Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ) Առաջարկ Հայաստանին՝ նոր զարկը քո սրտին․ երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում (տեսանյութ) Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը
19
Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին «Դիջեյ» Ավինյանը ձախողել է Երևանի կառավարումը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ. Սամվել Կարապետյանը՝ դատարանում «Հանգստացե՛ք», «Ոչ մի բան չշպրտեք». նոր կադրեր դատարանի մոտ տեղի ունեցած քաշքշոցից Ըստ բրիտանական Financial Times-ի` Իրանում ԱՄՆ-ն կպարտվի այնպես, ինչպես 1956-ին Մեծ Բրիտանիան պարտվեց Եգիպտոսի Սուեզի ճգնաժամում Ըստ ամերիկյան Politico-ի՝ Թրամփը ցանկացած գնով ձգտում է Իրանի հետ համաձայնության գալ Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ հակամարտությունը և կարող է նոր փոխզիջումների գնա. Politico «Ձեր սկզբունքային դիրքորոշումը արժանի է բարձր գնահատանքի» Պատերազմ Արցախում
Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ) «Թարմացնենք» թավշիստների տրամաբանությունը «Պետք է շան տեղ չդնել»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի վերջին հայտարարության մասին Պայթյուն և հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. կար երկու տուժած, մեկն աղբավայրի տնօրենն է Փաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել Անորակ ասֆալտ, թանկացումներ, խցանումներ, կոլլապս (տեսանյութ) Առաջարկ Հայաստանին՝ նոր զարկը քո սրտին․ երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սեյրան Օհանյանը պարզ ասաց ու ապացուցեց, որ 44-օրյայի ժամանակ հարավային ուղղության պատասխանատուն ոչ թե Արցախի ՊԲ-ն է եղել, այլ Օնիկ Գասպարյանն ու Փաշինյանը Ընդդիմադիրներին տանում են բանակ Իշխանության պահպանումը ամեն գնով՝ քաղաքական ճնշումների նոր փուլ Ուղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները. «Փաստ» Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ» Թիվ 28 երթուղին սպասարկող ավտոբուսը Աշտարակի խճուղում բшխվել է կայանված «Mazda»-ին. կա վիրшվոր Ծննդատան աշխատակիցներին դռնեդուռ են գցում․ «Հրապարակ» «Շեֆ, Համոն... է-է-է՜, Եվրամիության էն կնիկը փողերը չի տալիս...»․ «Հրապարակ» Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը Վաղարշապատի ՔՊ-ական իշխանությունը լեթարգիական քնի մեջ է․ կանոնադրություն են խախտում Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանի թիվ 164 դպրոցում Ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին Սեյրան Օհանյանի կոշտ խոսքը՝ Փաշինյանին․ «Փախել են Ձեր ղեկավարությամբ․ դե ասեք՝ ինչ եք պայմանավորվել» Ահազանգ․ Արաբկիրում կոյուղաջուր է հոսում (տեսանյութ) Նիկոլը շատ լավ գիտի, որ երեք առաջատար ընդդիմադիր ուժերի՝ «Ուժեղ Հայաստանի», ԲՀԿ-ի և «Հայաստան» դաշինքի համատեղ վարկանիշն այս պահին մոտ է 50 տոկոսին Տրանսպորտային աբսուրդ․ քաղաքացին չի կարողանում հասնել վալիդատորին, ուր մնաց՝ վճարի․ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) «Դիջեյ» Ավինյանը ձախողել է Երևանի կառավարումը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը ՀԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանը շնորհավորանքներ է ստանում հեղինակավոր մարզական կառույցներից (տեսանյութ) Երաշխավորված խաղաղությունը պատերազմի դուռը վերջնականապես փակելն է (տեսանյութ)

Ըստ The New York Times-ի` հայտնի է դարձել այն անձը, ով խաբել է Թրամփին թե Իրանում հնարավոր է իշխանափոխություն իրականացնել

Իսրայելական Մոսադի՝ Իրանում ապստամբություն հրահրելու ծրագիրը լիովին ձախողվել է, նշում է ամերիկյան այս պարբերականը:

Իրանի հետ պատերազմից առաջ Թրամփն ու Նեթանյահուն հույս ունեին, որ մի քանի օր տևած օդային հարվածներից հետո Թեհրանի ռեժիմը կտապալվի ժողովրդական ապստամբության միջոցով, հաղորդում է The New York Times-ը: Մոսադի ղեկավարը համոզել էր  նրանց, որ այդպես կլինի:

