Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան
14
Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Պատերազմ Արցախում
«...ինչ է թե մարդամեկը պիտի մանկական տրավման հաղթահարի ու հեծանիվ քշի» PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Ջերմուկյան մшրտերը կամ «երկօրյա պատերшզմը» դարձավ կառավարող ուժի ինֆորմացիոն–քարոզչական մանիպnւլյաgիայի «անկյունաքարերից» մեկը. Բադալյան Ինչպես հեծանվավազքով «հարամ անել» քրիստոնեական կարևոր տոնը ՔՊ-ականները «միջազգային հեծանվավազք» են տժժացնում, տառապեք խցանումներում, երևանցինե՛ր 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածք Ամենանողկալին Հաջիևը չէր, այլ եվրոպական արժեքների, իբր, կրող, բայց ոմն uինլքnրի հետ hռhռաgnղ ինչ-որ եվրոպական արտաքինով մարդիկ. Ոսկանյան Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան

Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղաքական բանտարկյալ Անդրանիկ Թևանյանը փաշինյանական ռեժիմի բանտից գրում է
«Օգոստոսի 23-ը առանձնահատուկ օր է ինձ համար՝ եռակի տոն՝ Եռատոն։
Օգոստոսի 23-ը ՀՀ Անկախության հռչակագրի ընդունման օրն է՝ Հայաստանի ծննդյան վկայականի օրը։
Օգոստոսի 23-ը «Մայր Հայաստան» շարժման հիմնադրման օրն է։
Օգոստոսի 23-ը որդուս՝ Նորայրի ծննդյան օրն է։
Այնպես է ստացվել, որ օգոստոսի 23-ը ինձանից՝ որպես հայր, որպես քաղաքական գործիչ և որպես ՀՀ քաղաքացի, խլել են, խլում են և ուզում են խլել։
Որդուս 15-ամյակը նշում եմ կալանավայրում։ Օգոստոսի 23-ը կիրակի է։ Թեև դատարանն ինձ արդեն թույլատրել է զանգեր անել, բայց, միևնույն է, չեմ կարող որդուս հենց իր ծննդյան օրը զանգել ու շնորհավորել, քանի որ կալանավայրում կիրակի օրերը զանգելու հնարավորություն չկա։ Մնում է հեռակա և գրավոր տարբերակով շնորհավորելը։
Գիտեմ, որ Նորայրս շատ ծանր է տանում կալանքս։ Այն տեղի ունեցավ տղայիս վերջին զանգի օրը, և ես չկարողացա մասնակցել ավարտական այդ միջոցառմանը, թեև խոստացել էի, որ, չնայած քարոզարշավային զբաղվածությանը, անպայման գալու եմ։
Ավելի ուշ իմացա, որ որդիս ինքն էլ այս ամենի պատճառով չմասնակցեց իր վերջին զանգի օրվա միջոցառմանը։
Ես գիտեմ, որ Նորայրս մեծ կամք ունի, ուժեղ է, և համոզված եմ, որ տղամարդավարի կտանի այս ամենը։
Իմ դեմ կարված շինծու գործով և ապօրինի կալանքով ոչ միայն քվեագողություն իրականացրեցին մինչև հունիսի 7-ը, այլ նաև խնդիր էին դրել հարվածել ՔՊ-ի հիմնական գաղափարական ընդդիմախոս «Մայր Հայաստանին»։
Այս տարվա օգոստոսի 23-ը խլված է ինձանից, մեր թիմից, բայց ես ու միլիոնավոր այլ հայեր ավելի մեծ թալանի հեռանկարի առաջ ենք կանգնած։ Մեզանից շատ մեծ բան են ուզում խլել։
Խնդիրն այն է, որ քաղաքացի Նիկոլ Փ.-ն Ալիևի պահանջով և Էրդողանի միջնորդությամբ պատրաստվում է ՀՀ Անկախության հռչակագրից հրաժարվել և ընդունել ադրբեջանահաճո Սահմանադրություն։ Դա նշանակում է, որ նա ՀՀ քաղաքացիներին և բովանդակ հայ ժողովրդին ուզում է զրկել օգոստոսի 23-ը տոնելու հնարավորությունից։
Հազարավոր մահեր բերած այս իշխանությունը ծնունդներ է խլում թե՛ անհատական, թե՛ քաղաքական, թե՛ համահայկական մակարդակներում։
Մեր պարտքն է այս մարտահրավերները հաղթահարելը և օգոստոսի 23-ին տեր կանգնելը։
Աստված պահապան բոլորիս զավակներին։
Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։
Կեցցե՛ օգոստոսի 23-ը»։

Անդրանիկ Թևանյան
«Երևան-Կենտրոն»
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>