Շուտով ի՞նչ նախընտրական անակնկալներ կարելի է սպասել. Երվանդ Բոզոյան֊Արման Ղուկասյան Պատերազմի իշխանությունը բողոքում է պատարագներից Տապալման, ձախողման, երկիրը մղձավանջի տանելու առաջամարտիկները խոսում են խավարից․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)
13
Ըստ ամերիկյան The Washington Post-ի՝ իրանական դպրոցին, ամենայն հավանականությամբ, հարվածել են ամերիկյան հրթիռներով Ըստ գերմանական Die Zeit-ի՝ ԱՄՆ-ն կրում է քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական պարտություն Իրանի դեմ պատերազմում Մինչ այս պահը մեր մեծ թիմին միացած որևԷ ուժ, որևէ անհատ չի դրել ցուցակի կամ պաշտոնի նախապայման. Իվետա Տոնոյան «Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին». Ֆլեշմոբ` Երևանի ողջ տարածքով Իսրայելը հարվածել է Բեյրութի հայաբնակ Բուջ Համուդ թաղամասի բնակելի շենքերից մեկին Երևանի փողոցներից մեկը կանվանակոչվի լեգենդար մարզիչ Նիկիտա Սիմոնյանի անունով Զախարովա. ՌԴ-ից արցախցիներին տրամադրվող մարդասիրական օգնությունից հրաժարվելը պայմանավորված է ՀՀ իշխանությունների նախընտրական ցանկությամբ՝ ջնջել Ռուսաստանի մասին ցանկացած հիշատակում Բացահայտումներ են սպասվում, մեքենան հրկիզելու պատվերը նախկին պաշտոնյաներ են տվել (տեսանյութ) Երևանի քաղաքապետարանի ղեկավար կազմի աշխատավարձը 4,5 անգամ ավել բարձրացել է. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Մի մոռացեք, թանկացրել եք՝ մտել եք քաղաքացիների գրպանը ու բարձրացրել սեփական եկամուտները. Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Շուտով ի՞նչ նախընտրական անակնկալներ կարելի է սպասել. Երվանդ Բոզոյան֊Արման Ղուկասյան Ըստ ամերիկյան The Washington Post-ի՝ իրանական դպրոցին, ամենայն հավանականությամբ, հարվածել են ամերիկյան հրթիռներով Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Երթի ժամանակ ԱՄՆ-ն ու Իսրայելը հարվածել են Թեհրանին Ըստ գերմանական Die Zeit-ի՝ ԱՄՆ-ն կրում է քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական պարտություն Իրանի դեմ պատերազմում Ալեն Սիմոնյանը կմեկնի Թուրքիա Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը. Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանին Մինչ այս պահը մեր մեծ թիմին միացած որևԷ ուժ, որևէ անհատ չի դրել ցուցակի կամ պաշտոնի նախապայման. Իվետա Տոնոյան «Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին». Ֆլեշմոբ` Երևանի ողջ տարածքով Իսրայելը հարվածել է Բեյրութի հայաբնակ Բուջ Համուդ թաղամասի բնակելի շենքերից մեկին Երկու տասնյակից ավելի հայ և օտարազգի gեղաuպանագետներ բաց նամակ են գրել՝ պահանջելով Էդիտա Գզոյանին վերականգնել Ցեղաuպանnւթյան թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնում Պատերազմի իշխանությունը բողոքում է պատարագներից Իրանը հարվածել է Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնին ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Երևանի Րաֆֆու փողոցում ավտոմեքենա է այրվել «Վերջ, կինոն պրծավ». Տիրադավները որոշել են Երեւանում հատուկ են պատրաստվում. Նոր հնարքներ են մտածում Խնջույքի ժամանակ Աննա Հակոբյանը Նիկոլի լոբբինգն է արել ՀՀ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է քաղաքացիներին Ռ. Ռուբինյան, քո պոռթկման պատճառը հասկանալի է Ուրացման նատացիաները գնացեք Նիկոլ Փաշինյանին կարդացեք․ ո՞ւմ եք եկել ինչ ասում․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Սեյեդ Ալի Խամենեիի կինը ողջ է Պարզաբանում 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական քննությունների անցկացման վերաբերյալ ՊԵԿ-ը խստացնում է կանխիկ դրամական միջոցների սահմանային վերահսկողությունը Գնա՞նք Ծիծեռնակաբերդն էլ բուլդուզերով քանդենք, որ պատերազմի սպառնալիք չլինի. Վարդանյան Տապալման, ձախողման, երկիրը մղձավանջի տանելու առաջամարտիկները խոսում են խավարից․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Մանիպուլացնում և պոպուլիստական հայտարարություններ եք անում․ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) Երևանի փողոցներից մեկը կանվանակոչվի լեգենդար մարզիչ Նիկիտա Սիմոնյանի անունով Զախարովա. ՌԴ-ից արցախցիներին տրամադրվող մարդասիրական օգնությունից հրաժարվելը պայմանավորված է ՀՀ իշխանությունների նախընտրական ցանկությամբ՝ ջնջել Ռուսաստանի մասին ցանկացած հիշատակում Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ»