Իրանի հետ պատերազմի շեմին Իսրայելի արտաքին հետախուզության գործակալության՝ Մոսադի ղեկավարը՝ Դեյվիդ Բարնեան,   Նեթանյահուին ներկայացրել էր  Իրանում իշխանափոխության  ծրագիր։

Նա  խոստացել էր, որ ռազմական գործողությունների սկսվելուց հետո, մի քանի օրվա ընթացքում իր գործակալությունը կարթնացնի իրանական ընդդիմությանը՝ հրահրելով անկարգություններ, որոնք կհանգեցնեն Թեհրանի կառավարության տապալմանը։ Հունվարի կեսերին Բարնեան նույն հայեցակարգը ներկայացրել էր Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ Վաշինգտոնում:

Ըստ ամերիկյան պարբերականի՝ Նեթանյահուն ընդունել էր այդ  ծրագիրը։ Նրա ամերիկացի գործընկերների և նույնիսկ Իսրայելի այլ հետախուզական գործակալությունների որոշ սպաների կասկածները չվախեցրին ո՛չ նրան, ո՛չ էլ  Թրամփին. երկուսն էլ անսասան լավատեսությամբ էին նայում ապագային։ Նրանք կարծում էին, որ եթե պատերազմի հենց սկզբում վերացնեն Իրանի առաջնորդներին, ապա իրականացնեն ռեժիմի փոփոխությանն ուղղված մի շարք գաղտնի գործողություններ, զանգվածային ապստամբությունը արագորեն կվերջացնի հակամարտությունը։

Պարզվեց, որ երեք շաբաթ անց ոչ մի ապստամբություն տեղի չունեցավ։ Ամերիկյան և իսրայելական հետախուզական գործակալությունները միակարծիք են իրենց եզրակացություններում, այն է.  Իրանի թեոկրատական ​​​​ղեկավարությունը թուլացած է, բայց մնում է անփոփոխ։ Իսկ զինվորականների և ոստիկանության նկատմամբ տարածված վախը մարել է ինչպես ներքին ապստամբության, այնպես էլ՝ սահմանների երկայնքով էթնիկ զինյալների հարձակումների հույսերը։

Այն վստահությունը, որ Իսրայելն ու Միացյալ Նահանգները կարող են վառել լայնածավալ ապստամբության կայծը, ապացուցվեց որպես հիմնարար սխալ՝ ամբողջ Մերձավոր Արևելքը ընդգրկած պատերազմի նախապատրաստման գործում: Ներսից փլուզվելու փոխարեն, Իրանի կառավարությունը ամրացել է և միայն սրել է լարվածությունը: Պատասխան հարվածները թափվում են Պարսից ծոցի ռազմական բազաների, քաղաքների և նավերի, ինչպես նաև խոցելի նավթագազային օբյեկտների վրա:

Ըստ ամերիկյան այս պարբերականի՝ ԱՄՆ-ում այլևս չի մնացել փորձագետ, որ հավատա Թրամփի հաջողությանն Իրանում՝ առանց ցամաքային գործողությունների:

Սակայն այդ տարբերակում էլ, փորագետները համոզմունք են հայտնում, որ ԱՄՆ-ն կմխրճվի մի նոր «Վիետնամի» մեջ, որի արդյունքում նավթի գները կհասնեն 150 դոլարի, և ողջ աշխարհի տնտեսությունը կանգ կառնի:

Դրանից հետո, ըստ փորձագետների, այդ նույն աշխարհը կանիծի ԱՄՆ-ին և Իսրայելին՝ այս ամենի համար:

Սակայն Իսրայելի վարչապետը գիտակցում է, որ Իրանում քաղաքական պարտությունը կարող է լուրջ հետևանքներ ունենալ իր համար:

Այդ իսկ պատճառով, նա փորձելու է ամեն ինչ անել, որ պատերազմը չդադարի:

Հուսահատ վիճակում, Իսրայելի վարչապետը օրերս իր ասուլիսում հետյալ թեզով հանդես եկավ.«Հեղափոխությունները օդից չեն իրականացվում», - ասաց նա իր  մամուլի ասուլիսում: «Անհրաժեշտ է նաև ցամաքային բաղադրիչը: Այստեղ կան բազմաթիվ տարբերակներ, և ես դրանք բոլորը չեմ բացահայտի: Դեռ վաղ է դատելու, թե արդյոք իրանցիները կօգտվեն մեր կողմից ստեղծված պայմաններից՝ փողոց դուրս գալու համար: Հուսով եմ՝ այո: Մենք աշխատում ենք դրա ուղղությամբ, բայց, վերջին հաշվով, ամեն ինչ կախված է նրանցից»:

