Սա քաղաքական հետապնդում է Քաղաքական կյանքին փոխարինում է հանրային կյանքը. Վահե Հովհաննիսյան Սպառված իշխանության ախտանիշը. Սուրեն Սուրենյանց
5
Օգոստոսի 6-ին` ժամը 12։00-ին ԲԴԽ շենքի դիմաց կանցկացվի ակցիա՝ Արեգնազ Մանուկյանի գործով վերաքննիչ բողոքի քննության ձգձգման վերաբերյալ։ Որ էդ երեխան գա մորը տեսնի, դրանից արդարադատությունը կտուժի՞. Արթուր Խաչատրյանը՝ Արեգնազ Մանուկյանի մասին Փաշինյանը պանիկայի մեջ է․․․ մինչև տարեվերջ կատաստրոֆա է սպասվում․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ես բարեգործություն անում էի, երբ Փաշինյանը սեղանների տակով վազվզում էր այս կողմ-այն կողմ, իրեն հովանավորներ էր ման գալիս. Ս. Կարապետյան Արեգնազ Մանուկյանը քաղբանտարկյալ է Եթե Վերաքննիչը չփոխի Արեգնազ Մանուկյանի կալանքը, 14-ամյակը աղջիկն առանց մոր պիտի դիմավորի․ փաստաբան Ինչու են աղմկում Գեբելսի հոգեզավակները Մարզիչներն աշխատավարձ չեն ստանում, իսկ երեխաները դրսում են մարզվում.«Մուլտի Գրուպ»-ի աշխատակիցները կրկին ակցիա են անում «Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար առաջադրեց Արամ Վարդևանյանի թեկնածությունը Կառավարությունը վաղը կպատասխանի «Մուլտի գրուպի» աշխատակիցներին, սակայն ակցիայի մասնակիցները դեռ չեն ցրվում Պատերազմ Արցախում
«Մուլտի Ուելնես»-ը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին «Դավաճան, լրտես» Դե Գոլն ու պատմության դատավճիռը Սա քաղաքական հետապնդում է Օգոստոսի 6-ին` ժամը 12։00-ին ԲԴԽ շենքի դիմաց կանցկացվի ակցիա՝ Արեգնազ Մանուկյանի գործով վերաքննիչ բողոքի քննության ձգձգման վերաբերյալ։ Պարո՛ն Ալեքսանյան, ճի՞շտ եմ հասկանում, որ դուք 3-4 տարեկան հասակում ընկերուհու հետ մտել եք սրճարան և այնտեղ հաստավիզ ախրաննիկներ են եղել. Ֆարմանյանը՝ Ալեքսանյանին Որ էդ երեխան գա մորը տեսնի, դրանից արդարադատությունը կտուժի՞. Արթուր Խաչատրյանը՝ Արեգնազ Մանուկյանի մասին Մի՞թե հայ ժողովուրդը կշարունակի մնալ թմբիրի մեջ, եթե Փաշինյանը բանտարկի Գարեգին Երկրորդ Կաթողիկոսին. Սասունյան Քաղաքական կյանքին փոխարինում է հանրային կյանքը. Վահե Հովհաննիսյան Ստեփանավանում ՔՊ-ն ռևանշի է պատրաստվում. «Հրապարակ» ՌԻԱ «Դաղստան». Կանխվել է Դաղստան անօրինական հայկական արտադրանքի ներմուծման փորձը Սպառված իշխանության ախտանիշը. Սուրեն Սուրենյանց Ներկայիս քաղաքական իրավիճակը վերքաղաքական մեթոդոլոգիայով. ինչու հայերը, կոլեկտիվ մտքի առումով, չունեն ոչ խիղճ, ոչ բանականություն Ինչու՞ են կառուցապատողները սպառնում սնանկությամբ․ Արփինե Հովհաննիսյան Երևանում սուպերմարկետների ցանցի տնօրենի անշնչացած մարմինն են գտել «Հրապարակ». Արմեն Մելիքբեկյանը փոշմանե՞լ է «Հրապարակ». Պապիկյանի հետ կոշտ զրույց է կայացել. նույնիսկ մտադրություն ուներ Ալեն Սիմոնյանի ճակատագրին արժանացնել «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» դեմ առաջին խաղում Սեփականության իրավունքը քաղաքական խաղալիք չէ. Ռոբերտ Ամստերդամ Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի ժամկետը երկարացվել է մեկ ամսով Նույնիսկ եթե Ծառուկյանը կորցնի բազմաթիվ բիզնեսներ ու առողջությունը, համոզված եմ՝ չի ափսոսա Փաշինյանին ընդդիմանալու համար. Աբովյան Սա կոչվում է рейдерский захват․ Դավիթ Ղազինյանը Ռոմանոս Պետրոսյանին ուղիղ եթերում բանավեճի հրավիրեց Ակնհայտ է, որ Տիգրանաշենն իրենց համար անկլավ է. Աննա Գրիգորյան «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ԱԺ փոխնախագահի պաշտոնում Հայկ Կոնջորյանի ընտրության քվեարկությանը Փաշինյանը պանիկայի մեջ է․․․ մինչև տարեվերջ կատաստրոֆա է սպասվում․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գժի տե՞ղ եք դնում մարդկանց. Լևոն Քոչարյանը՝ ՔՊ-ին Ես բարեգործություն անում էի, երբ Փաշինյանը սեղանների տակով վազվզում էր այս կողմ-այն կողմ, իրեն հովանավորներ էր ման գալիս. Ս. Կարապետյան Լիպարիտ Դրմեյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի վարույթ է ընդունվել Փաշինյանի հերթական կանգառը՝ Չոլպոն-Ատա. Ի՞նչ սպասել ԵԱՏՄ վարչապետների հանդիպումից «Հրապարակ». Կարծես թշնամու դիրք են գրավել՝ արագ պոկեցին հին անունը, նորը փակցրին, դրոշներն էլ իջեցրին Ցուցադրական վարագույրից անդին. 25 օր առաջնագծում. «Հետք»

Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է հիմնահատակ nչնչացման վտանգի տակ. ահազանգ

Ահազանգ. Արցախի խորհրդանիշ Մենք ենք մեր սարերը հուշարձանը գտնվում է հիմնահատակ ոչնչացման վտանգի տակ։

Այս մասին գրել է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը։

««Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը, որը հայտնի է նաև որպես «Տատիկ-պապիկ» (արևմտահայերեն՝ Մամիկ և Պապիկ), հայկական ինքնության, պատմական հիշողության և մշակութային ժառանգության խորհրդանշական կոթողներից է։ Այն ստեղծվել է 1967 թվականին՝ քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի և ճարտարապետ Յուրի Հակոբյանի կողմից։ Կարմիր տուֆից կերտված, շուրջ 9 մետր բարձրությամբ այս հուշարձանը տեղադրված է բլրի գագաթին՝ խորհրդանշելով արցախյան հողի և ժողովրդի միջև անքակտելի, արյունակցական կապը։

Քանդակը ներկայացնում է ավանդական տարազով տարեց արցախցի ամուսինների՝ ուս-ուսի կանգնած, հպարտ ու անսասան կեցվածքով։ Այն չունի պատվանդան, կարծես բխում է հենց հողից՝ մարմնավորելով ժողովրդի խոր արմատներն ու անքակտելի կապը հայրենիքի հետ։ Պատահական չէ, որ այս ստեղծագործությունը միջազգային հարթակներում ևս արժանացել է բարձր գնահատականի՝ ներկայացվելով իտալական Կարարա քաղաքում կազմակերպված հեղինակավոր ցուցահանդեսում և ճանաչվելով որպես համաշխարհային մշակութային արժեք։

Սակայն հուշարձանի պատմությունը չի սահմանափակվում միայն մշակութային ձեռքբերումներով։ Դեռևս խորհրդային տարիներին այն բախվել է քաղաքական դիմադրության՝ Սովետական Ադրբեջանի ղեկավարության բացահայտ ընդդիմության պայմաններում։ Չնայած այդ ճնշումներին, հուշարձանը կանգնեցվեց՝ դառնալով ոչ միայն արվեստի, այլև դիմադրության խորհրդանիշ։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողություններից և դրան հաջորդած Արցախի ամբողջական բռնազավթումից ու արցախաայության բռնի տեղահանումից ընդամենը օրեր անց՝ սեպտեմբերի 29-ին, ադրբեջանական ուժերը Ստեփանակերտի բռնազավթման օրը հուշարձանի վրա տեղադրեցին Ադրբեջանի դրոշը՝ ցուցադրաբար ոտնահարելով դրա պատմամշակութային նշանակությունը։

2024 թվականի նոյեմբերին սոցիալական ցանցերում տարածված լուսանկարներն ու տեսանյութերը փաստեցին նորանոր վանդալիզմի դեպքեր․ հուշարձանի ինչպես առջևի, այնպես էլ հետևի հատվածներում արձանագրվել են վնասներ և հայատյաց, վիրավորական գրություններ։ Վնասվել է նաև հուշարձանի շրջակայքը։ Միևնույն ժամանակ, ադրբեջանական պաշտոնական և ոչ պաշտոնական շրջանակներում ակտիվորեն շրջանառվում են հուշարձանի ամբողջական ոչնչացման վերաբերյալ հայտարարություններ։

Հատկանշական է, որ նմանատիպ սցենար արդեն իսկ կիրառվել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու և Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի նկատմամբ, որոնց ավերմանը նախորդել էին նույնաբովանդակ քարոզչական հրապարակումներ։ Այս հանգամանքը հիմնավոր մտահոգություն է առաջացնում, որ «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը կանգնած է նույն ճակատագրի առջև»,-գրել է նա։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>