Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան
18
Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Պատերազմ Արցախում
Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի

Քաղաքական կյանքին փոխարինում է հանրային կյանքը. Վահե Հովհաննիսյան

«Ես այն գծի վստահ կողմնակիցն եմ, որ Հայաստանում այսօր չկա քաղաքական կյանք, քաղաքական պրոցես։ Ակնհայտ պատճառներով. չկա դրա պահանջարկը, չկա քաղաքական միտք՝ ո´չ դոմինանտ, ո´չ այլընտրանքային, և չկան դրա պայմանները։ Դրա փոխարեն, այնուամենայնիվ, կա ինչ-որ այլ բան, ասենք՝ հանրային կյանք։ Հանրային կյանք եղել է նույնիսկ համակենտրոնացման ճամբարներում։ Հանրային կյանքն ունի իր այլ՝ գրված և չգրված օրենքները, սխալների ու առողջացման իր հնարավորությունները»,-գրում է «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը։

Նա մանրամասնում է.

«Այս իմաստով անազատության մեջ գտնվողներն իրենց խոսքով և դերակատարությամբ հանրային կյանքի կարևորագույն մասն են։ Ես այսօր կբերեմ մեկ հոգու օրինակ՝ Գ. Ծառուկյանի, որը նույնիսկ թվային մոնիտորինգով հանրային կյանքում ամենաբարձր ցուցանիշն ունի։ Ակնհայտ է, որ նրա հանրային խոսքը (շեշտում եմ՝ ոչ քաղաքական) ընդգծված արժեքավոր է, և այդպես լինելու է երկար ժամանակ, որովհետև հանրության մեջ ինքը կա՝ իր արածով, կենսագրությամբ, իր տեսակով։ Պարզ ասած՝ ինքը Հայաստանի Հանրապետության անբաժանելի մասն է։

Չես կարող ասել «Ծառուկյան չի եղել»։ Իսկ եթե չես կարող այդպես ասել, ապա պետք է ասես նաև՝ ինչպիսին է լինելու շարունակությունը։ Այս պատասխանը շատ կարևոր է. Ծառուկյանը հանրային կյանքում ունենալու է դերակատարում՝ իր խոսքով, հանրային ուղերձների իր վաստակած իրավունքով, իր պահվածքով, իր ծրագրերով, Քրիստոսի արձանի կառուցմամբ և այլն։

Գանք նրա սեփականության հետ այս պահին կատարվողին։ Սա հանրային լուրջ խնդիր է, որքան էլ փորձ արվի այլ կերպ մատուցել։ 21-րդ դարում հնարավոր չէ սեփականություն խլել, և դա չի լինելու։  Հարկային հնարավոր հարցերը, միկրոմենեջմենթի հնարավոր հարցերը, գործարքային ինչ-որ խնդիրներ, խարդախության զոհ դառնալը. այս ամենն աշխատանքային հարաբերություններ են, որոնք չեն լուծվում բանտով։ Դրանք լուծվում են լրիվ այլ մակարդակում և լրիվ այլ պայմաններում։ Բայց բուն սեփականության իրավունքը հանրային խնդիր է. Ծառուկյանի սեփականության իրավունքն անձեռնմխելի է, և սա պետք է վերահաստատվի։ Եվ այդպես էլ լինելու է։

Երբ ԱԺ նոր ընտրվող նախագահն ասում է. «դնենք բարեկրթության նոր խաղի կանոն», բայց չի արվում բանավոր առաջարկի գործնական շարունակությունը, դրան հետևում է բնական, հասկանալի հակընդդեմ ռեակցիա։ Միևնույն ժամանակ, ինստիտուցիոնալ առումով ո՞րն է այլընտրանքը։ Պարզապես այս հարցն ունի ավելի մեծ խորություն։ Ազգային ժողովը հանրային կյանքի մի փոքր մասն է, հանրային էկոհամակարգի մի փոքր մասը։ Եվ եթե որոշում ենք, որ իսկապես գնում ենք երկրի ներսում դեէսկալացիայի, ներառյալ՝ բարեկրթության (իսկ դա կենսական անհրաժեշտություն է), ապա դրա առաջին քայլը հանրային ՄԵԾ էկոհամակարգում նկատելի փոփոխություններն են, առաջին հերթին՝ բանտերի դռները բացելը, քաղաքական և հանրային միտքը բանտարկությունից ազատելը։ Այսօր Երևանի ու Բաքվի բանտերում ազգային մտքի ու հարստության մեծ պոտենցիալ է բանտարկված։ Հայաստանյան ներքին իրավական ստատուս-քվոյի փոփոխությունը արագորեն կբերի երկրի ներսում մթնոլորտի առողջացման, լարվածության զգալի թուլացման։ Սա բոլորիս շահերի մեջ է, քանի որ ակնհայտ է, որ մեր երկիրն ու տարածաշրջանը մտնում են վտանգավոր զարգացումների նոր փուլ»։
 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>