Ադրբեջանը մեթոդաբար պատրաստվում է նոր պատերազմի՝ նախապես ձևավորելով դրա համար անհրաժեշտ «ապացուցողական բազան». քաղաքագետ Ալիևի օգնականը ծաղրում է Հայաստանին, հայ ժողովրդին. Բադալյան Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի, Տաթևիկ Սողոյանի ասուլիսը
15
Դոնեցկի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնում Անդրանիկ Թևանյանին Առանձնապես ցավալի և մտահոգիչ է այն, որ պատմական կեղծիքների տարածմանը մասնակից են դարձվում Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ. Մայր Աթոռ Թուրքիան Վրաստանի նկատմամբ տարածքային պահա՞նջ է ներկայացնում Ինչո՞ւ է Վրաստանի ԱԺ նախագահը ԵՄ-ն համարում պատերազմ հրահրող Հայաստանը վերածվել է քաղաքական բանտարկյալների, բռնաճնշումների կոնցլագերի․ Լիլիթ Գալստյան Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Պատերազմ Արցախում
Հաջիևը թքեց Փաշինյանի դեմքին․ Բորիս Մուրազի Ադրբեջանը մեթոդաբար պատրաստվում է նոր պատերազմի՝ նախապես ձևավորելով դրա համար անհրաժեշտ «ապացուցողական բազան». քաղաքագետ Դոնեցկի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնում Անդրանիկ Թևանյանին Սա պատմության սովորական կեղծարարություն չէ, այլ էթնիկ զտման շարունակություն արդեն մշակութային դաշտում Ցեմենտի գինը կտրուկ թանկացել է. բազմաթիվ ընկերություններ ստիպված կանգնեցրել են շինարարությունը. ահազանգ Առանձնապես ցավալի և մտահոգիչ է այն, որ պատմական կեղծիքների տարածմանը մասնակից են դարձվում Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ. Մայր Աթոռ Ալիևի օգնականը ծաղրում է Հայաստանին, հայ ժողովրդին. Բադալյան Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան». Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին «Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում Քրեակատարողական հիմնարկում գտնված որևէ րոպեի համար չեմ փոշմանել․ Ռուբեն Մխիթարյան Դադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի, չկա այլալեզու որևէ տառ անգամ. Համլետ Պետրոսյան Կառավարության անդամի երդման նոր տեքստից մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել. Կարապետյան Վաղն էլ կարող են ասել՝ Մատենադարանը քшնդենք, որովհետև պшտերшզմ կլինի. Տիգրան Աբրահամյան Ռոբերտ Քոչարյանը մենախցում է. Փաստաբան Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շղարշի ներքո. Արամ Առաջին Թուրքիան Վրաստանի նկատմամբ տարածքային պահա՞նջ է ներկայացնում Ինչո՞ւ է Վրաստանի ԱԺ նախագահը ԵՄ-ն համարում պատերազմ հրահրող Ռեկորդ. Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր երկայնքով (74 կմ) Այն, ինչ կատարվում է այս օրերին Արցախում, վկայում է այն մասին, որ Արցախն ազատագրելն այլընտրանք չունի. Իշխանյան Հայաստանը վերածվել է քաղաքական բանտարկյալների, բռնաճնշումների կոնցլագերի․ Լիլիթ Գալստյան Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի, Տաթևիկ Սողոյանի ասուլիսը Հաջիևի գամբիտը. Հայկ Դեմոյան Ազգային ժողովի քառօրյա նիստը Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը Չափավորեք Ձեր ընթացքը Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին «...ինչ է թե մարդամեկը պիտի մանկական տրավման հաղթահարի ու հեծանիվ քշի» PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ

Տեղանունների մասին Փաշինյանի բերած օրինակները նույնպես պատահական չեն...