Ամերիկյան պարբերականը նկատում է, որ նույնիսկ Նաթանյահուն սկսել է կասկածել, որ Իրանում հնարավոր կլինի իշխանափոխություն իրականացնել և հույսը դրել է հրաշքի վրա:

Սակայն փակ դռների հետևում վարչապետը տեղի է տալիս իր հիասթափությանը. Մոսադի՝ Իրանում ապստամբություն հրահրելու խոստումները չեն իրականացել: Պատերազմի սկսվելուց մի քանի օր անց անվտանգության հարցերով խորհրդակցության ժամանակ նա մտահոգություն հայտնեց, որ Թրամփը կարող է ցանկացած պահի որոշել դադարեցնել գործողությունը, և Մոսադը դեռևս շոշափելի արդյունքների չի հասել:

Ամերիկացի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև Իսրայելի պաշտպանության ուժերի ռազմական հետախուզության վարչության (AMAN) վերլուծաբանները, Իսրայելի զանգվածային ապստամբության ծրագիրը ընդունեցին բացարձակ կասկածամտությամբ:

Ըստ ամերիկյան հավաստի աղբյուրների՝ ամերիկացի զինվորական ղեկավարները Թրամփին ուղղակիորեն ասացին, որ իրանցիները փողոց չեն դուրս գա բողոքի ցույցերի, քանի դեռ ԱՄՆ-ն և Իսրայելը ռմբակոծում են իրենց երկիրը: Հետախուզության պաշտոնյաները թեոկրատական ​​ռեժիմին սպառնացող ժողովրդական ապստամբության հավանականությունը գնահատեցին չափազանց ցածր և կասկածեցին, որ ԱՄՆ-Իսրայել հարվածները կհրահրեն քաղաքացիական պատերազմ:

Նեյթ Սվանսոնը, Պետդեպարտամենտի և Սպիտակ տան նախկին պաշտոնյա, որը մինչև հուլիս ծառայել է Թրամփի վարչակազմի Իրանի հարցով բանակցային թիմում՝ Սթիվ Ուիթկոֆի ղեկավարությամբ, խոստովանել է, որ Իրանի գործի վրա իր երկար տարիների աշխատանքի ընթացքում երբեք չի տեսել ԱՄՆ կառավարության ներսում ապստամբությունը խթանելու «լուրջ ծրագիր»։

Ըստ այդ նախկին պաշտոնյայի, Իրանում կա մարդկանց հսկայական զանգված, որը պարզապես ուզում է նորմալ կյանք, և այս պահին նրանք նստած են իրենց տներում և վախեցած են ամերիկյան ռմբակոծություններևից։

Նրանք չեն սիրում ռեժիմը, բայց չեն ցանկանում մեռնել դրա տապալման համար։ Այս բնակչության ավելի քան, 60%-ը կմնա տանը։ Իհարկե, կան ռեժիմի արմատական  հակառակորդներ, բայց նրանք զենք չունեն և չեն կարող  առաջնորդել  բնակչության մեծամասնությանը, քանի որ չունեն այդ հեղինակությունը մարդկանց մոտ։

Ըստ The New York Times-ի, թեև Մոսադի ծրագրերի շատ մանրամասներ մնում են գաղտնի, մեկ տարր հայտնի է. Հյուսիսային Իրաքում տեղակայված իրանական քրդական աշխարհազորայինների ներխուժման աջակցությունը։

Հակամարտության սկզբնական օրերին իսրայելական ինքնաթիռներն ու ռմբակոծիչները հարվածներ էին հասցնում Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող ռազմական և ոստիկանական թիրախներին՝ մասամբ քրդական ուժերի համար ճանապարհ հարթելու նպատակով։

Սակայն վերջին պահին, ըստ ամերիկյան աղբյուրների, քրդերը հրաժարվեցին մանրադրամի դերում հայտնվել:

Քրդական աշխարհազորայինների հնարավոր ներգրավվածության մասին հաղորդագրությունների տարածումից կարճ ժամանակ անց Իրաքի հիմնական քրդական կուսակցություններից մեկի՝ Քրդստանի հայրենասիրական միության նախագահ Բաֆել Թալաբանին  ամերիկյան Fox News-ին տված հարցազրույցում հայտարարեց, որ նման ծրագրեր գոյություն չունեն։ Ավելին, նա ասեց, որ քրդական առաջխաղացումը կարող է հակառակ արդյունք տալ։