Ինքնամեծարումը որպես կառավարման մոդել. «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Այսօր խոսելու ենք վտանգավոր երևույթի մասին, որը ցանկացած պետություն կարող է քայքայել ներսից, իսկ մերը արդեն քայքայել-պրծել է։ Աշխարհը այս տարիներին տեսել է անձի պաշտամունքի շատ օրինակներ, որոնցից մեկն էլ՝ շատ ավելի գռեհիկ, անճաշակ, Հայաստանում է։ Ո՞րն է անձի պաշտամունքը․ ղեկավարի որակների չափազանցված բարձրացում, նրան հանճարեղ, իմաստուն, անսխալական ներկայացում, նրա կամքին բացարձակ ենթարկում։ Երբ ռեժիմը մեծ ստի, պրոպագանդայի, ֆեյքերի միջոցով հասարակական գիտակցության մեջ ստեղծում է իդեալականացված, հերոսական, պաշտելի և երկրպագելի առաջնորդի կերպար՝ մշտապես ուղեկցելով շողոքորթություններով և գովեստի խոսքերով։

Տարիներ առաջ ծիծաղում էին՝ Թուրքմենստանի խորհրդարանի վրա, որը երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին Թուրքմենստանի կրկնակի հերոսի կոչման արժանացրեց՝ հնարավորություն տալով նրա բրոնզե կիսանդրին տեղադրել։ Կամ խնդում էինք թուրք ռեկտորի վրա, որը ասում էր, թե Էրդողանին դեմ գնալն ու նրա կամքին չհնազանդվելը մեծ մեղք է, կրոնական պարտականության խախտում է: Հայաստանում հիմա ավելի խնդալու բաներ են լինում։ Օրինակ՝ երբ ՔՊ-ականները ամեն անգամ Նիկոլին դիմում են «մեծարգո»-ով ու երբ շփոթվում են էդ դիմելաձևում, ներողություն են խնդրում և ուղղում իրենց, երբ ասում են՝ Նիկոլին տեսնելով՝ հավատացինք Քրիստոսին, երբ ասում են՝ եթե Նիկոլը չի մասնակցում պատարագների, մենք մասնակցում ենք ո՞ւմ համար, որ ի՞նչ անենք, երբ ասում են՝ եթե վարչապետն է ասել, ուրեմն ճիշտ է, երբ ասում են՝ Նիկոլի նկարի հետ խոսում ենք, որ սովորենք արդար որոշումներ կայացնել, երբ ՔՊ-ականները դնում են Նիկոլը դրած գլխարկից, նրա ցույց տված սրտիկից են նկարում, անձի պաշտամունքի օրինակ են։ Երբ Նիկոլը ինչ մտքին գալիս է, խզբզում է և գովազդային վահանակներից են փակցնում, դպրոցներին էլ պահանջում են շարադրություններ Նիկոլի գրառման թեմայով, երբ Նիկոլը կարգադրում է իր արձանները տեղադրել, երբ Նիկոլը կազմակերպում է իր անվան գավաթներ, անգամ իր հորը նվիրված ֆուտբոլի մրցաշար, երբ ստիպում է իրեն տալ համարանիշ, որն ունի ընդամենը 1 նիշ, դա անձի պաշտամունք է։

Երեկ առավոտյան Մհեր Մկրտչյան փողոցը մաքրում էին ձնից ու ավտոմեքենաներից, մայթերը չէ, միայն մեքենաների երթուղին, ամեն քայլի մի քանի պարեկ էր կանգնած․ արդեն հասկանալի էր, որ Փաշինյանն է այդ փողոցով անցնելու-գնա էկոնոմիկայի նախարարություն։ Քիչ անց եկավ ավելի քան 10 ավտոմեքենայից բաղկացած ավտոշարասյունը։ Կառավարության շենքից էկոնոմիկայի նախարարություն 300 մետր է, 10 րոպե ոտքի ճանապարհ, Նիկոլն առաջ այդ ճանապարհը կանցներ հեծանվով կամ ոտքով, իսկ հիմա՝ 10-ից ավելի ավտոմքեանայով․ ու էդքանից առանձնանում էր միայն պլպլուն համարանիշը՝ դրոշ էր ու 1 թիվը։