Քաղաքագետ Արմեն Հովասափյանը նկատում է. «Այսօր ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը փաստացի հայտարարեց Հայաստանի «Չորրորդ Հանրապետության» ստեղծման մասին։ Սա, ըստ էության, ոչ թե հերթական քաղաքական կարգախոս կամ լոզունգ է, այլ այս կերպ Փաշինյանը փորձում է Երրորդ Հանրապետությունից գաղափարական սահման գծել և դրա փոխարեն ներկայացնել Հայաստանի իր նոր պատկերացումը։
Նրա տրամաբանությամբ՝ Երրորդ Հանրապետությունը ստեղծվել է «կոնֆլիկտի տրամաբանության» վրա, իսկ Չորրորդը պետք է կառուցվի ինքնիշխանության, սեփական շահերով առաջնորդվելու և որևէ կայսերական կենտրոնի չծառայելու վրա։
Տեղանունների մասին Փաշինյանի բերած օրինակները՝ Դավալու, Քյարքի, Ուզունդարա, նույնպես պատահական չեն։ Նա դրանց օգտագործումը կապում է անցյալի մտածողության և այլ պետությունների նկատմամբ հնարավոր տարածքային հավակնությունների հետ։
Բայց այստեղ պատմական իրականությունը պետք է ճիշտ հասկանալ, քանի որ ամեն ինչ աղավաղված է: Այս անվանումները մեր խոսքում չեն պահպանվել այն պատճառով, որ հայերը շարունակել են ինչ-որ «կայսերական մտածողություն»։ Դրանք ձևավորվել են այն ժամանակաշրջաններում, երբ այդ տարածքները դարեր շարունակ գտնվել են թուրքական և պարսկական տիրապետության տակ, իսկ բազմաթիվ բնակավայրերում եղել է նաև թուրքալեզու բնակչություն։
Ավելին՝ հայկական տեղանունների փոխարինումը թուրքական անվանումներով եղել է այդ քաղաքականության հետևանքներից մեկը։ Հայկական անունները փոխվել են, շատ դեպքերում՝ բառացի թարգմանվել թուրքերեն և այդ ձևով մտել շրջանառության մեջ։
Հետևաբար այսօր այդ անվանումներից որևէ մեկի օգտագործումը չի կարող ներկայացվել որպես հայի կողմից «կայսերական շահերի սպասարկում»։ Դա պատմականորեն ձևավորված լեզվական ժառանգություն է, որի առաջացման պատճառը պետք է փնտրել ոչ թե հայի մտածողության, այլ դարերով գոյություն ունեցած օտար իշխանության և բնակչության փոփոխությունների մեջ։
Նույնը վերաբերում է մեր առօրյա խոսքին։ Հայերենում պահպանված թուրքական, պարսկական, վրացական ու ռուսական բազմաթիվ բառերը որևէ կայսերական կենտրոնի նկատմամբ այսօրվա հավատարմության նշան չեն։ Դրանք մեր պատմության մեջ եղած երկարատև շփումների և օտար տիրապետությունների թողած լեզվական շերտերն են։ Ուստի այստեղ Փաշինյանը պատճառը և հետևանքն արհեստական ու մանիպուլյատիվ կերպով խեղաթյուրում է։
Տեղանունների օրինակով նա փորձում է հիմնավորել ավելի մեծ միտք՝ որ պատմական տարածքների, անվանումների ու անցյալի մասին մեր պատկերացումները կարող են լինել հակամարտության աղբյուր։ Դրա համար էլ «Իրական Հայաստանի» գաղափարը կառուցվում է ոչ միայն այսօրվա Հայաստանի սահմանների ճանաչման, այլև նախկին Հայաստանի մասին պատկերացումներից հեռանալու վրա։
Իրականում հենց սա է, ըստ էության, «Չորրորդ Հանրապետության» քաղաքական իմաստը։
Փաշինյանին պետք է Երրորդ Հանրապետությունը ներկայացնել որպես մի փուլ, որի հետ կապված են ոչ միայն պատերազմն ու Արցախի հարցը, այլև մի ամբողջ մտածողություն՝ պատմական տարածքների մասին պատկերացում, ազգային հավակնություններ և արտաքին ուժերի ազդեցություն, իսկ Չորրորդ Հանրապետությունը պետք է լինի այդ մտածողությունից հրաժարված Հայաստանը։
Այստեղ է, որ տեղանունների թեման դառնում է կարևոր։ Եթե նույնիսկ պատմական անունը սկսում ենք դիտարկել որպես քաղաքական հավակնության նշան, ապա արդեն փոխվում է ոչ միայն արտաքին քաղաքականությունը, այլև այն չափանիշը, որով գնահատվում է մեր սեփական պատմությունը։
Հայաստանը կարող է հրաժարվել որևէ տարածքի նկատմամբ քաղաքական կամ իրավական պահանջից։ Դա պետության քաղաքական որոշումն է, բայց դրանից չի հետևում, որ պետք է հրաժարվել այդ տարածքի պատմական անվանումից, պատմական փաստից կամ սեփական պատմության մասին հիշողությունից։
Փաշինյանի մոտ, սակայն, այս երկու բաները սկսում են կապվել իրար։ Պատմական անվանումը ներկայացվում է որպես հնարավոր տարածքային հավակնության նշան, իսկ պատմական հավակնությունից հրաժարվելը՝ որպես այդ հիշողությունից հեռանալու անհրաժեշտություն։
Հենց այստեղ է «Չորրորդ Հանրապետության» գաղափարի հիմնական փոփոխությունը։ Խոսքը միայն այն մասին չէ, թե Հայաստանը ինչ տարածքային պահանջներ ունի կամ չունի։ Այլ նրա, թե ինչ Հայաստանի մասին է խոսելու պետությունը, ինչ պատմություն է ներկայացնելու որպես իր պատմություն և ինչն է համարելու իր ազգային շահը։
Փաշինյանի համար «Չորրորդ Հանրապետությունը» ոչ թե պարզապես նոր քաղաքական կուրս է, այլ նա այն անամոթաբար դարձնում է Երրորդ Հանրապետության գաղափարական ժառանգությունից հրաժարվելու հիմնավորում։
Հ.գ. Դավալույից՝ ցախավելը նստած, 1+1+1 գոռալով.... կնքում են քաղաքացիական պայմանագիր»:
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>