Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան
18
Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Պատերազմ Արցախում
Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի

Ցուցադրական վարագույրից անդին. 25 օր առաջնագծում. «Հետք»

«Հետքը» գրում է. «Որպեսզի հասկանաս, թե ինչ վիճակում է մեր բանակն այսօր, պետք չէ լսել զեկույցներ, հիանալ ռազմական շքերթներով. բավական է ստանալ 25-օրյա վարժական հավաքների ծանուցագիր ու գնալ դիրքեր։

Հունիսի 10-ին՝ ժամը 12:00-ին, ես ներկայացա զինկոմիսարիատ։ Բոլոր անհրաժեշտ թղթերը հանձնելուց հետո դուրս եկա զինկոմիսարիատի շենքից և սպասեցի մեկնելուն։ Երեք ժամ սպասելուց հետո վերջապես դուրս եկավ զինկոմիսարիատի ղեկավարն ու ասաց, որ սխալվել են՝  երեք մարդու ավել են ծանուցագիր տվել։ 

Այս «անսպասելի» խոստովանությունը հանգեցրեց տևական բանակցությունների։ Մոտ մեկ ժամ տևած բանակցություններից հետո զինկոմիսարիատի ղեկավարին հաջողվեց երեք հոգու համոզել և տուն ուղարկել։ Մնացածներս շարժվեցինք դեպի զորամասերից մեկը՝ զենք ու հանդերձանք ստանալու և ըստ ստորաբաժանումների բաշխվելու։ 

Թե որքան անարդյունավետ էր տեղի ունենում հաստիքների բաշխումը՝ դժվար է նկարագրել բառերով։ Պատկերացրեք, պետությունը ծախսում է մեծ գումարներ ժամկետային զինվորին կես տարի ուսումնական զորամասում զինվորական մասնագիտություն սովորեցնելու համար։ Հետո այդ զինվորը ևս 1.5 տարի հմտանում է իր մասնագիտության մեջ։ Ծառայությունն ավարտելուց 3-4 տարի անց նա գալիս է վարժական հավաքի՝ ակնկալելով, որ կվերհիշի ստացած գիտելիքները։ Սակայն զորամասում որոշում են նրան նշանակել մի հաստիքի, որին ընդհանրապես  ծանոթ չէ: Այս մոտեցումը ցույց է տալիս, որ վարժական հավաքների իրական նպատակը ոչ թե մասնագիտորեն պատրաստ և մարտունակ մոբիլիզացիոն ռեսուրսի ստեղծումն է, այլ պարզապես անհրաժեշտ մարդկային քանակի ապահովումը, որպեսզի նրանք իրականացնեն մարտական հերթապահություն։ Այս իրավիճակում, ինքներդ դատեք, թե որքանով էր արդարացված պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամկետի կրճատումը։ 

Նախքան մարտական դիրքեր տեղափոխվելը, որոշ ժամանակ անցկացրեցինք զորավարժարաններից մեկում տեղակայված վրանային ավանում։ Այնտեղ առկա կենցաղային խնդիրները՝ ջրի անբավարարությունը, վրանների վիճակը և այլն, մի կողմ եմ թողնում, քանի որ դրանք ոչինչ էին այն խնդիրների համեմատ, որ կային մարտական դիրքերում։

Եվ ահա, վերջապես, հունիսի 19-ին բարձրացանք մարտական դիրքեր։ Մինչև դիրքեր գնալը մեզ տարել էին ՊՆ-ի կողմից վերջերս ակտիվ գովազդվող ամրաշինական կառույցները ցույց տալու։ Զորքի մի մասն անկեղծորեն կարծում էր, որ մենք էլ նմանատիպ կահավորմամբ դիրքերում ենք իրականացնելու մարտական հերթապահությունը։ Բայց ցավալի իրականությունն այն է, որ առաջնագծում գտնվող մարտական դիրքերը, որտեղ հենց այս պահին էլ հերթապահում են զինվորները, չնչին նմանություն ունեն գովազդվող ամրաշինական կառույցների հետ։ 

Մեր դիրքը գտնվում էր հակառակորդի անմիջական նշանառության տակ։ Այնտեղ չկային ոչ թաքստոցներ, ոչ շելեր, ոչ էլ անգամ տարրական աղվեսափոսեր՝ հրետանային հարվածներից պատսպարվելու համար։ Հավանական հարձակման դեպքում այնտեղից ողջ դուրս գալը գրեթե անհնար կլիներ։ 

Մեր դիրքում խոշոր տրամաչափի որևէ զինատեսակ չկար, անգամ «Կալաշնիկով» գնդացիր չունեինք։ Փոխարենն ունեինք այդ գնդացիրների համար նախատեսված փամփուշտներ։ Նռնականետ նույնպես չունեինք, բայց ունեինք նռնականետի արկեր։ Ապշեցուցիչ էր նաև այն, որ դիրքում ունեինք 5.45 մմ-անոց փամփուշտներ, որոնք նախատեսված են AK–74-ի համար, բայց, ցավոք, մենք չունեինք AK–74 ինքնաձիգներ։ 

Աբսուրդը շարունակվում էր նաև անձնակազմի հաստիքացուցակում․ դիրքում կային ապահովման ջոկատի երկու հրամանատար, «Կորդ» խոշոր տրամաչափի գնդացրի հաշվարկ՝ առանց «Կորդ»-ի, և ԱԹՍ ջոկ՝ առանց ԱԹՍ-ի։

Առանձին պատմություն է զենքի խնամքը։ Մեզ տրամադրել էին լրիվ նոր վիճակում գտնվող AK-103 ինքնաձիգներ։ Սակայն դիրքում անցկացրած 14 օրից 12-ի ընթացքում կամ մառախուղ էր, կամ անձրև, կամ էլ՝ կարկուտ։ Զենքերը ժանգոտում էին, իսկ մեզ չէին տրամադրել զենք մաքրելու համար նախատեսված յուղ։ Զենքի յուղը դիրք հասավ միայն 11-րդ օրը։ Փորձեցինք մաքրել, բայց կային հատվածներ, որոնցից ժանգն այդպես էլ չանցավ։  

Մեր դիմաց գտնվող ադրբեջանական դիրքը մոտ 150 մետր հեռավորության վրա էր։ Երբեմն գիշերները ադրբեջանցիները մեծ լապտերով թարթող լույս էին գցում մեզ վրա՝ փորձելով ճնշել կամ սադրել մեզ։ 

Այն ամենը, ինչ տեսա մեր խմբին վստահված դիրքերում 25-օրյա վարժական հավաքի ընթացքում, փաստում է, որ բանակի խնդիրները խորն են ու համակարգային։ Մեզ պետք են անվտանգ խրամատներ, ճիշտ բաշխված հաստիքներ ու տարրական զենքի յուղ՝ հենց այսօր։ Ցուցադրական վարագույրը վաղ թե ուշ բացվում է։ Եւ ավելի լավ է, որ այն պատռվի սեփական սխալներն ընդունելիս, այլ ոչ թե հերթական ռազմական բախման պահին։ 

…Իսկ վերջում մի «փոքր դետալի» մասին. մեզ վստահված դիրքերից և ոչ մեկում անգամ կացին չկար փայտ կոտրելու համար, իսկ բարձունքում ցուրտ էր»։ 

Լուսանկարը՝ «Հետքի» արխիվից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>