ՀԿԵ ընկերությունը ներդրումները կատարում է առաջանցիկ տեմպերով
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հերքում է մասնավոր հեռուստաընկերություններից մեկի մեկնաբանի հնչեցրած տեղեկությունը:
Ըստ ՀԿԵ ընկերության ներկայացուցչի տարածած հաղորդագրության՝
««Շանթ»-ի եթերում, Արտյոմ Երկանյանը նախօրեին անդրադարձել էր «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կատարած ներդրումներին։ Լրագրողը բերել էր թվեր, որոնք չեն արտացոլում իրականությունը։ Մասնավորապես, որ ՀԿԵ ընկերությունը պետք է 2 մլրդ 150 միլիոն դոլարի ներդրում կատարի կոնցեսիոն կառավարման 30 տարվա ընթացքում։
ՀԿԵ ներդրումային պարտավորությունները 2008-2038 թվականների համար նախատեսված են 174,5 մլրդ դրամ (մոտ 500 մլն դոլար), որից մոտ 145 մլրդ դրամը արդեն ներդրվել է։ Այսինքն, այս պահին կատարվել է ներդրումային ծրագրի ավելի քան 80 տոկոսը։
Լրագրողի այն պնդումը, թե՝ «Ակնհայտ է, որ արդեն խախտված են պարտավորությունները» չի համապատասխանում իրականությանը, քանի որ ՀԿԵ ընկերությունը ներդրումների մասով իր պայմանագրային պարտավորությունները կատարում է առաջանցիկ տեմպերով»։
--
Մեր կողմից նկատենք, որ երբ Նիկոլ Փաշինյանը 2018-ին գրավեց իշխանությունն ու վարչապետի պաշտոնը, նրա կառավարության առաջին քայլերից մեկը եղավ հենց ռուսական կապիտալով ընկերությունների, մասնավորապես՝ ՀԿԵ-ի վրա «հարձակվելը»:
--
Մեր կողմից նկատենք, որ երբ Նիկոլ Փաշինյանը 2018-ին գրավեց իշխանությունն ու վարչապետի պաշտոնը, նրա կառավարության առաջին քայլերից մեկը եղավ հենց ռուսական կապիտալով ընկերությունների, մասնավորապես՝ ՀԿԵ-ի վրա «հարձակվելը»:

