Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել Պատերազմ Արցախում
Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում

Ադրբեջանին ուզում են դարձնել ՀԱՊԿ- ի անդամ . Իսկ ի՞նչ է մտածում այդ կապակցությամբ Հայաստանի իշխանությունը. Տեսանյութ

Աստանայում ընդունված վերջին որոշումները ցույց են տալիս, որ ընթանում է ինտենսիվ գործընթաց Ադրբեջանին ՀԱՊԿ-ի անդամ դարձնելու վերաբերյալ: Ընդ որում, այս գործընթացը ընթանում է մի քանի ուղղություններով: Նախ դրա մեջ ակտիվորեն շահագրգռված են Բալառուսն ու Ղազախստանը: Մոսկվան իր հերթին նույնպես դեմ չէ: Եվ եթե բոլոր կողմերը մեկ կոնսոլիդացված կարծիքի գան, ապա Հայաստանի տեսակետը ոչ մեկին հետաքրքիր չի լինի:

Ինչ վերաբերվում է Ադրբեջանին, ապա նա ուզում է հասկանալ, թե ինչի դիմաց է նա դառնալու այդ կառույցի անդամ: Իր ուզածը հասկանալի է, և այն վերաբերվում է ղարաբաղյան խնդրի լուծմանը:

Սակայն հայաստանյան վերջին իրադարձությունների հետ կապված, կտրուկ մեծացել է Ադրբեջանի դերն ու նշանակությունը ՀԱՊԿ անդամ երկրներում: Հայաստանը այստեղ սկսել է ընկալվել որպես օտարածին մարմին: Հայաստանին սկսել են չվստահել ոչ միայն Բելառուսում ու Ղազախստանում, այլև Ռուսաստանում: Այդ երկրի փորձագիտական շրջանակները մեծամասամբ սկսել են հետևյալ հարցադրումն անել՝ «Չափից դուրս թանկ չի՞ նստում արդյոք Հայաստանի պահանջները Մոսկվայի վրա»:

Ավանդական այն ձևակերպումները, թե Հայաստանը Մոսկվայի գլխավոր գործընկերն է տարածաշրջանում, սկսել է ավելի քիչ հոլովվել ռուսական քաղաքական վերնախավում: Այստեղ նկատում են, որ Ադրբեջանը ավելի ռազմավարական դիրք ունի, քան Հայաստանը, մյուս կողմից Բաքուն, դիվերսիֆիկացնելով իր կապերը Իրանի, Թուրքիայի, Վրաստանի, ԱՄՆ-ի հետ, Մոսկվայի հետ հարաբերություններում դիրքային առավելություններ է ստացել, որպես ուժեղ խաղացող: Մինչդեռ Հայաստանը բոլոր այս ուղություններով զգալիորեն զիջում է Բաքվին: Դա էլ էր քիչ, հիմա էլ իր ներքին քաղաքականությամբ լուրջ կասկածներ է սկսել առաջացնել Մոսկվայի մոտ:

Խաչատուրովի պատմությունը, հետո Քոչարյանի կալանովորումը մետաֆիզիկական ազդեցություն են թողել ռուսական վերնախավի վրա:

«Այսպիսի գավառական ու պարզունակ մոտեցումները կարող են համբերության բաժակը լցնել Պուտինի մոտ»,-  մտերմիկ զրույցների ժամանակ նշել էր Կրեմլին մոտ կանգնած ազդեցիկ գործիչներից մեկը: «Մի՞թե չեք հասկանում, որ մազից եք կախված, և եթե Մոսկվան վերջնական որոշում կայացնի, այլևս ձեր համար հետդարձի ճանապարհ չի մնա»,- ամփոփել էր միտքն այդ գործիչը:

Մոսկվայում հատկապես հիվանդագին են ընկալում այն հանգամանքը, որ հայաստանյան քաղաքական դաշտում անչափ մեծ դեր են սկսել խաղալ արևմտամետ ուժերը: Թեև խոստովանում են, որ այս հարցում զգալի մեղքը նաև իրենցն է: Չէր կարելի բոլոր կարկանդակները պահել մեկ զամբյուղի մեջ, և ահա նրանք քաղում են այն պտուղները, որ ցանել են:

Այն հիմնավորումը, որ Փաշինյանը հակառուսական գործիչ չէ, նրանց ամբողջովին չի համոզում: Նրանք Փաշինյանի մեջ տեսնում են անկանխատեսելիության մեծ պոտենցիալ: Եվ որպեսզի այդ կասկածները չխորանան, Փաշինյանից պահանջվելու է մեծ ջանքեր, և քանի դեռ մենք չունենք անվտանգության ապահովման այլընտրանքային տարբերակներ, ինչքանո՞վ է խելամիտ՝ նոր հիմքերը չստեղծած, քանդել հին կապերը:

Ի վերջո, այս ամենը կարող է ավարտվել ազգային աղետով, եթե որոշ մարդիկ իրենց նեղ ամբիցիաները շարունակեն վեր դասել երկրի շահերից:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>