոլար վճարել ՀԱՊԿ-ը պատրաստ էր խաղաղապահ առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ՔՊ-ականները խուսափում են Փաշինյանի հետ ամենօրյա անմիջական շփումներից Անկեղծ զրույց՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների հետ. «Կարճ ասած» (տեսանյութ) Արցախը օկուպացրել են Ադրբեջանի զինված ուժերը, իսկ Հայաստանը՝ Ալիևի կամակատար քաղաքական ուժը. Աշոտյան Արթուր Չախոյանն ուղիղ եթերի ժամանակ հարձակման է ենթարկվել․ հարձակվողներից մեկի ձեռքին կացին կար․ 18+ «Մենք չենք գնում ոչ մի կողմ, մեզ տանում են, որովհետև ոչ թե սուբյեկտ ենք, այլ օբյեկտ». «Փաստ» Հայաստանում հայտնաբերվել է 50 մլն տարեկան ծովային ոզնի (տեսանյութ) Փաշինյանի քաղաքականության նպատակը ՀՀ-ից ռուսներին դուրս հանելն է. Հրանտ Բագրատյանը հեռակա է մասնակցում հանրահավաքին Ավինյանը վախենում է․ նա լավ գյուղապետ կաշխատի․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Արդյոք Հայաստանը զորք կուղարկի Ուկրաինա՝ Կիևին օգնելու համար (տեսանյութ)

Սամվել Մայրապետյանի կնոջ նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Գ.Ք-ն իր ամուսնու՝ գործարար Ս.Մ-ի հետ համակատարմամբ, 2011 թվականին օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ծագում ունեցող գումար։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ 2002 թվականի դեկտեմբերի 5-ին Գ.Ք-ն և Ս.Մ-ն հիմնադրել են «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերությունը։

Ընկերության 50 տոկոս բաժնեմասը գրանցվել է Գ.Ք-ի, իսկ մյուս 50 տոկոսը՝ Ս.Մ-ի անվամբ։ 2004 թվականի հոկտեմբերի 25-ին Սամվել Մայրապետյանը և Գոհար Քյալյանը ձեռք են բերել 1995 թվականի փետրվարի 15-ին հիմնադրված «Պրոգրես-Արմենիա» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասերը՝ յուրաքանչյուրը 50-ական տոկոսի չափով։ Ս.Մ-ն, 2004 թվականից մինչև 2011 թվականն ընկած ժամանակահատվածում, «Պրոգրես-Արմենիա» և «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերությունների կողմից Երևան քաղաքի Բայրոնի 3, Աբովյան 8, Պուշկինի 38/1, Հյուսիսային պողոտա 3 և 5 հասցեներում բազմաբնակարան շենքերի կառուցման և դրանց օտարման ոլորտներում իրականացված ձեռնարկատիրական գործունեության ընթացքում, հարկային մարմնին ներկայացրած հաշվարկներում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու եղանակով պետական բյուջե չի վճարել 8 մլրդ դրամ հարկ։

Հարկերի չվճարման արդյունքում առաջացած հանցավոր ծագում ունեցող գումարին օրինական տեսք հաղորդելու, դրա ծագումն ու բնույթը թաքցնելու նպատակով՝ Գ.Ք-ն Ս.Մ-ի հետ համակատարմամբ, վերոնշյալ 8 մլրդ դրամ հանցավոր ծագում ունեցող գումարից 378 մլն 176 հազար դրամին համարժեք 760 հազար եվրոն ներդրել է 2011 թվականի նոյեմբերի 25-ին Սլովակիայի Հանրապետությունում հիմնադրված և իրեն ու ամուսնուն պատկանող «Արեգ» ՍՊ ընկերությունում: Ընկերության անվամբ ձեռք են բերվել Սլովակիայի Հանրապետությունում գտնվող 50 հազարից մինչև 80 հազար եվրո շուկայական արժեքով «LEXUS ES300H» մակնիշի տրանսպորտային միջոց և 17 միավոր անշարժ գույք:

Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 10-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Գ.Ք-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելը (փողերի լվացումը))։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan