Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան
18
Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Պատերազմ Արցախում
Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի

Ինչու են աղմկում Գեբելսի հոգեզավակները

Քաղաքագետ Դերենիկ Մալխասյանն անդրադարձել է փաշինյանական քարոզիչների զազրախոսություններին.
«Կարկառուն ՔՊ-ականները գերազանց յուրացրել են նացիստական քարոզչության գլխավոր տեսաբան Յոզեֆ Գեբելսի հայտնի սկզբունքը․ որքան մեծ է սուտը, այնքան մեծ է հավանականությունը, որ մարդիկ կհավատան դրան։
Անդրանիկ Թևանյանի անվան շուրջ ՔՊ-ականները փչում են ոչ թե մեծ, այլ շատ մեծ ստով լցված քարոզչական փուչիկ։ Ալեքսանյան Վահագնը, որպես կարկառուն ՔՊ-շնիկ, այս անգամ էլ ԱԺ ամբիոնից կրկին շահարկել է Անդրանիկ Թևանյանի շինծու քրեական գործը։
Ասել է թե՝ անում է հենց այն, ինչի նպատակով էլ կարվել է այդ, այսպես կոչված, քրեական գործը։ Այն է՝ շինծու գործ սարքել, որպեսզի տարատեսակ ամբիոններից հղում անեն անշնորհք կերպով կարած-կարկատած այդ քրեական գործին և փորձեն վարքաբեկել Անդրանիկ Թևանյանին։
Սրանք այնքան են վախենում և զգուշանում Անդրանիկ Թևանյանից, հետևաբար նաև «Մայր Հայաստանից», որ անգամ Անդրանիկ Թևանյանին ու Արեգնազ Մանուկյանին բանտարկելուց հետո առիթ բաց չեն թողնում բանսարկություններով ու բամբասանքներով խաղալու նրանց հեղինակության հետ։
Ես հասկանում եմ Փաշինյան Նիկոլի վախերը Անդրանիկ Թևանյանից, բայց այդ վախերը ԱԺ ամբիոնից Ալեքսանյան Վահագնի բերանով արտահայտելը նրանց չի փրկի քաղաքական գահավիժումից։ Հնարավոր չէ ստով հավերժ մոլորեցնել հանրությանը։
Անդրանիկ Թևանյանը պահանջել է անցկացնել բաց դատավարություն, վերացնել, այսպես կոչված, պետական գաղտնիքով սահմանափակված քրեական գործի հրապարակայնության արգելքը։
Ցանկության դեպքում ՔՊ-ականների համար դժվար չէ դատաիրավական համակարգին հրահանգել, որպեսզի գործընթացին հրապարակային բնույթ տան։ Եթե դուք չեք վախենում Անդրանիկ Թևանյանի դեմ կարված քրեական գործի մանրամասների հրապարակայնացումից, ապա հենց հիմա պետք է հրահանգեք այդ շինծու գործի մանրամասները դարձնել հանրային սեփականություն։
Պետք չէ նվնվալ, թե դատական իշխանությունն անկախ է։ Անկախ դատական համակարգի դեպքում ԲԴԽ նախագահի պաշտոնից մարդկանց ՍՄՍ-ով չեն ազատում, իսկ դատավորներին «պատերի տակ վնգստացող» որակումներ չեն տալիս։ Բացի այդ, կա՞ արդյոք Հայաստանում դատավոր, որը Փաշինյան Նիկոլի ասածը չանի։
Առաջ ընկնելով՝ ասեմ, որ դուք այդքան համարձակություն չունեք հրապարակայնացնելու Անդրանիկ Թևանյանի դեմ կարված շինծու քրեական գործի մանրամասները, որովհետև կարող է պարզվել, որ այն վերից վար կեղծիք է, և դուք ոչ միայն այդ կեղծիքով բանտարկել եք Անդրանիկ Թևանյանին ու Արեգնազ Մանուկյանին, այլ նաև, հղում անելով այդ կեղծիքին, տարբեր ամբիոններից բարբաջում եք՝ մարդկանց սևացնելու նպատակով։
Բայց հիասթափեցնեմ․ ձեր կողմից տարվող հակաքարոզչությունն իրականում շատերի համար կարևոր ցուցիչ է, թե ով է Փաշինյան Նիկոլի իրական գաղափարաքաղաքական հակառակորդը։
Մի քիչ համբերեք․ կա քարեր նետելու ժամանակ, և կա քարեր հավաքելու ժամանակ»։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>