Իրանցիները ազգ են, որն ունի ազգային ինքնության բարձր  զգացում։ «Կարծում եմ, եթե նրանք կասկածեն, որ դրսից եկող քրդերը փորձեն մասնատել իրենց երկիրը, դա կարող է կատաղեցնել իրենց, որից կտուժեն քրդերը, նշել է քրդերի առաջնորդը:

Բացի այդ, Թուրքիան զգուշացրել է Թրամփի վարչակազմին՝ չաջակցել քրդական որևէ գործողության: Թուրք դիվանագետի խոսքով՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը այս ուղերձը փոխանցել է պետքարտուղար Մարկո Ռուբիոյին վերջերս տեղի ունեցած զրույցի ժամանակ: ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիան վաղուց դեմ է զինված քրդերի կողմից իրականացվող ցանկացած գործողության, քանի որ պայքարում է քուրդ անջատողականների դեմ իր սեփական սահմաններում, նշում է պարբերականը:

Ամերիկացի վերլուծաբանները ենթադրում էին, որ Իրանի կառավարության զինված ուժերը կարող են միմյանց դեմ դուրս գալ կամ քաղաքացիական պատերազմ հրահրել։ Սակայն, նշվում էր, որ այս խմբավորումներն ավելի հավանական է, որ աջակցեն կրոնական առաջնորդների մրցակից խմբերին, քան ներկայացնեն որևէ ժողովրդավարական շարժում։

Ըստ հաղորդագրությունների՝ ամենահավանական արդյունքն այն է, որ ներկայիս կառավարության կոշտ գծի տարրերը կպահպանեն իշխանության լծակների վերահսկողությունը։

Իսրայելի պաշտպանության բանակի ռազմական հետախուզության վարչության Իրանի բաժնի նախկին ղեկավար Շահար Քոյֆմանն ասել էր, որ Իսրայելը ուսումնասիրել է Իրանի կառավարությունը խաթարելու կամ տապալելու տարբեր ծրագրեր: Այնուամենայնիվ, նա կարծում էր, որ դրանք սկզբից դատապարտված էին ձախողման: Նա չէր կարծում, որ Թեհրանի ռեժիմի փլուզումը ներկայիս արշավի ընթացքում հասանելի նպատակ է, նշում է պարբերականը:

Բարնեայի նախորդը՝ որպես Մոսսադի ղեկավար, Յոսի Քոհենը, գիտեր, որ Իրանում ապստամբություն հրահրելու փորձերը ժամանակի վատնում են և հրամայեց նվազագույնի հասցնել այս ջանքերին հատկացված ռեսուրսները: Նրա պաշտոնավարման ընթացքում, որն ավարտվեց 2021 թվականին, Մոսսադը հաշվարկեց, թե քանի իրանցի քաղաքացի պետք է մասնակցի բողոքի ցույցերին, որպեսզի նրանք իրական սպառնալիք ներկայացնեն Իրանի կառավարության համար, և համեմատեց այդ գնահատականները 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից ի վեր տեղի ունեցած բողոքի ալիքի  իրական մասշտաբների հետ: «Մենք մտածում էինք, թե արդյոք կարող ենք կրճատել այդ  տարբերությունը», - ասել էր  Քոհենը, դեռ  2018 թվականին: «Եվ եզրակացությունն այն էր, որ՝ ոչ»,- նշել էր նա:

Անցած տարվա ընթացքում, երբ Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունների հեռանկարը գնալով ավելի իրական դարձավ, Բարնեան փոխեց Մոսադի ուղղությունը 180 աստիճանով։ Նա գործակալության ռեսուրսները նվիրեց այնպիսի ծրագրերի մշակմանը, որոնք պատերազմի դեպքում կարող էին հանգեցնել Թեհրանում կառավարության տապալմանը։

Սակայն վերջին այս գործողությունները ցույց տվեցին, որ  Թրամփի և Նեթանյահուի հույսերը՝ իշխանափոխություն իրականացնել Իրանում, արդեն անիրականանալի են:

Մնացել է ընդամենը մեկ խնդիր. ինչպես դուրս գալ այս իրավիճակից, որպեսզի ամերիկյան շահերը տարածաշրջանում քիչ տուժեն:

Սա է իրականությունը, վերջում ամփոփում է ամերիկյան պարբերականը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>