Իրանը հայտնել է, որ հարվածել է Թել Ավիվում Իսրայելի տրանսպորտային կենտրոնին
Իրանի բանակը անօդաչու թռչող սարքով հարվածել է Իսրայելի պաշտպանության ուժերի՝ Թել Ավիվում գտնվող ամենամեծ տրանսպորտային հանգույցին, հաղորդել է բանակի մամուլի ծառայությունը։
«Սիոնիստական ռեժիմի բանակի՝ Թել Ավիվում գտնվող աջակցության բազան եւ տրանսպորտային հանգույցը գրոհի են ենթարկվել Իրանի Իսլամական Հանրապետության անօդաչու թռչող սարքերի կողմից»,- նշել է Իրանի պետհեռուստառադիոընկերության հայտարարության մեջ։
Աղբյուր՝ News.am