Նիկոլը հենց եկավ իշխանության, հեռացրեց Սերժ Սարգսյանին սպասարկող ավտոմեքենայի համարները, ու Սփյուռքում հայտարարեց՝ այդ ճաճանչափայլ համարները դեն եմ շպրտել, արգելել եմ օգտագործել, որովհետև պետք է վարչապետը հասարակ ժողովրդից չտարբերվի։ Գլուխ գովեց, որ իր շարասյունը կանգնել է կարմիր լույսի տակ։ Իհարկե՝ դրանից հետո լիքը բան փոխվեց, վերականգնեց Սերժ Սարգսյանին սպասարկող պետհամարանիշը, երկու ուղեկցող ավտոմեքենան դարձավ 10 և ավելի, կարմիր լույսի տակ էլ ոչ միայն չկանգնեց, այլ էնպես էր քշում, որ զոհեր եղան։ Իսկ հիմա, իր նկատմամբ իր ու թիմի պաշտամունքը խորացնելով, արդեն չուզեց լինել 001-ը, այլ ուզեց լինելը 1-ը, ոչ թե մեքենայի համարները բաղկացած լինեն 5 նիշից, այլ՝ 1․ էն որ ասում են «մեծարգո պարոն վարչապետ», ուզեց, որ այդ «մեծարգո»-ն երևա նաև ավտոյի համարների վրա։

Կառավարությունն ասում է՝ ուսումնասիրել են միջազգային փորձը, և տեսել են Շվեդիայիում ու Իսլանդիայում էլ է էդպես։ Ես էլ ուսումնասիրեցի այդ երկրների փորձը ու տեսա, որ, օրինակ, Իսլանդիայում վարչապետ է հրաժարական տվել, 2016 թվականին՝ կոռուպցիոն մեծ սկանդալի պատճառով։ Նիկոլ Փաշինյանը կոռուպցիոն սկանդալների մեջ ամեն ամիս ընկնում է՝ սկսած կուսակցական կասկածելի դրամահավաքներից, մինչև հակասահմանադրական հրահանգներ։ Միջազգայն փորձի՝ միայն իրենց կոմֆորտի մասն են ուսումնասիրել։ Շվեդիայում էլ 2021-ին է վարչապետը հրաժարական տվել, բայց որքան էլ փնտրեցի, չգտա, որ նա հայտարարած լինի՝ թոշակը չենք բարձրացնում, որովհետև թոշակառուն չգիտի ինչի վրա ծախսի։

Միջազգային երկու փորձ էլ եմ ուսումնասիրել․ Սադամ Հուսեինի ավտոյի վրա էլ էր 1 նիշով համար, Քադաֆիին էլ՝ հատուկ կանաչ համարներ, վրան գրված՝ 1։

Երբ վարչապետը ձգտում է առանձնանալ նման սիմվոլներով, պարտադրված մեծարանքով, սեփական կերպարի ընդգծմամբ, սա ճաշակի հարց չէ, քաղաքական ազդանշան է, պետական կառավարման վտանգավոր շեղում։ Ավտոմեքենայի վրա «1» նշումը, սեփական նկարի կախումը պետական կամ կիսապետական տարածքներում, «մեծարգո» դիմելաձևի պարտադրումը մեկ ընդհանուր նպատակի մասեր են՝ ցույց տալ, որ իշխանության կենտրոնը ոչ թե ինստիտուտն է, այլ անձը։ «Ես եմ առաջինը» ուղերձը իրականում նշանակում է՝ «ես եմ չափանիշը»։

Այս վարքագիծը բնորոշ է այն առաջնորդներին, որոնք իշխանությունը ընկալում են ոչ թե որպես ժողովրդի տված ժամանակավոր մանդատ, այլ՝ սեփական գերազանցության հաստատում։ Պաշտոնյաներն այսօրվա Հայաստանում պարտավոր են ոչ թե օրենքին, այլ անձին հավատարմություն ցուցաբերել, պետական համակարգը դառնում է ենթարկվողների շղթա։ Մտածող մարդիկ դուրս են մղվում, իսկ տեղը զբաղեցնում են լուռ կատարողները, պետական մարմինները կորցնում են ինքնուրույնությունը, օրենքը դառնում է ընտրովի կիրառվող, իսկ պրոֆեսիոնալիզմը զիջում է լոյալությանը։ Վարչապետի շուրջ ձևավորվում է ոչ թե մտածող թիմ, այլ համաձայնվող շրջապատ։ ճշմարտությունը դառնում է անհարմար,  իսկ գովեստը՝ պարտադիր, պետությունը մտնում է փակ շրջան։ Պաշտոնյան ոչ թե մտածում է՝ «սա օրենքով ճի՞շտ է», այլ «Նիկոլին դուր կգա՞»։ Երբ լոյալությունը կարևոր է պրոֆեսիոնալիզմից, արդյունքները անհետանում են։

