Վեհափառը պատրաստ է անգամ բանտ նստել, բայց չհանձնվել
Դիտել նաև
Կաթողիկոսին սպանելու կոչ հնչեցնելուց 6 ամիս անց մեղադրյալ չկա
Վրաստանը նոր կաթողիկոս ունի
Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան
Սուրբ Աստվածամոր հավատավոր ու առաքինի կերպարը դարեր շարունակ ներշնչման աղբյուր է եղել մայրերի համար․ Կաթողիկոս
Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նախընտրական փուլում Եկեղեցու դեմ արշավի ժամանակավոր դադարը պայմանավորված էր հարցումներով, որ այդ արշավը վնասում է ՔՊ-ին։ Բայց որ Փաշինյանը չի հրաժարվել կաթողիկոսին հանելու մտասեւեռումից, ակնհայտ էր բոլորին։
Վեհափառին մոտ շրջապատից մեզ պատմեցին, որ Փաշինյանի պյուռոսյան հաղթանակի մասին իմանալուց հետո Գարեգին Բ-ն մերձավորներին ասել է, որ գիտի՝ շուտով իր հետեւից գալու են, բայց եթե անգամ փորձեն իրեն մորթել, միեւնույն է՝ ինքնակամ հրաժարական չի տա, պատրաստ է անգամ բանտ նստել, բայց չհանձնվել։
Նաեւ վստահություն է հայտնել, որ Փաշինյանը չի կարող իր փոխարեն ֆեյք կաթողիկոս կարգել, քանի որ համայնքը չի հանդուրժի տիրադավի։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

