Եպիսկոպոսները մեկնել են Ավստրիա. Վեհափառի բացակայության պատճառով՝ կլինի եպիսկոպոսական հավաք
Դիտել նաև
Կաթողիկոսին սպանելու կոչ հնչեցնելուց 6 ամիս անց մեղադրյալ չկա
Վեհափառը պատրաստ է անգամ բանտ նստել, բայց չհանձնվել
Վրաստանը նոր կաթողիկոս ունի
Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան
Սուրբ Աստվածամոր հավատավոր ու առաքինի կերպարը դարեր շարունակ ներշնչման աղբյուր է եղել մայրերի համար․ Կաթողիկոս
Եպիսկոպոսներն արդեն մեկնել են Ավստրիա՝ մասնակցելու եպիսկոպոսաց հավաքին։ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Եպիսկոպոսաց ժողովից Վեհափառ Հայրապետի, այսինքն՝ ժողովի նախագահի բացակայության պատճառով կարգավիճակը փոխում է՝ եպիսկոպոսական հավաքի։
«Հավաքը քննարկումներ է անում, խորհրդակցություն անում, հավաքը կարող է իր քննարկումները, եզրակացությունները բերել Մայր Աթոռ։ Որոշումներ չեն կայացվում, վճիռներ չեն կայացվում»,- ասաց Նաթան Սրբազանը։
Ավստրիայում եպիսկոպոսաց հավաքին Վեհափառի բացակայության պայմաններում մյուս գահակալները չեն մասնակցելու։ Հավաքը կլինի կաթոլիկ եկեղեցու կոնֆերանս կենտրոնում։ Ինչ վերաբերում է օրակարգին, ապա Նաթան Սրբազանն այդպես էլ փակագծեր չբացեց։