Նման վարչապետը քննադատություն չի հանդուրժում, քանի որ քննադատությունը վտանգում է իր ինքնաստեղծ կերպարը։ Ինքը կերտել է իրենից էն հին Հռոմում անձրև բերողի կերպարից, ո՞նց կարելի է քննադատել, ուստի ամեն այլընտրանքային կարծիք իր համար սպառնալիք է, քննադատությունը համարում են անհնազանդություն կամ դավաճանություն։ Արդյունքում նրա նպատակն է, որ քաղաքական դաշտը դատարկվի բովանդակությունից և լցվի վախով, հարմարվողականությամբ ու կեղծ հավատարմությամբ։ Երբ գովեստը պարտադիր է, ճշմարտությունը դառնում է վտանգավոր․ արդյունքում պետությունը կորցնում է իր դիմադրողականությունը ճգնաժամերի նկատմամբ։ Գինը միշտ վճարում է հասարակությունը։ Այ սրա համար էլ երբ նման որակի մարդ է իշխանության ղեկին, պետությունը ռիսկերի մեջ է արդեն երկար ժամանակ ու ունեցել ու ունենում ենք կորուստներ։

Երբ իշխանությունը սկսում է սիրահարվել ինքն իրեն, պետությունը մնում է առանց ուշադրության։ Այս կառավարության մոտ իրական արդյունքները, համակարգային բարեփոխումները, երկարաժամկետ ռազմավարությունը, անվտանգությունը, տնտեսությունը, սոցիալական արդարությունը, մղվել են հետին պլան, որովհետև չեն ծառայում առաջնորդի անձնական փառքին։ Որտեղ ղեկավարն իրեն հռչակում է «առաջին», պետությունը դառնում է երկրորդական։ Նիկոլի իշխանության հիմքը հիմա ո՞րն է, ժողովրդի քվե՞ն․ չէ, դա չկա․ վստահությո՞ւնը․ դա էլ չկա․ ցուցանիշնե՞րը․ դարձյալ չկան։ Տակը ոչինչ չկա, և ուրեմն չկա լեգիտիմություն։

Բա էդ՝ «պետությունը ես եմ» մտածողությունը և «կառավարությունը ես եմ» արտահայտութունը այստեղից է գալիս։ Հիմա վարչապետի աթոռը Նիկոլի համար ինքնահաստատման գործիք է։ Նա համակարգը կախմնան մեջ է դրել իր ցանկություններից։ Օրենքը, ինստիտուտները և հանրային վերահսկողությունը զրո են իր համար։ Ուժեղ առաջնորդը չի պահանջում հարգանք, այլ նրան հարգում են, որովհետև արդյունք է տալիս։ Նման ժամանակ ունեցել ենք, ու հիմա չունենք։ Վարչապետը, որը պահանջում է մեծարանք, իրականում վկայում է իր թուլության մասին։ Երբ «առաջինը» լինելը դառնում է մոլուցք, դա նշանակում է, որ առաջնորդը կորցրել է պետությունը ղեկավարելու կարողությունը։ «Առաջին համարը» լինելը չի նշանակում լավը լինել։ Առաջինն է նաև հերթում կանգնողը, բայց դրանից կառավարիչ չի դառնում։

Կարճ ասած՝ հիմա պետականության ամենաթույլ իրավիճակին ենք հասել։ Այս քաղաքականությունը, մեկ է՝ ճգնաժամի մեջ է ու փլուզվելու է․ նման կառավարում տեսել է պատմությունը, և բոլորը բերել են փլուզման՝ տգեղ, անփառունակ ու ցավոտ։ Նման ռեժիմների նկատմամբ պատմությունը շատ ցավոտ է։ Երբ ճգնաժամ է գալիս, սիմվոլները չեն աշխատում, նկարները չեն պաշտպանում, իսկ «մեծարգո» կոչումները չեն կառավարում, նման ձև դիմողները դավաճանում են։ Այստեղ կարևոր է, որ երկիրն ու ժողովուրդը հնարավորինս քիչ կորուստներով դուրս գա։ Դա էլ պետք է գիտակցի և հուսով եմ՝ կգիտակցի վաղը ընտրություն կատարողը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>